Ադրբեջանի պյուռոսյան հաղթանակը

Ղարաբաղ. պատճառներ և արդյունքներ

 Շահին Ռզաև

Շահին Ռզաև

 

Ռուսական մի լավ ասացվածք կա. «Երբ թվում է, պետք է խաչակնքվել»: Իսկ ի՞նչ անի աթեիստը, ով չգիտի, ինչ բան է խաչակնքվելը: Նստի և հոդված գրի: Սակայն զգում եմ, որ այս անգամ հեղինակի ուղղությամբ ոչ թե լոլիկներ են նետելու, այլ ավելի ծանր իրեր:

Ընթերցողներին խնդրում եմ գրածս ընկալել որպես հեղինակի նենգ մտահղացում: Նախապես զգուշացնում եմ, որ ապացույցներ չունեմ, բոլոր եզրահանգումներն արել եմ դատողությունների արդյունքում: Խորհրդային տարիներին «Պրավդա» թերթում հիանալի սյունակ կար՝ «Ծեր փնթփնթանի անկյուն»: Ես հիմա ուզում եմ մի փոքր այդպիսի փնփնթան աշխատել:

Ադրբեջանում էյֆորիա է: Վերջապես դա տեղի ունեցավ. 22 տարի անց մեր բանակը կորողացավ ազատել թեկուզև փոքր, բայց հայրենի հողակտոր: Փառք ու պատիվ: Փառք հերոսներին, ովքեր արյուն են թափել ճշմարիտ գործի համար: Երիտասարդները տարերային բողոքի ակցիաներ են անցկացնում: Բաքվի փողոցներում դրոշներով զարդարված մեքենաներ են շրջում, մարդիկ շնորհավորում են միմյանց: Այս ամենը հիանալի է: Հայտնի հեռուստաալիքը ջիհադի կոչով երգ է եթեր տալիս (սա արդեն հիանալի չէ):

Սակայն ինձ մոտ հարցեր են մնում, որոնց պատասխանները չեմ կարողանում գտնել. պետք է բացը լրացնել:

  1. Ինչո՞ւ հենց հիմա

Մայիսի 5-ին Բիշքեքում զինադադարի կնքման 22 տարին է լրանում: Երբեք այն ժամանակից ի վեր շփման գծում իրավիճակն այսքան լարված չի եղել: Այո, ժամանակ առ ժամանակ միջադեպեր լինում էին, երբեմն՝ խոշոր: «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի տվյալներով, զինադադարի ժամանակ զոհվել է Ադրբեջանի ավելի քան 2000 քաղաքացի:

Սակայն նմանատիպ լուրջ միջադեպ չի եղել: Նույնիսկ 2014թ.-ի նոյեմբերի 20-ին խոցված հայկական ռազմական ուղղաթիռն ու հայկական դիվերսիոն խմբի գործողությունը նույն թվականի օգոստոսին չալեկոծեցին երկու հակամարտող կողմերի հասարակությունները, ինչպես այժմ:

Իսկ ի՞նչ է փոխվել: Հիշենք՝ ըստ հերթականության.

– Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը և ներխուժեց Արևելյան Ուկրաինա:
– Կտրուկ անկում ապրեցին նավթի գները: «Կտրուկ կրճատվեցին մեր եկամուտները», ինչպես ասաց Իլհամ Ալիևը:
– Ադրբեջանի ազգային արժույթը մեկ տարվա մեջ երկու անգամ արժեզրկվեց և կրկնակի էժանացավ:
– Ադրբեջանի շրջաններրում սոցիալական պահանջով բողոքի ակցիաներ բռնկվեցին:

Այս պատճառներից յուրաքանչյուրը դեռևս պատերազմի առիթ չէ: Սակայն բոլորը միասին կարող էին ռեզոնանսի պես մի բան առաջացնել, որպեսզի քաղտեխնոլոգները մարդկանց ուշադրությունը շեղեն առօրյա հոգսերից: Ինչպես ժամանակին ասել է Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար Վյաչեսլավ Պլեվեն, «հեղափոխություն թույլ չտալու համար մեզ փոքր հաղթական պատերազմ է անհրաժեշտ»: Ռուսաստանն այդ պատերազմում (ռուս-ճապոնական) պարտություն կրեց, ինչպես նաև սիրիական նոր ավանտյուրայում:

Ադրբեջանի համար այդ փոքր պատերազմը հաղթանակով ավարտվեց: Թանկ գնով: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 30 զինվոր և խաղաղ բնակիչ, ընդդիմադիր լրատվամիջոցները գրում են 90-ց ավել զոհերի մասին (ընդ որում, նշվում է նրանց անուն ազգանունները):

Ռազմական քառօրյա ագործողությունների ընթացքում, ըստ ռազմական փարձագետ Ջասուրա Սումերինլիի հաշվարկների, մենք մոտ 25 մլն մանաթի նյութական վնաս ենք կրել. Հայկական մեկնաբանների կարծիքով, այդ թիվը շատ ավելի մեծ է:

Ադյո՞ք նախանշված նպատակին հասել ենք: Նայած, թե որն էր այդ նպատակը: Ադրբեջանական բանակը գործնականում ցույց տվեց, որ պաշտպանական դիրքերը, որոնցով հայերը պարծենում էին, ժամանակակից ռազմական տեխնիկայի պարագայում շատ հեշտ է ճեղքել: Ղարաբաղի հայկական բնակչությունը լուրջ տագնապ զգաց և երկրորդ անգամ նման բան զգալ չի ցանկանում: Ադրբեջանի բնակչությունը հուսադրվեց և միավորվեց: Այս տեսանկյունից դրված նպատակին հասել ենք: Անցնենք հաջորդ հարցին:

  1. Հետո՞ ինչ

Այստեղ ավարտվում է հոդվածի լավատեսական հատվածն ու սկսում է սարսափը: Կրկին հիշենք վերջին ժամանակների իրադարձությունները. Ռուսաստանի հետ մերձեցում, արևմտամետ ակտիվիստների ձերբակալում, անկախ ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ փակում, հակաարևմտյան հաղորդումներ հեռուստատեսությամբ և այլն:

Ռուսաստանը վաղուց է երազում Ադրբեջանին ներգրավել իր կայսերական պլաններում: Հայաստանը վաղուց առկա է դրանցում, այժմ նրան ավելի շատ հետաքրքիր է Ադրբեջանը: Ո՞րն է ամենալավ լծակը: Ղարաբաղը: Միգուցե այդ պատճառով է սահմանին անընդհատ սադրանքներ տեղի ունենում: Չէ՞ որ հայերին նոր պատերազմ պետք չէ, նրանք առանց այդ էլ վերահսկում են հարևան երկրի մեկ յոթերորդ մասը: Ռուսաստանը կարող էր նման սադրանքներով հայերի ձեռքերով նշմարել Ադրբեջանի մտադրությունները: Եվ ահա ի հայտ եկավ առիթ՝ Ալիևի այցը ԱՄՆ և ռևերանս դեպի Արևմուտքը:

Մեկ այլ տարբերակ. Ռուսաստանն ուզում է «խաղաղապահ» զորքեր մտցնել: Իհարկե, նա ուզում է դա անել դեևռս 1994թ-ից, սակայն մեր իշխանությունները, փառք աստծո, գիտակցում են, որ ռուսական զորքեր մտցնելը նշանակում է վերջնականապես կորցնել Ղարաբաղը: Հասարակությունն էլ պատրաստ չէ նման զիջման:

Այժմ ինձ թվում է, որ օրակարգում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն է: 5 օկուպացված տարածքների վերադարձ Ադրբեջանին ԼՂ-ին միջանկայլ կարգավիճակ տալու և ռուսական զորքերը մտցնելու դիմաց: Սակայն հասարակական կարծիքը պետք է նախապատրաստել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Հայաստանում: Նրանց համար դա նույնպես դառը հաբ է լինելու: Այդ պատճառով էլ, հնարավոր է և երկրորդ նպատակը. սա փոքրիկ դաս էր Հայաստանին:

Մի քիչ էլ հիշենք: Կարճ ժամանակահատվածում Բաքու ժամանեցին երբեք Ադրբեջանի հանդեպ ունեցած սիրով աչքի չընկնող Ժիրինովսկին, Ռոգոզինն ու Կիսելյովը: Եվ բոլորը գովաբանում էին մեր հանդուրժողոկանությունը (որը մեզ մոտ էլ, հայերի մոտ էլ, ի դեպ, վրացիների մոտ էլ, բավականին սակավ է): Պլանավորված Լավրով և չպլանավորված Մեդվեդև: Եվ մերոնք կտրուկ դադարեցրին առաջխաղացումը: Մի կողմից լավ է, իհարկե, որ մարդիկ չեն մահանա: Տանել չեմ կարող մարշալ Ժուկովին մեկ արտահայտության համար՝ «Կանայք դեռ կծննդաբերեն»: Պետք է Իսրայելից օրինակ վերցնենք. Նրանք գնահատում են իրենց զինվորների կյանքը: Մյուս կողմից, կրկին հարց է ծագում, իսկ ինչո՞ւ մահացան տղաները: Արդյո՞ք այսպիսի հաղթանակն արժեր այդքան զոհերի: Կասկածում եմ:

Հույն զորավար կար՝ Պյուռոսը: Նա հռոմեացիների հետ պատերազմ սկսեց, երեք օր պատերազմեց և հաղթեց: Սակայն, հաշվելով կորուստներն, ասաց. «Եվս մեկ նման հաղթանակ և ես առանց զորք կմնամ»: Մեր կորուստներն իհարկե ավելի քիչ են քան նրանը: Սակայն ինձ թվում է, որ այս հաղթանակն Ադրբեջանի համար պյուռոսյան է:

Հրապարակվել է 12.04.2016

http://www.jam-news.net/Publication/Get/hy-AM/1646

 

 

 

Share

Comments are closed.