Ինչո՞ւ Ռուսաստանը չի կարող հեռանալ Սիրիայից

 

(YURI KOCHETKOV/AFP/Getty Images)

Յու­րա­քանչ­յուր օր դժվար է ա­ռանձ­նաց­նել ա­ռաջ­նա­յի­նը երկ­րոր­դա­կա­նից:   Ռեֆ­լեք­սիան հենց դա է են­թադ­րում, մտա­ծել այ­սօր­վա կա­տար­վա­ծի մա­սին, ո­րի հի­ման  վրա  էլ կա­րող ենք կան­խա­տե­սել  գա­լիք ի­րո­ղութ­յուն­նե­րը:Սև ծո­վի ա­փին գտնվող  Սո­չի ա­ռող­ջա­րա­նա­յին քա­ղա­քում Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վ­լա­դի­միր Պու­տի­նը Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի հետ քննար­կեց Սի­րիա­յից դուրս գա­լու հնա­րա­վոր ռազ­մա­վա­րութ­յու­նը: Այ­սօր­վա  հան­դի­պումն ընգ­ծում է Ռու­սաս­տա­նի՝ ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու հրա­տա­պութ­յու­նը, ո­րի մեջ  թա­թախ­վել է, ինչ­պես  ճահ­ճում:  Քն­նարկ­ման թե­մա­նե­րից մե­կը  քա­ղա­քա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում շա­րու­նակ­վող  հա­կա­մար­տութ­յան դա­դա­րե­ցումն է, Սի­րիա­յում  ա­պա­ռազ­մա­կա­նաց­ված գո­տու կամ,  այս­պես կոչ­ված, անվ­տան­գութ­յան գո­տու ստեղ­ծու­մը:   Տա­րա­ծաշր­ջա­նի այլ տա­րածք­նե­րի մա­սով սի­րիա­կան ապս­տամբ­նե­րը  հրա­ժար­վե­ցին մաս­նակ­ցել մա­յի­սի 3-ին Ղա­զախս­տա­նի մայ­րա­քա­ղաք Աս­տա­նա­յում կա­յա­ցած  խա­ղաղ բա­նակ­ցութ­յուն­նե­րին, ո­րով խա­փա­նե­ցին փոր­ձե­րը՝ ստի­պե­լու սի­րիա­կան մարտն­չող կող­մե­րին հաս­նել  հա­կա­մար­տութ­յան հնա­րա­վոր կար­գա­վոր­մա­նը: Ռու­սաս­տա­նի  այդ քայ­լը ցույց է տա­լիս այն դժվա­րութ­յուն­նե­րը, ո­րոնց հետ նա ա­ռե­րես­վում է, և սի­րիա­կան հա­կա­մար­տութ­յու­նից հետզ­հե­տե դուրս գա­լու՝  Կ­րեմ­լի պլա­նի  քիչ հա­վա­նա­կա­նութ­յու­նը :

Ռու­սաս­տա­նի մի­ջամ­տութ­յու­նը Սի­րիա­յում, Ի­րա­նի հետ նրա գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք միտ­ված էին սի­րիա­կան լո­յալ ու­ժե­րի պաշտ­պա­նութ­յա­նը,  բազ­մա­թիվ ա­ռում­նե­րով հա­ջող­ված էին: Օ­րի­նակ, Ռու­սաս­տա­նի մաս­նակ­ցութ­յու­նը հա­կա­մար­տութ­յա­նը օգ­նեց կար­գա­վո­րել  պա­տե­րազ­մի դաշ­տում ի­րա­վի­ճա­կը և  վե­րա­կանգ­նել սի­րիա­կան զոր­քե­րի ա­ռա­վե­լութ­յու­նը: Բա­ցի այդ, Ռու­սաս­տա­նի մի­ջամ­տութ­յու­նը հա­կա­մար­տութ­յա­նը  ոչ միայն ա­պա­հո­վեց այդ երկ­րում ռու­սա­կան բա­զա­յի անվ­տան­գութ­յու­նը,  այլ նաև հնա­րա­վո­րութ­յուն  ըն­ձե­ռեց հող նա­խա­պատ­րաս­տել այն­տե­ղի  ռու­սա­կան   անձ­նա­կազ­մի   զո­րա­վար­ժութ­յուն­նե­րի  և ռու­սա­կան ռազ­մա­տեխ­նի­կա­յի ցու­ցադ­րութ­յան հա­մար: Ի վեր­ջո, այդ մի­ջամ­տութ­յու­նը նպաս­տել է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կշռի մե­ծաց­մա­նը,  ո­րի շնոր­հիվ Կ­րեմ­լը դար­ձավ տա­րա­ծաշր­ջա­նի ա­ռանց­քա­յին խա­ղա­ցող:

Գլ­խա­վոր դեր խա­ղա­լով հա­կա­մար­տութ­յան մեջ, այ­դո­ւա­մե­նայ­նիվ՝ Ռու­սաս­տա­նը հի­մա ձգտում է  ժա­մա­նա­կին  դուրս գալ  և դա­դա­րեց­նել մաս­նակ­ցութ­յու­նը ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին: Չ­նա­յած  բո­լոր  օ­գուտ­նե­րին, որ  ստա­ցել է Ռու­սաս­տա­նը սի­րիա­կան ճգնա­ժա­մին մաս­նակ­ցե­լու արդ­յուն­քում, Մոսկ­վան գի­տակ­ցում է նաև այն, որ զգա­լի կո­րուստ­ներ է կրել: Եվ ա­մե­նագլ­խա­վո­րը՝ այն  ա­ռա­վե­լութ­յուն­նե­րը, ո­րոնց նա հա­սել է ներ­կա­յումս,  ան­վերջ եր­կա­րող պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում  ժա­մա­նա­կի ըն­թաց­քում հեշ­տութ­յամբ կա­րող են  մսխվել:

Մոսկ­վա­յի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ապս­տամբ­նե­րի  այն­պի­սի կար­ևոր ա­ջա­կից­նե­րի հետ, ինչ­պի­սին Թուր­քիան է և Պար­սից ծո­ցի երկր­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան խոր­հուր­դը, նույն­պես սա­սան­վել է, հատ­կա­պես, երբ Ռու­սաս­տանն ակ­տի­վաց­րեց իր ա­ջակ­ցութ­յու­նը Դա­մաս­կո­սին: Այդ  օգ­նութ­յու­նը Մոսկ­վա­յի վրա բա­վա­կա­նին թանկ է նստում՝ մարդ­կա­յին և ն­յու­թա­կան  մեծ կո­րուստ­նե­րով: Վեր­ջին ա­միս­նե­րին,  հատ­կա­պես սի­րիա­կան հա­մա­կար­տութ­յա­նը մի­ջամ­տութ­յունն ա­վե­լաց­նե­լուց հե­տո, ռու­սա­կան զին­ծա­ռա­յող­նե­րի կո­րուստ­ներն ա­վե­լա­ցել են:

Ա­մե­նայն  հա­վա­նա­կա­նութ­յամբ, ա­վե­լի  կար­ևոր է այն, որ Մոսկ­վան  շատ լավ հաս­կա­նում է, որ ինչ­քան եր­կար մնա Սի­րիա­յում,  այն­քան ա­վե­լի քիչ հնա­րա­վո­րութ­յուն­ներ կու­նե­նա հաս­նել  բա­րեն­պաստ և­ իր հա­մար շա­հա­վետ հա­մա­ձայ­նագ­րի կնքմա­նը:  Ռու­սաս­տա­նը վա­ղուց է փոր­ձում օգ­տա­գոր­ծել հա­կա­մար­տութ­յան մեջ  իր դիր­քը ԱՄՆ-ի և Եվ­րո­պա­յի կող­մից ա­վե­լի մեծ զի­ջում­ներ ստա­նա­լու հա­մար՝ ստի­պե­լով նրանց նստել բա­նակ­ցութ­յուն­նե­րի սե­ղա­նի շուրջ: Սա­կայն, սի­րիա­կան օ­դու­ժի հար­ձա­կու­մը  Խան Շեյ­խուն քա­ղա­քի վրա, ո­րի ժա­մա­նակ կի­րառ­վել է նաև քի­միա­կան զենք, ցույց է տա­լիս ռու­սա­կան ազ­դե­ցութ­յան սահ­մա­նա­փա­կում­նե­րը Սի­րիա­յում:  Մինչ­դեռ  ռու­սա­կան զոր­քե­րը  հե­տա­գա­յում էլ կա­ռե­րես­վեն վճռա­կան ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի հետ, և Մոսկ­վան նույն խնդիր­նե­րը կու­նե­նա, ո­րոնց հետ Միաց­յալ նա­հանգ­նե­րը վեր­ջին տաս­նամ­յա­կում բախ­վել էին Ի­րա­քում և Աֆ­ղանս­տա­նում:

Խու­սա­փե­լու հա­մար ճահ­ճա­յին սցե­նա­րից` Ռու­սաս­տա­նը նա­խորդ տար­վա վեր­ջից փո­խել է իր դիր­քո­րո­շու­մը:  Դ­րա ա­ռա­ջին վկա­յութ­յու­նը նկա­տե­լի էր Միաց­յալ Նա­հանգ­նե­րի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի ժա­մա­նակ և հե­տո ևս մեկ ան­գամ, երբ Մոսկ­վան  փոր­ձում էր օգտ­վել Թուր­քիա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վո­րու­մից` շարժ­վե­լով բա­նակ­ցութ­յուն­նե­րի մի­ջո­ցով քա­ղա­քա­կան ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու ուղ­ղութ­յամբ,  որն ամ­րապնդ­վում էր հրա­դա­դա­րի նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րով:

Սա­կայն  Թուր­քիան ցան­կութ­յուն  չու­ներ և չէր կա­րող  գնա­լով ա­վե­լի ար­մա­տա­կան դար­ձող ապս­տամ­բա­կան ու­ժե­րին հա­մո­զել գնալ զի­ջում­նե­րի, ո­րոնց ձգտում էր հաս­նել Ռու­սաս­տա­նը: Եվ  այդ ամ­բողջ ըն­թաց­քում Ռու­սաս­տա­նի ին­տեն­սիվ մաս­նակ­ցութ­յու­նը հա­կա­մար­տութ­յա­նը խա­փա­նում էր միջ­նոր­դի դե­րում հան­դես գա­լու  Ան­կա­րա­յի փոր­ձե­րը:  Բա­ցի այդ,  սի­րիա­կան կա­ռա­վա­րութ­յունն, Ի­րա­նի հետ միա­սին,  դեռևս կաս­կա­ծամ­տո­րեն են   վե­րա­բեր­վում Ռու­սաս­տա­նի նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րին և  շար­ժա­ռիթ­նե­րին՝ մեծ պատ­րաս­տա­կա­մութ­յուն ցու­ցա­բե­րե­լով հաս­նե­լու  հա­կա­մար­տութ­յան ռազ­մա­կան լուծ­մա­նը, որն ա­վե­լի կար­ևոր է Դա­մաս­կո­սի և Թեհ­րա­նի հիմ­նա­կան շա­հե­րի  ի­րա­կա­նաց­ման հա­մար:

Ի­րա­կա­նութ­յունն այն է, որ բա­նակ­ցութ­յուն­նե­րի մի­ջո­ցով սի­րիա­կան  հա­կա­մար­տութ­յան քա­ղա­քա­կան կար­գա­վո­րու­մը ա­վե­լի քիչ հա­վա­նա­կան է հի­մա, երբ Ռու­սաս­տանն ա­ռա­ջին ան­գամ   փորձ­նա­կան քայ­լեր է կա­տա­րում հա­կա­մար­տութ­յու­նից դուրս գա­լու ուղ­ղութ­յամբ:  Շա­րու­նա­կա­կան բռնութ­յուն­նե­րը թու­լաց­նում են հա­վա­տը հրա­դա­դա­րի  արդ­յու­նա­վե­տութ­յան նկատ­մամբ. մեկ ան­գամ չէ, որ  հայ­տա­րա­րել են զի­նա­դա­դար, ո­րը կար­ևոր հիմք կծա­ռա­յեր հե­տա­գա բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­մար: Մինչ­դեռ  ապ­տամ­բա­կան խմբա­վո­րում­նե­րը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ա­վե­լի  կոշտ գծի կողմ­նա­կից­ներ դար­ձան,  ցու­ցա­բե­րե­լով  զար­մա­նա­լի ճկու­նութ­յուն լո­յա­լիստ­նե­րի և ն­րանց ա­ջա­կից­նե­րի  կրա­կա­յին հզո­րութ­յան (огневой мощи) ֆո­նին: Գ­նա­լով ա­վե­լի ակն­հայտ է դառ­նում, որ  թեև ապս­տամբ­նե­րը ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից ստիպ­ված են  զի­ջել ի­րենց դիր­քե­րը,  սա­կայն նրանք ա­վե­լի շուտ զանգ­վա­ծա­բար կանց­նեն ապս­տամ­բա­կան և պար­տի­զա­նա­կան  մար­տա­վա­րութ­յուն­նե­րին, քան զեն­քե­րը վայր կդնեն:

Միև­նույն ժա­մա­նակ, միջ­նոր­դի դեր կա­տա­րե­լու Ռու­սաս­տա­նի կա­րո­ղութ­յու­նը հիմ­նա­վո­րա­պես թու­լա­ցել է ծանր օ­դա­յին ար­շավ­նե­րի պատ­ճա­ռով, ո­րոնք ի­րա­կա­նաց­վել են ապս­տամբ­նե­րի գյու­ղե­րի և քա­ղաք­նե­րի վրա. մի բան, ո­րը ապս­տամբ­նե­րը հատ­կա­պես ընգ­ծում էին Աս­տա­նա­յի բա­նակ­ցութ­յուն­նե­րից հե­ռա­նա­լու ժա­մա­նակ: Ռու­սաս­տա­նը, Ի­րա­նի հետ միա­սին,  թա­թախ­ված  է    տևա­կան հա­կա­մար­տութ­յան մեջ, ո­րից դուրս  գա­լը հեշտ չէ: Չ­նա­յած այն բա­նին, որ Ռու­սաս­տա­նը շա­րու­նա­կում է մտա­ծել իր դուրս գա­լու մա­սին, նա փոր­ձում է ցան­կա­ցած խա­ղաղ կար­գա­վո­րում վերջ­նարդ­յուն­քում ծա­ռա­յեց­նել Կ­րեմ­լի շա­հե­րին, նպա­տակ, ո­րին  հաս­նե­լը գնա­լով ա­վե­լի դժվար է դառ­նում:

Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ Մոսկ­վան  չի կա­րող ընդ­հան­րա­պես հե­ռա­նալ Դա­մաս­կո­սից և հա­վա­սա­րա­պես չի ցան­կա­նում  հրա­ժար­վել նաև Սի­րիա­յում  իր շա­հե­րից` նրա մաս­նակ­ցութ­յու­նը հա­կա­մար­տութ­յա­նը կա­րող է  ա­վե­լի  բար­դաց­նել, քան բա­րե­լա­վել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը նշա­նա­կա­լի դեր ու­նե­ցող այն­պի­սի երկր­նե­րի հետ, ինչ­պի­սին են ԱՄՆ-ն, Գեր­մա­նիան և Թուր­քիան: Փո­փոխ­վող ռազ­մա­կան ի­րա­վի­ճա­կը կա­րող է ար­մա­տա­պես փո­խել  պա­տե­րազ­մի արդ­յուն­քը, իսկ Ռու­սաս­տա­նի  հնա­րա­վո­րութ­յուն­ներն էլ Սի­րիա­յում փոխ­վել են,  և­ այն էլ ոչ դե­պի լա­վը: Եվ Կ­րեմ­լի մոտ, ան­կաս­կած, մեկ հարց է մնում առ­կախ՝  խա­ղի ո՞ր  վերջ­նա­կան փու­լը կա­րող է ըն­դու­նե­լի լի­նել:

 

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից
թարգմանեց Աննա Բարսեղյանը

Բնօրինակը Stratfor

 

Share

Comments are closed.