Ինքնության ճգնաժամը Թուրքիայում ու դրա հետևանքները քրդական գործոնի համապատկերում

 


Հովիկ ԱՎԱՆ
ԵՍՈՎ
«Մեսրոպ Մաշտոց» համալսարանի  պատմության  ամբիոնի դասախոս
Ստեփանակերտ

 

«Եթե մի օր Թուրքիան քանդվի,
ապա դա կլինի ոչ թե զենքի միջոցով,
այլ՝ ինքնության խնդրի…»
Հրանտ Դինք

 Օսմանյան կայսրության ձևավորումն ընթացել է նվաճողական արշավանքների միջոցով, որոնց զուգահեռ կիրառվել է նաև բռնի  իսլամացման,  թուրքացման քաղաքականություն, ինչի արդյունքում  էլ  կազմավորվել է խառնածին բնակչություն[1]: 1923թ. կազմավորված Թուրքիայի Հանրապետության կառավարությունը շարունակեց Օսմանյան կայսրության ձուլողական քաղաքականությունը[1, էջ 5 ]: Այդ քաղաքականության հիմնական նպատակը միատարր թուրքական պետականության ստեղծումն էր: Թուրքական պետական քարոզչամեքենան Թուրքիայում բնակվող  շուրջ 40 ժողովուրդների  ու էթնիկական խմբերի ներկայացնում էր որպես թուրքեր` միանգամայն  անտեսելով նրանց բոլոր (կրոնական, լեզվական, մշակութային ու մի շարք այլ) իրավունքները:Թուրքիայի Կայսերի (Կեսարիա), Մալաթիա և Էլազըգ (Խարբերդ) քաղաքների համալսարանների գիտնականները, Ազգային  անվտանգության խորհրդի հանձնարարությամբ, ուսումնասիրելով Թուրքիայի ազգային փոքրամասնությունները,  2000թ. կազմեցին և հրապարակեցին ազգային փոքրամասնությունների պատկերը ուրվագծող զեկուցագիր[2, էջ7]: Սակայն զեկուցագրում տեղ գտած ազգային փոքրամասնությունների հրապարակած թվաքանակը չի համապատասխանում իրականության հետ. այն նվազեցված է  մի քանի  անգամ։ Թուրքական կառավարությունը, իրականացնելով մարդահամար կամ այլ ուսումնասիրություն, ազգային փոքրամասնությունների իրական թվաքանակը խիստ գաղտնի է պահում ու հրապարակում է միայն այն տվյալները, որոնք բխում են պետական շահերից: Վերջին տարիներին սկսվել է մի գործընթաց, որը փաստում է ձուլման պետական քաղաքականության փաստացի ձախողման մասին:

Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի`Թուրքիայում էթնիկ ինքնության շուրջ տեղի ունեցող գործընթացները կարելի է բաժանել պայմանական երկու խմբի. Առաջին՝ տարբեր ժողովուրդներ, ինչպիսիք են քրդերը, չերքեզները (վերջին ժամանակներս նաև իսլամացված հայերը) առավելապես բացահայտ պայքարում են իրենց իրավունքների համար, վերարժևորում իրենց ազգային մշակույթը, լեզուն, սովորույթները և դրանով փորձում թոթափել պարտադրված «թուրքի» ինքնությունը: Տարբեր ազգերի էթնիկ ինքնությունն անտեսելուն է միտված Թուրքիայի դպրոցներում պարտադրվող, այսպես կոչված, «Աշակերտի երդումը»: Այդ երդմամբ են ամեն օր Թուրքիայի դպրոցներում միլիոնավոր աշակերտներ սկսում իրենց ուսումնական գործընթացը. երդման առաջին բառերն են՝ «Թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ»: Ահա հենց սա է պատճառ դարձել, որ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ դիմեն դատարաններ, այդ թվում և Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պահանջելով վերացնել այդ երդումը և չստիպել, որ քուրդ, չերքեզ, հայ, հույն և այլ ազգերի երեխաներ ամեն օր երդվեն, որ իրենք թուրք են:

Երկրորդ՝ տարբեր ժամանակաշրջաններում բռնի ձուլման ենթարկված մարդկանց շրջանում սկսվում էր էթնիկ ինքնագիտակցության վերաբերյալ լուռ գործընթաց, որը հետագայում նույնպես ստանում է բացահայտ բնույթ: Բռնի ձուլման ենթարկված մարդկանց մի մասը նախ սկսում է կասկածի ենթարկել իր «թուրքական» ինքնությունը, ինչին հաջորդում է իրական ինքնության փնտրտուքը: Ահա հենց այս երևույթի արդյունքում Թուրքիայի բնակչության որոշակի հատվածում սկսվել է, այսպես կոչված, էթնիկ ինքնության ճգնաժամ: Այսօր Թուրքիայում գիտական, հասարակական և քաղաքական մակարդակներում ամենատարածված հարցերից է՝ ո՞վ ենք մենք: Թուրք որոշ սոցիոլոգներ, անդրադառնալով այս խնդրին, իրավացիորեն երևույթը դասում են թուրքական հասարակության շրջանում տարածված հիվանդությունների շարքին: Այս առումով բավական հետաքրքիր են անգլիացի և գերմանացի մասնագետների հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց` Թուրքիայի բնակչության 38-40 տոկոսը իրեն թուրք չի համարում: Թուրքիայում էթնիկ ինքնության ճգնաժամի խորացմանը նպաստում են նաև ներկայիս տարաբնույթ գործընթացները. օրինակ՝ տասնամյակներով արգելված թեմաների քննարկումները, մի շարք տաբուների ճեղքումը, որոնք իրենց հերթին բազմաթիվ հարցականներ են առաջացնում հասարակության համար[3]:

Թուրքիան գտնվում է քրդական օղակի մեջ. մի կողմից՝ Սիրիայի տարածքի քրդական  բնակավայրերը, որոնք  գտնվում են թուրք-սիրիական սահմանամերձ գոտում, մյուս  կողմից`  Հյուսիային  Իրաքի  տարածքում  գտնվող  Քրդստանի   առկայությունը, որն, ի դեպ, ունի  նաև նավթային բավականաչափ  պաշարներ, մեկ այլ  կողմից  էլ`  Թուրքիայի  ներսում  բնակվող` պաշտոնական տվյալներով 20 միլիոն քրդեր, որոնք 2015թ. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություների արդյունքում առաջին անգամ իրենց սեփական կուսակցությամբ են կարողացել պատգամավորական մանդատներ ստանալ խորհրդարանում, սակայն  իշխող  կուսակցությունը չկարողացավ  կոալիցիոն կառավարություն  կազմավորել, նոյեմբերի 1-ին  անցկացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց ժամանակ  քրդերը  հավաքեցին  անելի քիչ  ձայներ,  քան  հունիսին, սակայն  դարձյալ զգալի թվով  պատգամավորական  մանդատներ ստացան:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի երևան գալուն պես թուրքերն սկսեցին ոչ բացահայտ աջակցել այդ կառույցին, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված ահաբեկչական խմբավորումը  հարձակումներ էր  իրականացնում քրդական բնակավայրերի վրա: Այդ պատճառով էլ թուրքական կառավարությունը երկար ժամանակ չմասնակցեց միջազգային կոալիցիային, որը միայն օդային հարվածներ էր իրականացնում  ահաբեկչական վերոնշյալ կառույցի դիրքերին: Թուրքիան միայն վերջերս միացավ միջազգային կոալիցիային, սակայն, թուրքական կործանիչների թիրախը հանդիսացան քրդական դիրքերը: Հարկ է նշել, որ այդ պայքարում առավել արդյունավետ մարտեր են մղում քրդերը, սակայն դա Թուրքիայի շահերից չի բխում, քանի որ պաշտոնական Անկարային  ձեռնտու չէ  քրդական միասնական պետության ստեղծումը: Ի պատասխան թուրքական հրթիռակոծություների`քրդերը երկրի մի շարք բնակավայրերում հարձակումներ են իրականացնում զինվորակաների,  ուժային  այլ  կառույցների  ստորաբաժանումների վրա: Դրան զուգահեռ` պայթեցնում են նաև էներգակիր  ենթակառուցվածքները, ինչը  բավական  նյութական  կորուստներ է  պատճառում թուրքական  պետական  բյուջեին[4]:

Սույն թվի հուլիսին  տեղի  ունեցավ   անհաջող   ռազմական   հեղարջման   փորձ,  որի   դաժան   ճնշումից  և ցայսօր շարունակվող զանգվածային  ձերբակալություններից  հետո   թուրական   պետական   վարչամեքենան օգոստոսի 24-ին  ձեռնակեց   «Եփրատի վահան»  գործողությունը, որը, ըստ թուրքական  կողմի, անվտանգության խնդիր  է լուծում։ Թուրքերը որպես իրենց  «իրավացիության  փաստարկ»  բերում   են  ՄԱԿ-ի պայմանագրի 51-րդ կետում առկա պաշտպանության իրավունքը: Սակայն  Թուրքիան   Սիրայի   տարածքում   ավելին   հեռուն   գնացող   խնդիրեներ  է   լուծում.

  • Նպատակ է  հետապնդում վերացնել քրդական   կազմավորումները  Սիրայի  տարածքում,  որոնք, ի դեպ,  հիմնականում  թուրք-սիրական  սահմանին   են   գտնվում.
  • Սիրայում վերականգնում է նախկին Օսմանյան կասրության   ազդեցությունը, ինչի   վառ  ապացույցն  են  նաև տարածքային   նկրտումները    Հալեպի    նկատմամբ:

Թուրքական գործողության ծավալների մեծացումն ի հայտ է բերում հակամարտության մեջ ներգրավված առանցքային կողմերի, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Իրանի անհանգստությունը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հետևում է Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի գործողություններին՝ կոչ անելով դրանք համաձայնեցնել պաշտոնական Դամասկոսի հետ: Թեհրանը ևս լուրջ անհանգստություն է հայտնել՝ ընդգծելով Սիրիայի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը: Սակայն, Թուրքիան, ըստ էության, կանգ առնելու մտադրություն չունի[5]: Դրա  վառ   ապացույցը   նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արված հայտարարությունը, որում ոչ միայն   Հալեպն է   համարում   «թուրքական  տարածք»  այլ  նաև   Իրաքյան   մի  շարք   բնակավայերը   ևս:

Թուրքական   վարչակարգին    նյարդայնացնում  է   նաև   այն  հանգամանքը, որ  ԱՄՆ  սատարում է   Սիրիայի   քրդերին: ԱՄՆ-ն կարծես թե մտադիր է մասնատել Սիրիան մի քանի անկախ պետական կազմավորման` ըստ կրոնական հատկանիշի: Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, այդ մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ռամիզ Թարջամանը: Բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ըստ Մերձավոր Արևելքում Իսրայելի աջակցությանն ուղղված ԱՄՆ ռազմավարության՝ «Սիրիայի տարածքը պետք է մի քանի պետական կազմավորման բաժանվի՝ ըստ դավանական հատկանիշի»:  «Վաշինգտոնը ցանկանում է, որ Սիրիան լինի թույլ, նպատակ ունի մասնատել երկիրը: Մասնավորապես, նախատեսվում է քրդական պետություն հռչակել հյուսիսում, որպեսզի Սիրիան առնվազն դաշնության կամ համադաշնության վերածվի»,-հայտարարել է Թարջամանը[6] (նախագծի   քարտեզը   տես    հավելված  1-ում):

Այսպիսով,  ինքնության ճգնաժամն ու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և արդի աշխարհաքաղաքական զարգացումները լուրջ հարված են հասցնում Թուրքիայի պետական ու վարչական կառուցվածքին և նեոօսմանականության հեռանկարներին։

 

 

Հավելված 1

Հավելված 2

Share

Comments are closed.