Ի­րա­նում կա­յա­ցել են նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­ր

 

 

Ի­դա ՍԱՐԳՍՅԱՆ
Ի­րա­նա­գետ
Եր­ևան

 

Մա­յի­սի 19-ին Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յու­նում կա­յա­ցել են թվով 12-րդ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րը։ Ի հե­ճուկս այն հան­գա­ման­քի, որ ԻԻՀ քա­ղա­քա­կան հա­մա­կար­գում նա­խա­գա­հը սոսկ գոր­ծա­դիր իշ­խա­նութ­յան ղե­կա­վարն է և պե­տութ­յան երկ­րորդ դեմ­քը՝ Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դից հե­տո, հե­տա­գա չորս տա­րի­նե­րի ըն­թաց­քում երկ­րի քա­ղա­քա­կան ու­ղե­գի­ծը զգա­լիո­րեն կախ­ված է հենց նա­խա­գա­հի ան­ձից։

Ընտ­րութ­յուն­նե­րի անց­կաց­ման հա­մար պա­տաս­խա­նա­տու ՆԳՆ տվյալ­նե­րով՝ 56 մի­լիոն ընտ­րող­նե­րից քվեար­կել է ա­վե­լի քան 40 մի­լիո­նը՝ 72,7%-ը։ Նա­խա­գա­հից բա­ցի ի­րան­ցի­ներն ընտ­րում էին նաև քա­ղա­քա­յին խոր­հուրդ­նե­րի ան­դամ­նե­րին։ Ընտ­րութ­յա­նը ներ­կա­յա­ցած քա­ղա­քա­ցի­նե­րի թիվն այն­քան մեծ էր, որ քվեար­կութ­յան ժա­մա­նա­կը տե­ղա­կան ժա­մա­նա­կով մինչև կես­գի­շեր է եր­կա­րաձգ­վել։ Ք­վեար­կե­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նեին նաև ար­տա­սահ­մա­նում բնակ­վող ի­րան­ցի­նե­րը, այդ թվում՝ Ռու­սաս­տա­նում՝ Մոսկ­վա­յում, Սանկտ-­Պե­տեր­բուր­գում, Կա­զա­նում և Աստ­րա­խա­նում ապ­րող ի­րան­ցի­նե­րը։ Ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցած ի­րան­ցի­նե­րի բարձր տո­կո­սը վկա­յում է ԻԻՀ քա­ղա­քա­ցի­նե­րի քա­ղա­քա­կան բարձր ակ­տի­վութ­յան մա­սին։ Էք­զիթ-փո­լե­րի նախ­նա­կան հար­ցում­նե­րը ցույց են տվել, որ չկա­յին թեկ­նա­ծո­ւի ընտ­րութ­յան հար­ցում չկողմ­նո­րոշ­ված մար­դիկ։ Բո­լորն էլ նա­խա­պես գի­տեին, թե ում են ձայն տա­լու։Սկզբ­նա­պես պե­տութ­յան ղե­կա­վա­րի պաշ­տո­նի հա­մար պայ­քա­րում էին վեց թեկ­նա­ծու­ներ՝

– ԻԻՀ գոր­ծող նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նին,

– գոր­ծող ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ Էս­հաղ Ջա­հան­գի­րի Քուհ­շա­հին,

– մշա­կույ­թի նախ­կին նա­խա­րար Սե­յեդ Մոս­թա­ֆա Միր­սա­լի­մը,

– արդ­յու­նա­բե­րութ­յան նախ­կին նա­խա­րար Մոս­թա­ֆա Հա­շե­մի Թա­բան,

– Թեհ­րա­նի նախ­կին գլխա­վոր դա­տա­խազ, Մաշ­հա­դում Ի­մամ Ռե­զա­յի դամ­բա­րա­նի պա­հա­պան Սե­յեդ Էբ­րա­հիմ Ռեի­սին,

– Թեհ­րա­նի քա­ղա­քա­պետ Մո­համ­մադ Բա­ղեր Ղա­լի­բա­ֆը։

Ընտ­րար­շավն, ինչ­պես միշտ է լի­նում Ի­րա­նում, շատ «թեժ» էր։ Պայ­քարն ըն­թա­նում էր Ի­րա­նի քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի բա­րե­նո­րոգ­չա­կան և պահ­պա­նո­ղա­կան ճամ­բար­նե­րի միջև։ Ընտ­րար­շա­վին կա­րե­լի էր հետ­ևել ազ­գա­յին հե­ռուս­տա­տե­սութ­յան ու­ղիղ ե­թե­րով հե­ռար­ձա­կած՝ սո­ցիալ-տնտե­սա­կան և քա­ղա­քա­կան թե­մա­նե­րին վե­րա­բե­րող հե­ռուս­տա­բա­նա­վե­ճե­րի ե­րեք փու­լե­րի ըն­թաց­քում։ Հե­ռուս­տա­բա­նա­վե­ճե­րի ա­ռա­ջին փու­լը չա­փա­վոր և մինչև իսկ կրա­վո­րա­բար է ըն­թա­ցել, բայց վեր­ջին եր­կու­սը վե­րա­ճել են սուր դի­մա­կա­յու­թան՝ կո­ռուպ­ցիա­յի մեջ թա­թախ­ված լի­նե­լու, պե­տա­կան դա­վա­ճա­նութ­յան, բարձր պաշ­տոն­նե­րին ազ­գա­կան­նե­րին և մ­տե­րիմ­նե­րին նշա­նա­կե­լու փո­խա­դարձ մե­ղադ­րանք­նե­րի և վի­րա­վո­րանք­նե­րի տա­րա­փով։

Հաշ­վի առ­նե­լով այն, որ Ի­րա­նում ընտ­րա­զանգ­վա­ծի հիմ­նա­կան հատ­վա­ծը ե­րի­տա­սար­դութ­յունն է, թեկ­նա­ծու­նե­րի ընտ­րար­շա­վը կա­ռուց­վում էր ե­րի­տա­սար­դութ­յանն ի­րենց կողմ գրա­վե­լու հաշ­վարկ­նե­րի հի­ման վրա։ Թեկ­նա­ծու­նե­րը, մաս­նա­վո­րա­պես, խոս­տա­նում էին ստեղ­ծել շուրջ 10 մի­լիոն նոր աշ­խա­տա­տեղ։

Աշ­խա­տա­տե­ղե­րի խնդի­րը կա­ռա­վա­րութ­յան առջև սուր է դրված։ Դեռ թեկ­նա­ծու­նե­րի ցու­ցա­կի վերջ­նա­կան հստա­կե­ցու­մից ա­ռաջ Հա­սան Ռո­հա­նին սկսել է «Գ­յու­ղեր՝ ա­ռանց գոր­ծազր­կութ­յան» նա­խագ­ծի ի­րա­կա­նա­ցու­մը, ո­րը գոր­ծա­րան­նե­րի, ֆաբ­րի­կա­նե­րի և­ այլ ար­տադ­րա­մա­սե­րի բաց­ման մի­ջո­ցով միտ­ված էր մե­ծա­քա­նակ նոր աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղծ­մա­նը։ Բա­ցի դրա­նից, Ռո­հա­նին խոս­տա­ցել է «ե­րի­տա­սար­դաց­նել» իր կա­ռա­վա­րա­կան թի­մը՝ նա­խա­րար­նե­րի կազ­մում նե­րա­ռե­լով ե­րի­տա­սարդ, ա­ռա­ջա­դեմ և պ­րագ­մա­տիկ կադ­րե­րի։ Ե­թե պահ­պա­նո­ղա­կան­նե­րը 11-րդ՝ «ող­ջամ­տութ­յան և հույ­սի» կա­ռա­վա­րութ­յա­նը մե­ղադ­րում էին «ա­նարդ­յու­նա­վե­տութ­յան և­ ան­զո­րութ­յան» մեջ, ա­պա բա­րե­փո­խիչ­նե­րը հստակ հիմ­նա­վո­րում­նե­րով և­ օ­րի­նակ­նե­րով մատ­նան­շում էին ի­րենց կա­տա­րած աշ­խա­տան­քի արդ­յունք­նե­րը՝ պատ­ժա­մի­ջոց­նե­րի վե­րա­ցու­մը, նավ­թամ­թեր­քի արդ­յու­նահ­ման­ման և­ ար­տա­հան­ման ծա­վալ­նե­րի ա­ճը, երկ­րի դրա­մա­կան ակ­տիվ­նե­րի ա­պա­սա­ռե­ցու­մը և­ այլն։

Հա­մա­ժո­ղովր­դա­կան քվեար­կութ­յու­նից ե­րեք-չորս օր ա­ռաջ պահ­պա­նո­ղա­կան թևի թեկ­նա­ծու­նե­րից Մո­համ­մադ Ղա­լի­բա­ֆը և բա­րե­փո­խիչ Էս­հաղ Ջա­հան­գի­րին հրա­ժար­վե­ցին ընտ­րար­շա­վին մաս­նակ­ցե­լուց ի­րենց գա­ղա­փա­րա­կից­նե­րի, հա­մա­պա­տաս­խա­նա­բար՝ Էբ­րա­հիմ Ռեի­սիի և Հա­սան Ռո­հա­նիի օգ­տին։ Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի այս­պի­սի զար­գա­ցում կան­խա­տե­սում էին փոր­ձա­գետ­նե­րը։ Գա­ղա­փա­րա­կից ճամ­բա­րի այլ թեկ­նա­ծո­ւի օգ­տին ընտ­րար­շա­վին մաս­նակ­ցե­լուց հրա­ժար­վելն ի­րան­յան ընտ­րութ­յուն­նե­րին բնո­րոշ ա­վան­դույթ է։

Ձայ­նե­րի վերջ­նա­հաշ­վար­կից հե­տո ԻԻՀ ՆԳ նա­խա­րա Աբ­դուլ­ռե­զա Ռահ­մա­նի Ֆազ­լին հայ­տա­րա­րեց ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը։ Գոր­ծող նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նին հա­վա­քել է 23 մի­լիոն 549 հա­զար 161 ձայն, ո­րը կազ­մում է բո­լոր ձայ­նե­րի 57%-ը։ Ռո­հա­նիի գլխա­վոր մրցա­կից՝ պահ­պա­նո­ղա­կան ճամ­բա­րի թեկ­նա­ծու Էբ­րա­հիմ Ռեի­սին ստա­ցել է 15 մի­լիոն 786 հա­զար 449 ձայն՝ ընտ­րող­նե­րի ընդ­հա­նուր թվի 38,5 %-ը։ Մ­յուս եր­կու թեկ­նա­ծու­նե­րի ստա­ցած ձայ­նե­րը բաշխ­վել են հետև­յալ կերպ. Մոս­թա­ֆա Միր­սա­լի­մը ստա­ցել է 478,215, իսկ Մոս­թա­ֆա Հա­շե­մի Թա­բան՝ 219, 450 հա­զար ձայն։

Գոր­ծող նա­խա­գա­հի հաղ­թա­նակն ան­վի­ճե­լի էր, քա­նի որ հաղ­թե­լու հա­մար նա պետք է հա­վա­քեր 50%-ից ա­վե­լի ձայ­ներ։ Ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը հայ­տա­րա­րե­լու գի­շե­րը Թեհ­րա­նի փո­ղոց­նե­րում բա­րե­փո­խում­նե­րի և­ աշ­խար­հի հան­դեպ բաց Ի­րա­նի կողմ­նա­կից­նե­րը ցնծութ­յան մեջ էին. նրանք եր­գում և պա­րում էին։  Ու թեև Էբ­րա­հիմ Ռեի­սին հայ­տա­րա­րել է, որ բո­ղո­քար­կե­լու է ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը՝ տե­ղա­մա­սե­րում իր նկա­տած խախ­տում­նե­րի պատ­ճա­ռով, հա­կա­դիր ճամ­բար­նե­րի միջև բա­խում­ներ չեն դիտ­վել։

Photo Credit: Reuters/Livemint

Փոր­ձա­գետ­ներն ար­դեն նշել են, որ մա­յի­սի 19-ին ի­րան­ցի­ներն ընտ­րութ­յուն էին կա­տա­րում ա­ռա­ջա­դի­մութ­յան ու անց­յա­լի միջև։ Մահ­մուդ Ահ­մա­դի­նե­ջա­դի նա­խա­գա­հութ­յան եր­կու ժամ­կետ­նե­րից հե­տո Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յու­նը մի­ջազ­գա­յին մե­կու­սաց­ման մեջ է հայտն­վել ոչ միայն տնտե­սութ­յան, այլև քա­ղա­քա­կա­նութ­յան տե­սանկ­յու­նից։ Այդ ի­րա­վի­ճա­կից հոգ­նած Ի­րա­նի ժո­ղո­վուր­դը պա­հան­ջում էր պատ­ժա­մի­ջոց­նե­րի վե­րա­ցում և կեն­սա­մա­կար­դա­կի բարձ­րա­ցում։ Հա­սան Ռո­հա­նին 2013թ. կա­րո­ղա­ցել է լսել ժո­ղովդ­րի այս ցան­կութ­յու­նը և ս­տա­նալ վեր­ջի­նիս վստա­հութ­յան քվեն։ Վեր­ջին չորս տա­րի­նե­րի ըն­թաց­քում նրա կա­ռա­վա­րութ­յան գլխա­վոր նպա­տակն էր հաս­նել իր տված խոս­տում­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը։ 2016թ. հուն­վա­րի16-ին դա­դա­րե­ցին գոր­ծել Ի­րա­նի դեմ սահ­ման­ված պատ­ժա­մի­ջոց­նե­րը։ Սա­կայն նավ­թի գնե­րի ան­կու­մը, Ի­րա­նի ա­նուղ­ղա­կի ներգ­րավ­վա­ծութ­յամբ Սի­րիա­յում, Ի­րա­քում և Ե­մե­նում ըն­թա­ցող պա­տե­րազմ­նե­րը, կո­ռուպ­ցիա­յի առ­կա­յութ­յու­նը, ԱՄՆ պատ­ժա­մի­ջոց­նե­րը և մի շարք այլ հան­գա­մանք­ներ թույլ չեն տա­լիս լիո­վին զգալ Հա­սան Ռո­հա­նիի կա­ռա­վա­րութ­յան գոր­ծու­նեութ­յան դրա­կան արդ­յունք­նե­րը։

Այս ան­գամ բա­րե­փո­խիչ­նե­րին կրկին հա­ջող­վել է զգալ, որ հար­կա­վոր է ա­կան­ջա­լուր լի­նել ժո­ղովր­դի իղ­ձե­րին։ Պե­տութ­յան զար­գաց­ման իր բա­րե­փո­խիչ հա­յե­ցա­կար­գի շրջա­նա­կում Ռո­հա­նին սկսել է խո­սել գեն­դե­րա­յին հա­վա­սա­րութ­յան, կրո­նա­կան ա­զա­տութ­յան և լեզ­վա­կան խտրա­կա­նութ­յան վե­րաց­ման մա­սին։ Այդ վեր­ջի­նը քրդե­րի և­ ա­զե­րի­նե­րի հա­մար են­թադ­րում է մայ­րե­նի լեզ­վով կրթութ­յուն ստա­նա­լու հնա­րա­վո­րութ­յուն։ Հա­սան Ռո­հա­նին 2016թ. դեկ­տեմ­բե­րին հաս­տա­տել է «­Մար­դու ի­րա­վունք­նե­րի մա­սին հռչա­կա­գի­րը», ո­րի հա­մա­ձայն՝ ԻԻՀ բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րը հա­վա­սար են օ­րեն­քի ա­ռաջ։

Ի­րա­նի նա­խա­գա­հի հա­մար աղմ­կա­հա­րույց և ռիս­կա­յին է դար­ձել մեկ այլ հայ­տա­րա­րութ­յուն այն մա­սին, թե ա­զա­տութ­յանն ու ա­ռա­ջա­դի­մութ­յա­նը ձգտող ե­րի­տա­սար­դութ­յունն իր ընտ­րութ­յամբ պետք է ցույց տա, որ չի ըն­դու­նում այն ու­ժե­րին, ո­րոնք վեր­ջին 38 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ցու­ցադ­րում էին միայն մա­հա­պա­տիժ կի­րա­ռե­լու կա­րո­ղութ­յուն։ Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դեռ խիստ վա­ղա­ժամ է խո­սել Ի­րա­նում ար­մա­տա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի մա­սին։ Առ­կա շատ խնդիր­ներ պա­հան­ջում են խոր ու­սում­նա­սի­րութ­յուն և հա­մա­կար­գա­յին լու­ծում­ներ։ Երկ­րում հարկ է անց­կաց­նել նաև սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­ներ, ո­րոնց մա­սին, սա­կայն, ոչ ոք չի հա­մար­ձակ­վել խո­սել։

Ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը ցույց են տվել, որ ժո­ղո­վուր­դը հա­վա­նութ­յուն է տա­լիս նա­խա­գահ Ռո­հա­նիի ընտ­րած քա­ղա­քա­կան ու­ղեգ­ծին։ Խոսքն, ա­ռա­ջին հեր­թին, Արև­մուտ­քի հետ երկ­խո­սութ­յան և­ ար­տա­քին ներդ­րում­նե­րի հա­մար ԻԻՀ բաց լի­նե­լու մա­սին է։ Այ­սօր էլ հենց ԵՄ-ի, Չի­նաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի, Հնդ­կաս­տա­նի, Հա­րա­վա­յին Կո­րեա­յի և­ այլ պե­տութ­յուն­նե­րի շնոր­հիվ նավ­թա­գա­զա­յին, մի­ջու­կա­յին և­ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­ման ո­լոր­տում ի­րա­կա­նաց­վում են մի շարք խո­շոր նա­խագ­ծեր։

Հա­մա­ժո­ղովր­դա­կան քվեար­կութ­յամբ հաղ­թա­նա­կած թեկ­նա­ծուն հայ­տա­րա­րել է, որ հաղ­թա­նա­կից հե­տո կշա­րու­նա­կի ընդ­լայ­նել աշ­խար­հի հետ Ի­րա­նի կա­պե­րը՝ պաշտ­պա­նե­լով երկ­րի ար­ժա­նա­պատ­վութ­յունն ու շա­հե­րը։ Ու­շագ­րավ է, որ Հա­սան Ռո­հա­նիին հաղ­թա­նա­կի առ­թիվ ա­ռա­ջի­նը շնոր­հա­վո­րել է ԵՄ Ար­տա­քին գոր­ծե­րի և­ անվ­տան­գութ­յան հար­ցե­րով գե­րա­գույն հանձ­նա­կա­տար Ֆե­դե­րի­կա Մո­գե­րի­նին։ Եվ­րո­պան՝ որ­պես Հա­մա­տեղ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­մա­պար­փակ ծրագ­րի կամ մի­ջու­կա­յին հա­մա­ձայ­նութ­յան կողմ, ող­ջու­նում է Ռո­հա­նիի վա­րած երկ­խո­սութ­յան և փոխ­զի­ջում­նե­րի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը և­ այ­սու­հետ ևս պատ­րաստ է խո­րաց­նել Ի­րա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը։

Իսկ մար­տահ­րա­վեր­ներն ու սպառ­նա­լիք­նե­րը շա­րու­նա­կում են մնալ նույ­նը։ ԱՄՆ-ում Դո­նալդ Թ­րամ­փի նա­խա­գահ ընտր­վե­լուց հե­տո Վա­շինգ­տո­նի հետ եկ­խո­սութ­յուն հաս­տա­տե­լու փոր­ձե­րը «զրո­յա­ցել» են։ Թ­րամ­փը ոչ միայն սպառ­նում է չեղ­յալ հայ­տա­րա­րել մի­ջու­կա­յին հա­մա­ձայ­նա­գի­րը, թեև դա ի­րա­վա­բա­նո­րեն անհ­նա­րին է, այլև Ի­րա­նի նկատ­մամբ նոր պատ­ժա­մի­ջոց­նե­րի փա­թեթ է ըն­դու­նել՝ այն ան­վա­նե­լով մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չութ­յան գլխա­վոր հո­վա­նա­վոր եր­կիր։ Ար­ժե նշել և­ այն, որ ԱՄՆ նա­խա­գա­հի այցն իս­լա­մա­կան աշ­խար­հում Ի­րա­նի գլխա­վոր հա­կա­ռա­կորդ հան­դի­սա­ցող Սաուդ­յան Ա­րա­բիա կա­յա­ցել է հենց ի­րան­յան ընտ­րութ­յուն­նե­րի օ­րը։

Share

Comments are closed.