Թրամպն ամրապնդում է դիկտատորների դիրքերը

© AFP 2017, Nicholas Kamm

 

Էնն ԷՓԼԲԱՈՒՄ (Ann Applebaum)

Նո­րա­գույն պատ­մութ­յան ա­մե­րիկ­յան բո­լոր նա­խա­գահ­ներն էլ պատ­ճառ­ներ ու­նեին դիկ­տա­տոր­նե­րի հետ հան­դի­պե­լու հա­մար։ Ֆ­րանկ­լին Ռուզ­վել­տը Յալ­թա­յի հա­մա­ժո­ղո­վում Եվ­րո­պան կի­սեց Իո­սիֆ Ս­տա­լի­նի հետ։ Ռի­չարդ Նիք­սո­նը Պե­կին մեկ­նեց, որ­պես­զի հան­դի­պի Մաո­յին։ Ռո­նալդ Ռեյ­գա­նը Ս­պի­տակ տանն ըն­դու­նել է Ֆի­լի­պին­նե­րի նա­խա­գահ Ֆեր­դի­նանդ Մար­կո­սին (Ferdinand Marcos) և ն­րա կնո­ջը։ Ա­մե­րիկ­յան շատ նա­խա­գահ­ներ հան­դի­պել են Սաուդ­յան Ա­րա­բիա­յի է­միր­նե­րի հետ՝ Վա­շինգ­տո­նում կամ Էր-­Րի­յա­դում։Փոխ­կա­պերն ան­խու­սա­փե­լի են, ինչ­պես և­ եր­բեմն՝ գոր­ծարք­նե­րը, ո­րոնք հա­ճախ ո­րակ­վում են որ­պես ցա­վա­լի, բայց անհ­րա­ժեշտ զո­հեր՝ հա­նուն հա­նու­րի բա­րօ­րութ­յան։ Սա­ռը պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին ԱՄՆ-ն հա­ճախ սա­տա­րել է դա­ժան ավ­տո­րի­տար վար­չա­կար­գե­րի՝ ոչ նվազ դա­ժան կո­մու­նիս­տա­կան վար­չա­կար­գե­րի դեմ դրանց պայ­քա­րում։ Ն­ման վար­քի պատ­ճառ­նե­րի մա­սին լա­վա­գույնս ար­տա­հայտ­վել է Ջին Քիրք­պատ­րի­կը (Jeane Kirkpatrick), ով հայ­տա­րա­րել է, թե ավ­տո­րա­տա­րիզ­մը փո­խել հնա­րա­վոր է, իսկ ա­հա կո­մու­նիզ­մը՝ ոչ, ո­րով­հետև դրա տո­տա­լի­տար նկրտում­նե­րը սպա­նում են կո­մեր­ցիան, կրո­նը, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կութ­յու­նը և շատ այլ բա­ներ։

Պարզ­վեց, որ նրա տե­սա­կե­տը սխա­լա­կան էր. 70 տա­րի անց կո­մու­նիզ­մը փլուզ­վեց, և քա­ղա­քա­կա­նութ­յան ա­ռու­մով այն հան­գեց­րեց տխուր արդ­յունք­նե­րի (հի­շեք Վիետ­նա­մը)։ Սա­կայն նույ­նիստ այն հան­դի­պում­նե­րը, ո­րոնք այ­սօր ա­մե­նաա­մո­թա­լին են թվում, այն ժա­մա­նակ ե­ղել են ա­վե­լի լայն ռազ­մա­վա­րութ­յան մի մա­սը։ Երբ Ռեյ­գանն, օ­րի­նակ, 1982-ին իր մոտ ըն­դու­նեց Ֆեր­դի­նանդ Մար­կո­սին, նա ձգտում էր խո­սել ա­մե­րի­կա-ֆի­լի­պին­յան բա­րե­կա­մութ­յան պատ­մութ­յան մա­սին, ո­րը «խարսխ­ված էր ընդ­հա­նուր պատ­մութ­յան և­ ի­դեալ­նե­րի վրա»։ Ռեյ­գա­նը նաև բարձր է  գնա­հա­տել Ֆի­լի­պին­նե­րի սահ­մա­նադ­րութ­յու­նը, ո­րում ի­րենց մարմ­նա­վո­րումն են գտել “ան­կա­խութ­յու­նը, ա­զա­տութ­յու­նը, ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը, ար­դա­րութ­յունն ու հա­վա­սա­րութ­յու­նը”։

Բայց ե­թե անդ­րա­դառ­նա­լու լի­նենք նա­խա­գահ Դո­նալդ Թ­րամ­պին և դիկ­տա­տոր­նե­րի հաս­ցեին նրա հա­ճա­խա­կի և­ ընդգծ­ված դրա­կան մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րին, ա­պա այդ ա­մե­նի տակ ոչ մի հստակ ծրա­գիր չի նկատ­վի։ Ի­րենց ընդ­դի­մա­խոս­նե­րին կտտանք­նե­րի են­թար­կող և ս­պա­նող մարդ­կանց նկատ­մամբ նրա հիա­ցա­կան վե­րա­բեր­մուն­քում չկա ոչ մի պատ­մա­կան կամ բա­րո­յա­կան նրբե­րանգ, ոչ մի առն­չութ­յուն տե­սա­կան ի­դեալ­նե­րին։ Օ­րի­նակ, կա­րե­լի է հա­մե­մա­տել 1982 թվա­կա­նին Ռեյ­գա­նի ար­տա­հայ­տութ­յուն­նե­րը Թ­րամ­պի այն հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի հետ, ո­րոնք նա ա­րել է մի քա­նի շա­բաթ ա­ռաջ, երբ Վա­շիգ­տո­նում ըն­դու­նում էր Ե­գիպ­տո­սի դա­ժան դիկ­տա­տոր Աբ­դել Ֆաթ­թահ ալ-­Սի­սիին (Abdel Fatah al-Sissi)։ «Ես ու­զում եմ, որ­պես­զի բո­լորն էլ ի­մա­նան՝ ե­թե կան, ի­հար­կե, ո­րոշ կաս­կած­ներ. մենք ա­մե­նաե­ռան­դուն կեր­պով ա­ջակ­ցում ենք Սի­սիին,- հայ­տա­րա­րել է Թ­րամ­պը։ – Նա ֆան­տաս­տիկ աշ­խա­տանք է կա­տա­րել ծայ­րա­հեղ բարդ ի­րա­վի­ճա­կում»։

Սի­սին տասն­յակ հա­զա­րա­վոր մարդ­կանց է ձեր­բա­կա­լել, ո­րոն­ցից շա­տե­րը կտտանք­նե­րի են են­թարկ­վել և բան­տում են հայտն­վել կա­տա­րած «հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի» հա­մար, ա­սել է թե՝ ան­կախ բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի ու հիմ­նադ­րամ­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մար։

Ն­րա դա­ժա­նութ­յունն այն­քան ա­ղա­ղա­կող է, որ, ինչ­պես ինքս եմ լսել, նրա բան­տե­րը հա­ճախ ան­վա­նում են «ա­պա­գա իս­լա­միստ մո­լե­ռանդ­ներ ար­տադ­րող ֆաբ­րի­կա»։ Սե­փա­կան ժո­ղովր­դի դեմ նրա հայ­տա­րա­րած պա­տե­րազմն ու­ժե­ղաց­նե­լու է ան­կա­յու­նութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում։ Այ­դու­հան­դերձ, Թ­րամ­պի հռե­տո­րութ­յու­նը ու­ներ ոչ միայն դրա­կան, այլև անձ­նա­կան բնույթ։ Թ­րամ­պը հայ­տա­րա­րել է, որ Ե­գիպ­տո­սի նա­խա­գա­հը «իր մտե­րիմ­նե­րից է ա­ռա­ջին իսկ հան­դի­պու­մից»։

Սի­սիի հա­մար այս հան­դի­պումն ան­չափ կար­ևոր էր, քա­նի որ այն նպաս­տել է երկ­րում նրա իշ­խա­նութ­յան հա­մախմբ­մա­նը, նրա դա­ժա­նութ­յուն­նե­րի ար­դա­րաց­մա­նը և դիր­քե­րի ամ­րապնդ­մա­նը։

Թ­րամ­պը նաև զան­գել է Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նին (Recep Tayyip Erdogan), որպեսզի նրան շնորհավորի հաղթանակի (ամենայն հավանականությամբ՝ ոչ այնքան ազնիվ) առթիվ այն հանրաքվեում, որի շնորհիվ նա դիկտատորական լիազորություններ է ստացել։ Թրամպը նաև Սպիտակ տուն է հրավիրել Ռոդրիգո Դուտերտեին (Rodrigo Duterte), Ֆի­լի­պին­նե­րի նա­խա­գա­հին, ով ոս­տի­կա­նութ­յա­նը հրա­մա­յել է ա­ռանց դա­տի ու քննութ­յան գնդա­կա­հա­րել թմրան­յու­թե­րի տա­րած­ման մեջ կաս­կած­վող հա­զա­րա­վոր մարդ­կանց։ Վե­րա­բեր­մուն­քը նույնն է։ «­Գի­տե՞ք, նա մեծ հե­ղի­նա­կութ­յուն ու­նի Ֆի­լի­պին­նե­րում,- ա­սել է Թ­րամ­պը։- Նա շատ բարձր վար­կա­նիշ ու­նի Ֆի­լի­պին­նե­րում»։

Այս շռայլ գո­վա­սանք­նե­րից ոչ մե­կի ետ­ևում հստակ ռազ­մա­վա­րութ­յուն չկա։ Ո­րոշ դեպ­քե­րում էլ նման հռե­տո­րութ­յու­նը կա­րող է նպաս­տել նա­խա­գա­հի գործ­նա­կան շա­հե­րի ա­ռաջմղ­մա­նը։ Թ­րամ­պը ներդ­րում­ներ ու­նի Ֆի­լի­պին­նե­րում և Թուր­քիա­յում, այդ ներդ­րում­նե­րը ե­կա­մուտ­ներ են ա­պա­հո­վում, ին­չի մա­սին ոչ ոք չգի­տի։ Դու­տեր­տեն էլ Մա­նի­լա­յում Թ­րամ­պի բիզ­նես-գոր­ծըն­կե­րո­ջը ար­դեն իսկ նշա­նա­կել է ԱՄՆ հա­տուկ պատ­վի­րա­կի պաշ­տո­նում։ Ա­վե­լին, ոչ մի հիմք չկա պնդե­լու, թե նման ու­ղե­գի­ծը խո­րը դի­վա­նա­գի­տա­կան նպա­տակ­ներ ու­նի կամ էլ հան­դի­սա­նում է խե­լա­ցի խա­ղի մի մա­սը։ Ընդ­հա­կա­ռա­կը, այն բա­ցա­հայտ հիաց­մուն­քը, որ Թ­րամպն ու­նի այն­պի­սի տա­րա­կու­սե­լի ու դա­ժան ա­ռաջ­նորդ­նե­րի նկատ­մամբ, ինչ­պի­սին է Կիմ Չեն Ը­նը (Kim Jong Un), ո­րին Թ­րամ­պը «խո­րա­մանկ» է ան­վա­նել, հա­վե­լե­լով,  թե«շոյ­ված» կլի­նի նրա հետ հան­դիպ­մամբ, լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է նրա մոտ ար­մա­տա­կա­լած պրակ­տի­կա­յին։ Նախ­կի­նում նա գի­տակ­ցա­բար աշ­խա­տում էր կո­ռում­պաց­ված և­ ա­նազ­նիվ գոր­ծըն­կեր­նե­րի հետ, օ­րի­նակ՝ նա ո­րո­շել էր գործ­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ ստեղ­ծել Ի­րա­նի Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի դաշ­նա­կից­նե­րի հետ՝ Ադր­բե­ջա­նում մի շքեղ, բայց ան­հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով չօգ­տա­գործ­վող շեն­քի կա­ռուց­ման հար­ցում։ Հի­մա էլ է նա նույն կերպ վար­վում։

Քա­նի որ Թ­րամպն ա­մեն օր հսկա­յա­կան քա­նա­կութ­յամբ վրդո­վե­ցու­ցիչ հայ­տա­րա­րութ­յուն­ներ է ա­նում, ա­պա դժվար է նկա­տել, թե որ­քան ա­ղե­տա­լի է լի­նե­լու պա­րա­դիգ­մի ըն­թա­ցիկ փո­փո­խութ­յու­նը և թե որ­քան լուրջ են լի­նե­լու հետ­ևանք­նե­րը տե­ղե­րում։ 70 տա­րի­ներ ի վեր ԱՄՆ-ն­ օգ­նել է խա­ղա­ղութ­յուն պահ­պա­նել՝ ժո­ղովր­դա­վա­րութ­յան նկատ­մամբ ընդ­հա­նուր հա­վա­տի հի­ման վրա ձևա­վոր­ված դա­շինք­նե­րի հա­մա­կար­գի վրա։ Նույն այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ԱՄՆ նա­խա­գահ­ներն այդ դա­շինք­նե­րին ա­ջակ­ցել են ինչ­պես խոս­քով, այն­պես էլ տնտե­սա­կան ու ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով։ Եւ ԱՄՆ-ն­ օ­գուտ է ստա­ցել նման սա­տա­րու­մից։ Իսկ հի­մա, երբ ԱՄՆ նա­խա­գահն այլևս տար­բե­րութ­յուն չի դնում դիկ­տա­տոր­նե­րի ու դե­մոկ­րատ­նե­րի միջև, կա­րե­լի է սպա­սել, որ ա­ռա­ջին­նե­րը կամ­րապն­դեն ի­րենց դիր­քե­րը և­ ա­վե­լի ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նութ­յուն կվա­րեն։ Ընդս­մին, ժո­ղովր­դա­վա­րա­կան դա­շինք­նե­րը կթու­լա­նան, ինչ­պես և խա­ղա­ղութ­յունն ու բար­գա­վա­ճու­մը։

Հարկ է ակն­կա­լել, որ մար­դիկ բա­րո­յա­կան ա­ռաջ­նոր­դութ­յուն են ո­րո­նե­լու այլ վայ­րե­րում։ Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վ­լա­դի­միր Պու­տի­նի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ արևմտ­յան մի քա­ղա­քա­կան ա­ռաջ­նորդ հրա­պա­րա­կայ­նո­րեն նրան կոչ ա­րեց դա­դա­րեց­նել կրո­նա­կան հիմ­քով մարդ­կանց հե­տապն­դում­նե­րը և ռու­սաս­տան­յան բան­տե­րում ոչ ա­վան­դա­կան սե­ռա­կան կողմ­նո­րո­շում ու­նե­ցող մարդ­կանց կտտանք­նե­րը։ Հենց այս­պի­սի հռե­տո­րութ­յուն ենք մենք սո­վոր լսե­լու «ա­զատ աշ­խար­հի ա­ռաջ­նոր­դի» շուր­թե­րից։ Բայց հի­մա մենք դա լսե­լու ենք միայն Գեր­մա­նիա­յի կանց­լեր Ան­գե­լա Մեր­կե­լի (Angela Merkel) շուր­թե­րի­ց։

 

 

ИноСМИ.РУ

 

Share

Comments are closed.