8 դաս Փարիզի կլիմայական փոփոխությունների  համաժողովից

Financial review

Փարիզում ստորագրված կլիմակայական փոփոխությունների վերաբերյալ պատմական համաձայնագրին հասնելու համար ՄԱԿ-ից և 195  երկրներից պահանջվեցին տարիներ:Բարձրագույն տեխնոլոգիական և քաղաքական բանակցություններում ներգրավված էին բազմաթիվ կողմեր, որոնք քննարկում էին, թե ինչպես սահմանափակել իրենց տնտեսության շարժիչ համարվող վառելիքային արտանետումները. դա երբևէ  համաձայնեցված ամենանշանավոր   փաստաթուղթն  էր:

Վերջին անգամ պատվիրակները  նման արմատական համաձայնության փորձ էին արել  2009-ին՝ կոպենհագենյան հանդիպման ժամանակ, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան այն բանի շուրջ, թե ով ինչ պետք է անի՝ պայքարելու համար գլոբալ տաքացման դեմ:

Ներկայացնում ենք 8 դաս, որոնք ՄԱԿ-ը և պատվիրակները հաշվի էին առել Կոպենհագենի հանդիպումից  հետո Փարիզում հաջողության հասնելու համար:

  1. Կամավորության սկզբունք

1997 թվականին ստորագրված Կիոտոյի համաձայնագիրն իրավական սահմանափակումներ էր դնում գազային արտանետումների համար միայն արդյուանբերական երկրներում: Ստորագրումից հետո ԱՄՆ-ն չկատարեց պայմանները, քանի որ զարգացող երկրները չունեին պարտավորություններ: Կիոտոյի համաձայնագրին մասնակցում էր հիմնականում եվրոպական 37 երկիր, որոնց ընդհանուր  արտանետումը կազմում էր համաշխարհային արտանետումների 12 տոկոսը:

Փարիզի համաձայնագիրը խոստումներ է ստացել  186 երկրներից՝ համակարգը դարձնելով հիմնականում  կամավորական: Դա նշանակում է, որ շատ երկրներ, այդ թվում նաև  ԱՄՆ-ն,  պատրաստակամություն կցուցաբերեն ստորագրելու այն:

Հնդկաստանի  շրջակա միջավայրի նախարար Պրակաշ Ջավադեկարը նշեց, որ այս նոր մոտեցումը շրջադարձային է:

  1. Հող նախապատրաստել

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան  Ֆաբիուսն ու իր թիմը  վերջին 2 տարիների ընթացքում  ունեցել են 100 պաշտոնական հանդիպումներ և 140 երկրների  տարբեր ներկայացուցիչների հետ անցկացրել ավելի քան 400 երկկողմ քննարկումներ:   Հանդիպումների  գրեթե կեսը նախագահների կամ վարչապետների մակարդակով էր:

«Ես տպավորված եմ Ֆաբիուսի  ղեկավարությունից»,- ասաց Միջազգային արտանետումների առևտրային ասոցացիայի գործադիր տնօրեն Դիրք Ֆորիստերը, ով նաև ԱՄՆ-ի  նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կլիմայական հարցերով խորհրդականն էր:

«Նրա մեծալուրջ ներկայությունն ու փորձը օգնեցին կարգ ու կանոն հաստատել »:

  1. Մեծ խաղացողները պետք է համաձայնություն տան

Այս համաձայնագիրը միավորում է 195 երկրների, սակայն ԱՄՆ-ն և Չինաստանն ամենագլխավորներն են, քանի որ նրանց է պատկանում ընդհանուր արտանետումների 35 տոկոսը: Երկու երկրները չհամաձայնեցրեցին իրենց տեսակետները Կոպենհագենում, որտեղ Չինաստանը կանգնեց Բրազիլիայի, Հնդկաստանի և Հարավային Աֆրիկայի կողքին՝ ցանկանալով պահպանել տարբերությունները հարուստ և աղքատ պետությունների միջև:
2009 թվականին նախագահ Բարաք Օբաման ստիպված էր այդ միավորմանը պարտադրել լսելու իր ձայնը: Այս անգամ նա և Չինաստանի նախագահը համաձայնության եկան 2014 թվականի նոյեմբերին՝ դրդելով զարգացող երկրներին միանալու գործողություններին:

«ԱՄՆ-ն մեծ ներդրում ունեցավ Չինաստանի և այլ խոշոր տնտեսությունների հետ ավելի լավ երկխոսություն կառուցելու գործում»,- ասաց  Կանաչի աճի գլոբալ ինստիտուտի գլխավոր տնօրեն Իվո դե Բոերը, ով 2009-ին, որպես ՄԱԿ-ի կլիմայական  հարցերով ղեկավար, ներկա էր տապալված բանակցություններին:

  1. Խորեոգրաֆիան հաշվի մեջ է

Շուրջ 150 պետությունների ղեկավարներ և  կառավարություններ դեկտեմբերի 1-ին մասնակցեցին համաշխարհային առաջնորդների   պատմության մեջ ամենամեծ մեկօրյա հավաքին: Նրանց աշխատա՞նքը: Ապահովել քաղաքական  հարթակ և այնուհետև հեռանալ ասպարեզից: Կոպենհագենում շուրջ 100 առաջնորդ էր եկել, կաթվածահար անելով ավելի ցածր պատվիրակների աշխատանքը, ովքեր  արտաքին պայմանագրերի ստորագրման մասնագետներ էին:

«Բոլոր բանակցողները պետք է միաժամանակ դայակություն անեին նախարարներին և պետության ղեկավարներին, ժամանակ չունենալով կենտրոնանալ բանակցությունների վրա »,- ասել էր Ճապոնիայի պատվիրակ Կունի Շիմադան  2009թ-ի հանդիպման մասին:

5.Մթնոլորտը նշանակություն ունի

Կոպենհագենում տրամաբանական անկանխատեսելիությունը թունավորեց  բանակցությունների մթնոլորտը: Անվտանգության  ստուգումներն անցնելու համար գոյացել էին մեծ հերթեր՝ թողնելով բանակցությունների մասնակցիներին կանգնած մնալ ձյան ներքո: Ֆրանսիացիները  հաշվարկել էին նույնիսկ մանրուքները: Ի տարբերություն նախորդ հանդիպումների՝ սնունդն ավելի  բարձր մակարդակի էր,  խմորեղենով և  Mouton Cadet գինիով: Ամենուրեք կային խմելու ջրով տարողություններ, զուգարաններն էլ մաքուր էին: Քաղաքային ավտոբուսներն աշխատում էին ժամացույցի նման, և հասարակական տրանսպորտն անվճար էր: Վերջին օրերին հոգնած պատվիրակներին տրամադրվեցին նաև ցերեկային անկողիններ, որպեսզի նրանք կարողանային հանգստանալ   ընդմիջումների ժամանակ:

  1. Սովորում են նախկին մոտեցումներից

Ֆրանսիան ուներ  այն լավագույն մարտավարությունը, որն աշխատել էր նախորդ կլիմայական համաժողովների ժամանակ: Նրանք պատճենել էին Մեքսիկայի Կանկունում 2010-ին կայացած համաժողովի  բանաձևը, օգտագործելով զույգ նախարարներ՝ զարգացող և զարգացած երկրներից, օգնելով միմյանց աշխատել բարդագույն թեմաների շուրջ: Նրանք անցկացնում էին ազատ, ոչ պաշտոնական հանդիպումներ, որոնք բաց էին բոլոր  բանախոսների առաջ՝ դրանք անվանելով  «ինդաբասներ», ինչպես որ անվանում են Հարավային Աֆրիկայի գյուղերում  տարեցների հավաքները: Այս փորձը հաջողությամբ  կիրառվել է 2011-ին Դուրբանում: Այդ մասին հիշեցրեց Կլաուդիա Սալերնոն՝ պատվիրակներից մեկը, ով  փլուզել էր կոպենհագենյան գործարքը:

«Լավ դիվանագիտությունը նախորդ քննադատությունները հաշվի առնելու մեջ է»,- ասաց Պոլ Բլեդսոնը՝  Քլինթոնի նախկին խորհրդականը:

  1. Թափանցիկությունը կարևոր է

Կոպենհագենում դանիական նախագահությունն ընտրել էր մի քանի երկրների, որոնք աշխատում էին համաձայնագրի վրա: Այն երկրները, որոնք չէին մասնակցում բանակցություններին, վստահություն չունեին գործընթացի նկատմամբ՝ մեղադրելով հյուրերին «գաղտնի տեքստ» պատրաստելու մեջ: Ֆրանսիան զգուշավոր էր՝ ընգրկելով  բոլորին. տրամաբանորեն դժվար, սակայն քաղաքապես անհրաժեշտ որոշում:

«Երբ մենք տեսնում էինք, որ նախագահությունը շեղվում է ճիշտ  ուղուց, անմիջապես արձագանքում էինք, և նրանք լսում էին մեյ և ուղղում ինչ պետք է»,- պատմում է Սալերնոն Վենեսուելայից: Կոպենհագենում դանիական ջանքերը նա բնութագրեց որպես  ՄԱԿ-ի կանոնադրության  «հեղաշրջման փորձ»:

8.Ներգրավել բիզնեսը

Ընկերություններին առանձին պորտալ էր տրվել՝ գրանցելու արտանետումների կրճատման ուղղված իրենց գործունեությունը, այսպիսով նրանց դարձնելով ավելի  աջակցող, քան Կոպենհագենում էին: Ավելի քան 2400 ընկերություններ և ներդրողներ արդեն իսկ գրանցվել էին:

Ի վերջո, դա նրանց գործն է՝ կրճատել շատ արտանետումներ և  տեխնոլոգիական լուծումներ գտնել կլիմայական փոփոխությունների  համար: Այսպիսով, ընգրկելով արդյունաբերության ներկայացուցիչների՝ համաձայնության հասնելը դարձավ ավելի հավանական և ցանկալի:

Ալեքս Մորալես
Financial review

Share

Comments are closed.