Հա­յացք դրսից՝ ընտր­ված նա­խա­գա­հին. «­Հաղ­թա­նակ Ֆ­րան­սիա­յի և Եվ­րո­պա­յի հա­մար»

­

© DPA

­Մա­մու­լի տե­սութ­յուն. ­Նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի երկ­րորդ փու­լի ար­դեն հա­ջորդ օ­րը մի­ջազ­գա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րը ող­ջու­նել են Է­մա­նո­ւել ­Մակ­րո­նի հաղ­թա­նա­կը

­Տե­սա­կետ ­Միաց­յալ ­Թա­գա­վո­րութ­յու­նից. բրի­տա­նա­կան մա­մու­լը մտա­հո­գութ­յուն­ներ ու­նի Բ­րեգ­զի­թի ու Ֆ­րան­սիա­յի հետ կապ­ված։

Բ­րի­տա­նա­կան  մա­մու­լը քիչ թե շատ խան­դա­վառ կեր­պով է ող­ջու­նում Է­մա­նո­ւել ­Մակ­րո­նի հաղ­թա­նա­կը, բայց նաև չի մո­ռա­նում հի­շեց­նել Ազ­գա­յին  ճա­կա­տի ստա­ցած քվե­նե­րի ու­ժի և­ այն մար­տահ­րա­վեր­նե­րի մա­սին, որ սպա­սում են նո­րըն­տիր նա­խա­գա­հին Եվ­րո­պա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հար­ցում:

Ա­միս­ներ շա­րու­նակ կան­խա­գու­շա­կե­լով ­Մա­րին ­Լը­Պե­նի հաղ­թա­նա­կը որ­պես Բ­րեգ­զի­թով սկսված, Թ­րամ­փի ընտր­վե­լով ուր­վագծ­ված տրիպ­տի­խի եր­րորդ ան­խու­սա­փե­լի մաս՝ բրի­տա­նա­կան մա­մու­լը քիչ թե շատ զուսպ է ­Մակ­րո­նի հաղ­թա­նա­կը ող­ջու­նե­լիս: «Ֆ­րան­սիան հան­դար­տեց­նում է պո­պու­լիս­տա­կան  հե­ղա­փո­խութ­յան ա­լի­քը», – ու­րա­խութ­յամբ նշում է The Independent է­լեկտ­րո­նա­յին թեր­թը: «Բ­րեգ­զի­թից ու Թ­րամ­փից հե­տո ­Լը­Պե­նը պարտ­վել է, իսկ ­Մակ­րո­նը պետք է ա­վե­լի կոշտ դիր­քո­րոշ­մամբ հան­դես գա ԵՄի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի ժա­մա­նակ», – նկա­տում է եվ­րո­պա­մետ օ­րա­թեր­թը: ­Պահ­պա­նո­ղա­կան ու հա­կաեվ­րո­պա­կան The Daily Telegraph-ը նույն­պես գտնում է, որ «Ֆ­րան­սիա­յի հա­մար նոր հույ­սի արթ­նա­նա­լը սև­ ամ­պեր է կու­տա­կում Բ­րեգ­զի­թի գլխին»:

­Գեր­մա­նիա­յի տե­սա­կե­տը. ­Մակ­րոն՝ «Ֆ­րան­սիա­յի վեր­ջին  հնա­րա­վո­րութ­յու­նը»

Է­մա­նո­ւել ­Մակ­րո­նի ընտր­վե­լով թեթ­ևա­ցած՝ գեր­մա­նա­ցի­նե­րը դեռ չա­փա­զանց ան­հանգս­տա­ցած են այն քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մով, ո­րի մի­ջով անց­նում է մեր եր­կի­րը:

­Գեր­մա­նիա­յի հա­մար նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի երկ­րորդ փու­լի մար­տա­րա­վե­րը մեկն էր՝ հա­նուն կամ ընդ­դեմ Եվ­րո­պա­յի: «Ֆ­րան­սիան «ա­յո» է ա­սում Եվ­րո­պա­յին», – պա­տաս­խա­նում է Bild-ը իր ա­ռա­ջին է­ջում՝ բա­ռի ե­րեք տա­ռե­րը գու­նա­վո­րե­լով կար­միր, սպի­տակ և ­կա­պույտ գույ­նե­րով: Ինչ­պես սիր­ված օ­րա­թեր­թը, այն­պես էլ բո­լոր գեր­մա­նա­կան թեր­թե­րը եր­կու­շաբ­թի ա­ռա­վոտ­վա հա­մա­րի ա­ռա­ջին է­ջը նվի­րել են Ֆ­րան­սիա­յի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րին: «Եվ­րո­պան խո­րը շունչ է քա­շում. ­Մակ­րոնն է նոր նա­խա­գա­հը», – ամ­փո­փում է Süddeutsche Zeitung -ը: «­Կեց­ցե՜ Ֆ­րան­սիան», – կար­դում ենք Die Welt-ի ա­ռա­ջին է­ջում: «Ա­ռա՛ջ», – հոր­դո­րում է Tagesspiegel-ը:

«Ս­պառ­նա­լի­քը միայն նա­հան­ջել է, վտան­գը դեռ իս­պառ չի վե­րա­ցել», – կար­ծում են Իս­րա­յե­լում: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, իս­րա­յե­լա­կան մա­մու­լը ոգ­ևո­րութ­յամբ հոր­դո­րում է հաղ­թո­ղին սա­ռը դա­տել: ­Ձախ-կենտ­րո­նա­մետ Haaretz օ­րա­թեր­թը ­Մակ­րո­նին տա­լիս է «մա­կըն­թա­ցութ­յան ա­լիք» տիտ­ղո­սը և­ ող­ջու­նում քվեար­կութ­յու­նը «հա­նուն միաց­յալ Եվ­րո­պա­յի»: ­Փա­րի­զում թեր­թի թղթա­կից ­Դով Ալ­ֆո­նը թվար­կում է հաղ­թած ե­րի­տա­սար­դի կող­մից տրված «դա­սե­րը քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին ամ­բողջ աշ­խար­հում»: «­Մի՛ վա­խե­ցեք կա­ռու­ցել ­Ձեր խոս­քը՝ ընտ­րող­նե­րի մա­կար­դա­կը հաշ­վի առ­նե­լով», «մի՛ կենտ­րո­նաց­րեք ­Ձեր քա­րո­զար­շա­վը ա­հա­բեկ­չութ­յան վրա», «մի՛ կանգ­նեց­րեք ­Ձեր հա­կա­ռա­կոր­դին, երբ նա ինչոր սխալ է գոր­ծում»…

Լ­րագ­րո­ղը խան­դա­վա­ռութ­յամբ նշում է, որ ­Մակ­րո­նը զրո­յի հա­վա­սա­րեց­րեց իր հիմ­նա­կան մրցա­կից­նե­րին և­ ընդգ­ծում, որ «նա օ­դից ըն­կավ Ե­լի­սե­յան պա­լատ՝ ա­ռանց կու­սակ­ցութ­յան ու դաշ­նակ­ցի, ընդ­դեմ փոր­ձա­ռու հա­կա­ռա­կորդ­նե­րի, ով­քեր պա­լա­տը գրո­հե­լու ան­դա­դար փոր­ձեր էին ա­րել»:

Ն­րա գոր­ծըն­կեր Ան­շել Պ­ֆե­ֆերն իր հեր­թին ու­շադ­րութ­յուն է հրա­վի­րում այն հան­գա­ման­քի վրա, որ «մեկ եր­րորդն այն ֆրան­սիա­ցի­նե­րի, ով­քեր նե­ղութ­յուն կրե­ցին մաս­նակ­ցել ընտ­րութ­յա­նը, ձայն են տվել բա­ցա­հայտ կեր­պով ռա­սիստ թեկ­նա­ծո­ւի» և­ եզ­րա­հան­գում, որ «ի­րա­կա­նում ու­րա­խա­նա­լու ո­չինչ չկա»: Չ­նա­յած Է­մա­նո­ւել ­Մակ­րո­նի հաղ­թա­նա­կին՝ նա ընդգ­ծում է, որ եվ­րո­պա­ցի լի­բե­րալ­նե­րը զգոն մնա­լու բո­լոր պատ­ճառ­ներն ու­նեն՝ «­Պո­պու­լիզ­մի տա­րի 2016 թվա­կա­նին այժմ հա­ջոր­դում է հա­րա­բե­րա­կան վե­րա­դար­ձը բա­նա­կա­նութ­յա­նը»:

«Ս­պառ­նա­լի­քը միայն նա­հան­ջել է, դեռ իս­պառ չի վե­րա­ցել»,- ա­սում է լրագ­րո­ղը, ով նաև հոր­դո­րում է հաղ­թո­ղին սա­ռը դա­տել ու զգու­շա­վոր լի­նել՝ «­Միայն ներ­գաղթ­յալ­նե­րի նկատ­մամբ քսե­նո­ֆո­բիա­կան կաս­կա­ծը չէ, որ նպաս­տել է պո­պու­լիս­տա­կան, ռու­սա­մետ և­ ի­զոլ­յա­ցիո­նիզ­մի ջա­տա­գով կու­սակ­ցութ­յուն­նե­րի ա­ռա­ջաց­մա­նը: Եվ­րո­պա­ցի ընտ­րող­նե­րի նոր սե­րուն­դը կորց­րել է հա­վա­տը ա­վան­դա­կան կու­սակ­ցութ­յուն­նե­րի նկատ­մամբ»:

Ի­տա­լա­կան մա­մու­լի կար­ծի­քը. «Եվ­րո­պա­յի հա­մար շրջա­դար­ձա­յին պա­հը»

Տ­րան­սալպ­յան մա­մու­լը նշում է, որ նախ­կին նա­խա­րա­րի հաղ­թա­նա­կը, ով նախ­կի­նում երբ­ևէ չի ընտր­վել, խորհր­դա­նիշն է այն Ֆ­րան­սիա­յի, ո­րը հա­վա­տում է Եվ­րո­պա­յին: «­Մակ­րո­նը հաղ­թում է հա­նուն Ֆ­րան­սիա­յի և Եվ­րո­պա­յի» (Corriere della Sera), «­Մակ­րոն՝ Եվ­րո­պա­յի հա­մար շրջա­դար­ձա­յին պա­հը» (La Repubblica), «Ֆ­րան­սիա. ­Մակ­րո­նի հաղ­թա­նա­կը հա­նուն Եվ­րո­պա­յի» (La Stampa). «­Մակ­րոն ցիկ­լո­նը. Եվ­րո­պա­յի վե­րա­կա­ռու­ցու­մը» (Il Messaggero): Ի­տա­լա­կան օ­րա­թեր­թերն այս ա­ռա­վոտ միա­հա­մուռ ող­ջու­նում են ֆրան­սիա­կան ընտ­րութ­յուն­նե­րի եվ­րո­պա­մետ արդ­յուն­քը: «Այս հաղ­թա­նա­կը շատ ա­վե­լի ապ­շե­ցու­ցիչ է, քան ­Դո­նալդ Թ­րամ­փի ընտ­րութ­յու­նը ­Միաց­յալ ­Նա­հանգ­նե­րում», – ընդգ­ծում է Il Messaggero-ն:

Ըստ La Repubblica-ի տնօ­րեն ­Մա­րիո ­Կա­լաբ­րե­զիի՝ «Է­մա­նո­ւել ­Մակ­րո­նի հաղ­թա­նակն իր մեջ հիմ­նա­րար դաս ու­նի. կա­րե­լի է խո­սել այլ բա­նե­րի մա­սին և ­հաղ­թել: Ան­պայ­ման չէ խո­սել զայ­րույ­թով, վա­խե­րի մա­սին կամ էլ խոս­տա­նալ ա­մեն ինչ գլխի­վայր շրջել: (…) ­Դա ցույց է տա­լիս, որ պետք է քա­ջութ­յուն ու­նե­նալ վստա­հո­րեն հստակ ու կոնկ­րետ ա­ռա­ջար­կութ­յուն­ներ ա­նել, որ պո­պու­լիզ­մի ետ­ևից ընկ­նելն ա­նի­մաստ է: Ազ­գա­յին ճա­կա­տը չէ, որ թե­լադ­րել է ­Մակ­րո­նի օ­րա­կար­գը: ­Նա հաղ­թել է ա­ռանց պա­տեր քան­դե­լու, ա­ռանց մաս­նա­տե­լու այն, ինչ այդ­քան շատ ջան­քեր գոր­ծադ­րե­լով կա­ռուց­վել է: ­Նա խոս­տա­ցել է օգ­նել թույ­լե­րին, փա­րա­տել վա­խե­րը և­ աս­պա­րեզ բե­րել սար­սա­փե­լի հնա­ցած մի հա­յե­ցա­կարգ՝ լա­վա­տե­սութ­յու­նը»:

­Միաց­յալ ­Նա­հանգ­նե­րի տե­սա­կե­տը. «­Ծա­նո­թա­ցե´ք Ֆ­րան­սիա­յի նոր նա­խա­գա­հի հետ»։

Ֆ­րան­սիա­յի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի քա­րո­զար­շա­վով ու­շա­ցած կեր­պով հե­տաքրքր­վե­լուց հե­տո ա­մե­րիկ­յան լրատ­վա­մի­ջոց­նե­րը ընտ­րութ­յուն­նե­րի երկ­րորդ փու­լը կի­րա­կի օ­րը դի­տար­կել են որ­պես գլխա­վոր մի­ջազ­գա­յին ի­րա­դար­ձութ­յուն՝ ու­ղիղ ե­թե­րով լու­սա­բա­նե­լով հե­ռուս­տաա­լիք­նե­րով և ­խո­շոր լրատ­վա­կան կայ­քե­րով: Եր­կու­շաբ­թի օ­րը ա­ռա­ջին է­ջե­րի մե­ծա­մաս­նութ­յու­նը նո­րից անդ­րա­դար­ձել է հին­գե­րորդ հան­րա­պե­տութ­յան ա­մե­նաե­րի­տա­սարդ նա­խա­գա­հի հաղ­թա­նա­կին:

Ըստ Washington Post-ի՝ «Է­մա­նո­ւել ­Մակ­րո­նը մեր­ժել է պո­պու­լիս­տա­կան ա­լի­քը, որ­պես­զի հաղ­թի Ֆ­րան­սիա­յի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րում»:

«Երբ­ևէ չընտր­ված բան­կիրն այժմ զբա­ղեց­նում է արևմտ­յան աշ­խար­հի ա­մե­նահ­զոր գոր­ծա­դիր պաշ­տոն­նե­րից մե­կը՝ գլխա­վո­րե­լու Եվ­րո­պա­յի երկ­րորդ խո­շո­րա­գույն տնտե­սութ­յու­նը, որն այժմ դժվա­րութ­յուն­նե­րի մեջ է»:

New York Times-ն­ ընդգ­ծում է, որ սա «վճռա­կան հաղ­թա­նակ է ծայ­րա­հեղ ա­ջե­րի նկատ­մամբ», «էա­կան դա­դար, որ ա­ռա­ջարկ­վել է Եվ­րո­պա­կան ­Միութ­յա­նը»:

­Չի­նաս­տա­նի ար­ձա­գան­քը. «­Հաղ­թա­նակ՝ պո­պու­լիզ­մի նկատ­մամբ» ­Չի­նաս­տա­նի պաշ­տո­նա­կան լրատ­վա­մի­ջոց­ներն անդ­րա­դար­ձել են նա­խա­գահ ­Սի ­Ծին­փի­նի շնոր­հա­վո­րա­կան ու­ղեր­ձին, ո­րում կո­մու­նիս­տա­կան վար­չա­կար­գի ղե­կա­վա­րը նշում է, որ ­Փա­րի­զը և ­Պե­կի­նը, լի­նե­լով ՄԱԿ-ի Անվ­տան­գութ­յան խորհր­դի մշտա­կան ան­դամ­ներ, կի­սում են «ամ­բողջ աշ­խար­հում խա­ղա­ղութ­յան և ­զար­գաց­ման ա­պա­հով­ման կար­ևոր պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը»: The Global Times օ­րա­թեր­թի առ­ցանց խմբագ­րա­կա­նը վեր­լու­ծում է, որ «եր­ևի թե չա­փա­զանց վաղ է եզ­րա­կաց­նել, թե պո­պու­լիզ­մը սկսում է նա­հանջ ապ­րել մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ: ­Սա­կայն մենք գի­տակ­ցում ենք, որ Ֆ­րան­սիան ի­մաս­տուն ընտ­րութ­յուն է կա­տա­րել մարդ­կա­յին քա­ղա­քակր­թութ­յան հա­մար ընդ­հան­րա­պես՝ նրան օգ­նե­լով այս ճա­կա­տագ­րա­կան պա­հին ա­ռաջ շարժ­վել, այլ ոչ թե հե­տըն­թաց ապ­րել»:

 

­Հա­տուկ «Ա­նա­լի­տի­կո­նի» հա­մար ֆրան­սե­րե­նից թարգ­մա­նեց Ան­նա ­Սե­թաղ­յա­նը

Բ­նօ­րի­նա­կը`  Le Figaro

Share

Comments are closed.