Ղա­րա­բաղ, ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­ներ Վ­րաս­տա­նում, ­Ռու­սաս­տանն՝ Ուկ­րաի­նա­յի դեմ, իսկ ­Թուր­քիան՝ ԱՄՆ-ի

The author is Brian Murphy, DNI

­

­Կարճ հատ­ված­ներ ԱՄՆ ազ­գա­յին հե­տա­խու­զութ­յան զեկույ­ցից

­Հա­րա­վա­յին ­Կով­կա­սում և ն­րա կոնֆ­լիկ­տա­յին գո­տի­նե­րում ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի տե­սութ­յունն, ինչ­պես նաև ­Ռու­սաս­տա­նում, Ուկ­րաի­նա­յում և ­Թուր­քիա­յում տի­րող ի­րա­վի­ճա­կի վեր­լու­ծութ­յու­նը ներ­կա­յաց­վել է ա­մե­րիկ­յան ­Սե­նա­տին: ­Տե­ղե­կատ­վութ­յու­նը դար­ձել է ԱՄՆ ազ­գա­յին հե­տա­խու­զութ­յան նոր տնօ­րեն ­Դե­նիել ­Քութ­սի զե­կույ­ցի մի մա­սը:26 է­ջա­նոց զե­կույ­ցը կոչ­վում է «ԱՄՆ հե­տա­խու­զութ­յան տված գնա­հա­տա­կա­նը հա­մաշ­խար­հա­յին սպառ­նա­լիք­նե­րին» (Worldwide Threat Assessment of the US Intelligence Community) և ­դի­տար­կում է ի­րա­վի­ճակն աշ­խար­հի բազ­մա­թիվ տա­րա­ծաշր­ջան­նե­րում: JAMnews-ը ներ­կա­յաց­նում է հիմ­նա­կան կե­տե­րի կարճ տե­սութ­յու­նը, ո­րը վե­րա­բե­րում է ­Հա­րա­վա­յին ­Կով­կա­սի և ն­րա ան­մի­ջա­կան հար­ևան­ներ ­Ռու­սաս­տա­նին, Ուկ­րաի­նա­յին և ­Թուր­քիա­յին:

­Հա­րա­վա­յին ­Կով­կաս

Վ­րաս­տան

Իշ­խող «Վ­րա­ցա­կան ե­րա­զանք» կու­սակ­ցութ­յու­նը հա­մո­զիչ հաղ­թա­նակ տա­րավ 2016թ­-ի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րում: Այժմ նա կա­րող է ա­վե­լի շատ ամ­րապն­դել իր վե­րահս­կո­ղութ­յու­նը երկ­րում ըն­թա­ցող քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հան­դեպ և ­բա­րե­հա­ջող հա­կա­հար­ված տալ նախ­կին իշ­խող կու­սակ­ցութ­յան՝ «­Միաց­յալ ազ­գա­յին շարժ­ման» պո­տեն­ցիալ ազ­դե­ցութ­յա­նը:

­Ղա­րա­բաղ­յան հա­կա­մար­տութ­յուն

­Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ո­րոնք ա­ռանց այդ էլ սրված են ան­ջա­տո­ղա­կան ­Լեռ­նա­յին ­Ղա­րա­բա­ղի շուրջ հա­կա­մար­տութ­յան պատ­ճա­ռով, հան­գեց­րել են կտրուկ սրաց­ման 2016թ­-ի ապ­րի­լին:

­Կող­մե­րը շա­րու­նա­կում են փոխ­զի­ջում­նե­րի գնա­լու կամ­քի բա­ցա­կա­յութ­յուն ցու­ցադ­րել: ­Միա­ժա­մա­նակ ու­ժե­ղա­նում է երկր­նե­րի ներ­սում հա­սա­րա­կութ­յուն­նե­րի վրա ճնշու­մը: ­Դա հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս են­թադ­րե­լու, որ 2017թ­-ին պահ­պան­վում է ԼԵռ­նա­յին ­Ղա­րա­բա­ղի շուրջ լիա­մասշ­տաբ կոնֆ­լիկ­տի սպառ­նա­լի­քը:

Ադր­բե­ջան

Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է տնտե­սա­կան դժվա­րութ­յուն­ներ ապ­րել: Այդ ի­րա­վի­ճա­կը կա­րող է երկ­րի ղե­կա­վա­րութ­յա­նը դրդել հա­սա­րա­կութ­յու­նում գոր­ծող իշ­խա­նութ­յան քննա­դա­տութ­յան ճնշման նոր ջան­քեր գոր­ծադ­րել:

Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է ­Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի և­ արևմտ­յան երկր­նե­րի հետ իր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հա­վա­սա­րակշ­ռել:

­Ռու­սաս­տան

Իր ե­լույ­թի ա­մե­նասկզ­բում ­Դե­նիել ­Քոութ­սը հայ­տա­րա­րել է, որ ­Ռու­սաս­տա­նը մի­ջազ­գա­յին կի­բեր­հար­ձա­կում­նե­րի մասշ­տա­բա­յին աղբ­յուր է և ­Վա­շինգ­տո­նի հա­մար գլխա­վոր վտանգ է մնա­լու:

2017թ­-ին ­Ռու­սաս­տանն, ըստ ա­մե­նայ­նի, ի­րեն ա­վե­լի կա­տե­գո­րիկ կպա­հի իր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նում, ԱՄՆ հետ նրա հա­րա­բե­րութ­յուն­ներն ա­վե­լի ան­կան­խա­տե­սե­լի կդառ­նան, իսկ ներ­քին քա­ղա­քա­կա­նութ­յունն՝ ա­վե­լի կոշտ և­ ավ­տո­րի­տար:

­Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վ­լա­դի­միր ­Պու­տի­նը զգում է մի քա­նի եվ­րո­պա­կան երկր­նե­րի նոր պո­պու­լիս­տա­կան ռու­սա­մետ կա­ռա­վա­րութ­յուն­նե­րի ա­ջակ­ցութ­յու­նը, և ­դա նրան հնա­րա­վո­րութ­յուն կտա նպա­տա­կա­յին կեր­պով ա­վե­լաց­նե­լու երկ­րի ազ­դե­ցութ­յու­նը մի­ջազ­գա­յին հար­թա­կում:

2018թ­-ին ­Ռու­սաս­տա­նում նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­ներ են կա­յա­նա­լու, և ­Պու­տի­նը երկ­րի ղե­կա­վա­րութ­յու­նում մնա­լու իր հե­ռան­կար­նե­րի ոչ մի սպառ­նա­լիք թույլ չի տա:

Ըստ ա­մե­նայ­նի, նա կշա­րու­նա­կի նախ­կին մար­տա­վա­րութ­յու­նը՝ լրատ­վա­մի­ջոց­նե­րի հան­դեպ բռնաճն­շում­ներն ու պե­տա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը:

­Պու­տինն ար­դեն եր­կար ժա­մա­նակ խու­սա­փում է բա­րե­փո­խում­ներ անց­կաց­նել, ո­րոնք կա­րող էին թու­լաց­նել իր անձ­նա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը, և ­հա­զիվ թե հի­մա կա­րե­լի է ինչ-որ բա­րե­փո­խում­նե­րի սպա­սել նա­խընտ­րա­կան փու­լում:

­Ռու­սաս­տա­նը հա­վա­նա­բար կշա­րու­նա­կի ­Սի­րիա­յում Ա­սա­դի կա­ռա­վա­րութ­յա­նը ռազ­մա­կան ա­ջակ­ցութ­յու­նը:

­Մոսկ­վան կա­րող է նաև ­Սի­րիա­յում ռազ­մա­կան ին­տեր­վեն­ցիա­յի գնալ, օգ­տա­գոր­ծել ԻԼԻՊ-ի սպառ­նա­լի­քի հետ կապ­ված վա­խե­րը և­ ընդ­լայ­նել իր ազ­դե­ցութ­յու­նը ­Մի­ջին Ար­ևել­քում:

­Ռու­սաս­տա­նը կշա­րու­նա­կի և­ ան­գամ կամ­րապն­դի իր պրո­պա­գան­դիս­տա­կան ար­շավ­նե­րը Եվ­րա­միութ­յան ա­ջակ­ցութ­յու­նը նվա­զեց­նե­լու հա­մար, դրա հա­մար կօգ­տա­գործ­վեն հենց եվ­րո­պա­կան պե­տութ­յուն­նե­րի պո­պու­լիս­տա­կան և­ էքստ­րե­միս­տա­կան քա­ղա­քա­կան խմբե­րը:

Ուկ­րաի­նա

 

Ուկ­րաի­նա­յի հան­դեպ ­Մոսկ­վա­յի հիմ­նա­կան խնդիր­նե­րը ­Կի­ևի վրա եր­կա­րատև ազ­դե­ցութ­յան հաս­նե­լը և Ուկ­րաի­նա­յին արևմտ­յան ինս­տի­տուտ­ներ ներ­գարվ­վել թույլ չտալն է: Այդ խնդիր­նե­րը ­Ռու­սաս­տա­նի հա­մար ա­ռաջ­նա­յին կլի­նեն նաև 2017թ­-ին:

Ն­պա­տա­կին հաս­նե­լու հա­մար տար­բեր մե­թոդ­ներ կօգ­տա­գործ­վեն: ­Դա Ար­ևել­յան Ուկ­րաի­նա­յում այս­պես կոչ­ված ան­ջա­տո­ղա­կան­նե­րին ա­ջակ­ցութ­յունն է, ո­րը շա­րու­նակ­վում է ար­դեն եր­կու տա­րի: ­Բայց ոչ միայն:

­Մոսկ­վան կշա­րու­նա­կի նաև Ուկ­րաի­նա­յի ան­կա­յուն տնտե­սութ­յու­նը խա­թա­րե­լու փոր­ձե­րը և­ ամ­րապն­դել նե­րուկ­րաի­նա­կան քա­ղա­քա­կան է­լի­տա­յում ռու­սա­մետ խմբակ­ցութ­յուն­նե­րի ազ­դե­ցութ­յու­նը:

Ուկ­րաի­նան պետք է կա­րո­ղա­նա բա­րե­փո­խել իր կո­ռում­պաց­ված ինս­տի­տուտ­նե­րը, քա­նի որ հենց դրա­նից է կախ­ված լի­նե­լու՝ արդ­յոք եր­կի­րը շարժ­վե­լու է դե­պի Եվ­րո­պա, թե դառ­նա­լու է ներ­քա­ղա­քա­կան կոնֆ­լիկտ­նե­րի և ­ռու­սա­կան ազ­դե­ցութ­յան զոհ:

­Թուր­քիա

 

­Թուր­քիա­յի նա­խա­գահ ­Ռե­ջեփ ­Թա­յիփ Էր­դո­ղա­նը կա­րո­ղա­ցել է բնակ­չութ­յան ա­ջակ­ցութ­յու­նը ստա­նալ 2017թ­-ի ապ­րի­լին կա­յա­ցած հան­րաք­վեի ժա­մա­նակ, ո­րը նվիր­ված էր սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րին, և­ այժմ նրա ի­րա­վա­սութ­յուն­ներն ու իշ­խա­նութ­յու­նը շատ ա­վե­լի հզոր են դար­ձել: Որ­պես արդ­յունք ­Թուր­քիա­յում ու­ժե­ղա­ցել են ներ­քին սո­ցիա­լա­կան և ­քա­ղա­քա­կան հա­կա­սութ­յուն­նե­րը:

ԱՄՆ հետ ­Թուր­քիա­յի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը բար­դաց­ված են Քր­դա­կան ժո­ղովր­դա­կան կու­սակ­ցութ­յան հան­դեպ երկր­նե­րի դիր­քո­րո­շում­նե­րի տար­բե­րութ­յան պատ­ճա­ռով: Ան­կա­րան այդ կու­սակ­ցութ­յու­նը հա­մա­րում է երկ­րի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան գլխա­վոր սպառ­նա­լիք և ԱՄՆ-ին մե­ղադ­րում է ­Սի­րիա­յում քրդա­կան խմբե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մար, ինչն, ըստ ­Թուր­քիա­յի, ու­ժե­ղաց­նում է Քր­դա­կան ժո­ղովր­դա­կան կու­սակ­ցութ­յան դիր­քե­րը:

­Բար­դաց­ված են նաև Եվ­րա­միութ­յան հետ ­Թուր­քիա­յի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, քա­նի որ ո­րոշ եվ­րո­պա­կան երկր­ներ թույլ չեն տվել ի­րենց տա­րած­քում թուր­քա­կան հան­րաք­վեի գա­ղա­փա­րի օգ­տին քա­ղա­քա­կան ար­շավ­ներ ի­րա­կա­նաց­նել, և­ ա­վե­լի ուշ բա­ցա­սա­կան են գնա­հա­տել հան­րաք­վեի ժա­մա­նակ ­Թուր­քիա­յում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը:

JAMnews

 

Share

Comments are closed.