Սփյուռքի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կապերը. տեղեկատվություն, զարգացման գործընթաց, համերաշխություն

Կայծ ՄԻՆԱՍՅԱՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր
Փարիզ

Հանուն ողջ հայության անվտանգության այսօրվա գլոբալիզացված աշխարհում Սփյուռքը լիովին սատարում է Լեռնային Ղարաբաղին: Ավելի քան քսան տարի է, որ Արցախի եւ Սփյուռքի միջեւ կայացած հարաբերությունները ցուցաբերում են իրենց ուժը Ադրբեջանի դեմ վարած պատերազմում: Դա տեղի էր ունենում ամբողջությամբ քայքայված երկրում` ԽՍՀՄ փլուզումից ի վեր:

Այսօր խաղաքարտը փոխվել է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անդառնալի իրողություն է, այլեւս չկա ԽՍՀՄ-ը, եւ համաշխարհայնացումը մոտեցրել է տարածությունները: Մենք մուտք ենք գործում մի նոր աշխարհ, ուր փոքրագույն իրադարձությունը տեղեկատվության փոխանակման նոր տեխնոլոգիաների շնորհիվ ունենում է համաշխարհային արձագանք` անգլերեն լեզվով հասանելի դառնալուն պես:

ԽՍՀՄ փլուզումից քսան տարի անց եւ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման քսաներորդ տարեդարձով` կարելի է առանձնացնել Արցախի եւ Սփյուռքի միջեւ կապերի երեք առանցք: Հստակորեն նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը Համաշխարհային մակարդակում Սփյուռքը կարող է անել այնպիսի հայտարարություններ, որոնք դիվանագիտական առումով Հայաստանը եւ Արցախը չեն կարող իրենց թույլ տալ: Սփյուռքի հայերը Ֆրանսիայի, Ամերիկայի եւ այլ երկրների քաղաքացիներ են, նրանք ազատ են իրենց կարծիքն արտահայտելու եւ գործելու հարցում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հարցը պետք է լինի Սփյուռքի առաջնահերթ գործողությունների շարքում: Խոսքը վերաբերում է թուրք-ադրբեջանական սպառնալիքների համար պատնեշ հանդիսացող Արցախին եւ այնտեղ բնակվող հայերի անվտանգությանը: Այդ իսկ պատճառով հարիր կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնատար անձինք հաճախակի դարձնեին իրենց այցերը արտերկիր, մասնավորապես` Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ Արեւմուտքի այլ երկրներում կայանալիք ընտրությունների շեմին: Լեռնային Ղարաբաղի նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահն ու արտաքին գործերի նախարարը պետք է դառնան հայկական աշխարհի շրջանակներից դուրս չճանաչված մի խնդրի ճանաչված դեմքեր: Օգտակար կլիներ նաեւ առավել հաճախ տեղում ժողովներ կազմակերպել խաղաղ գործընթացի իրողության վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակելու եւ ամփոփելու համար: Խոսքը վերաբերում է զինադադարի խախտման, թուրք-ադրբեջանական սպառնալիքների եւ այլ հարցերի քննարկմանը: Ի վերջո, հայերը` ներառյալ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները, կարող են եւ պետք է օգտագործեն տեղեկատվության տարածման ժամանակակից բարձր տեխնոլոգիայի բոլոր հնարավորությունները` տեսանյութ, չատ, բլոգ, Ֆեյսբուք, Թվիթեր եւ այլն` իրենց հարցն առաջ տանելու նպատակով:

 

Դատապարտել Ադրբեջանի վարած քաղաքականությունը համաշխարհային մակարդակում 

Լեռնային Ղարաբաղի հայերի հակառակորդն Ադրբեջանի ժողովուրդը չէ: Հակառակորդն ադրբեջանական ռեժիմի եւ Ալիեւի տոհմի ռասիզմն է, անհանդուրժողականությունն ու հայատյացությունը: Ինչպե±ս կարող են Լեռնային Ղարաբաղի հայերն անցնել ադրբեջանական ռեժիմի տակ, երբ այդ երկրում տիրում է բռնապետական ռեժիմ, եւ երկիրը սփռում է հայատյացության քաղաքականություն: Դա անթույլատրելի է: Ադրբեջանը լավ համբավ չի վայելում աշխարհում: Այդ երկրի իշխանատենչությունն ու բռնությունը մարդու իրավունքների դեմ հայտնի են դարձել հանրային եւ անձի ազատության պաշտպանության մասնագիտացված ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով: Սփյուռքի հայերը կարող են միանալ Ադրբեջանի դեմ վարվող դատապարտման այս գործընթացին: Տարբերություն չկա Թունիսի Բեն Ալիի եւ Ադրբեջանի Բեն Ալիեւի միջեւ: Երկուսն էլ դիկտատոր են: Սակայն փոխհարաբերությունները պետք է կառուցվեն ժողովրդավարության եւ կարծիքների վերաբերյալ հարգանք ապահովող մթնոլորտում: Անհնար է ի լուր աշխարհի խոսել Ադրբեջանի հակաժողովրդավարական գործողությունների մասին, եթե հայերն օրինակ չծառայեն ժողովրդավարության եւ խոսքի ազատության, ինչպես նաեւ առաջընթաց ունեցող այլ հանրային եւ անհատական հարցերում:

 

Աջակցել տնտեսական, սոցիալական եւ մշակութային ծրագրերի իրականացմանը 

Ի վերջո, Սփյուռքի հայերը կարող են առավել ներգրավվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական, մշակութային, սոցիալական եւ շրջակա միջավայրին առնչվող ծրագրերի մեջ: Հայերը պետք է մտածեն, թե ինչպես հայթայթեն ԼՂՀ-ի սոցիալական եւ տնտեսական վիճակի վերականգնման շարունակության համար անհրաժեշտ միջոցները: Պետք է հաշվի առնել, որ մայրաքաղաք Ստեփանակերտը կարող է իր սեփական զարգացման գործընթացն ապահովելու համար օգտագործել Հայաստանի հարավի եւ Իրանի հյուսիսի քաղաքների ներուժը: Գորիսը, Սիսիանը եւ Կապանն ավելի մոտ են գտնվում Ստեփանակերտին, քան Երեւանին:

Իսկ մշակութային առումով հնարավոր է նախատեսել հայկական եւ արտերկրյա քույր-քաղաքների սկզբունքի կիրառման շարունակությունը նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Ալֆորվիլ-Աշտարակի օրինակով Շուշիում կամ Մարտունիում եւ այլուր:

Ինչու± չնախատեսել քույր-քաղաքների սկզբունքի կիրառումն ու փոխանակումները Սփյուռքի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայկական դպրոցների միջեւ. ամառային ճամբարներ, նամակագրություն: Ինչու± չնախատեսել Էրասմուս ծրագրի իրականացում հայկական ձեւաչափով, որը կանվանվեր Մաշտոցի կամ Սայաթ-Նովայի ծրագիր, նույնիսկ Չարենցի անվան ծրագիր: Միջդպրոցային ցանցի ստեղծումը լավագույն միջոցն է, որը կերաշխավորի գիտելիքների ձեռքբերման գործընթացի զարգացումը:

Վերոհիշյալ ծրագրերը կարող են իրականացվել սոցիալական ոլորտում` համատեղ ապահովագրական ընկերությունների ստեղծման միջոցով: Իսկ տնտեսական տեսանկյունից կնախատեսվի առեւտրային եւ արդյունաբերական պալատների ստեղծումը, ինչը կնպաստի օտարերկրյա ներդրումների իրականացմանը ազգային համերաշխության համապատկերում:

Կարելի է նախատեսել Սփյուռքի երիտասարդության համար աշխատանքային գործուղումներ դեպի Լեռնային Ղարաբաղ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները տեղում կհոգային այդ երիտասարդների գիշերակացը, եւ մասնագետների համակարգման շնորհիվ վերջիններս կապահովվեին աշխատանքով` ուղղված ենթակառուցվածքների նորոգմանը:

Ինչի±ն է ծառայում խարույկի շուրջ երգելն ու դրոշի ծածանումը կազմակերպելը, եթե չենք օգտվում Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի երիտասարդների փոխանակման պարագայից` երկիրը կրկին կառուցելու եւ հայերի ապագան կերտելու համար:

 

Share

Comments are closed.