Մեկնաբան. Ադրբեջանի հանրաքվեն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան թվում է առաջին հայացքից

 

The First Family: Heidar (left), Arzu, and Leyla


Ադրբեջանի իշխանությունները սեպտեմբերի 26-ին հանրաքվե կանցկացնեն՝ փոխելու երկրի սահմանադրությունը,  որն էլ ավելի կամրապնդի  նախագահ Ալիևի և նրա ընտանիքի իշխանությունը: Ահա թե  ինչ է դրված խաղատախտակին։

Հարցեր, որոնց առերեսվում են  քվեարկողները

Հանրաքվեի են դրված  Ադրբեջանի սահմանադրության բազմաթիվ գլուխների 29 ոչ  սովորական  ուղղումներ: Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի ժողովրդական քվեարկության արդյունքներով և երկու անգամ փոփոխվել է` 2002-ին և 2009-ին:Քվեարկողները «այո» կամ «ոչ» չեն ասի ամբողջ փաթեթին, փոխարենը նրանք կարող են ընդունել կամ մերժել առանձին փոփոխություններ: Այսպիսով, այդ հանգամանքը միանգամայն հավանական շփոթեցնող ընտրության  դաշտ է ստեղծում:

Առաջարկվող փոփոխություններից ամենակարևորը նախագահական կառավարման ժամկետը  5 տարուց 7 տարի դարձնելն է: Պետության ներկայիս ղեկավարը՝ 54-ամյա Իլհամ Ալիևը, իշխում է 2003 թվականից, երբ հիվանդ  հորից իշխանությունն անցավ նրան: Նրա  պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2018-ին, սակայն նախագահի՝ երկուսից  ավել  անգամ պաշտոնավարման  արգելքը հանվել է 2009-ին:

Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է ստեղծել փոխնախագահի երկու պաշտոն (փոխնախագահները կնշանակվեն և կազատվեն նախագահի հրամանով): Առաջին փոխնախագահը կլինի պետության 2-րդ դեմքը, եթե նախագահը ի զորու չլինի կատարելու իր պարտականությունները:  Եթե առաջին փոխնախագահը անգործունակ լինի, միայն այդ դեպքում  իշխանությունը կանցնի վարչապետին:

Նախագահի թեկնածուների նվազագույն տարիքը, որը ներկայումս 35-ն է, կփոփոխվի, իսկ օրենսդիր մարմնի անդամ դառնալու տարիքը 25-ից կիջնի 18-ի:

Մեկ այլ առաջարկվող փոփոխությամբ կսահմանափակվի ազատ հանրահավաքների իրավունքը, որպեսզի այն պայմանավորված լինի հասարակական կարգով և բարոյականությամբ: Առաջարկը ադրբեջանական իշխանությունների հասցեին հնչող քննադատությունների համապատկերում է (որ նրանք մեծացրել են իրենց քննադատողների նկատմամբ  բռնաճնշումներն՝ էլ ավելի  աղավաղելով առանց այն էլ թույլ  մարդու իրավուքնների պաշտպանությունը): Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերն ասում են, որ  մարդու իրավունքների տասնյակ պաշտպաններ, քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներ և լրագրողներ ձերբակալվել կամ բանտարկվել են քաղաքական  դրդապատճառներով:

Հաջորդ առաջարկվող փոփոխությամբ պաշտոնյաներին հնարավորություն կընձեռվի  սեփականաշնորհված հողերը գերակա շահ համարել և բռնագրավել hանուն սոցիալական արդարության և հողի արդյունավետ  օգտագործման: Նման մոտեցումը մտավախություն է առաջացնում, որ պաշտոնյաները, որոնք առանց այն էլ   սեփականաշնորհման հարցերում մեծ լծակներ ունեին, էլ ավելի կարող են չարաշահել դրանք:  Ի լրումն այդ ամենի՝ Ադրբեջանի քաղաքացիները ներկայումս օրինական ճանապարհով կարող են զրկվել իրենց սեփականությունից:

Կայունություն և ժողովրդավարություն

Ադրբեջանի իշխանությունները  նշում են, որ հանրաքվեում առաջարկած փոփոխությունները հիմնվում են կայունության և ժողովրդավարության հողի վրա, մինչդեռ ընդդիմադիրները և այլ քննադատներ  վիճարկում են և  փաստում, որ դա ընդամենն իշխանության   հետագա  բռնազավթման  և ավտորիտար  դարձնելուն ուղղված   երևույթ է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովն ասում է, որ հանրաքվեն նպատակ ունի կայունություն պահպանել իբրև թե նաև այն պատճառով, որ երկիրը  մեծ տեմպերով զարգանում է և մարդկանց կյանքի ստանդարտները բարելավվում են:  Փոխվարչապետ Ալի Ահմադովն էլ պնդում է, որ փոփոխությունները կարող են բարելավել քաղաքական համակարգն ու կառավարումը:

Խորհրդարանի փոխխոսնակ Զիաֆաթ Ասկերովի կարծիքով՝ հանրաքվեն  կարևոր է և նպատակ ունի նպաստել  պետական մարմինների ուժեղացմանը, ապահովել մարդու իրավունքների  ու  ազատությունների ավելի բարձր մակարդակ:

Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պաշտոնյա Սիյավուշ Նովրուզովը փաստում է, որ նախագահի կառավարման ժամկետի երկարաձգումը  նպատակ ունի խոսափելու երեք տարի իրար հետևից՝ 2018, 2019 և 2020 թվականներին ընտրություններ անկացնելուց:

Ստատուս քվո կամ ավելի վատ

Բայց քննադատները վստահեցնում են, որ կառավարության փոփոխությունների առաջարկն անմիջապես  հաջորդել էր հարևան Թուրքիայում ձախողված հեղափոխությանը ու նպատակ ունի ամրապնդելու և երկարաձգելու Ալիևի ընտանիքի իշխանությունը:

Ալի Քերեմլին, ով Ազգային ճակատ կուսակցության նախագահն է, դա բնութագրեց որպես դե ֆակտո գոյություն ունեցող անսահմանափակ իշխանության համար   սահմանադրական հիմք ապահովելուն և ավտորիտարիզմը մեծացնելուն ուղղված փորձ:

«Այս հանրաքվեն  նպատակ ունի ամրապնդելու նախագահի ինստիտուտը և թուլացնելու կառավարության ճյուղերը»,- գտնում է նախկին օրենսդիր Իգբալ Աղազադեն,  ով  անկախ   «Հույս»  (Umid) քաղաքական կուսակցության ղեկավարն է:

«Թվում է,  ներկայիս իշխանությունները  գոյություն ունեցող  օրենսդրությունը բավարար չեն համարում՝ ավտորիտարիզմ կամ  միապետություն հաստատելու համար»,- ասում է Արիֆ Հաջիլին,  ընդդիմադիր  «Հավասարություն» կուսակցության ղեկավարը: Այդ պատճառով էլ  որոշվեց փոխել սահմանադրությունը:

Անցյալը որպես կանխատեսող գործո՞ն , թե՞ ապագա վարքագիծ

Ենթադրություն կա, որ առաջին փոխնախագահի պաշտոնը  ստեղծվել է նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիևիայի համար, ով «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահն է , կամ նրանց 19-ամյա որդու՝ Հեյդարի համար:

Անցյալում Ադրբեջանում մի քանի անգամ  կազմակերպվել էին սահմանադրական հանրաքվեներ, որոնք  ուղեկցվել էին խախտումներով և որոնցից ուղղակի շահել է Ալիևների ընտանիքը: 2002 թվականին այդ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը կոչ արեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ  հանրաքվե անցկացնել,  որը ներառում էր մի առաջարկություն, ըստ որի նախագահի իշխանությունը փոխանցվում է վարչապետին՝ եթե պետության գլուխը հրաժարական է տալիս կամ անգործունակ դառնում: Դրանից անմիջապես հետո ավագ Ալիևը, ով մեկ տասնամյակ իշխանության գլխին էր, իր որդուն նշանակեց  վարչապետ՝ այդպիսով նպաստելով իշխանության  փոխանցմանը Իլհամին: Եվ Իլհամ Ալիևը  2009-ին նախաձեռնեց հանրաքվե, որով  վերացնում էր երկուսից ավել անգամ ընտրվելու արգելքը՝ հնարավոր դարձնելով 2013-ին իր վերընտրությունը:

Հաճախակի  դարձած հետապնդումներ

Մարդու իրավունքների պաշտպանության խմբերը մեղադրում են Ադրբեջանի իշխանություններին  բռնաճնշումների նոր ալիք սանձազերծելու, հանրաքվեից առաջ՝ հուլիսին, թուրքական տապալված հեղաշրջման քննադատությունները լռեցնելու մեջ:

«Մենք վախենում ենք, որ ներկայումս տեսնելու ենք  քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների հետապնդումների նոր ալիքներ՝ կապված հանրաքվեի հետ»,- օգոստոսի 16-ի իր հայտարարության մեջ նշել է  Օսլոյում հիմնված Մարդու իրավունքների տուն-հիմնադրամից Անե Թուսվիկ Բոնդը։

Նվազագույնը երեք ընդդիմադիր խմբերի անդամներ օգոստոսին թիրախավորվել են  իրավապահների  կողմից: «Հանրապետական այլընտրանք» (REAL)  շարժման գործադիր քարտուղար Նատիք Կաֆարլին ձերբակալվել է անօրինական ձեռնարկատիրության և իշխանության չարաշահման մեղադրանքով և ազատ է արձակվել սեպտեմբերի 9-ին, իսկ  REAL-ի 2 ակտիվիստներ  ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար դատապարտվել են վարչական կալանքի: Ժողովրդամետ երիտասարդական շարժման ներկայացուցիչ  Էլգիզ Ղահրամանը մեղադրվում է ապօրինի թմրանյութեր պահելու մեջ և դատապարտված է 4 ամիս նախնական կալանքի: «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության բազմաթիվ անդամներ գտնվում են նախնական կամ  վարչական կալանքի տակ:

Իշխանությունները նաև  հալածում են քաղաքական ակտիվիստ Բախթիյար Հաջիևին, ով մանր խուլիգանության համար տուգանվել է 100 մանաթով (կամ՝ 61 դոլարով) և ում արգելվել է երկրից դուրս գալ՝ մասնակցելու  համար ԵԱՀԿ-ի մարդու իրավունքների վերաբերյալ համաժողովին, չնայած հետագայում իշխանությունները որակեցին դա որպես տեխնիկական խոտան:

«Սպորտը՝ իրավունքների համար» միջազգային արշավն ուշադրություն է հրավիրում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա՝ նշելով, որ  ակտիվիստների ձերբակալությունները քաղաքական դրդապատճառներ ունեն և կոչ անելով նրանց անհապաղ և առաց պայմաննների ազատ արձակել: «Նոր ձերբալություններ տեղի ունեցան Ադրբեջանում մարդու իրավունքների անմիխիթար վիճակի համապատկերում»,- ասված է  օգոստոսի 18-ի հայտարարության մեջ:

«Մամուլը շարունակում է ամբողջությամբ գտնվել իշխանական գերիշխանության ներքո, և  իշխանություններին քննադատող լրագրողներն աշխատում են վախի մթնոլորտում»,- նշվում է հայտարարության մեջ: Չափազանց մեծ սահմանափակումներ են շարունակում մնալ քաղաքացիական հասարակության գործնեության համար՝ խոչընդոտելով անկախ ՀԿ-ների աշխատանքը:

Փոքր հանրահավաք տեղի ունեցավ Բաքվում, որում ցուցարարները կոչ արեցին չեղարկել հանրաքվեն և ժողովրդավարական  բարեփոխումներ անցկացնել: Ոստիկանությունը ձերբակալեց ցուցարարներից ոմանց:

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

Radio Free Europe / Radio Liberty

 

 

 

Share

Comments are closed.