Ռուս ռազմական վերլուծաբանի օբյեկտիվ գնահատականը` ղարաբաղյան չորսօրյա պատերազմին

 


Հայտնի ռազմական վերլուծաբան Վյաչեսլավ Միխայլովը հետաքրքրիր վերլուծությամբ է հանդես եկել ռուսական պարբերականներից մեկում, որտեղ օբյեկտիվ գնահատել է հայկական և ադրբեջանական զորքերի դրական և բացասական կողմերը:

Վերլուծաբանը հետևություններ է արել, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել այս բլից պատերազմը ռազմական և քաղաքական տեսանկյունից:
Ստորև ներկայացնում ենք նրա վերլուծությունը`  կրճատումներով:Ղարաբաղյան չորսօրյա մարտերը չվերածվեցին լայնամասշտաբ պատերազմի, հիմնականում Ռուսաստանի միջնորդության շնորհիվ, թեև կողմերը հայտարարում էին, որ մարտերի շարունակության դեպքում հաջողության կհասնեն: Հատկապես այդ մասին պնդում էր հայկական կողմը: Վերջիններս ասում են, որ իբր եթե ռուսները չկանգնեցնեին, ապա հայերը կկարողանային ազատել նախկին կորցրած դիրքերը:
Սույն բացատրությունը հասկանալի է,սակայն հիմնավոր չէ: Հայերի համոզմունքը հիմնված է այն հանգամանքի վրա, որ նրանք կարողացան կանխել ադրբեջանական զորքերի ներխուժումը ապրլի 2-ից 3-ի սահմաններում: Իսկ, երբ այդ ներխուժումը կանխելուց հետո հայերն ուզում էին առաջխաղացում գրանցել, ապա Երևանից նրանց թույլ չտվեցին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը ապրիլի 2-3-ը ռազմաճակատի հյուսիսարևելյան հատվածում ներխուժել էին մինչև 10 կիլոմետր:

Ընդ որում, ադրբեջանական երկու բրիգադները կազմված էին 6000-7000 զինվորականներով և նրանք համարվում էին ադրբեջանական բանակի էլիտար և առավել պատրաստված բրիգադները, որոնք կազմավորված էին 191-րդ և 777-րդ հատուկ բրիգադներից:

Ղարաբաղյան բանակը մարտի սկզբում նահանջեց, սակայն հետագայում երկու ուղղություններով էլ` հյուսիսային և հարավային, անցավ հակագրոհի և, երբ ադրբեջանցիները հասկացան, որ իրենց ներխուժումը տապալվել է, իսկ հայկական զորքը կարող է լուրջ հաջողության հասնել, ապրիլ 4-ին ադրբեջանցիները կիրառեցին «Սմերչ» և ՏՕՍ տիպի հրթիռային համակարգերը, նախազգուշացնելով, որ մարտերի շարունակական լինելու դեպքում նրանք կհարվածեն Ստեփանակերտին:
Հենց ադրբեջանական այդ նախազգուշացումների արդյունքում էլ Երևանը որոշում կայացրեց կանգնեցնել հակագրոհը, բայց որպեսզի զորքերի մեջ դժգոհություն չառաջանա իր որոշման հանդեպ, այդ որոշումը հիմնավորվեց այն հանգամանքով, որ իբր այդ պահանջը եղել է Մոսկվայից:

                          Բլից պատերազմի հետևանքները

Ադրբեջանցիներին հաջողվեց ամրապնդվել նոր դիրքերում, որոնք նախկինում պատկանում էին հայերին: Դա հիմնականում նրանց հաջողվեց հարավային ուղղությամբ, երբ նրանք առաջխացում արձանագրեցին մի քանի հարյուր մետր տարածքում, և որ ամենակարևորն է, գրավեցին այսպես կոչված Լելե-թեփե բարձունքը: Սակայն ադրբեջանական զինվորական վերնախավը հիասթափված է այդ արդյունքներից, որովհետև տարիներ շարունակ թմբկահարվող ադրբեջական բանակի գերհոզոր կայացման քարոզչության շրջանակներում պարզվեց, որ նրանք կարողացան կարճաժամկետ մարտական գործողությունների արդյունքում գրավել ընդամենը… մեկ բարձունք: Մինչդեռ, ադրբեջանցները հույս ունեին, որ այս կարճ պատերազմական գործողությունների արդյունքում նրանք պետք է գրավեին առնվազն մի քանի գյուղեր և գոնե 1 քաղաք:

Սա մինիմումը:Մաքսիմումն այն էր, որ նրանք պետք է ճեղքեին պաշտպասնության 1-ին էշելոնը` ճանապարհ բացելու համար դեպի Ստեփանակերտ:
Սակայն, քանի որ սպեցօպերացիան գաղտնի էր պահվում,  լուրջ պատերազմական գործողությունների համար ադրբեջանական բանակը լուրջ կուտակումներ չէր արել, բացի այդ, զոհերն ադրբեջանցիների կողմից մի քանի անգամ ավելի շատ էին, քան հայկական կողմից: Եթե ադրբեջանական կողմը պատրաստ էր 1/5-ի կորուստներին` քանի որ հարձակման կողմն ինքն էր, ապա ապրիլի 4-ի դրությամբ ադրբեջանական գլխավոր շտաբը իր համար պարզեց, որ զոհերի քանակը դարձել է 1-ը` 7-ի, ինչ էլ իր մեջ լուրջ վտանգ էր պարունակում, որ այն կարող է խուճապ առաջացնել ադրբեջանական բանակում:

Ընդ որում, վերը նշված 7000-անոց ադրբեջանական երկու բրիգադները լավագույնն էին համարվում ադրբջանական բանակի ստորաբաժանումների շարքում:

Բացի այդ, հայկական հրետանին չափազանց լավ դրսևորեց իրեն շարքից հանելով ադրբեջանական գրեթե բոլոր հարվածային համակարգերը:
Բացի այդ, ադրբեջանական հարձակումը հայկական կողմի համար անսպասելի էր և եթե նրանց հաջողվեր երկու օրվա ընթացքում գրավել մի շարք գյուղեր, ապա մարտի մեջ կմտներ ադրեբեջանական 2-րդ էշելոնը, սակայն ադրբեջանցիներին չհաջողվեց դա իրականացնել:
Ըստ էության, տապալվեց իրենց ռազմական-քաղաքական ողջ սցենարը:

Փաստացի, ադրբեջանցիներին չհաջողվեց գրավել որևէ բնակավայր և արդյունքում նահանջելով նրանք չհամարձակվեցին կիրառել ճակատային ավիացիա, գիտակցելով, որ արդեն լուրջ էֆեկտ չէր տա:

                        Որո՞նք էին հայկական կողմի բացթողումները

Հայկական զինվորն ու կամավորները ցույց տվեցին բացարձակ և զարմանալի խիզախություն, ինչը նշանակում է, որ հայկական բանակում բարձր է ինքնազոհաբերման ոգին, սակայն այստեղ կան մի շարք հարցադրումներ, որ կարելի է անել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինվորական շրջանակներին:
Հատկապես տարօրինակ էր,երբ Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը , ով 8  տարի եղել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը, հայտարարում է, թե իբր դժվար էր կանխատեսել, թե որ ուղղություններով ակտիվ գործողություններ կսկսի հակառակորդը:
Սա ցույց է տալիս այդ զինվորականի  մակարդակը, որովհետև 20 տարվա զինադադարի պայմաններում նման գնահատականներ տալը, մեղմ ասած, տարօրինակ է:
                     
                        Ի ՞ նչ քաղաքական հետևանքներ կունենա այս քառօրյա պատերազմը

1. Ադրբեջանին չհաջողվեց կազմաքանդել 94 թվականի զինադադարի ժամանակ ձեռք բերված հայկական կողմի ռազմաքաղաքական համակարգը, սակայն, որոշ առաջխաղացում, այնուամենայնիվ, պաշտոնական Բաքունարձանագրեց և փորձելու է այն կապիտալիզացնել բանակցությունների ժամանակ: Հայկական կողմը նույնպեսչկարողացավ արձանագրել որևէ դրական արդյունք և, որ ամենակարևորն է, ապրիլի հինգին Մոսկվայում ժամանակավոր զինադադար կնքեցին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարները, որտեղ չկար Ղարաբաղյան բանակի գլխավոր շտաբի ղեկավարը: Սա հայկական կողմիամենամեծ բացթողումն էր, որից հետո կարծես կանխազգալով այս սխալը, Երևանը սկսեց անընդհատ խոսել, որ գալիք բանակցություններում պետք է մասնակցի պաշտոնական Ստեփանակերտը: Տարօրինակ է նման ձևակերպումներ լսել հայկական կողմից, երբ նրանք չկարողացան Մոսկվայում զինադադարը հաստատել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցությամբ:

2. Ադրբեջանին չհաջողվեց այս փոքրիկ պատերազմի արդյունքում կազմալուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի այս ֆորմատը, որովհետև նրանք հույս ունեին, որ ռազմական հաջողության արդյունքում նրանք կկարողանային դիվանագիտական նոր ճակատներ բացել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Այսօր միակ կետը, որ ադրբեջանցիները կարող են շեշտադրել, դա այն է, որ նրանք փորձեն գերակա դարձնել խաղաղապահ ուժերի մուտքը տարածաշրջան, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքերի փաթեթի կետերի համեմատ:

3. Այս կարճատև պատերազմը հանգեցնելու է տարածաշրջանի էլ ավելի միլիտալիզացիայի: Հայաստանին չի հաջողվելու համոզել Ռուսաստանին , որպեսզի վերջինս հրաժարվի զենք մատակարարել Ադրբեջանին , սակայն մյուս կողմից` Երևանի հնարավորությունները Մոսկվայից գերժամանակակից զենք ստանալու հարցով, կարող են մեծանալ:

4. Քառօրյա պատերազմի հետևանքով Հայաստանում կտրուկ մեծացան հակառուսական տրամադրությունները և Արևմուտքը փորձելու է ամեն կերպ այն կապիտալիզացնել: Անշուշտ, այս գործոնն առաջ եկավ բացառապես այն բանի պատճառով, որ չորսօրյա պատերազմը ցույց տվեց այն բացահայտ առավելությունը, որն ունի Ադրբեջանը Հայաստանի համեմատ` զենքի և զինամթերքի տեսքով:

Հասկանալի է, որ չգրանցելով դրական արդյունք ռազմաճակատում, պաշտոնական Երևանը չի կարող կոշտացնել իր դիրքերը դիվանագիտական ճանապարհով: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը խոստանում էր, որ պատերազմի վերսկսման դեպքում նա կարող է ճանաչել ԼՂ-ի անկախությունը, սակայն նա չգնաց այդ քայլին, հավանաբար,վստահ չլինելով, որ մեծ պատերազմում հայկական կողմը կարող է լուրջ հաջողություն գրանցել:

Այս պարագայում պահանջել Մոսկվայից Լեռնային Ղարաբաղի ճանաչում, այդքան էլ իրատեսական չէ, որովհետև անկախ ամեն ինչից, այդ քայլին առաջինը պիտի գնա Երևանը: Պարզ է նաև, որ այս քառօրյա պատերազմից հետո 22 տարվա ստատուս քվոն այլևս փոխվել է:Այն այլևս չի կարող շարունակվել այն ռեժիմով, ինչպես, որ կար մինչև ապրիլի 1-ը:
Բոլորն էլ հասկանում են, որ նոր ռազմաքաղաքական բալանսի գնալու համար չեն բացառվում նոր կարճատև պատերազմեր ռազմական դաշտում և դիվանագիտական ճակատում:
2016-04-15

http://zham.am/am/news/62495.html

Share

Comments are closed.