ՄՈՒՏՔԻ ԽՈՍՔ

 

“Անալիտիկոնի” սույն համարում զետեղված են “Խաղաղության, անվտանգության և կայունության նոր ճարտարապետության ձևավորում Հարավային Կովկասում” ծրագրի շրջանակներում 2017 թվականի փետրվարի 10-12-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված միջազգային համաժողովում Հայաստանից, Ադրբեջանից և Լեռնային Ղարաբաղից ներկայացված վերլուծական նյութերը (ծրագիրն իրականացվում է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարության Հակամարտությունների կանխարգելման, կայունության և անվտանգության սատարման հիմնադրամի աջակցությամբ)։

Նյութերում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և չեն կարող դիտարկվել որպես Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական տեսակետ։

Ձեր ուշադրությանը ներկայացվող հոդվածներից բացի համաժողովում ներկայացվել են նաև նունյ թեմաներով վրացի, աբխազ և հարավօսական փորձագետների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները, ինչը թույլ տվեց ուրվագծելու Հարավային Կովկասում նշյալ թեմաներին առնչվող հնարավորինս ամբողջական պատկերը (մյուս նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ՝)Մինսկի համաժողովում ներկայացված զեկույցների հիմքում ընկած են Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կողմերի հանրություններում անցկացված ուսումնասիրությունները հետևյալ երկու կարևոր թեմաներով.

-Ուժի չկիրառումը որպես անվտանգության մեխանիզմներից մեկը

-Միջազգային աջակցություն հակամարտությունների խաղաղ փոխակերպմանը

Նշյալ ուսումնասիրությունների նպատակն էր ի հայտ բերել և վերլուծել հանրություններում առկա մոտեցումները և հակամարտություների կարգավորման ուղիները։

Նույն խնդիրների նկատմամբ տարբեր մոտեցումներն ու գնահատականներն ավելի հետաքրքիր ու բազմաշերտ են դարձնում սույն հրապարակումը։

Ուստի և մենք չենք փոխել հեղինակների օգտագործած եզրաբանությունը, ինչպես նաև նրանց հանրություններում ընկալելի տեղանունները։

“Անալիտիկոնի” խմբագրությունն իր երախտագիտությունն է հայտնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեին՝ նյութերը տրամադրելու և համագործակցության համար։

“Անալիտիկոնի” խմբագրություն

Share

Comments are closed.