Թե ինչ­պես է Ֆ­րան­սիան ի զո­րու ա­ռաջ անց­նե­լու ­Գեր­մա­նիա­յից

_______________________________________________

­Դա­նիել Է­քերտ

Եվ­րո­պա­յի «­Հի­վանդ մար­դը»: Է­մա­նո­ւել ­Մակ­րո­նի հաղ­թա­նա­կը կա­րող է Ֆ­րան­սիա­յին նոր շունչ հա­ղոր­դել, մինչև իսկ վեր­ջի­նիս հա­մար տնտե­սա­պես ­Գեր­մա­նիա­յին գե­րա­զան­ցե­լու նա­խադր­յալ­ներ ստեղ­ծել: ­Չէ՞ որ եվ­րա­գո­տու երկ­րորդ խո­շո­րա­գույն տնտե­սութ­յան նե­րու­ժը հսկա­յա­կան է: Վեր­ջին տա­րի­նե­րի ըն­թաց­քում Ֆ­րան­սո­ւա Օ­լան­դի ա­պեր­ջա­նիկ դեմ­քը հասց­րել է դառ­նալ ու­ժաս­պառ և տ­կա­րա­ցած Ֆ­րան­սիա­յի խորհր­դա­նի­շը: ­Բա­ցի այդ, վեր­ջինս ձեռք է բե­րել Եվ­րո­պա­յի՝ նախ և­ ա­ռաջ տնտե­սա­պես «­Հի­վանդ մար­դու» հռչակ: ­Նո­րըն­տիր նա­խա­գահ Է­մա­նո­ւել ­Մակ­րոնն այժմ հնա­րա­վո­րութ­յուն ու­նի նոր, ա­վե­լի արդ­յու­նա­վետ հու­նի մեջ դնե­լու Ֆ­րան­սա­յի տնտե­սա­կան նե­րու­ժը:

Եվ­րա­գո­տու երկ­րորդ խո­շո­րա­գույն տնտե­սութ­յու­նը հան­դի­սա­ցող Ֆ­րան­սիա­յի նե­րու­ժը հսկա­յա­կան է: Ուս­տի, ե­թե նո­րըն­տիր նա­խա­գա­հին հա­ջող­վի Ֆ­րան­սիան կրկին տնտե­սա­պես մրցու­նակ դարձ­նել, ա­պա զգա­լիո­րեն կմե­ծա­նա նաև Եվ­րո­պա­կան ար­ժու­թա­յին միութ­յան գո­յատև­ման հա­վա­նա­կա­նութ­յու­նը: ­Բա­ցի այդ, դա իր հե­տա­գա ազ­դե­ցութ­յու­նը կու­նե­նա Եվ­րո­պա­կան ­Միութ­յու­նում ու­ժե­րի հա­վա­սա­րակշ­ռութ­յան ընդ­հա­նուր պատ­կե­րի վրա: Ո­մանք ան­գամ սկսել են խո­սել այն մա­սին, թե ինչ­պես Ֆ­րան­սիան ի զո­րու կլի­նի ա­ռաջ անց­նել ­Գեր­մա­նիա­յից աշ­խար­հա­մա­սի ա­ռա­ջա­տար տնտե­սա­կան ու­ժե­րի մրցար­շա­վում:

«­Վեր­ջին տաս­նամ­յակ­նե­րի ըն­թաց­քում Ֆ­րան­սիան և ­Գեր­մա­նիան տնտե­սա­կան ա­ռաջ­նութ­յան հա­մար մղվող պայ­քա­րում ա­նընդ­հատ փո­խա­նա­կել են ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը: Այժմ Ֆ­րան­սիա­յի հերթն է»,- նկա­տում է ­Լոն­դո­նի «­Բա­րեն­բերգ» մաս­նա­վոր բան­կի գլխա­վոր տնտե­սա­գետ ­Հոլ­գեր Շ­մի­դին­գը: Երբ այս տաս­նամ­յա­կի ա­վար­տին վեր­ջա­նա նաև ­Գեր­մա­նիա­յի տնտե­սա­կան ոս­կե­դա­րը՝ մի­գու­ցե ար­դեն հաս­նի հար­ևան երկ­րի ժա­մա­նա­կը:

­Ժո­ղովր­դագ­րա­կան ա­ռա­վե­լութ­յուն­ներ ու­նե­ցող Ֆ­րան­սիան

­Մաս­նա­գետ­նե­րի կար­ծի­քով՝ Ֆ­րան­սիա­յի մարդ­կա­յին ռե­սուրս­նե­րի հա­մայ­նա­պատ­կե­րը բա­վա­կա­նին խոս­տում­նա­լից է. «Ֆ­րան­սիան ու­նի ո­րոշ ա­ռա­վե­լութ­յուն­ներ, օ­րի­նակ՝ ա­ռաջ­նա­կարգ են­թա­կա­ռուց­վածք­ներ և­ ո­րակ­յալ պե­տա­կան ծա­ռա­յո­ղա­կան հա­մա­կարգ»:

Եվ­րա­գո­տու մե­ծութ­յամբ երկ­րորդ պե­տութ­յան ժո­ղովր­դագ­րա­կան ցու­ցա­նիշ­նե­րը բա­վա­կա­նին հե­ռան­կա­րա­յին են: Ծ­նե­լիութ­յան մա­կար­դա­կը շատ ա­վե­լի բարձր է, քան ­Գեր­մա­նիա­յում, հաս­նե­լով եր­կու ե­րե­խա­յի՝ յու­րա­քանչ­յուր կնոջ հաշ­վով: ­Դա նշա­նա­կում է, որ Ֆ­րան­սիա­յի հա­մար ծե­րա­ցու­մը այն­քան մեծ սպառ­նա­լիք չէ, որ­քան ­Գեր­մա­նիա­յի հա­մար: ­Փաս­տա­ցիո­րեն Եվ­րո­պա­յում տնտե­սա­կան հզո­րութ­յան տե­սանկ­յու­նից երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նը զբա­ղեց­նող այս եր­կի­րը ողջ ԵՄ-ում ծնե­լիութ­յան ա­մե­նա­բարձր մա­կար­դակ ու­նե­ցողն է. այդ ցու­ցա­նի­շով Ֆ­րան­սիան ա­ռաջ է և՛ ­Հա­րա­վա­յին Եվ­րո­պա­յի երկր­նե­րից, և՛ ­Գեր­մա­նիա­յից, որ­տեղ կա­նայք մի­ջին հաշ­վար­կով 1,5 ե­րե­խա են լույս աշ­խարհ բե­րում:

Անց­յալ տա­րի­նե­րին, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, 65 մի­լիո­նի հաս­նող բնակ­չութ­յուն ու­նե­ցող Ֆ­րան­սիա­յում հա­մե­մա­տա­բար ե­րի­տա­սարդ բնակ­չութ­յան առ­կա­յութ­յունն այդ երկ­րին ոչ մի էա­կան ա­ռա­վե­լութ­յուն չի բե­րել: Ընդ­հա­կա­ռա­կը, գրա­վիչ աշ­խա­տա­տե­ղե­րի սա­կա­վութ­յու­նը պատ­ճառ է հան­դի­սա­ցել ե­րի­տա­սարդ բնակ­չութ­յան շրջա­նա­կում հետզ­հե­տե ծա­վալ­վող լայ­նա­ծա­վալ գոր­ծազր­կութ­յան և ­զանգ­վա­ծա­յին սո­ցիա­լա­կան պայթ­յու­նավ­տանգ տրա­մադ­րութ­յուն­նե­րի զար­գաց­ման։ Ա­մե­նից ա­ռաջ փոքր և ­մի­ջին ձեռ­նար­կա­տե­րե­րի հիմ­նա­կան բո­ղոք­նե­րը վե­րա­բե­րում էին այն բա­նին, որ բարձր գնե­րի և բ­յու­րոկ­րա­տիա­յի պատ­ճա­ռով բնավ չի խրա­խուս­վում նոր աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծե­լու գոր­ծըն­թա­ցը։ Արդ­յուն­քում այն­պես է ստաց­վել, որ ե­րի­տա­սարդ ֆրան­սիա­ցի­նե­րի շուրջ մեկ քա­ռորդն այժմ գոր­ծա­զուրկ է։

­Հենց այս­տեղ է ­Մակ­րո­նը ցան­կա­նում ո­րո­շիչ քայ­լեր ձեռ­նար­կել։ ­Նա­խընտ­րա­կան պայ­քա­րի ըն­թաց­քում 39-ամ­յա նախ­կին բան­կի­րը խոս­տա­ցել է կրճա­տել ձեռ­նար­կա­տե­րե­րից հարկ­վող գու­մար­նե­րը և­ այն­պես խրա­խու­սել աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նագ­րե­րի ստո­րագ­րու­մը, որ գոր­ծա­տու­նե­րը կա­րո­ղա­նան ա­վե­լի ճկուն ար­ձա­գան­քել տնտե­սա­կան տա­տա­նում­նե­րին և ­փո­փոխ­վող մրցակ­ցա­յին մի­ջա­վայ­րին։ Ե­թե ­Փա­րիզն ի վի­ճա­կի լի­նի ինչ-որ հրաշ­քով ի­րա­գոր­ծել այս բա­րե­փո­խում­նե­րը, ա­պա այն ողջ ­Գեր­մա­նիա­յին ի ցույց կդնի այն, որ եր­բեմ­նի «­Հի­վանդ մար­դը» ոտ­քի է կանգ­նել։

Ա­վե­լի բարձ­րար­ժեք ձեռ­նար­կութ­յուն­ներ, քան ­Գեր­մա­նիա­յում

Ար­դեն 90-ա­կան թվա­կան­նե­րին Ֆ­րան­սիան իր առջև նպա­տակ էր դրել տնտե­սա­պես հա­վա­սար­վե­լու իր ար­ևել­յան հար­ևա­նին՝ ­Գեր­մա­նիա­յին, չնա­յած վեր­ջի­նիս հա­մե­մատ այդ պա­հին շուրջ 23 մի­լիո­նով ա­վե­լի քիչ բնակ­չութ­յուն ու­նե­նա­լու փաս­տին։ Այդ­պի­սի «հա­վա­սար­վե­լու մո­լուցքն» այժմ կա­րող է նո­րից հա­մա­կել «la grande nation»-ին[1]։

­Ներ­կա­յումս ­Գեր­մա­նիա­յի բնակ­չութ­յան թվա­քա­նակն ըն­դա­մե­նը 18 մի­լիո­նով է գե­րա­զան­ցում հար­ևան երկ­րի բնակ­չութ­յան թվին։ Շ­մի­դին­գի կար­ծի­քով՝ ե­թե նոր նա­խա­գա­հին հա­ջող­վի ի­րա­գոր­ծել այն­պի­սի բա­րե­փո­խում­ներ, ո­րոնք ի­րենց բո­վան­դա­կութ­յամբ նման կլի­նեն գեր­մա­նա­կան «Agenda 2010»[2]-ին, և ­սահ­մա­նել ­Գեր­մա­նիա­յից բարձր տո­կո­սա­յին նիշ, ա­պա ար­դեն հար­յու­րամ­յա­կի կե­սե­րին Ֆ­րան­սիա­յի հա­մա­խառն ներ­քին արդ­յուն­քը կգե­րա­զան­ցի ­Գեր­մա­նիա­յի ցու­ցա­նի­շը։

Ինչ վե­րա­բե­րում է խո­շոր ֆրան­սիա­կան ձեռ­նար­կութ­յուն­նե­րին, ա­պա դրանք ան­գամ այ­սօր կա­րիք չու­նեն հա­մե­մատ­վե­լու ի­րենց ո­լոր­տի գեր­մա­նա­կան մրցա­կից­նե­րի հետ։ ­Փաստ է, որ ո­րոշ ո­լորտ­նե­րում ֆրան­սիա­կան ար­տադ­րան­քը հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յի ա­ռա­ջա­տար է։ ­Պեր­ճան­քի ա­ռար­կա­ներ ար­տադ­րող «LVMH Moët Hennessy» ըն­կե­րութ­յանն աշ­խար­հում թերևս ոչ ոք չի կա­րող ձեռ­նոց նե­տել։

­Բոր­սա­յում շուրջ 120 մի­լիարդ եվ­րո ար­ժո­ղութ­յամբ գնա­հատ­վող «LVMH»-ը կա­պի­տա­լի ա­ռու­մով ան­գամ ա­վե­լի հզոր է, քան գեր­մա­նա­կան խո­շո­րա­գույն «SAP» ըն­կե­րութ­յու­նը, ո­րի ար­ժե­քը բոր­սա­յում հաս­նում է 115 մի­լիարդ եվ­րո­յի։ ­Նույն­պես և Ֆ­րան­սիա­յի բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րութ­յուն­նե­րի շար­քում հա­մա­պա­տաս­խա­նա­բար երկ­րորդ և­ եր­րորդ տե­ղե­րը գրա­վող «Total» նավ­թա­գա­զա­յին կոն­ցեռ­նի և «Sanofi» դե­ղա­գոր­ծա­կան կոն­ցեռ­նի ֆի­նան­սա­կան մա­կար­դա­կում չկա ոչ մի գեր­մա­նա­կան ըն­կե­րութ­յուն։

­Ֆի­նան­սա­կան սեկ­տո­րում ­Փա­րի­զը նույն­պես տրա­մա­չա­փով տար­բեր­վում է Ֆ­րանկ­ֆուր­տից։ Երկ­րի խո­շո­րա­գույն բան­կը՝ «BNP Paribas»-ն, ու­նի շու­կա­յի կա­պի­տա­լաց­ման կրկնա­կի բարձր մա­կար­դակ և կրկ­նա­կի շատ աշ­խա­տա­կից­ներ, քան «Deutsche Bank»-ը։

Ընդ­հա­նուր առ­մամբ, Ֆ­րան­սիա­յում բա­րե­կե­ցութ­յան մա­կար­դակն ա­վե­լի բարձր է, քան այդ մա­սին հա­ճախ խո­սում են տար­բեր վեր­լու­ծա­բան­ներ։ Ար­ժույ­թի մի­ջազ­գա­յին հիմ­նադ­րա­մի հաշ­վարկ­նե­րի հա­մա­ձայն՝ մեկ շնչին բա­ժին ընկ­նող 34.455 եվ­րո ՀՆԱ-ով Ֆ­րան­սիան ըն­դա­մե­նը 3000 եվ­րո է զի­ջում ­Գեր­մա­նիա­յի նույն ցու­ցա­նի­շին։ Ե­թե 39-ամ­յա քա­ղա­քա­կան գործ­չին իր նա­խա­գա­հութ­յան օ­րոք հա­ջող­վի գոր­ծու­նեութ­յան ա­վե­լի արդ­յու­նա­վետ կեր­պեր գտնել, ա­պա վի­ճա­կագ­րո­րեն Ֆ­րան­սիան ըն­դու­նակ կլի­նի ար­դեն հա­ջորդ տաս­նամ­յա­կում ա­պա­հո­վել իր քա­ղա­քա­ցի­նե­րի նույն­քան բա­րե­կե­ցիկ կյան­քը, որ­քան կլի­նի գեր­մա­նա­ցի­նե­րի­նը։

­Հե­տա­զո­տող­նե­րի հա­մա­ձայն՝ երկճ­յուղ մաս­նա­գի­տա­կան կրթութ­յան զար­գա­ցու­մը և կր­թա­կանհա­մա­կար­գում ծրագր­ված հե­տա­գա ներդ­րում­նե­րը եր­կի­րը կտա­նեն ճիշտ ուղ­ղութ­յամբ։ ­Նո­րըն­տիր նա­խա­գա­հը նպա­տակ ու­նի հա­տուկ ու­շադ­րութ­յուն դարձ­նե­լու հենց ե­րի­տա­սարդ քա­ղա­քա­ցի­նե­րի նեղ մաս­նա­գի­տա­կան ո­րա­կա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի խո­րաց­ման վրա։ ­Մակ­րո­նը ծրագ­րում է նվա­զա­գույ­նը 15 մի­լիարդ եվ­րո ներդ­նել երկ­րի կրթա­կան հա­մա­կար­գում։ Դ­րա­կան տե­ղա­շար­ժե­րը, սա­կայն, նկա­տե­լի կլի­նեն մեկ-եր­կու տա­րի անց։

 

Արհ­միութ­յուն­նե­րի նշա­նա­կութ­յու­նը

 

­Հայտ­նի է, որ Ֆ­րան­սիա­յի ա­քի­լես­յան գար­շա­պա­րը մի­ջին խավն է։ ­Վեր­ջինս հատ­կա­պես թու­լա­ցել է աշ­խա­տա­շու­կա­յի ոչ ճկուն կար­գա­վոր­ման քա­ղա­քա­կա­նութ­յան, ինչ­պես նաև, գոր­ծա­տու­նե­րի կար­ծի­քով, այդ ուղ­ղութ­յամբ կա­տար­ված մեծ ծախ­սե­րի պատ­ճա­ռով։ ­Հենց այս­տե­ղից է ծրագր­վում ­Մակ­րո­նի քա­ղա­քա­կան գոր­ծու­նեութ­յան մեկ­նար­կը։ ­Թեև նա այս ուղ­ղութ­յամբ ձեռ­նարկ­վող բա­րե­փո­խում­նե­րի ա­ռու­մով ո­րո­շա­կի խան­դա­վա­ռութ­յուն է ցույց տվել 2014-2016թթ. իր՝ տնտե­սութ­յան և­ արդ­յու­նա­բե­րութ­յան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նե­լու ըն­թաց­քում, սա­կայն նրա ա­ռա­ջարկ­նե­րը հիմ­նա­կա­նում ար­ձա­գանք չեն գտել OECD [3]-ի կող­մից։

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, լի­բե­րալ նա­խա­գա­հի կար­ճատև իշ­խա­նա­վա­րութ­յան ըն­թաց­քում կտրուկ ա­ռա­ջըն­թաց դժվար թե գրանց­վի։ Այն, թե արդ­յո՞ք Ե­լի­սե­յան պա­լա­տում ­Մակ­րո­նի գոր­ծու­նեութ­յու­նը կպսակ­վի հա­ջո­ղութ­յամբ, կախ­ված է գոր­ծոն­նե­րից, ո­րոնք դուրս են իր ի­րա­վա­սո­ւութ­յան ո­լոր­տից։ ­Հու­նի­սի 18-ին կա­յա­նա­լու են Ֆ­րան­սիա­յի 15-րդ Ազ­գա­յին ժո­ղո­վի ընտ­րութ­յուն­նե­րը, իսկ ­Մակ­րո­նի «En Marche!»[4]-ը ա­վե­լի շուտ քա­ղա­քա­կան շար­ժում է, քան կա­յա­ցած կու­սակ­ցութ­յուն։

«Ե­թե ­Մակ­րո­նը ցան­կա­նում է հա­ջո­ղութ­յամբ բա­րե­փո­խել եր­կի­րը, ա­պա նա ու­ժեղ կա­ռա­վա­րութ­յան ա­ջակ­ցութ­յան խիստ կա­րիք կու­նե­նա»,- նշում է «Merck Finck» մաս­նա­վոր բան­կի գլխա­վոր տնտե­սա­գետ ­Ռո­բերտ Գ­րեյ­լը։ Իսկ արդ­յո՞ք նա այդ ա­ջակ­ցութ­յու­նը կստա­նա՝ դեռևս բա­վա­կա­նին ա­նո­րոշ է։ Ա­նո­րոշ է նաև հետև­յալ հար­ցը. արդ­յո՞ք հա­մա­ձայ­նութ­յան կգան հզոր ար­հես­տակ­ցա­կան միութ­յուն­նե­րը, թե, ինչ­պես և­ անց­յալ տաս­նամ­յակ­նե­րում, աշ­խա­տան­քի ի­րա­վա­կան դաշ­տի կար­գա­վոր­ման ցան­կա­ցած փոր­ձի կհետ­ևեն շա­բաթ­ներ տևող գոր­ծա­դու­լեր և ­ցույ­ցեր։

Եվ, այ­դո­ւա­մե­նայ­նիվ, խո­շո­րա­գույն ֆրան­սիա­կան արհ­միութ­յուն­նե­րից մե­կը՝ «CFDT»-ը[5], ար­դեն իսկ ա­ջակ­ցութ­յան նշան­ներ է ցույց տա­լիս։ ­Կա ևս ­մեկ գոր­ծոն, ո­րը կա­րող է օգ­տա­կար լի­նել ­Մակ­րո­նին։ Ֆ­րան­սիա­կան է­լի­տան տագ­նա­պով է վե­րա­բեր­վում այն փաս­տին, որ եր­կի­րը կրկին մրցակ­ցութ­յան մեջ է մտնում հզոր ­Գեր­մա­նիա­յի հետ։ ­Գու­ցե հենց Հ­ռե­նո­սից ար­ևելք ըն­կած տնտե­սա­կան հզոր հար­ևա­նին հա­վա­սար­վե­լու ցան­կութ­յունն այն անհ­րա­ժեշտ ար­կա­ծախնդ­րութ­յունն է, ո­րը նոր լից­քեր կհա­ղոր­դի Ֆ­րան­սիա­յի տնտե­սա­կան նոր վե­րել­քի գոր­ծըն­թա­ցին։

 

Հատուկ «Անալիտիկոնի» համար գերմաներենից թարգմանեց Նարեկ Խալաֆյանը

Սկզբ­նաղբ­յու­րը` WELT

 

[1] ֆր. «մեծ ժողովուրդ»։

[2] «Agenda 2010»-ը (գերմ՝ «Օրակարգ- 2010») սոցիալական ապահովման համակարգին և աշխատանքային հարաբերություններին ուղղված բարեփոխումների համակարգ է, որը ծրագրվել և իրագործվել է Գերմանիայի՝ Սոցիալ-դեմոկրատների և Կանաչների կուսակցությունների կոալիցիայի կազմած կառավարության կողմից։

[3] Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (անգլ.՝ Organisation for Economic Cooperation and Development, OECD)

[4] ֆր․ «Առա՜ջ»։

[5] Աշխատանքի ֆրանսիական ժողովրդավարական համադաշնություն (ֆր․ Confédération française démocratique du travail)

Share

Comments are closed.