Եվրոպայի անվտանգության միջոցների համեմատություն

Համաձայն Եվրոպոլի՝ Եվրոպան 2016 թվականին եղել է շուրջ 142 ահաբեկչական հարձակումների թիրախում: Մինչ անվտանգության որոշ աշխատակիցների հաջողվեց դիվիդենդներ հավաքել, իսկ ոմանք տարբեր պատճառներով ձախողվեցին՝ մարդկային կորստի գինը չափազանց մեծ է:Պետություններն, այդուամենայնիվ, իրենց թշնամիներից մեկ քայլ առաջ անցնելու ելքեր են փնտրում` ձեռնարկելով մի շարք միջոցներ: Սակայն մեծ երկրներն սպառնալքի դեմ պայքարելու տարբեր մոտեցումներ ունեն:

Ֆրանսիա. Զինվորներ
՝ փողոցներում

Ֆրանսիան Եվրոպայի մեծագույն երկիրն է, որտեղ զորք է տեղակայվել երկրի ներքին անվտանգությունը պաշտպանելու համար, և շուտով կլրանա երկրորդ տարին, ինչ   երկիրը գտնվում է արտակարգ դրության մեջ: Շանզ էլիզեյում ոստիկանության վրա անհաջող հարձակումից հետ ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմբը նշեց, որ նվազագույնը մինչ աշուն Ֆրանսիայում կերկարաձգվի ներկա ռեժիմը:

Իսկ ահա որոշ կազմակարպություններ, ինչպիսին է, օրինակ, «Human Rights Watch»-ը, զգուշացնում էին, որ արտակարգ դրությունը սահմանափակում է մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը: Նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս խոստացավ օրենք առաջարկել, որով, անվտանգության բարձր մակարդակի միջոցառումների պահպանման դեպքում, կվերացնի արտակարգ դրությունը:

Ներկայումս Ֆրանսիայում ոստիկանությունը և   ռազմական ուժերը լիազորված են պահպանելու կարևոր ենթակառուցվածքները, հասարակական կարգը պահպանելու համար ցրել ամբոխը և նույնիսկ փակել ծիսական վայրերը, որտեղ ենթադրվում է ծայրահեղական գործունեության իրականացում: Համաձայն «Amnesty International»-ի, ֆրանսիական կառավարությունը օգտագործում է արտակարգ դրությունը՝ սահմանափակելու համար մարդկանց խաղաղ հանրահավաքների իրավունքն այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսին են աշխատանքային  բարեփոխումները կամ  նախագահական վերջին  ընտրությունները:

Համաձայն ֆրանսիական առաջատար «Le Monde» օրաթերթի՝ եթե Մակրոնի նոր օրենքն ընդունվի, արտակարգ դրության մասին օրենքներում առկա դրույթները կդառանան անվտանգության իրականացման կանոնավոր  գործառույթներ, ինչն էլ կլինի  հին օրինագծերի պատճենում:  Հիմնական տարբերությունը կլինի այն, որ այդ  միջոցառումները կկիրառվեն միայն ահաբեկչության դեմ, այլ ոչ թե  ընդհանուր  հասարակական կարգը վերականգնելու համար, ինչպես դա  լինում է արտակարգ դրության պարագայում:

Ֆրանսուա Օլանդի կողմից 2015 թվականին արտակարգ դրություն հայտարարելուց հետո այն երկու տարվա մեջ հինգ անգամ երկարաձգվել է, ճիշտ նույնքան, որքան կիրառվել էր 1955թ.-ից ի վեր ընդունվելուց հետո: Համաձայն ֆրանսիական օրենսդրության՝  արտակարգ դրությունը կարող է տևել առավելագույնը 12 օր անընդմեջ: Այն երկարաձգելու համար կառավարությունը յուրաքանչյուր անգամ պետք է ապացուցի դրա կարևորությունը և  խորհրդարանի միջոցով օրենք ընդունի:

Եթե այս վերջին օրենքն ընդունվի, ապա ոստիկանությունն առանց դատավորի թույլատվության կարող է խուզարկություն անցկացնել կամ ստիպել տնային կալանքի տակ գտնվող մարդկանց տալու նրանց էլեկտրոնային սարքերի մեջ մուտք գործելու հնարավորություն: Ընդամենն անհրաժեշտ է ոստիկանությունից կամ դատախազությունից որևէ պաշտոնյայի ներկայություն:

 Իսպանիան պահապանում է զգոնությունը

Ոստիկանական դիրքերի ավելի ամրապնդումը, ավելի լավ համագործակցությունը հետախուզական ծառայությունների հետ, խստացված սահմանային վերահսկողությունը և «Կրիտիկական ենթակառուցվածների պաշտպանության ազգային կենտրոնի» (իսպաներեն՝ CNPIC) ուժեղացված դերակատարությունը մնում են Իսպանիայի ազգային անվտանգության հիմնական բանալիները այն պահից ի վեր, երբ 2015 թվականից հայտարարվեց տագնապի չորրորդ աստիճան:

CNPIC-ն ունի իր սեփական նախազգուշական համակարգը` NAIC-ը, որը սովորաբար համընկնում է ազգային մակարդակի հետ: Կրիտիկական ենթակառուցվածքները ներառում է էներգետիկան, տրանսպորտը և առողջապահական հաստատությունները: «Euronews»-ի հետ զրույցում ներքին գործերի նախարարը նշել է, որ բազմամարդ տարածքների, խորհրդանշական շենքերի և ծիսական վայրերի, ներառյալ մզկիթների անվտանգությունը նույնպես ապահովում են ուժեղացված անվտանգության միջոցով:

Իսպանիայի անվտանգության համակարգը հինգ մակարդակ ունի` ցածրից մինչև շատ բարձր: Տագնապի ներկայիս մակարդակը հայտարարվել է 2015 թվականի հունիսից` մի շարք միջազգային ահաբեկչական հարձակումներից հետո, և իր մեջ ներառում է `

  • փողոցներում անվտանգության ուժերի ավելի մեծ կենտրոնացում` ոստիկանության հանգստի և այլ պարտականությունների սահմանափակումներով;
  • կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտում անվտանգության մասնավոր ընկերությունների, ազգային ոստիկանության և քաղաքացիական գվարդիայի համագործակցություն
  • զինված ուժերի համար տագնապային վիճակ, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

«Ռազմական ուժերն անմիջականորեն ներառված չեն ներկայիս արտակարգ դրությունում, ինչպես, օրինակ, Ֆրանսիայի դեպքում է, սակայն նրանք ևս արտակարգ պատրաստվածության իրավիճակում են: Դա նշանակում է, որ նրանց կարող են կանչել աջակցելու անվտանգության ուժերին, եթե դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը և հրատապությունն առաջանա»,-  ասում է նախարարը:

Անցյալ տարվա հունիսին Մադրիդում՝ միասեռականների համաշխարհային շքերթի տոնակատարությունից հետո, իսպանական անվտանգության ուժերը միջազգային հռչակ ձեռք բերեցին, այն մնում է առաջին քաղաքը, որը միաժամանակ հյուրընկալում է և՛եվրոպական, և՛համաշխարհային շքերթը: Կառավարությունը սկզբում ցանկանում էր, բայց հետո մերժեց   այդ ժամանակահատվածում զգոնության մակարդակը առավելագույնի բարձրացնելու գաղափարը:

 

Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը և անվտանգությունը

Բրիտանական ընտրությունների ժամանակաշրջանում մի շարք ահաբեկչական հարձակումներ խնդիրը առաջնային դարձրեցին ազգային գիտակցության մակարդակում: Վարչապետ Թերեզա Մեյը, երբ դեռևս ներքին գործերի նախարարի կարգավիճակում էր, հայտարարել էր տագնապի երկրորդ` բարձրագույն, մակարդակ 2014 թվականին, որը որակվեց որպես խիստ միջոց: Դա մնաց այդ մակարդակի մինչև մահապարտ ահաբեկիչը հյուսիսային քաղաք Մանչեսթերում կայացած համերգի ավարտին պայթեցրեց իրեն, որից հետո հայտարարվեց առավելագույն` ծայրահեղ իրավիճակ, ինչից կարելի էր ենթադրել, որ նոր հարձակումների մեծ վտանգ կա: Արտակարգ դրությունը շարունակվեց ընդամենը հինգ օր, քանի որ  իշխանություններին հաջողվեց պարզել հարձակման մանրամասները: Երկու մակարդակների միջև հիմնական տարբերությունները զինվորականների առկայությունն է փողոցներում, որոնք հայտնի են, որպես «Operation Temperer»:

Թերեզա Մեյի նախորդը՝ վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, խուսափում էր այդ հակասական պլանից, քանի որ այդ կերպ բրիտանական զորքերն օգտագործվել էին Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության վատագույն պահերին` սահմանափակելու քաղաքացիական կյանքը ։

Այդուամենայնիվ, 2003 թվականին Թոնի Բլերը տանկեր և 400 զինվորներ տեղակայեց՝ պաշտպանելու համար Հիթրոո օդանավակայանը, սակայն հետո արտակարգ դրությունն արագորեն հանվեց:

Գերմանիա. հնարավորությունների հարց

Գերմանիայի դաշնային բնույթով պայմանավորված՝ ներքին անվտնագությունը հիմնականում գտնվում է պետության վերահսկողության ներքո: Այդուամենայնիվ, Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս Մեյզիերը, ստեղծել է դաշնային շրջիկ կենտրոններ, որոնք թույլ են տալիս հետևել և պաշտպանել ներգաղթյալներին, որոնց փաստաթղթերը մերժվել են, ինչը լայնորեն տարածված է:

Չնայած դեկտեմբերին Բեռլինում բեռնատարով հարձակումներից հետո անվտանգության միջոցառումների խստացումների վերաբերյալ նախնական քննադատություններին՝ Անգելա Մերկելի կառավարությունը մի շարք միջոցառումներ մշակեց` խուսափելու համար հետագա միջադեպերից:

«Մենք պայմանավորվեցինք ավելի կոշտ պայմաններ դնել բնակության իրավունք ստանալու համար: Պատրաստվում ենք ապաստան փնտրողների համար ուժեղացնել պահանջները, քանի որ ոմանք կեղծում են իրենց ինքնությունը: Համաձայնվեցինք նաև տեղահանելուց առաջ ավելի ազատ պայմաններ ստեղծել կալանքի ներքո գտնվելու ժամանակ, իսկ կասկածյալ ահաբեկիչների համար էլ էլեկտրոնային հսկողության պիտակներ սահմանել»,- ասել է Մեյզիերը:

Գերմանիայի ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը «Euronews»-ին ասել էր, որ ահաբեկիչները միշտ ձգտելու են վնասել Եվրոպային, և լայն միջոցներ պետք է   ձեռնարկվեն` սահմանափակելու համար նրանց հնարավորությունները. «Չնայած Բեռլինի հարձակմանը` Գերմանիայում իսլամիստ ահաբակեիչների կողմից սպառնալիքը էապես չի փոխվել:  Գերմանիայում վերջին հարձակումները ցույց տվեցին, որ այդ մարդիկ առնվազը ոգեշնչված են Իսլամական պետության քարոզչությամբ, և սպառնալիքը կարող է  իրական դառնալ ամեն պահի: Եվրոպան սպառնալիքի վայր է, ուր ցանկացած պահի կարող են հարձակումներ լինել, սա հարձակվողների համար հնարավորությունների, այլ ոչ թե առաջնահերթությունների հարց է»:

Անցած տարվադ մարտին ներքին գործերի նախարարը կազմակերպեց հակաահաբեկչական զորավարժություններ կամ GETEX-ը (գերմաներեն հապավում՝ համատեղ ահաբեկչությունից պաշտպանվելու զորավարժություններ): Զինվորները և ոստիկանական ուժերը կոչված էին ստեղծելու  արտակարգ դրություն և երեք օրերի ընթացքում ցուցադրելու իրենց գործողությունները: Զինվորականներին հատկացված դերը սովորաբար պատկանում էր  միայն ոստիկանությանը։ Սա ցույց է տալիս վտանգի ընկալման աստիճանը:

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

Բնօրինակը` Euronews

 

 

 

 

Share

Comments are closed.