Ամերիկյան ընտրություններ 2016. Թրամփի հաղթանակի 5 պատճառ

Ավելի քան մեկ տարի առաջ՝ նախագահական ընտրարշավի հենց ամենասկզբում, Դոնալդ Թրամփը մարտահրավեր նետեց բոլոր սպասումներին:   Շատ քիչ մարդիկ էին կարծում, որ  նա իսկապես  կառաջադրվի, սակայն նա արեց դա: Կարծում էին, որ նրան  չի  հաջողվի  հասնել կուսակցական ընտրությունների փուլ, բայց նա արեց դա: Ասում էին, որ նա չի հաղթի  ոչ մի նախնական ընտրություններում, բայց նա արեց դա: Ասում էին, որ նա չի նվաճի հանրապետականների թեկնածությունը, բայց նա արեց դա: Եվ վերջապես ասում էին, որ  հնարավոր չէ, որ նա կարողանա մրցել և հաղթել համապետական ընտրություններում: Հիմա նա  ընտրված նախագահ  Թրամփն է, ով հաղթական ճառ է ասում:Մենք հաշվեցինք Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի հինգ հիմնական քայլերը, հինգ հաղթաթուղթ, որոնք նա մեկը մյուսի ետևից ճիշտ ժամանակին հանում էր թևքից։ Քայլեր, որոնք գրեթե ոչ ոք չէր սպասում և որոնց ուժը շատերն այդպես էլ չկարողացան գնահատել։

 Թրամփի «սպիտակ  ալիքը»

Օհայոն, Ֆլորիդան և Հյուսիսային Կարոլինան մեկը մյուսի ետևից գնացին  դեպի պարոն Թրամփը:

Դեմոկրատների վերջին հենակետը Միջին Արևմուտքն էր, որը նրանց հիմնական ուժն էր: Սրանք նահանգներ էին, որոնք տասնամյակներ շարունակ   գնացել էին դեմոկրատների ետևից:  Այդ քաղաքական ուժն  ուներ  տեղաբնիկ սևամորթ և միջին դասի  աշխատավոր սպիտակամորթ քվեարկողների աջակցությունը:

Աշխատող  դասակարգի  այդ սպիտակ մարդիկ,  մասնավորապես՝ նույնիսկ քոլեջի կրթություն  չունեցող տղամարդիկ կամ  կանայք,  զանգվածաբար լքեցին կուսակցությունը: Այս անգամ գյուղաբնակ քվեարկողները  մեծ քանակություն կազմեցին, քանի որ ամերիկացիները, որոնք բարձրագույն ղեկավարության կողմից մեծ ուշադրության են արժանանում  և մոռացվել էին առափնյա էլիտայի կողմից, ստիպեցին իրենց ձայնը լսելի դառնալ:

Մինչ այնպիսի բնակավայրերում, ինչպիսին Վիրջինիան և Կոլորադոն են, ամեն ինչ արագ տեղի ունեցավ, Վիսքոնսինը ևս ընկավ,  և  դրա հետ միասին տիկին Քլինթոնի նախագահական հույսերը  հօդս ցնդեցին: Երբ արդեն ամեն ինչ ասված էր և արված, տիկին Քլինթոնը կարող էր ավարտել   համաժողովրդական քվեարկությունը հաղթանակով՝ իր թիկունքում ունենալով Կալիֆորնիայի և Նյու Յորքի  վստահ աջակցությունը, և  սպասվածից ավելի մոտ պարտության այնպիսի կոշտ դիրքորոշում ունեցող նահանգներում, ինչպիսին Յուտան է: Թրամփի ալիքը հարվածեց այն վայրերին, որտեղ պետք է խփեր: Այդուամենայնիվ, այն շատ ուժեղ հարվածեց:

«Թեֆլոնային» Դոնալդ

Պարոն Թրամփը վիրավորեց  պատերազմի վետերան Ջոն Մըքքեյնին: Նա բանակռվի մեջ մտավ Fox News-ի և նրա հայտնի մեկնաբան Մեգըն Քելլիի հետ:

Նախագահի թեկնածուն կրկնակի նվաստացավ, երբ նրան հարցրեցին, թե ինչպես էր ժամանակին  ծաղրել լատինաամերիկյան  գեղեցկության մրցույթի  հաղթողին:

Նա առաջարկեց ընդամենը կիսատ-պռատ ներողություն խնդրել, երբ գաղտնի տեսագրություն հայտնվեց, որտեղ  Թրամփը սեռական բնույթի անպարկեշտ առաջարկներ էր անում կանանց:

Իր ակներև թեթևամիտ ներկայացումներով նա ձախողվեց երեք նախագահական բանավեճերի ժամանակ: Սակայն դրանցից ոչ մեկը նշանակություն չունեցավ:

Չնայած որոշ տհաճ միջադեպերից հետո նա հարցումներում զիջեց իր դիրքերը՝ վերջնական ընտրությունների հաղթանակը նման էր խցանի, որն ի վերջո ջրի երես դուրս եկավ:

Հնարավոր է՝ տարբեր հակասություններն այնքան  ուժեղ և արագ տեղի ունեցան, որ  ժամանակ չկար “արյուն թափելու”: Միգուցե պարոն Թրամփի անհատականությունն  ու գրավչությունն այնքան ուժեղ էին, որ սկանդալներին ուշադրություն չդարձվեց: Ինչն էլ լինի պատճառը՝ նա ընտրությունների միջոցով հավանություն ստացած թեկնածուն է:

 Աուտսայդերը

Նա քարոզչություն վարեց ընդդեմ դեմոկրատների, նա նաև ներկուսակցական ուժերի դեմ էր պայքարում: Նա  բոլորին  ցույց տվեց ինչ պետք էր:

Պարոն Թրամփը Հանրապետական կուսակցության ներսում իր հիմնական  հակառակորդների գանգերից պատրաստեց իր սեփական գահը: Նրանցից ոմանք, ինչպես Մարկո Ռուբիոն, Թեդ Քրուզը, Քրիս Քրիստին և Բեն Կարսոնն, ի վերջո ծնկի եկան: Դիմադրողներն, ինչպիսիք Ջեբ Բուշը և Օհիո  կառավարիչ Ջոն Կասիչն էին, այժմ իրենք են կուսակցությունից  դուրս նայում:

Եվ կուսակցության ներսում մնացածները,  օրինակ՝ Ներկայացուցիչների  պալատի խոսնակ  Փոլ Ռայանը, հուսահատվա՞ծ է: Պարոն Թրամփը նրանց օգնության  կարիքը չունի, և փաստացի հաղթեց, քանի որ  գուցե ցանկանում էր դուրս գալ նրանց դեմ:

Պարոն Թրամփի արհամարհական կեցվածքը ևս մեկ անգամ ապացուցեց նրա անկախությունը և աութսայդերի կարգավիճակը,  այն ժամանակ, երբ ամերիկյան հասարակության մեծ մասը անարգում էր Վաշինգտոնին (չնայած դա բավարար չէր, որպեսզի  նրանց ետ պահեր վերընտրելու  կոնգրեսական  պաշտոնյաների):

Դա տրամադրություն էր, որն այլ ազգային քաղաքական  գործիչներ զգացին, ինչպես օրինակ, դեմոկրատ Բըրնի Սանդերսը, նաև պարոն Քրուզը: Սակայն Թրամփից առավել ոչ ոք  չորսաց  դա , և  այն   հաղթանակ պարգևեց Թրամփին Սպիտակ տանը:

Քոմիի գործոնը

Ընտրազանգվածի առաջնահերթությունները կանխատեսելու տեսանկյունից հարցումների դերն իսկապես ողորմելի  էր: Խոսքը վերաբերում է հատկապես միջին և կենտրոնական նահանգներին: Արշավի վերջին օրերին, այնուամենայնիվ, հարցումները  վկայում էին, որ Թրամփը մոտենում է հաղթանակի ճանապարհին :

Այդ ուղին  այդքան էլ ակնհայտ չէր, երբ քվեարկությունից երկու շաբաթ առաջ FBI-ի  ղեկավար Ջեյմս Քոմին հայտարարեց, որ իրենք  վերսկսելու են Հիլարի Քլինթոնի անձնական   էլեկտրոնային փոստի  սերվերի հետ կապված հետաքննությունը:

Ճիշտ  է, հարցումները որոշակիորեն  խստանում էին, սակայն պարոն Թրամփի ամենակտրուկ վերելքը եղավ  Պարոն Քոմիի այդ առաջին նամակի և երկրորդ նամակի միջև ընկած ժամանակահատվածում (երկրորդում նա ասել էր, որ հետաքննությունը նորից իր դարակում է դրել):

Հավանական է թվում, որ  այդ ժամանակահատվածում պարոն Թրափն ի վիճակի եղավ հաջողությամբ ամրապնդել իր հիմքերը՝ ետ  բերելով  քմահաճ  պահպանողականերին և  կտրելով տիկին Քլինթոնի հույսերն՝ ստիպելով ավարտական  ուղերձներ հղել ամերիկյան ընտրողներին:

Անշուշտ, պարոն Քոմիի արարքները երբեք գործոն չէին դառնա, եթե տիկին Քլինթոնն իր աշխատանքային գործունեության ընթացքում որոշած լիներ  վստահել Պետդեպի էլեկտրոնային նամակի սերվերներին: Այդ բեռը  միայն նրա ուսերին է:

Զուտ բնազդաբար

Պարոն Թրամփը վարեց բոլոր պայմանականություններից դուրս քաղաքական  արշավ, սակայն պարզվեց, որ նա այդ գործն ավելի լավ գիտեր, քան բոլոր փորձագետները: Նա ավելի շատ ծախսեց գլխարկների, քան սոցիոլոգների վրա: Նա ճանապարհորդեց նահանգներ, ինչպիսին  Վիսքոնսինն ո Միչիգանն  են, որոնք,  մասնագետների կարծիքով, անհասանելի են: Դռնեդուռ արշավների վրա կենտրոնանալու փոխարեն նա զանգավածային  հավաքներ էր անցկացնում:

Թրամփն ուներ մասնատված, երբեմն էլ քաոսային ազգային-քաղաքական հայեցակարգ, որին էլ  հավելվում էր էլ ավելի քաոսային ելույթները: Դրանք  ավելի մշուշոտ էին, քան ժամանակակից ամերիկյան  քաղաքական պատմության որև այլ գործչի ելույթները:  Քլինթոնի արշավի համեմատ  նա ավելի շատ ծախսեց: Խոսքը վերաբերում է նաև  հանրապետականների  ներկուսակցական նախնական ընտրություններին: Նա  դարձավ  կոնսենսուսային իմաստության օրինակ՝ առ այն, թե ինչպես հաղթել նախագահական ընտրություններում:

Բոլոր այս  և շատ   այլ որոշումներ բացեիբաց ծաղրի էին ենթարկվում    քաղաքականապես կոփված շրջանակների  կողմից:

Սակայն, ի վերջո, հենց  դրանք աշխատեցին: Պարոն Թրամփը և նրա  մերձավոր դաշնակիցները, երեխաները և մերձավորագույն խորհրդատուները կարող են մեծ բավարարվածությամբ հիշեցնել, որ «ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում»:

Եվ հիմա քաղաքական իստեբլիշմենթի վրա նրանք ծիծաղելու են արդեն Սպիտակ տնից։

Էնթոնի Զուրկեր
Թղթակից Հյուսիսային Ամերիկայում

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

BBC

Share

Comments are closed.