Պուտինի և Թրամփի ևս մեկ հանդիպումը

Մաքս Գրինվուդ  (Max Greenwood)
The Hill, ԱՄՆ

 

Ինչպես հաստատել է Սպիտակ տունը հուլիսի 18-ին՝ գերմանական Համբուրգ քաղաքում անցկացված “Մեծ քսանյակի” գագաթաժողովի շրջանակներում նախագահ Թրամփը ունեցել երկրորդ, ոչ պաշտոնական հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Մամւոլի քարտուղար Շոն Սփայսերը  (Sean Spicer) հաստատել է, որ երկկողմանի պաշտոնական հանդիպումից մի քանի ժամն անց նրանք զրուցել են “Մեծ քսանյակի” պետությունների ղեկավարների համար կազմակարպված ընթրիքի ժամանակ։ Սակայն Սփայսերը չկարողացավ ասել, թե որքան երկար են նրանք զրուցել և ինչ են քննարկել։Հուլիսի 18-ին տարածված հաղորդագրությունների համաձայն՝ իրենց երկրորդ հանդիպման ժամանակ Թրամպը ռուսաստանցի առաջնորդի հետ զրուցել է մոտ մի ժամ, և նրա մոտ գտնվել է միայն Պուտինի թարգմանիչը։

ԱՄՆ-ում Թրամփի և Պուտինի շփումների թեման սևեռուն ուշադրության առարկա է այն շարունակվող հետաքննության պատճառով, որը վարում են հատուկ դատախազը և Կոնգրեսը։ Հետաքննությունը վերաբերում է Թրամփի ընտրական շտաբի և Մոսկվայի միջև հնարավոր գործարքին։

Eurasia Group-ի նախագահ Իեն Բրեմերի (Ian Bremmer) խոսքերով՝ այն, որ այդ հանդիպմանը չի մասնակցել Թրամփի թարգմանիչը, ազգային անվտանգության արարողակարգի խախտում է, բայց դե նախագահն, ամենայն հավանականությամբ, այդ մաիսն իրազեկված չէ։

“Մեծ քսանյակի” գագաթաժողովի ընթաքում Թրամփն ու Պուտինը պաշտոնական հանդիպում են ունեցել։ Դրան հատկացված է եղել 30 րոպե, սակայն հանդիպումը տևել է 2երկու ժամից ավել։

Ինչպես հայտարարել է Բրեմերը Bloomberg  գործակալության լրագրող Չառլի Ռոուզին (Charlie Rose) տված հարցազրույցում՝ Պուտինի հետ լավ կապերը և փոխըմբռնումը, ինչին Թրամփը հասել է գագաթաժողովի ընթացքում, “անկասկած հանդիսանում են նրա լավագույն անձնական հարաբերությունների օրինակը”։

“Որպես քաղաքագետ ես դեռևս չեմ տեսել անհամատեղելի ազգային շահերի մի ամբողջ շարան ունեցող երկու երկրների, խոշոր երկրների, որոնց առաջնորդները, թվում է, հնարավոր ամեն ինչ անում են բարյացակամություն ցուցաբերելու և մերձեցման հասնելու համար ”,- ասում է նա։

Հաղորդվում է նաև, որ պաշտոնական հանդիպման ժամանակ Թրամփը համառորեն Պուտինին հարցնում էր 2016 թվականի ընտրություններին Մոսկվայի միջամտության մասին, ինչը Պուտինը ժխտել էր։

ИНОСМИ.РУ

 

Share

Comments are closed.