Կա­նանց սպոր­տն Ի­րա­նում. խնդիր­ներ ու հա­կա­սութ­յուն­ներ

­


Ան­տոն ԵՎՍՏՐԱՏՈՎ
­Քա­ղա­քա­կան վեր­լու­ծա­բան
­Վո­րո­նեժ, Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յուն

 

Ի հե­ճուկս Ի­րա­նում կնոջ դրութ­յան մա­սին կարծ­րա­տի­պա­յին պատ­կե­րա­ցում­նե­րի՝ գե­ղե­ցիկ սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն Ի­րա­նում նե­րառ­ված են երկ­րի կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րում՝ քա­ղա­քա­կա­նութ­յու­նից մինչև ռազ­մա­կան բնա­գա­վա­ռը։ Ի­րան­ցի կա­նանց մաս­նակ­ցութ­յամբ ա­մե­նա­հա­կա­սա­կան ո­լոր­տը թերևս սպորտն է։ Ի հե­ճուկս այն հան­գա­ման­քի, որ բո­լոր մի­ջազ­գա­յին մրցում­նե­րում ի­րան­ցի մար­զու­հի­նե­րը պար­տա­վոր են ներ­կա­յա­նալ հի­ջա­բով, այ­սինքն՝ մար­մի­նը ծած­կող և միայն ե­րեսն ու ձեռ­քե­րի դաս­տակ­նե­րը բաց թող­նող մար­զա­հա­գուս­տով, նրանք կա­րող են հպար­տա­նալ մի շարք լուրջ նվա­ճում­նե­րով։ Օ­րի­նակ՝ 2012թ. Պա­րաօ­լիմ­պիա­կան խա­ղե­րում ի­րա­նու­հի Զահ­րա Նե­մա­թին նե­տաձ­գութ­յան մրցում­նե­րում նվա­ճել է ոս­կե մե­դալ՝ սահ­մա­նե­լով հա­մաշ­խար­հա­յին նոր ռե­կորդ։ Ի­րան­ցի մար­զու­հի­նե­րը պար­բե­րա­բար մաս­նակ­ցում են օ­լիմ­պիա­դա­նե­րին։Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յու­նից մե­կա­կան մար­զու­հի մաս­նակ­ցել է 1996, 2000 և 2004 թվա­կան­նե­րի խա­ղե­րին։ 2008թ. նրանք ար­դեն ե­րեք հո­գի էին։  Ի­րա­նու­հի­նե­րը ներ­կա էին նաև 2012 և 2016 թվա­կան­նե­րի մրցում­նե­րում, ընդ ո­րում՝ հենց Ի­րանն է դար­ձել կա­նանց հա­մար իս­լա­մա­կան օ­լիմ­պիա­կան խա­ղեր նա­խա­ձեռ­նո­ղը, գլխա­վոր կազ­մա­կեր­պիչն ու ա­նընդ­մեջ հաղ­թա­նա­կած կող­մը։ Այդ խա­ղե­րին 2004 թվա­կա­նից մաս­նակ­ցում են նաև ոչ մահ­մե­դա­կան կա­նայք։

Ի­րա­նում ար­դի ըն­կալ­մամբ՝ ռազ­մա­կան նա­խա­պատ­րաս­տութ­յու­նից և գ­յու­ղա­կան ժո­ղովր­դա­կան ժա­ման­ցից  դուրս սպոր­տը սկսել է զար­գա­նալ 20-րդ դա­րասկզ­բից։ 1919թ. ի­րա­նա­կան դպրոց­նե­րը, ո­րոն­ցում թույ­լատր­վել է տղա­նե­րի և­ աղ­ջիկ­նե­րի հա­մա­տեղ ու­սում­նա­ռութ­յու­նը, որ­դեգ­րել են Պեխր Հեն­րիկ Լին­գի մշա­կած շվե­դա­կան մարմ­նա­մար­զա­կան հա­մա­կար­գը։ 1934 թվա­կա­նին՝ Ռե­զա-շահ Պահ­լա­վիի գա­հա­կա­լութ­յան ժա­մա­նակ­նե­րում, Թեհ­րա­նում սկսել է գոր­ծել պե­տութ­յան կող­մից հո­վա­նա­վոր­վող Քա­նուն-ի-­Բա­նո­վան կա­նանց կենտ­րո­նը, ո­րի նպա­տակն էր ի­րան­ցի կնոջ հա­մա­կող­մա­նի, այդ թվում և մարմ­նա­մար­զա­կան դաս­տիա­րա­կութ­յու­նը։ Այ­սու­հան­դերձ, դեռ եր­կար ժա­մա­նակ այդ­պի­սի նո­րա­րա­րութ­յուն­նե­րից ան­մասն էին երկ­րի բնակ­չութ­յան լայն զանգ­ված­նե­րը։ Նո­րա­րա­րութ­յուն­նե­րը մնում էին հա­սա­րա­կութ­յան վե­րին շեր­տի ար­տո­նութ­յու­նը։ Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դրանք հա­սա­րա­կութ­յան մեջ ստեղ­ծում էին հա­մա­պա­տաս­խան մթնո­լորտ։

Ի­րան­ցի մար­զու­հի­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ ա­ռա­ջին մի­ջազ­գա­յին մրցում­նե­րը 1958թ. Ա­սիա­կան խա­ղերն էին։ Ա­սիա­կան խա­ղե­րին ի­րա­նա­կան կա­նանց թի­մը մաս­նակ­ցել է 1962, 1970 և 1974 թվա­կան­նե­րին։ Բա­ցի դրա­նից՝ ի­րա­նու­հի­նե­րը մաս­նակ­ցել են 1964թ. Տո­կիո­յում և 1976թ. Մոն­րեա­լում կա­յա­ցած օ­լիմ­պիա­դա­նե­րին։ Իսկ 1974թ. Թեհ­րանն ար­դեն ինքն է հյու­րըն­կա­լել Ա­սիա­կան խա­ղե­րը, ո­րոն­ցում ի­րան­ցի սու­սե­րա­մար­տու­հի­նե­րը ոս­կե մե­դալ են շա­հել։

Սա­կայն ի­րան­ցի մար­զու­հի­ներն ար­դեն այն ժա­մա­նակ ո­րո­շա­կի խնդիր­նե­րի էին բախ­վում։ Միայն 1970 թվա­կա­նից ի­րան­ցի ֆուտ­բո­լիս­տու­հի­ներն ի­րա­վունք ստա­ցան մարզ­վել և միմ­յանց հետ մրցել ի­րա­կան դաշ­տում։ Մինչ այդ մար­զաձ­ևի հիմ­նախն­դիր­նե­րից էր այն, որ, Բա­թուլ Բա­ղե­րիի վկա­յութ­յամբ, Ի­րա­նում կա­նայք խա­ղում էին բա­կե­րում՝ ի­րենց եղ­բայր­նե­րի կամ ա­մու­սին­նե­րի հետ։ Բայց ան­գամ այդ­պի­սի պայ­ման­նե­րում ի­րա­նու­հի­նե­րին եր­բեմն հա­ջող­վում էր մաս­նակ­ցել մի­ջազ­գա­յին մրցում­նե­րի։ Սա­կայն ան­գամ մար­զում­ներ և խա­ղեր անց­կաց­նե­լու հա­մար պայ­ման­նե­րի ստեղ­ծու­մը չվե­րաց­րեց բո­լոր խո­չըն­դոտ­նե­րը։ Ֆուտ­բո­լիս­տու­հի­նե­րը են­թարկ­վում էին պահ­պա­նո­ղա­կան տղա­մարդ­կանց հե­տապն­դում­նե­րին անգամ Թեհ­րա­նում։ Մայ­րա­քա­ղա­քից դուրս ապ­րող մար­զու­հի­նե­րի դրութ­յունն էլ ա­վե­լի բարդ էր։

Ի­րան­ցի կա­նանց հա­մար սպոր­տում շատ ա­վե­լի լուրջ խնդիր­ներ են ծա­գել 1979 թվա­կա­նից ի վեր՝ Իս­լա­մա­կան հե­ղա­փա­խութ­յու­նից հե­տո։ Դե­պի կրո­նա­կան պահ­պա­նո­ղա­կա­նութ­յուն կտրուկ շրջա­դար­ձը և Ի­րա­քի դեմ ու­թամ­յա հյու­ծող պա­տե­րազ­մը Ի­րա­նում կա­նանց սպոր­տի կա­ցութ­յունն ա­հա­գին հետ են մղել։ Իս­լա­մա­կան կա­ռա­վար­ման ա­ռա­ջին ա­միս­նե­րին ոչ մի նշա­նա­կա­լից փո­փո­խութ­յուն չէր նկատ­վում, բայց պահ­պա­նո­ղա­կան­նե­րը հետզ­հե­տե մե­ծաց­նում էին ճնշում­նե­րի ու սահ­մա­նա­փա­կում­նե­րի ծա­վա­լը։ 1981թ. կա­նանց պար­տադր­վել է հի­ջաբ կրել։ Այս պա­հանջն ան­մի­ջա­պես սպոր­տում գեն­դե­րա­յին տա­րան­ջատ­ման խնդիր է ա­ռա­ջաց­րել։ Սա­կայն այս գծի ի­րա­կա­նա­ցու­մը խնդրա­հա­րույց էր, քա­նի որ մար­զա­կան մրցա­վար­նե­րի ու մար­զիչ­նե­րի մեծ մա­սը տղա­մար­դիկ էին, ին­չը թույլ չէր տա­լիս անց­կաց­նել զուտ կա­նանց մաս­նակ­ցութ­յամբ մրցում­ներ։ Մի քա­նի տա­րի է պա­հանջ­վել նոր՝ կա­նան­ցից բաղ­կա­ցած մաս­նա­գի­տաց­ված կադ­րեր նա­խա­պատ­րաս­տե­լու հա­մար։Այդ իսկ պատ­ճա­ռով կա­նանց մար­զաձ­ևե­րից շա­տե­րը մի քա­նի տա­րով պար­զա­պես «քնի» մեջ են հայտն­վել։ Դ­րանց վե­րա­կեն­դա­նա­ցու­մը սկսվել է միայն Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յան պատ­մութ­յան հետ­պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նում։

Ի­րա­նում կա­նանց մար­զար­վես­տի իս­կա­կան պաշտ­պան և վե­րա­կեն­դա­նաց­նող է դար­ձել 1989-1997թթ. պաշ­տո­նա­վա­րած Ի­րա­նի նա­խա­գահ Ա­լի Աք­բար Հա­շե­մի-­Ռաֆ­սան­ջա­նիի դուստ­րը՝ Ֆաե­զե Հա­շե­մին։ Իր իսկ հի­շո­ղութ­յուն­նե­րով՝ նա ստիպ­ված էր կա­նանց սպոր­տի օգ­տին քա­րոզ­չութ­յու­նը «դռնե­դուռ» տա­նել, հա­մո­զե­լով թե՛ սո­վո­րա­կան մարդ­կանց, և թե՛ հոգ­ևոր ա­ռաջ­նորդ­նե­րին, որ կա­նանց սպորտն ինք­նին անհ­րա­ժեշտ ու օգ­տա­կար ի­րո­ղութ­յուն է։ Օ­րի­նակ, Հա­շե­մին կա­րո­ղա­ցել է հա­մո­զել Զեն­ջան քա­ղա­քի հոգ­ևոր ա­ռաջ­նոր­դին, որ­պես­զի նա թույ­լատ­րի քա­ղա­քի աղ­ջիկ­նե­րին մաս­նակ­ցե­լու մարմ­նա­մար­զա­կան վար­ժանք­նե­րին։ Արդ­յուն­քում վեր­ջինս սկսել է ընդգծ­ված դրա­կան վե­րա­բեր­վել կա­նանց՝ սպորտ վե­րա­դարձ­նե­լու գա­ղա­փա­րով, այն աս­տի­ճան, որ ո­րոշ ժա­մա­նակ անց Զեն­ջա­նում ան­ցած Ազ­գա­յին ու­սա­նո­ղա­կան խա­ղե­րի ժա­մա­նակ կողմ է ար­տա­հայտ­վել, որ աղ­ջիկ­նե­րը դառ­նան խա­ղե­րի ջա­հա­կի­րը։ 1990թ. Ֆաե­զեն կա­րո­ղա­ցել է հա­մո­զել հո­րը՝ կրկին թույ­լատ­րե­լու ի­րա­նու­հի­նե­րի մաս­նակ­ցութ­յու­նը նույն թվա­կա­նին կա­յա­ցած Ա­սիա­կան խա­ղե­րին։ Ն­րա ջան­քե­րի շնոր­հիվ 1993 թվա­կա­նից ի վեր Թեհ­րա­նը դար­ձել է Իս­լա­մա­կան օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի անց­կաց­ման վայր, իսկ 1996թ. ի­րա­նու­հի Լի­դա Ֆա­րի­մա­նը մաս­նակ­ցել է Ատ­լան­տա­յում կա­յա­ցած Օ­լիմ­պիա­դա­յին։

Ի­րա­նա­կան սպոր­տի ներ­կա­յիս խնդիր­նե­րը դրսևոր­վում են ոչ միայն սե­ռա­կան խտրա­կա­նութ­յամբ, որն, օ­րի­նակ, թույլ չի տա­լիս կա­նանց մաս­նակ­ցել մի շարք «ա­րա­կան» մար­զա­տե­սակ­նե­րի դիտ­մա­նը, այլև՝ սո­վո­րա­կան ֆի­նան­սա­վոր­ման բա­ցա­կա­յութ­յամբ։ Ցա­վոք, են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ընդ­լայ­նումն ու կա­տա­րե­լա­գոր­ծու­մը հետ են մնում մար­զո­լոր­տի բուն զար­գաց­ման ըն­թաց­քից։ Բա­վա­րար չա­փե­րի մի­ջոց­նե­րի բա­ցա­կա­յութ­յու­նը օ­լիմ­պիա­կան մար­զա­տե­սակ­նե­րի զար­գաց­ման լուրջ խո­չըն­դոտ է։ Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րին մաս­նակ­ցած մի շարք մար­զու­հի­ներ բո­ղո­քում էին ֆի­նան­սա­կան խնդիր­նե­րից։ Իսկ ոչ օ­լիմ­պիա­կան մար­զա­տե­սակ­նե­րի, օ­րի­նակ՝ բո­դի­բիլ­դին­գի պա­րա­գա­յում ի­րա­վի­ճակն էլ ա­վե­լի բարդ է։

Կա­նանց բո­դի­բիլ­դին­գի հար­ցին ար­ժե ա­վե­լի ման­րա­մաս­նո­րեն անդ­րա­դառ­նալ, քա­նի որ այդ մար­զաձևն Ի­րա­նում ոչ պաշ­տո­նա­կան կեր­պով է զար­գա­նում և, փաս­տո­րեն, ներ­կա­յաց­ված է սոսկ եր­կու մար­զու­հի­նե­րով։  Ն­րան­ցից մե­կը՝ Շի­րին Նո­բա­հա­րին, պատ­մում է, որ ին­քը ստիպ­ված է ե­ղել բախ­վել սպոր­տա­յին մի­ջա­վայ­րում տի­րող կարծ­րա­տի­պա­յին մտա­ծո­ղութ­յա­նը և հա­սա­րա­կութ­յան տար­րա­կան ան­տեղ­յա­կութ­յա­նը, ինչ­պես նաև՝ սպոր­տի ո­լոր­տը կար­գա­վո­րող պաշ­տոն­յա­նե­րի ա­նար­հես­տա­վար­ժութ­յա­նը։  «Ես այս մար­զաձ­ևը ժո­ղովր­դա­կան դարձ­նե­լու ահ­ռե­լի քայ­լեր եմ կա­տա­րել, բայց մինչ օրս իմ երկ­րում ոչ մի տեղ չու­նեմ։ Ի հե­ճուկս ինձ վեր­ջին տա­րի­նե­րին խո­չըն­դո­տած և ցայ­սօր հա­րատ­ևող բո­լոր դժվա­րութ­յուն­նե­րի՝ ես դեռ այդ խնդիր­նե­րի, հատ­կա­պես՝ պաշ­տո­նա­տար ան­ձանց ա­նու­շադ­րութ­յան և­ ան­տար­բե­րութ­յան գե­րին եմ։ Իմ կար­ծի­քով՝ կա­նանց մար­զո­լոր­տում ո­րո­շա­կի պաշ­տոն­ներ ու դիր­քեր զբա­ղեց­նող պաշ­տոն­յա­ներն անհ­րա­ժեշտ չա­փով ար­հես­տա­վարժ չեն»,- TheAnalyticon-ին տված հար­ցազ­րույ­ցում հայ­տա­րա­րել է Շի­րին Նո­բա­հա­րին։ Ի­րա­նի կա­նանց բո­դի­բիլ­դին­գի մա­սին այ­սօր աշ­խարհն ի­մա­նում է միայն մար­զու­հու բլո­գից և­ ինս­տագ­րա­մի նրա է­ջից, ո­րոն­ցում ներ­կա­յաց­ված են նրա նվա­ճում­նե­րը, մար­զում­ներն ու կյան­քի սո­վո­րա­կան դրվագ­նե­րը։

Ի­րա­նում կա­նանց սպոր­տը ներ­կա­յումս մեծ զար­թոնք է ապ­րում։ ՅՈՒՆԵՍԿՈ-ի տվյալ­նե­րով՝ կին մար­զու­հի­նե­րի թիվն ա­րա­գո­րեն մո­տե­նում է տղա­մարդ­կանց թվին։ Հիշ­յալ կազ­մա­կեր­պութ­յան տա­րա­ծաշր­ջա­նա­յին ներ­կա­յա­ցու­ցիչ Էս­թեր Լա­րու­շը Թեհ­րա­նում կա­յա­ցած ա­սու­լի­սում նշել է, որ ներ­կա պա­հին կա­նանց ու տղա­մարդ­կանց մար­զա­կան ներգ­րավ­վա­ծութ­յան քա­նա­կա­կան տար­բե­րութ­յունն ա­վե­լի փոքր է, քան շատ այլ երկր­նե­րում։ Խո­սե­լով խնդիր­նե­րի մա­սին՝ հիշ­յալ պաշ­տոն­յան հաս­տա­տել է, որ դրանք հիմ­նա­կա­նում չու­նեն զուտ ի­րա­նա­կան ա­ռանձնա­հատ­կութ­յուն­ներ, այլ կրկնօ­րի­նա­կում են կա­նանց սպոր­տի զար­գաց­ման ճա­նա­պար­հին հառ­նող հա­մաշ­խար­հա­յին խո­չըն­դոտ­նե­րը։ Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, տե­ղա­կան ի­րո­ղութ­յուն­ներն, ան­կաս­կած, ո­րո­շա­կի հետք են թող­նում, հատ­կա­պես այն­պի­սի մար­զա­տե­սակ­նե­րի պա­րա­գա­յում, ինչ­պի­սին են բո­դի­բիլ­դին­գը կամ գե­ղար­վես­տա­կան մարմ­նա­մար­զութ­յու­նը։ Միև­նույն ժա­մա­նակ, Ի­րա­նի վա­ղե­մի մշա­կու­թա­յին ա­վան­դույթ­նե­րը և ժա­մա­նա­կա­կից մար­զա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի բարձր մա­կար­դա­կը, ինչ­պես նաև հա­սա­րա­կութ­յան և պաշ­տո­նա­տար ան­ձանց ա­ճող ու­շադ­րութ­յու­նը ի­րան­ցի մար­զու­հի­նե­րի առջև լայն հե­ռան­կար­ներ են բա­ցում թե՛ զուտ մար­զա­կան, և թե՛ սո­ցիա­լա­կան  նոր բար­ձունք­նե­րին հաս­նե­լու հա­մա­ր։

 

Share

Comments are closed.