Ժամանակն է, որ ԱՄՆ-ն գործողություններ ձեռնարկի  Ադրբեջանի ուղղությամբ

Azerbaijani President Ilham Aliyev, left, and Uzbek President Islam Karimov in Tashkent, Uzbekistan, in 2010. (Anvar Ilyasov/Associated Press, file)

Դեյվիդ Ջ. Քրամեր
Ռիչարդ Կոզլարիչ

Դեյվիդ Ջ. Քրամերը  Մըքքեյնի միջազգային առաջնորդության ինստիտուտի մարդու իրավունքների և ժողովրդավարության գծով ավագ տնօրենն է և ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարցերով պետքարտուղարի նախկին օգնականը: Ռիչարդ Կոզլարիչը Ջորջ Մեյսոնի համալսարանին առընթեր պրոֆեսոր է, Ադրբեջանում ու Բոսնիա-Հերցեգովինայում ԱՄՆ-ի նախկին դեսպանը:

Այս տարվա սկզբում նախագահ Իլհամ Ալիևը, թվում էր, երկրում մեղմացնում էր իր  ավտորիտար տիրապետությունը: Մարտ ամսին, նախքան նախագահ Օբամայի «Միջուկային անվտանգության գագաթաժողովին» մասնակցելը, նա ազատ արձակեց 14 քաղաքական բանտարկյալների: Անգամ ադրբեջանական պաշտոնյաների և ռեժիմի կողմից ղեկավարվող մեդիայում հնչող հակաամերիկյան կոշտ հռետորաբանությունն էր նվազել: Վաշինգտոնում Ալիևը  հանդիպեց փոխնախագահ Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:Սակայն ապրիլյան գագաթաժողովից ի վեր Ալիևի ռեժիմը  հաճախացրել է  ազատության նկատմամբ բռնաճնշումները: Ադրբեջանի  կտրուկ, վտանգավոր  ու վատթարացող պահանջները պետք է հարկադրեն ԱՄՆ-ին՝  դիմելու ավելի վճռական գործողությունների, մինչդեռ Օբամայի աշխատակազմը հիմնականում լռություն է պահպանում:

Բաքվի կառավարությունը  ավելացրել է տասնյակ  ընդդիմադիր  դեմքերի, խաղաղ կրոնական հավատացյալների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալությունները  և բանտարկությունները: Ավելի քան 100 քաղաքական բանտարկյալներ են պահվում երկրի բանտերում:  Ադրբեջանական գրող Աքրամ Այլիսլին  ձերբակալվեց երկրի ազգային  օդանավակայանում, և  նրան արգելեցին դուրս գալ Ադրբեջանի տարածքից: Ֆաիգ Ամիրլին, ով «Ազադլըք» ամսագրի ֆինանսական հարցերով տնօրենն է և Ադրբեջանի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահի օգնականն, անցյալ ամիս ձերբակալվել է: Մեկ այլ  ընդդիմադիր քաղաքական գործիչ ձերբակալվեց օգոստոսին, ներառյալ նաև Նատիք Ջաֆարլին՝ REAL շարժման  գործադիր քարտուղարը և NIDA-ի քաղաքացիական շարժման ակտիվիստ Էլգիզ Քահրամանը:

Իրավիճակը կարող է ավելի բարդանալ: Սեպտեմբերի  26-ին  Ալիևի ռեժիմը ծրագրում է պարտադրել հանրաքվե, որը նպատակ ունի  էլ ավելի ամրապնդել իր իշխանությունը: Հանրաքվեի արդյունքներն արդեն հայտնի են,  կարող ենք համոզված լինել, որ կառավարությունը կապահովի դրա հաստատումը: Դա նշանակում է, որ Ալիևը կարող է երկարացնել իր կառավարումը հինգից մինչև 7 տարի, ստեղծել փոխնախագահի պաշտոն (ուր, հնարավոր է, նշանակի իր ընտանիքի անդամներից որևէ մեկին) և նվազեցնի պատգամավոր դառնալու համար նախատեսված տարիքային շեմը, դռներ բացելով իր որդու` Հեյդարի ընտրվելու համար: Զարմանալի չի լինի, եթե նոր  Սահմանադրության  ներքո ընտրություններն  ավելի վաղ անցկացվեն`  վավերացնելու այդ  ավտորիտար քայլերը:

Մենք ասում ենք, որ մեղմ դիվանագիտությունը միակ ճանապարհն է՝ պաշտպանելու ամերիկյան շահերն Ադրբեջանում: Այն ունի ռազմավարական դիրք՝ գտնվում է Ռուսաստանի և Իրանի միջև, ունի 8 միլիոն բնակչություն և հարուստ է նավթով ու գազային ռեսուրսներով և խաղում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության դաշնակցի դերը:  Ամերիկյան ոչ մի շահ չի սպասարկվի, եթե Ադրբեջանում աճող ավտորիտարիզմը պայթի՝ երկում ստեղծելով քաղաքական և հասարակական ճգնաժամ:

Ավելին՝ Ադրբեջանը հետևում է Վլադիմիր Պուտինի մեդիա-մարտավարությանը՝  Միացյալ Նահանգներին  ավելի շատ պատկերելով որպես թշնամի: Պետական հովանավորչություն ունեցող «Haqqin»-ը մեղադրում է Միացյալ Նահանգներին Ադրբեջանին կորցնելու,  մի անկյուն գցելու և  Բաքվի հետ «արժեքավոր գործընկերությունն արհամարհելու» մեջ:

Խմբագրությունը զգուշացնում է, որ Ադրբեջանին այլ տարբերակ չի մնում, քանի  իր անմիջական հարևանների հետ  սերտ համագործակցության հաստատումը: Ալիևի աջակիցները մատնանշում են Թուրքիայում տապալված հեղաշրջումը  և մեղադրում են Միացյալ Նահանգներին ոչ միայն ընդդիմադիր ուժերին աջակցելու, առաջիկա հանրաքվեն  փչացնելու, այլև Ադրբեջանում հեղաշրջման սցենար մշակելու մեջ: Բացի անցյալ դեկտեմբերին Ռեփ. Քրիստոֆեր  Սմիթի կողմից ներկայացված օրինագծի՝ Ադրբեջանն  Օբամայի վարչակազմի կողմից ազատ   գործելու իրավունք է ստացել:

Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը կամ Վաշինգտոնում Պետդեպարտամենտը  հազվադեպ  են խոսում  մարդու իրավունքների խախտումների մասին: Նույնիսկ 2014-ին ԱՄՆ-ի կողմից հովանավորվող  “Ազատություն” ռադիոկայանի դեմ արշավը և   նրա լրագրողներից մեկի՝ Խադիջա Իսմայլովայի ձերբակալությունը  Վաշինգտոնի կողմից մեղմ արձագանքի արժանացավ: Իսմայլովան բանտից ազատ  արձակվեց ավելի վաղ այս տարի,  սակայն երկիրը լքելու իրավունք չունի: «Ազատություն» ռադիոկայանի, ինչպես և ամերիկյան ոչ կառավարական շատ կազմակերպությունների գործունեությունը նախկինի պես արգելված է Ադրբեջանում:

Անցյալում մենք կոչ էինք անում  սառեցնել ակտիվները և վիզային արգելքներ սահմանել ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են և պատասխանատու են  մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ, ինչպես Սերգեյ Մագնիտսկու` Ռուսաստանի համար «Oրենքի գերակայությունը և պատասխանատվության ակտը»: Նախագահ Օբաման նոր օրինագծի կարիք չունի նման գործողությունների դիմելու համար, նա այդպես կարող է  վարվել գործող իշխանական լիազորությունների շրջանակում: Բացի դրանից, մենք պետք է ստիպենք «Արժույթի միջազգային հիմնադրամին» և «Համաշխարհային բանկին» երկրի տնտեսական դրության վատթարացման ֆոնին աջակցություն չհատկացնել Ադրբեջանին և  «Միջազգային մասնավոր ներդրումների կորպորացիային» և  «Արտահանում- ներմուծում բանկին»՝ Ադրբեջանին վարկեր չտրամադրել:

Միացյալ Նահանգները պետք է խորհի մեր դեսպանին հետ կանչելու  մասին, որպեսզի լայնածավալ խորհրդակցություններ անցկացվեն մարդու իրավունքների  վերաբերյալ ունեցած մտահոգությունների և ադրբեջանական պաշտոնյաների ու կառավարական մեդիայի աճող հակաամերիկյան  հռետորաբանության  վերաբերյալ: Մենք նաև կարիք ունենք եվրոպացիներին ևս ընգրկել նման միջոցառումների շրջանակներում: Այս քայլերը պետք է ձեռնարկվեն և շարունակվեն մինչև բոլոր քաղաքական բանտարկյալներն ազատ արձակվեն, և Ալիևի իշխանությունն ամրապդնվելուն ուղղված հանրաքվեն  առոչինչ  ճանաչվի:

Թողնելով Ադրբեջանին ի կատար ածելու իր  սպառնալիքները՝ ավելի սերտ կապեր հաստատել Մոսկվայի և Թեհրանի հետ, առանց ԱՄՆ-ի հետ հավասարակշռության,  գուցե անհրաժեշտություն է, չնայած, հաշվի առնելով ադրբեջանական ռեժիմի դասերը, տհաճ է:

Ադրբեջանում խնդիրը ոչ թե նրանում է, որ Ալիևը չափազանց մեծ իշխանություն ունի, այլ այն, որ այդ իշխանությունը սխալ կերպ է կիրառվում անմեղ մարդկանց նկատմամբ:  Իրավիճակի բարդացման հետ մեծանում է ռիսկը, որ Ամերիկայի լռությունը  կարող է մեզ մասնակից դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում աղետին:

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

Բնօրինակը` The Washington Post

 

 

 

Share

Comments are closed.