Արդյո՞ք Թուրքիայում հեղափոխության փորձը լավ մշակված կեղծիք էր Էրդողանի կողմից

People stand on a Turkish army tank in Ankara, July 16, 2016. (photo by REUTERS/Tumay Berkin)

Մինչ թուրքական հեղաշրջումն ընթացքի մեջ էր, «The New York Times»-ն ինձ դիմեց հարցով՝ ես զարմացա՞ծ եմ, ակնկալելով, որ կպատասխանեմ՝ անշուշտ:

Ես ուղղակի ցանկանում էի ոչ միայն պատասխանել, այլ նաև հիշեցնել «The New York Times»-ի թղթակից Սաբրինա Թավերնսին, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Ստամբուլում կայացած մեր երկար խոսակցության ժամանակ ես նրան ասել էի, որ մեր «ֆաուստյան գործարք» նախագահ (Ռեջեփ Թայիփ Էրդողանն) այնպես է վարվել զինվորականության հետ, որ մոտակա երկու տարիների ընթացքում բացել է հեղաշրջում կամ դրա փորձ իրականացնելու ճանապարհը:Սակայն այսօր ես մտածեցի և պատասխանեցի նրան՝ այո՛, ես զարմացած եմ: Չէի սպասում, որ դա տեղի կունենա երկու շաբաթների ընթացքում:

Ինձ համար առավել զարմանալի էր հեղաշրջման փորձի սիրողական բնույթը: Որպես ռազմական հեղաշրջումներն ու հատկապես Թուրքիայի հեղաշրջումներն ուսումնասիրող վետերան՝ ես երբեք չեմ տեսել նման մագնիտուդով և նման անբացատրելի անվճռականությամբ  որևէ դեպք:

Առաջին հեղաշրջումը կայացել է 1960 թվաւկանի մայիսի 27-ին, ամենավայրագը՝ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին: Մեկ այլ ռազմական միջամտություն եղել է 1971 թվականի մարտի 12-ին, և ես դրանից տուժողներից մեկն եմ, այն հայտնի է որպես “պոստմոդեռն հեղաշրջում”:

1962-ի և 1963-ի կիսատ հեղափոխությունները  հանգեցրին Անկարայի  մերձակայքում գտնվող իմ տան հրդեհին, քանի որ մեր տունը գտնվում էր ռազմական ակադեմիայի հարևանությամբ, որի կուրսանտները մասնակացություն էին ունեցել ձախողված ռազմական հեղաշրջման մեջ: Դրանցից ոչ մեկն այդքան ոչ պրոֆեսիոնալ և իսկապես տարօրինակ չէր, որքան սա:

Յուրաքանչյուր ոք, ով հետևում էր վերջին հեղափոխության ընթացքին, հարցնում էր՝ ի՞նչ է սա, ո՞վ է սրա հետևում, ի՞նչ են նրանք անում , ինչու՞:

Նախորդ ռազմական հեղաշրջումների և հեղաշրջումների փորձերից ոչ մեկի ժամանակ խորհրդարանը չի պայթեցվել ռազմական ուղղաթիռների և կործանիչների միջոցով:

Ինչու՞ հեղաշրջման փորձը սկսվեց Ստամբուլի՝ Բոսֆորի նեղուցի միայն մեկ մասի շրջափակմամբ: Ինչու՞ ասիական կողմից դեպի եվրոպական անցումը արգելված էր, մինչդեռ հակառակ ուղղությամբ՝ ոչ:

Ինչու՞ զինյալները գիտեին, որ Էրդողանը ոչ Անկարայում է, ոչ էլ Ստամբոլում, այլ իր արձակուրդն է վայելում Միջերկրական ծովափնյա Մարմարիս քաղաքում, և չգնացին նրան բռնելու: Նրանք թողեցին նրան գնալ Մարմարիսի մոտ գտնվող Դալամանի օդանավակայան, հետո թռչել Ստամբուլ մեկ ժամ տևողությամբ թռիչքով:

Ինչու՞ հեղափոխականները չգրավեցին հիմնական հեռուստաընկերությունները, և փոխարենը ժամանակն օգտագործեցին գրավելու ամենաքիչ դիտողականություն ունեցող հեռուստաընկերությունը՝ TRT-ն, թույլ տալով թիրախային խմբերին վերախմբավորվելու և օգտագործելու ավելի հանրահայտ ալիքներ և սոցիալական մեդիան:

Վարչապետ Բինալի Յըլդըրըմն առաջինը խոսեց NTV հեռուստաընկերությամբ, պնդելով, որ դա հեղաշրջում չէ, այլ անհնազանդություն, որը պատրաստվել է զինվորականների մի փոքրի խմբավորման կողմից: Այնուհետև Էրդողանը տեսազանգի միջոցով խոսեց CNN-Turk-ի եթերից՝ կոչ անելով իր աջակիցներին, դուրս գալ փողոց:

Թվացյալ անգլուխ և ապակողմնորոշված հեղաշրջման փորձը տապալվեց մի քանի ժամից՝ թողնելով 265 մահացած, մոտ 1440 վիրավոր (ռազմական անձնակազմի նվազագույնը 2839 ներկայացուցիչներ կալանքի տակ հայտնվեցին):

Ձախողված փորձն ավելի շատ հարցեր թողեց իր ետևում, քան հավանական պատասխաններ, թե ով է դա պատրաստել և ինչու իրականացվեց այդպես անհաջող և ապաշնորհ:

Չնայած փորձը ձախողվեց, սակայն հասցված վնասները հսկայական են: Առաջինը Թուրքիայի հեղինակությունն է, որպես կայունության բաստիոն վայրագ տարածաշրջանում, որտեղ ռազմական հեղաշրջումները անցյալի մասունքներ են: Երկրի հեղինակությունը խամրել է, և ոչ-ոք չի կարող երաշխավորել, որ ապագայում հեղաշրջումներ և հեղաշրջումների փորձեր չեն կրկնվի:

Էրդողանը և Յըլդըրըմն առանց տատանվելու մատնանշեցին Ֆեթուլահ Գյուլենին, հոգևորական և նախկին դաշնակից, ով շուրջ 18 տարի աքսորի մեջ է ապրում Փենսիլվանիա նահանգում: Թուրք առաջնորդները ակնարկեցին, որ Վաշինգտոնից պահանջելու են նրա հետհանձնումը:

Ես կարդացի AFP-ի Սպիտակ տան թղթակից Էնդրյու Բեաթի թվիթը, որ Քերին առաջարկել է ԱՄՆ-ի օգնությունը հեղաշրջումը հետաքննելու հարցում և ստիպել է Էրդողանին Գյուլենի նկատմամբ ապացույցներ ներկայացնել:

Սա իսկապես դժվարին խնդիր է: Այնքան էլ համոզիչ չէ, որ ՆԱՏՕ-ի կազմում իր մեծությամբ երկրորդ բանակը, որը թվաքանակով զիջում է միայն ԱՄՆ-ին, կառավարվում է իսլամական խմբավորման կողմից:

Շուրջ 40 գեներալներ ձերբակալված են և գտնվում են ավելի քան 3000 հեղափոխականների թվում: Նրանց թվում է նաև քառաստղանի գեներալը, ով ղեկավարում է երկրորդ բանակային կորպուսը և պատասխանատու է Սիրիայի և Իրաքի սահմանակից շրջանների համար: Տասնյակ գեներալների և հրամանատարների, որոնք հիմնականում ղեկավարում են ցամաքային զորքերը, ժանդարմական միավորների, որոնք կռվում են քուրդ ապստամբների դեմ, ծովային և ցամաքային ուժերի ներկայացուցիչներին դժվար կլինի դասել գյուլենիստների շարքին:

Երրորդ բանակային կորպուսի մեկ այլ քառաստղանի գեներալ ևս ձերբակալվեց: Առաջին բանակային կորպուսի հրամանատարը, ով պատասխանատու է Ստամբուլի համար, հեղաշրջման գիշերը իր հնազանդությունը հայտնեց կառավարությանը, խնդրեց Էրդողանին վերադառնալ Ստամբուլ՝ խոստանալով ապահովել նրա անվտանգությունը: Այս կերպ ասած՝ նա էական դեր խաղաց հեղափոխության փորձի տապալման մեջ:

Հեղափոխության ձախողման փորձից 24 ժամ չէր անցել, երբ երկու բարձրագույն դատական մարմինների 140 դատավորներ, այդ թվում Վերաքննիչ դատարանից և 48 դատավորներ Սահմանադրական դատարանից, ձերբակալվեցին: Ընդհանուր առմամբ, դատական համակարգից հեռացվեց 2745 դատավոր: Բարձրագույն իրավական մարմնի ՝ Սահմանադրական դատարանի անդամը, ձերբակալվել է և մեղադրվում է հեղափոխականների հետ կապ ունենալու մեջ:

Գործադիր մարմնի գործողությունների արագությունը նշանակալի էր: Այնպիսի տպավորություն է, որ Էրդողանը և կառավարությունը պատրաստվել էին հեղաշրջման փորձին և ունեն հետախուզության բազմաթիվ տվյալներ:

Ուսումնասիրելով 2839 ձերբակալված զինվորականներին, որոնց թվում կան տասնյակ գեներալներ, ովքեր ղեկավարում են ՆԱՏՕ-ի բանակը, բավականին տարօրինակ է, որ ռազմական հետախույզները չեն տեղեկացրել Ազգային անվտանգության ծառայությանը, որ հեղափոխությունը նման ուժգնությամբ է ժայթքելու:

Նման հարցերը, որոնք երկար սպասված և համոզիչ պատասխանների են սպասում, բնականաբար, դավադրության տեսության շրջանակներում են պատասխան գտել: Մասնավորապես՝ հետաքրքիր է հեղափոխության իրականացման պարզունակությունը: Նախ՝ դուք պետք է առևանգեք առաջնորդին, այնուհետև՝ մեդիան, և նվաստացած առաջնորդին ցուցադրեք ԶԼՄ-ով:

Փոխարենն այս մարդիկ որոշեցին հեղաշրջում իրականացնել, երբ Էրդողանը հանգստի մեջ էր գտնվում և երևի փորձ էլ չէր անում իր անվտանգությունն ապահովելու: Երբ հեղափոխությունը սկսվեց՝ նրան անմիջապես տարան անվտանգ վայր: Այնուհետև ամեն ինչ դժոխային էր: Հեղափոխականները մարդկանց ասում էին՝ գնացեք տուն, մինչդեռ Էրդողանն ասում էր՝ դուրս եկեք փողոցներ: Հեղափոխականները կրակ բացեցին քաղաքացիական բնակչության նկատմամբ, մի բան, որ իսկապես չպետք է արվեր: Դա էր պատճառը, որ մարդիկ հակվեցին դեպի իշխանությունը: Կարճ ասած, ոչինչ այնքան լավ չէր կարող դասավորվել էրդողանի համար, նա հիմա մարդկանց աչքերում հերոս է: Ինձ ամենահավանականը թվում է, որ Էրդողանը, հնարավոր է, արևմտյան ուժերի թողտվությամբ, բանակում գտնվող իր մարդկանց հետ  աշխատել է կազմակերպել կեղծ հեղաշրջում:

Ասել, որ սա կեղծ հեղաշրջում էր, կատաղեցնում է նրանց, ովքեր տրամադրություն ունեն տոնելու ժողովրդավարության հաղթանակը ռազմական հեղաշրջման նկատմամբ, մարդկանց հաղթանակը դավաճանների նկատմամբ: Քանի դեռ շատ հարցեր համոզիչ պատասխանների են սպասում, և մինչ փոշին մաքրվի, նման դավադրության տեսությունների առատությունը զարմանալի չի լինի:

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց  Աննա Բարսեղյանը

Չենգիզ Չանդար
Բնօրինակը ՝ ALMONITOR

 

 

 

 

Share

Comments are closed.