2016-ի դասերը. ապրիլյան պատերազմից առաջ եւ հետո


Մասիս
ՄԱՅԻԼՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Ստեփանակերտ

 

Ապրիլյան պատերազմը դարձավ ոչ միայն 2016 թվականի, այլև հրադադարի բոլոր նախորդ 22 տարիների ամենադրամատիկ իրադարձությունը. այն վճռորոշ դեր ունեցավ միջազգային միջնորդների և ԼՂՀ ու Ադրբեջանի միջպետական հակամարտության կողմերի հետագա գործողություններում։ Վերլուծելով 2014-2015թթ. իրադարձությունների զարգացումները՝ մենք նշել էիք, որ խաղաղ կարգավորման կողմնակիցները պետք է անեն ամեն հնարավոր բան, որպեսզի հրադադարի ռեժիմի, հատկապես՝ հրետանու կիրառմամբ խախտումները, կանոնավոր չդառնան։ «Եթե ադրբեջանական կողմի սույն աղաղակող գործողությունները ժամանակին չկանխվեն, ապա պատերազմի վերսկսման հավանականությունը կմեծանա»։[1] Հակամարտության ընդարձակման վտանգի մասին զգուշացնում էին տարածաշրջանի խնդիրներին գիտակ շատ փորձագետներ՝ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը»։[2]
Հրադադարի
կոպիտ խախտումներից մինչև պատերազմ

2016թ. հունվար-մարտ ամիսներին ադրբեջանական կողմը շարունակում էր կոպտորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ հրազենի, նռնականետների, ականանետների և հաուբիցների կիրառմամբ։ Ադրբեջանցի զինվորականները չէին դադարեցնում ԼՂՀ տարածք դիվերսիոն ներթափանցոումներ կատարելու փորձերը։ ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում էին այդ փորձերն, ու հակառակորդը, կորուստներ կրելով, նահանջում էր։[3]

ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության տեղեկատվությամբ՝ մարտի 11-ի գիշերը հակառակորդը հրետակոծել է ոչ միայն Ակնայի (Աղդամ) ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ դիրքերը, այլև շփման գծից բավականին հեռու գտնվող տարածքներ։ ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը հայտարարել է հրադադարի կնքման պահից ի վեր հակառակորդի գործողությունների աննախադեպ լինելու վերաբերյալ և նշել, որ ադրբեջանական կողմը որդեգրել է հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանն ուղղված՝ անկանխատեսելի հետևանքներով հղի մարտավարություն։[4] Նշյալ ժամանակահատվածում ԼՂՀ ՊԲ մարտական կորուստների թիվը կազմել է երեք զինծառայող։ Եվս մեկ հայ զինծառայող զոհվել է Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին։[5]

Ընդհանուր ընկալմամբ՝ ԼՂՀ և Ադրբեջանի սահմանին 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողություններն իրենց ծավալներով ու ինտենսիվությամբ աննախադեպ էին՝ 1994թ. մայիսի 12-ին ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ և անժամկետ Համաձայնագրի ստորագրումից ի վեր։[6] Այս փաստաթուղթը, ինչպես նաև 1994-1995թթ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ստորագրած այլ համաձայնագրեր ենթադրում էին անժամկետ հրադադարի վերափոխումն ամուր խաղաղության։ Սակայն տարածաշրջանում և բանակցային գործընթացում ի հայտ եկած հետագա զարգացումները հեռացրել էին խաղաղ հեռանկարը։

Հրադադարի 22 տարիներն ուղեկցվում էին սովորաբար ադրբեջանական կողմի հրահրած այլևայլ խախտումներով։ Տարիների ընթացքում փոխվում էին հրադադարի ռեժիմի խախտումների ձևերը. 2014թ. «դիպուկահարային պատերազմը» վերաճել է «դիվերսիոն պատերազմի», իսկ 2015թ. վերջին ամիսներին ադրբեջանական կողմը ղարաբաղյան պաշտպանական դիրքերը և Հայաստանի Հանրապետության բնակավայրերը հրետակոծելու համար ակտիվորեն օգտագործում էր խոշոր տրամաչափի սպառազինություն՝ ականանետներ, հրթիռահրետանային կայանքներ, հակաօդային հրետանի, հաուբիցներ և տանկեր։

Ռազմաճակատում իրադարձությունների զարգացման այդպիսի դինամիկան և Ադրբեջանի գործողությունների նկատմամբ պատշաճ միջազգային արձագանքի բացակայությունը պետք է հանգեցնեին պատերազմի, որն էլ տեղի է ունեցել 2016թ. ապրիլին։[7]

ԼՂՀ ՊԲ-ի (հայաստանցի կամավորների մասնակցությամբ) ձեռնարկած արդյունավետ գործողությունները, համաշխարհային ուժային կենտրոնների՝ հակամարտող կողմերի վրա ցուցաբերած աննախադեպ ճնշումը[8], այդ թվում և իրավիճակի կայունացման օգտին Ռուսաստանի քաղաքական ու զինվորական ղեկավարության ակտիվ ներգրավումը հարկադրեցին ադրբեջանական կողմին դադարեցնել սկսված պատերազմը։[9] ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից միայն Ռուսաստանը մեր տարածաշրջանում ունի օպերատիվ հնարավորություններ և համապատասխան գործիքակազմ։ Հակամարտության սրացման ժամանակահատվածներում իրավիճակի խաղաղեցման հիմնական դերը սովորաբար վերապահվում է Ռուսաստանին։[10] Այսպիսով, Ադրբեջանի հրահրած ապրիլյան պատերազմն ի սկզբանե ծրագրավորված չէր որպես տևողությամբ ու ծավալներով սահմանափակ ռազմագործողություն։

Մտահոգվելով ԼՂՀ Պաշտպանության բանակի սպասված հակահարձակումից՝ Ադրբեջանն արդեն ապրիլի 3-ին հայտարարեց կրակի միակողմանի դադարեցման մասին, թեև շարունակում էր վարել պատերազմ։[11]

Պատերազմը ներառել է ադրբեջանա-ղարաբաղյան ճակատի ողջ գիծը։ Ամենաթեժ մարտերն ընթացել են ԼՂՀ հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում։ Կենտրոնական ուղղությամբ Ադրբեջանի ծրագրավորած գործողությունները հմտորեն կասեցվել են ղարաբաղյան հրետանու միջոցով։ Պատերազմի առաջին օրն ադրբեջանական կողմը գործի է դրել ռազմաճակատի ողջ երկայնքով տեղակայված հատուկ նշանակության ստորաբաժանումներն բրիգադները։ Հետագա օրերին ռազմական գործողությունների գոտի են փոխադրվել հավելյալ ռազմական ուժեր։ ԼՂՀ Պաշտպանության բանակը հիմնականում հաջողությամբ է կատարել հակառակորդի առաջխաղացման զսպման առաջադրանքը, որի շնորհիվ չի ծագել ԼՂՀ անվտանգության երաշխավոր երկրի՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն Արցախ փոխադրելու անհրաժեշտություն։[12]. Ռազմագործողությունների շարունակությունն, օպերատիվ-մարտավարական հրթիռային կայանքների կիրառմամբ, անտարակույս, կընդլայներ ՌԳԹ-ն (ռազմական գործողությունների թատերաբերմը) և կարող էր պատերազմի մեջ ներքաշել տարածաշրջանային դերակատարների։

Ադրբեջանական կողմն անցած պատերազմում կիրառել է իր ունեցած սպառազինությունների համարյա ողջ տեսականին և անձնակազմի ու ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ կրել՝ ներառյալ տանկեր, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։[13] ԼՂՀ-ն նույնպես կորուստներ է կրել, այդ թվում՝ տարածքային։ Օգտագործելով հանկարծակիության գործոնը՝ ադրբեջանական ստորաբաժանումներն ապրիլի 2-ին հարավային և հյուսիս-արևելյան ուղղություններով զբաղեցրել են ԼՂՀ ՊԲ որոշ առաջապահ դիրքեր։  Հաջորդ երկու օրերի ընթացքում ԼՂՀ զինված ուժերին հաջողվել է հակահարձակողական գործողություն իրականացնել և հակառակորդին դուրս մղել կորցրած դիրքերի մի մասից։[14] Նախաապրիլյան շփման գծի վերականգնմանն ուղղված ԼՂՀ ՊԲ գործողությունը կանգնեցվել է Մոսկվայում հրադադարի վերաբերյալ համաձայնությունների ձեռքբերմամբ։

Ադրբեջանական կողմն առաջին անգամ կիրառել է Ռուսաստանից և Իսրայելից ձեռք բերված սպառազինությունների նոր տեսակներ՝ ԾԿԿ-1 (ծանր կրականետային կայանք) «Սոլնցեպեկ», ՀԿՀԿ (Համազարկային կրակի հրթիռային կայանք) «Սմերչ», «Սպայկ» հակատանկային կայանքներ և հարվածային անօդաչու սարքեր։

Ամռանն ու աշնան սկզբին առաջնագծում տիրող իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։ Ադրբեջանական կողմը հիմնականում հրազեն էր օգտագործում։ Ադրբեջանական իշխանությունները որոշել են թույլ չտալ հրադադարի կոպիտ խախտումներ, որպեսզի վերանար հետապրիլյան գագաթնաժողովներում համաձայնեցված հրադադարի ռեժիմի և սահմանային միջադեպերի հետաքննության միջազգային վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝  «Չկան խախտումներ՝ չկա վերահսկողության ու հետաքննությունների անհրաժեշտություն» սկզբունքով։ Ադրբեջանը հայտնվել է երկընտրանքի առջև՝ կա՛մ շարունակել լարել իրավիճակը և արտաքին ճնշման ներքո ստանալ ՀՀ և ԼՂՀ հետ սահմաններին միջազգային վերահսկողության մեխանիզմներ, զրկվելով հայկական կողմերի վրա ճնշման լծակից, կա՛մ ի կատար ածել հրադադարի պահպանման և վեճերի խաղաղ կարգավորման վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունները՝ դրանով իսկ սառեցնելով հակամարտությունն ու ամրապնդելով ստատուս-քվոն։[15]

Հոկտեմբերի վերջերից Ադրբեջանը շարունակում էր խախտել հրադադարի ռեժիմն՝ արդեն ականանետների ու նռնականետների օգտագործմամբ։ Նոյեմբերի 12-18-ին ադրբեջանական կողմն անցկացրել է լայնածավալ զորավարժություններ։ Հայտարարվել է, որ դրանց մասնակցել է մինչև 60 հազար զինծառայող, ավելի քան 50 միավոր օդանավ և ուղղաթիռ, 150-ից ավելի միավոր տանկ և զրահամեքենա, ինչպես նաև մինչև 700 հրթիռային կայանք։[16]

Հայաստանի ԱԳՆ-ում այս զորավարժություններն անվանել են «հերթական սադրիչ դրսևորում», որում ներգրավվել են զինված ուժերի համարյա ողջ կազմն ու ռազմական տեխնիկան, ինչն ինքնին սպառազինությունների վերահսկողության վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է։[17]

Զորավարժությունների նախօրեին՝ նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը 60մմ և 82մմ ականանետների կիրառմամբ հրետակոծել են ԼՂՀ ՊԲ առաջապահ դիրքերը Թալիշ և Յարմջա գյուղերի շրջանում։ ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ տեղի ունեցող ականանետների զանգվածային կիրառումը՝ վերջին շրջանում շփման գծում լարվածության թեժացմանը միտված Ադրբեջանի նախաձեռնած գործողությունների շարունակությունն է։[18]

Որոշ եզրակացություններ և առաջարկություններ

– Ապրիլյան պատերազմն Ադրբեջանի կողմից ի սկզբանե չի ծրագրվել որպես տևողությամբ և ծավալներով սահմանափակ ռազմագործողություն,

– Ապրիլյան պատերազմը հարվածի տակ է դրել բանակցային գործընթացն ու հետ է մղել հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը,

– Ապրիլյան իրադարձությունները հաստատել են, որ ադրբեջանական կողմը բանակցություններում անպայմանագրունակ գործընկեր է,

– Ադրբեջանական դիվանագիտությունը կասկածի տակ է դրել կրակի դադարեցման վերաբերյալ 1994-1995 թվականների եռակողմ ու անժամկետ համաձայնությունները։ Միջազգային միջնորդները պետք է հրատապ վերականգնեն հրադադարի իրավական հենքը, առանց որի կարգավորման քաղաքական հարցերի քննարկումը լիովին իմաստազրկվում է,

– Միջազգային աջակցությամբ ուժերի հավասարակշռության վերականգնումը՝ ներառյալ 1994թ. հրադադարի գիծը (statusquopostbellum) կարող է զսպման արդյունավետ միջոց լինել ռազմական գործողությունների վերսկսումը չթույլատրելու համար,

– Ապրիլյան պատերազմի հանդեպ միջազգային հանրության արձագանքն աննախադեպ էր։ Որոշ երկրների և միջազգային կառույցների հայտարարություններում ընդգծվում էր ռազմագործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ Միայն ԵԱՀԿ ՄԽ միջնորդական խմբի անդամ Թուրքիան, մեկ էլ Պակիստանն են ողջունել ադրբեջանական ագրեսիան,

– Միջազգային ուժի կենտրոններն արտահայտել են համատեղ դիրքորոշում և շահագրգռվածություն՝ տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու հարցում,

– Ապրիլյան պատերազմը ծայրահեղականացրել է հանրային տրամադրությունները ԼՂՀ-ում, ՀՀ-ում և Ադրբեջանում։ Հնարավոր զիջումների և փոխզիջումների թեման բացարձակապես ժողովրդականություն չի վայելում,

– Միջազգային հանրության ջանքերը պետք է կենտրոնացվեն իրավիճակի կայունացման և պատերազմի կանխման ուղղությամբ՝ հրադադարի ռեժիմի միջազգային շուրջօրյա վերահսկողության (ԵԱՀԿ քաղաքացիական դիտորդներ) և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմամբ,

– Հրադադարի ռեժիմի միջազգային մշտական վերահսկողության մեխանիզմի մշակման և ներդրման դեմ Ադրբեջանի հարուցած փաստացի խոչընդոտները վկայում են, որ Բաքվում մտադիր են հետայսու ևս անպատիժ կերպով շարուանկել ապրիլյան պատերազմին հանգեցրած ռազմական դիվանագիտությունը,

– Ապրիլին փոփոխված հանգամանքները պետք է արմատապես վերափոխեն բանակցային գործընթացի տրամաբանությունը։ Ակնհայտ է, որ նախորդ կաղապարով բանակցությունների շարունակությունը թերարժեք է տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար,

– ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը կարող է դառնալ Ադրբեջանի զսպման և Հարավային Կովկասում կայունության ապահովման հավելյալ քաղաքական-դիվանագիտական միջոց,

– Ապրիլյան պատերազմը ԼՂՀ և ՀՀ քաղաքացիների և արտերկրի հայկական սփյուռքի ներկայացուցիչների համակողմանի ջանքերով խթանել է ԼՂՀ Պաշտպանության բանակի և Արցախի անվտանգության համակարգի ակտիվ արդիականացումը,

– Քաղաքացիական խաղաղարարության ներուժը թույլ էր։ Ծագել է ԼՂՀ-ում, ՀՀ-ում և Ադրբեջանում միջազգային դրամաշնորհային ու խաղաղարար կազմակերպությունների աշխատանքի ռազմավարությունների վերանայման անհրաժեշտություն,

– Ի հեճուկս Ղարաբաղի շուրջ միջազգային հանդիպումների և քննարկումների հետապրիլյան հաճախակիացման՝  կարգավորումը մնում է դժվարահաս խնդիր, թեև երկու հարևան ժողովուրդների խաղաղ համակեցության հնարավորությունը դեռևս սպառված չէ։

 

Հոդվածի ամբողջական՝ ռուսերեն տարբերակը կարող եք կարդալ մեր հանդեսի կայքէջում 

 

 

 

 

[1]                      М.Маилян, «Нагорно-карабахское урегулирование в 2015-ом году», http://theanalyticon.com/?p=7275&lang=ru

[2]                      «Есть все основания опасаться, что этот конфликт может расшириться», http://www.vedomosti.ru/politics/characters/2015/07/14/600514-est-vse-osnovaniya-opasatsya-chto-etot-konflikt-mozhet-rasshiritsya

[3]                      ВС НКР пресекли очередную диверсию со стороны Азербайджана, https://news.am/rus/news/315738.html

[4]                      Азербайджан предпринял очередную попытку диверсии, https://news.am/rus/news/316178.html

[5]                      Շփման գծում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել. Արտյոմ Արսենի Վարդերեսյան, http://www.aniarc.am/2016/03/17/new-victim-in-karabakh-17-march/

 

[6]                      Соглашение было подписано руководителями военных ведомств НКР, Азербайджана и Республики Армения. Полный текст документа доступен по ссылке: http://www.vn.kazimirov.ru/doc10.htm

[7]                      М.Маилян, Нагорно-карабахское урегулирование в 2015-ом году, http://theanalyticon.com/?p=7275&lang=ru

[8]                      Генсек ООН призывает немедленно прекратить столкновения в Карабахе, http://newsarmenia.am/news/nagorno_karabakh/gensek-oon-prizyvaet-nemedlenno-prekratit-stolknoveniya-v-karabakhe/

Совет Европы призывает стороны карабахского конфликта остановить ненужное кровопролитие – генсек, http://newsarmenia.am/news/nagorno_karabakh/sovet-evropy-prizyvaet-storony-karabakhskogo-konflikta-ostanovit-nenuzhnoe-krovoprolitie-gensek/

Председательствующий в ОБСЕ глава МИД ФРГ призвал прекратить бои в зоне карабахского конфликта, http://newsarmenia.am/news/nagorno_karabakh/predsedatelstvuyushchiy-v-obse-glava-mid-frg-prizval-prekratit-boi-v-zone-karabakhskogo-konflikta/«Ապրիլեան պատերազմից սերած մի քանի դասերի մասին»։

Могерини призвала соблюдать режим перемирия в Карабахе, http://newsarmenia.am/news/nagorno_karabakh/mogerini-prizvala-soblyudat-rezhim-peremiriya-v-karabakhe/

Посредники решительно осудили применение силы в Нагорном Карабахе – заявление, http://newsarmenia.am/news/nagorno_karabakh/posredniki-reshitelno-osudili-primenenie-sily-v-nagornom-karabakhe/

[9]                      Стороны конфликта в Нагорном Карабахе заявили о перемирии, http://www.bbc.com/russian/news/2016/04/160405_karabakh_ceasefire

Начальники генштабов ВС Армении и Азербайджана встречались в Москве, https://ria.ru/world/20160406/1403385552.html

4 апреля Пресс-служба Южного военного округа ВС РФ распространила сообщение о начале учений в приграничном с Азербайджаном Дагестане – В Дагестане началось учение с подразделениями отдельной мотострелковой бригады ЮВО, http://function.mil.ru/news_page/country/more.htm?id=12082211@egNews

[10]                    Россия не желает ограничиваться только военными вопросами: МасисМаилян, http://ru.1in.am/1162346.html

[11]                    Азербайджан заявил о приостановке боев, Карабах готов обсуждать перемирие, http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/3173141

[12]                    ՀՀ Ազգային Անվտանգության Ռազմավարության և Ռազմական Հայեցակարգի համաձայն Հայաստանը՝ Լեռնային ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն է,http://www.mfa.am/u_files/file/doctrine/Doctrinerus.pdf ,http://www.mil.am/media/2015/07/826.pdf

[13]                    Министр обороны Карабаха: вероятность возобновления боевых действий высока, https://regnum.ru/news/polit/2171498.html

МО НК: Документы сбитого вертолета свидетельствуют о том, что агрессия Азербайджана была заранее спланирована, http://rus.azatutyun.am/a/27692835.html

[14]                    2016թ. օգոստոսի 13-14-ին սույն PolicyPaper֊ի հեղինակը Հայաստանի հասարակական և քաղաքական գործիչների խմբի կազմում այցելել է ԼՂՀ ՊԲ առաջապահ դիրքերը՝ հարավում Արաքս գետից մինչև ԼՂՀ հյուսիս-արևելքում գտնվող Թալիշ գյուղը։ Մանրամասները՝ հայերեն.«Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ». Նիկոլ Փաշինյանի հոդվածը,http://armtimes.com/hy/read/91781, «Ապրիլեան պատերազմից սերած մի քանի դասերի մասին», http://www.aztagdaily.com/archives/311264

[15]                    Масис Маилян: Степанакерт даст согласие на ввод “голубых касок” исключительно из стран, признавших к тому времени независимость НКР, http://www.arminfo.info/full_news.php?id=22663&lang=2#sthash.tVUbKa9X.dpuf

[16]                    Учения с участием 60 тысяч военных начались в Азербайджане, http://www.kavkaz-uzel.eu/articles/292522/

[17]                    Армения назвала провокацией запланированные в Азербайджане учения, http://www.kavkaz-uzel.eu/articles/292097/

[18]                    Заявление МИД НКР, http://nkr.am/ru/news/2016-11-11/886/

Share

Comments are closed.