Ա­թա­թուր­քից  դիկ­տա­թուրք

 


Ան­նա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վեր­լու­ծա­բան
Եր­ևան

 

Հան­րա­պե­տա­կան կար­գեր հաս­տա­տե­լուց ի վեր (1923թ.) Թուր­քիան նման­վում է երկգլ­խա­նի վի­շա­պի, ո­րի գլուխ­նե­րը ա­նընդ­հատ պայ­քա­րի մեջ են:  Գ­լուխ­նե­րից մե­կը ազ­գայ­նա­կա­նութ­յունն է, իսկ մյուսն` իս­լա­միզ­մը: Փո­փո­խա­կան հաղ­թա­նակ­նե­րով ազ­գայ­նա­կան թևը գրե­թե 80 տա­րի կա­րո­ղա­ցել է ճնշել հե­տա­դի­մա­կան իս­լա­միստ­նե­րին: Շր­ջա­դարձ ե­ղավ «Ար­դա­րութ­յուն և զար­գա­ցում» կու­սակ­ցութ­յան  (ԱԶԿ) իշ­խա­նութ­յան գա­լուց հե­տո: Ներ­կա­յիս Թուր­քիան, Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի գլխա­վո­րութ­յամբ, դար­ձել է ան­կան­խա­տե­սե­լի մի պե­տութ­յուն, որ­տեղ ա­ռա­վել քան երբ­ևէ դո­մի­նանտ են մո­լե­ռան­դա­կան  տար­բեր հո­սանք­նե­րը: Ա­ռա­ջին ան­գամ Մուս­տա­ֆա Քե­մալ Ա­թա­թուր­քից հե­տո Հան­րա­պե­տա­կան Թուր­քիա­յի պատ­մութ­յան մեջ ան­հա­տի դերն ա­վե­լին է, քան հա­մա­կար­գի­նը: Էր­դո­ղա­նը ձգտում է դառ­նալ նոր Ա­թա­թուրք և վե­րաց­նում է այն ժա­ռան­գութ­յու­նը, ո­րը Թուր­քիան ու­ներ մինչ ԱԶԿ-ի իշ­խա­նութ­յան գա­լը: Մինչ այդ Թուր­քիան ա­ռաջ­նորդ­վում էր քե­մա­լա­կա­նութ­յան գա­ղա­փա­րա­խո­սութ­յամբ, ո­րի հիմ­նա­կան վեց կե­տե­րը, հայտ­նի՝ որ­պես վեց նե­տեր, ամ­րագր­վել են Թուր­քիա­յի Սահ­մա­նադ­րութ­յան մեջ 1937-ին: Այժմ Էր­դո­ղա­նը փոր­ձում է կազ­մել սե­փա­կան հա­յե­ցա­կար­գը, ո­րը գրե­թե ամ­բող­ջութ­յամբ հա­կա­սում է Քե­մա­լի դոկտ­րի­նին:  Ներ­կա­յաց­նենք քե­մա­լա­կա­նութ­յան  վեց նե­տե­րը  և դ­րանց հա­կոտն­յա Էր­դո­ղա­նի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը:

Հան­րա­պե­տա­կա­նութ­յուն. կա­ռա­վար­ման այս մո­դե­լը Ա­թա­թուր­քը նա­խընտ­րե­լի էր հա­մա­րում, ո­րը և փո­խա­րի­նեց Օս­ման­յան միա­պե­տութ­յա­նը: Ի տար­բե­րութ­յուն Քե­մա­լի ուր­վագ­ծած հան­րա­պե­տա­կա­նութ­յա­նը, ո­րը խորհր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման ձև­ ու­ներ, Էր­դո­ղա­նը սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վե­նե­րի մի­ջո­ցով խորհր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման ձևից ան­ցում կա­տա­րեց նա­խա­գա­հա­կա­նի` ամ­րապն­դե­լով և­ ա­վե­լաց­նե­լով իր լիա­զո­րութ­յուն­նե­րը: Այժմ­յան Թուր­քիան գնա­լով նման­վում է սուլ­թա­նութ­յան, քան հան­րա­պե­տութ­յան:

 ADEM ALTAN/AFP/Getty

Ազ­գայ­նա­կա­նութ­յուն, ո­րի հիմ­նա­կան նպա­տա­կը Թուր­քիա­յի քա­ղա­քա­ցի­նե­րին հայ­րե­նա­սի­րա­կան և տիտ­ղո­սա­յին ազ­գին նվիր­վա­ծութ­յան ո­գով դաս­տիա­րա­կող ազ­գա­յին պե­տութ­յան ի­դեալն էր, էթ­նի­կա­կա­նի և քա­ղա­քա­ցիա­կան նույ­նա­կա­նա­ցու­մը։ Ազ­գայ­նա­կա­նութ­յա­նը ա­ռանձ­նա­հա­տուկ տեղ էր շնորհ­վում, այն դի­տարկ­վում էր որ­պես ռե­ժի­մի հիմ­նաս­յու­նը: Ա­թա­թուր­քի ազ­գայ­նա­կա­նութ­յու­նը յու­րա­հա­տուկ ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն ու­ներ՝ հա­մե­մա­տած ե­րիտ­թուր­քե­րի ազ­գայ­նա­կա­նութ­յան հետ։ Ա­թա­թուր­քի ազ­գայ­նա­կա­նութ­յու­նը, ո­րի հա­մար նա­խըտր­վում էր «միլ­լեթ­չի­լիկ» («միլ­լեթ»՝ «ազգ» բա­ռից), նախ­կին՝ «թյուրքչ­յուլ­յուք» («թյուր­քա­կա­նութ­յուն») բա­ռի փո­խա­րեն, հե­ռա­նում էր ռա­սա­յա­կան ազ­գայ­նա­կա­նութ­յու­նից և պանթ­յուր­քիզ­մից, և հաս­կաց­վում էր Ա­թա­թուր­քի կող­մից ֆրան­սիա­կան տե­սա­կով՝ որ­պես Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յան սահ­ման­նե­րում քա­ղա­քա­կան ազ­գութ­յան գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն (այլ ոչ թե թյուր­քա­կան էթ­նիկ ազ­գութ­յան, ինչ­պես դա լի­նում է սո­վո­րա­բար պանթ­յուր­քիստ­նե­րի մոտ): Չ­նա­յած կոն­ցեպ­տո­ւալ մա­սը բա­վա­կա­նին գե­ղե­ցիկ է ձևա­կերպ­ված, սա­կայն ի­րա­կա­նութ­յան մեջ Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յան տա­րած­քում բնակ­վող բո­լոր ոչ թուր­քե­րը միշտ էլ են­թարկ­վում են ռա­սա­յա­կան խտրա­կա­նութ­յան: Էր­դո­ղա­նի օ­րոք ազ­գա­յին ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յու­նը ևս ծաղ­կում ապ­րեց, և պա­տա­հա­կան չէ, որ իր ե­լույթ­նե­րից մե­կում ի­րեն հայ ան­վա­նե­լը վի­րա­վո­րանք ո­րա­կեց: Էր­դո­ղա­նա­կան Թուր­քիան գնում է ե­րիտ­թուր­քե­րի ճա­նա­պար­հով, ըստ ո­րի Թուր­քիա­յի տա­րած­քում ապ­րող բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րը թուրք են, այլ ոչ թե Թուր­քիա­յի քա­ղա­քա­ցի­ներ: Այս ա­մե­նը ոչ միայն ան­տե­սում է ազ­գա­յին փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րի ի­րա­վունք­նե­րը, այլ նաև պա­րարտ հող է նա­խա­պատ­րաս­տում  քրդե­րի և թուր­քե­րի նոր բա­խում­նե­րի հա­մար:

Է­տա­տիզմ, ո­րը են­թադ­րում է պե­տութ­յան ա­ռաջ­նա­յին դե­րով խա­ռը տնտե­սութ­յան կա­ռու­ցում: Այս սկզբուն­քի հետ, կար­ծես թե, Էր­դո­ղա­նը հա­կա­սութ­յուն­ներ չու­նի: ԱԶԿ-ի կա­ռա­վար­ման հատ­կա­պես ա­ռա­ջին տա­րի­նե­րին Թուր­քիան բա­վա­կա­նին տպա­վո­րիչ տնտե­սա­կան ցու­ցա­նիշ­ներ էր գրան­ցում:

Ժո­ղովր­դայ­նութ­յուն. սա էլ թուր­քա­կան հա­սա­րա­կութ­յան մեջ դա­սա­կար­գա­յին ան­հա­վա­սա­րութ­յուն­նե­րին ուղղ­ված քայլ էր, ո­րի ե­րաշ­խա­վո­րը խորհր­դա­րա­նա­կան պե­տութ­յան ստեղ­ծումն էր: Փաս­տա­ցի, սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­նե­րը փո­խում են այս դրույ­թը` կա­ռա­վա­րութ­յան ա­ռաջ­նա­հեր­թութ­յու­նը վերց­նե­լով ժո­ղովր­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից` խորհր­դա­րա­նից, դրանք տա­լով նա­խա­գա­հին: Վե­րա­նում է վար­չա­պե­տի ինս­տի­տու­տը, և նա­խա­գա­հը դառ­նում է ա­մե­նա­զոր սուլ­թան: Նոր Սահ­մա­նադ­րութ­յան ըն­դուն­մամբ Էր­դո­ղա­նը հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նա մինչ 2029 թվա­կա­նը մնալ իշ­խա­նութ­յան:

Սա­կայն ա­մե­նա­կար­ևոր եր­կու սկզբունք­նե­րը, ո­րոնց դեմ է ուղղ­ված Էր­դո­ղա­նի գոր­ծու­նեութ­յու­նը, աշ­խար­հի­կութ­յունն ու հե­ղա­փո­խութ­յունն են:

1928-ին Թուր­քիա­յի սահ­մա­նար­դութ­յու­նից հան­վեց իս­լա­մը պե­տա­կան կրոն ճա­նա­չե­լու մա­սին դրույ­թը, իսկ 1937-ին որ­պես ա­ռան­ձին հոդ­ված ամ­րագր­վեց լաի­ցիզ­մը, ո­րը մատ­նան­շում է պե­տութ­յան աշ­խար­հիկ բնույ­թը, պե­տութ­յան և կ­րո­նի տա­րան­ջա­տու­մը: Քե­մա­լի ա­ռա­ջին ձեռ­նար­կութ­յուն­նե­րից մե­կը շա­րիա­թի չե­ղար­կումն էր։ Հե­տո ար­գել­վել է կրո­նա­կան կրթութ­յու­նը, իսկ բո­լոր դպրոց­նե­րը են­թար­կել են Լու­սա­վո­րութ­յան նա­խա­րա­րութ­յա­նը։ Ժա­մա­նա­կա­կից Թուր­քիա­յիում այդ սկզբուն­քը ար­տա­ցոլ­վում է իս­լա­մա­մետ կողմ­նո­րո­շութ­յան դա­տա­կան հե­տապնդ­ման հռչակ­ման տես­քով: Սա­կայն Թուր­քիա­յում իշ­խող ԱԶԿ-ն հենց կրո­նա­կան ուղղ­վա­ծութ­յուն ու­նի, և Էր­դո­ղա­նի տո­տա­լի­տար իշ­խա­նութ­յան պահ­պան­ման պա­րա­գա­յում բա­ցառ­ված չէ, որ Թուր­քիա­յում լա­յի­կութ­յան սկզբուն­քը կորց­նի իր ու­ժը: Էր­դո­ղա­նի և թուր­քա­կան իշ­խող վեր­նա­խա­վի շատ կա­նայք շրջում են հի­ջաբ­նե­րով, ինչն ար­գել­ված է, սա­կայն այդ կերպ էր­դո­ղա­նա­կան­ներն ընգ­ծում են ի­րենց գա­ղա­փա­րա­խո­սութ­յան մեջ կրո­նա­կան գոր­ծո­նի ա­ռաջ­նա­հեր­թութ­յու­նը:

Նախ­կի­նում Ա­թա­թուր­քը ամ­րագ­րել էր հե­ղա­փո­խա­կա­նութ­յան դրույ­թը, ո­րով պետք է կանխ­վեր երկ­րում հե­տա­դի­մա­կան կրո­նա­կան կար­գե­րի հաս­տա­տու­մը: Նախ­կի­նում վե­րահս­կի­չի դե­րը կա­տա­րում էր զին­վո­րա­կա­նութ­յու­նը, ո­րը հան­րա­պե­տա­կան Թուր­քիա­յի պատ­մութ­յան մեջ 4 ան­գամ` 1960, 1971, 1980, 1997 թվա­կան­նե­րին հե­ղաշր­ջում էր ի­րա­կա­նաց­րել: 2002-ին ԱԶԿ-ի իշ­խա­նութ­յան գա­լուց հե­տո՝ 2003-ին, զին­վո­րա­կան­նե­րը ևս մեկ հե­ղաշր­ջում նա­խա­պատ­րաս­տե­ցին, ո­րը, սա­կայն, չկա­րո­ղա­ցան կեն­սա­գոր­ծել:

Այդ պլա­նը ստա­ցել էր «­Բալ­յոզ» («Կ­ռան») ան­վա­նու­մը և մ­շակ­վել 2002-2003թթ.: Այն հա­վա­նութ­յան է ար­ժա­նա­ցել զին­ված ու­ժե­րի 162 սպա­նե­րի, այդ թվում նաև 29 գե­նե­րալ­նե­րի հան­դիպ­ման ժա­մա­նակ: Դ­րա հա­մա­ձայն նա­խա­տես­ված էր երկ­րում հայ­տա­րա­րել ար­տա­կարգ դրութ­յուն և քաո­սի ու բռնութ­յան մթնո­լոր­տի ստեղծ­ման ճա­նա­պար­հով հե­ղաշրջ­ման կազ­մա­կերպ­ման հա­մար հա­մա­պա­տաս­խան հիմք ստեղ­ծել: Սա­կայն նրանց ոչ միայն չհա­ջող­վեց հե­ղաշր­ջում կա­տա­րել, այլ նաև Էր­դո­ղա­նը չե­զո­քաց­րեց նրանց, որ­պես աշ­խար­հի­կութ­յան ե­րաշ­խա­վոր­նե­րի: Այս ա­մե­նին հետ­ևե­ցին բազ­մա­թիվ զին­վո­րա­կան­նե­րի ձեր­բա­կա­լութ­յուն­ներ:

Հե­ղաշրջ­ման մեկ այլ փոր­ձի ա­կա­նա­տես ե­ղանք նա­խորդ տար­վա ամ­ռա­նը: Դ­րա­նում  ներգ­րավ­ված էր թուր­քա­կան  բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կա­նութ­յան մի մա­սը: Էր­դո­ղա­նը նույ­նիսկ ստիպ­ված էր թաքն­վել, սա­կայն նրա կողմ­նա­կից­նե­րը կա­րո­ղա­ցան կարճ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում վե­րա­կանգ­նել Էր­դո­ղա­նի դիր­քե­րը, ո­րին  հետ­ևե­ցին հա­զա­րա­վոր ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րը և պա­տիժ­նե­րը: Մինչ այժմ երկ­րում հայ­տա­րար­ված ար­տա­կարգ դրութ­յու­նը պահ­պան­վում է: Էր­դո­ղանն իր ավ­տո­րի­տար ճան­կերն էլ ա­վե­լի ա­մուր խրեց թուր­քա­կան հա­սա­րա­կութ­յան մեջ: Ո­րոշ մաս­նա­գետ­ներ կար­ծում են, որ հե­ղա­փո­խութ­յան փոր­ձը ներ­կա­յա­ցում էր` կազ­մա­կերպ­ված հենց Էր­դո­ղա­նի կող­մից: Այդ­կերպ նա հող ստեղ­ծեց իր  միանձն­յա իշ­խա­նութ­յան սյու­ներն ամ­րապն­դե­լու հա­մար: Թուր­քիա­յի գոր­ծող նա­խա­գա­հը ձգտում է դառ­նալ նոր Ա­թա­թուրք, և պա­տա­հա­կան չէ, որ Մուս­տա­ֆա Քե­մա­լի նկատ­մամբ պե­տա­կան հար­գան­քը նվա­զա­գույ­նի է հասց­ված: Պե­տա­կան խորհր­դա­նիշ­նե­րի վրա­յից քայլ առ քայլ ջնջվում է նրա դի­մա­պատ­կե­րը, և կա­րե­լի է են­թադ­րել, որ մոտ ա­պա­գա­յում նրան կփո­խա­րի­նի Էր­դո­ղա­նի պատ­կե­րը: Գ­նա­լով շա­տա­նում են Քե­մա­լի մա­սին սկան­դա­լա­յին բա­ցա­հայ­տում­նե­րը մա­մու­լում, ո­րոն­ցից մե­կում էլ նշվում էր, որ նրա որ­դե­գիր դուստ­րե­րը նրա սի­րու­հի­ներն էին:

Այս­պի­սով, Էր­դո­ղա­նը և ն­րա կու­սակ­ցութ­յունն այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում պա­րարտ հող են նա­խա­պատ­րաս­տել քե­մա­լա­կա­նութ­յան ո­րոշ կար­ևոր հիմ­նադ­րույթ­նե­րից հրա­ժար­վե­լու հա­մար: Ն­րանք Թուր­քիա­յի ա­պա­գան տես­նում են իս­լա­մա­կան հե­նաս­յու­նե­րի վրա` Էր­դո­ղա­նի միանձն­յա իշ­խա­նութ­յան ներ­քո:  Տա­րա­ծաշր­ջա­նի երկր­նե­րի հա­մար հատ­կա­պես վտան­գա­վոր է քե­մա­լա­կա­նութ­յան հիմ­նա­կան` «խա­ղա­ղութ­յուն աշ­խար­հում, խա­ղա­ղութ­յուն տա­նը» դրույ­թի խախ­տու­մը:  Այն են­թադ­րում է, որ Թուր­քիան պետք է խու­սա­փի մաս­նակ­ցել երկ­րի տա­րած­քից դուրս գտնվող հա­կա­մար­տութ­յուն­նե­րին, բա­ցա­ռութ­յամբ եր­կու դեպ­քե­րի` Հ­յու­սի­սա­յին Կիպ­րո­սի և Հ­յու­սի­սա­յին Ի­րա­քի Մո­սուլ քա­ղա­քի, որ­տեղ հնա­րա­վոր հա­կա­մար­տութ­յուն­նե­րի բռնկում­նե­րի դեպ­քում Թուր­քիան պար­տա­վոր­վում էր պաշտ­պա­նել տե­ղի թյուրք ազ­գաբ­նակ­չութ­յա­նը: Վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րի ըն­թաց­քում Էր­դո­ղա­նը  բազ­միցս խախ­տել է այս դրույ­թը` ներ­խու­ժե­լով Ի­րա­քի և Սի­րիա­յի տա­րածք­ներ:

Թուր­քիան ժա­մա­նա­կա­կա­կից կայս­րութ­յուն է, որն այս տա­րի­նե­րին կա­րո­ղա­ցել էր գո­յատ­ևել, քա­նի որ ներ­քա­ղա­քա­կան խնդիր­նե­րի լու­ծու­մը փոր­ձում էր գտնել ժո­ղովր­դա­վա­րա­կան ճա­նա­պար­հով:  Ձա­խո­ղում­նե­րով և թե­րա­ցում­նե­րով հան­դերձ այդ մո­դելն, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, աշ­խա­տում էր: Ա­մեն ինչ հօդս կցնդի, երբ սուլ­թան Էր­դո­ղա­նը բռնի ու­ժով փոր­ձի լռեց­նել սե­փա­կան քա­ղա­քա­ցի­նե­րի ձայ­նը: Քե­մա­լա­կա­նութ­յան կողմ­նա­կից թուր­քե­րը չեն հան­դուր­ժի խա­վա­րի թա­գա­վո­րութ­յան հաս­տա­տու­մը և կձգ­տեն վե­րա­կանգ­նել եր­բեմ­նի ա­զա­տութ­յուն­ներն ու աշ­խար­հի­կութ­յու­նը:

Կան­խա­տե­սե­լի է նաև, որ Թուր­քիա­յի տա­րած­քում ապ­րող ազ­գա­յին փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րը, քրդե­րի գլխա­վո­րութ­յամբ, կսաստ­կաց­նեն պայ­քա­րը և կ­սա­սա­նեն թուր­քա­կան ավ­տո­րի­տար պե­տութ­յան հիմ­քե­րը:

 

 

Share

Comments are closed.