Եվրոպայի ներգաղթյալների ճգնաժամը. ԵՄ-ի դատարանը մերժեց քվոտայի հայցը

ԵՄ-ի գլխավոր դատարանը մերժել է ներգաղթյալների  վերաբնակեցման   գործարքի վերաբերյալ Հունգարիայի և Սլովակիայի հայցը, որը  պատրաստվել էր 2015-ին, երբ  ճգնաժամն իր գագաթնակետին էր հասել:

Եվրոպական արդարադատության դատարանը չեղարկեց  առարկությունները պարտադիր  ամրագրված քվոտաների մեխանիզմի  վերաբերյալ: Այս  մեխանզիմի առկայության պարագայում, որն ընդունվել էր երկու տարի առաջ,   Հունգարիան չի ընդունել նույնիսկ մեկ ապաստան հայցողի:Սակայն որոշումը  խիստ  զայրույթ առաջացրեց,  և   Հունգարիայի  արտաքին գործերի նախարարը երդվեց.  «Իրական պայքարը հիմա է սկսվում»:

 Ինչո՞ւ ներկայացվեց այս   մեխանիզմը

2014 թվականից ի վեր, երբ սկսվեց Երկրորդ աշխարհամարտից պատերազմից հետո  վատթարագույն միգրացիոն  ճգնաժամը,  շուրջ 1.7 միլիոն  ներգաղթյալներ փորձում  են   իրենց նոր տունը կառուցել ԵՄ-ում :

Համաձայն  եվրոպական և միջազգային իրավունքի՝ պատերազմից և հետապնդումներից փախչողները,  որոնց  մեծ մասը  ներկայումս Մերձավոր Արևելքից է,   ունեն ապաստան խնդրելու իրավունք: Այդ թիվը գագաթնակետին հասավ 2015-ին: Ելնելով միջազգային անվտանգության կարիքներից` սեպտեմբերին Եվրոպայի առաջնորդները համաձայնության եկան, որ  շուրջ 160 հազար ներգաղթյալներ 2 տարվա ընթացքում  պետք է բաշխվեին անդամ երկրների միջև:  Մինչ այժմ իրականում ընդամենը 28 հազար մարդ է   վերաբնակեցվել:

Ինչո՞ւ է վիճահարույց

Հարցը ընդունվել է ձայների  մեծամասնական համակարգով, որը սովորաբար  կիրառում են այն խնդիրների դեպքում, որոնք  ազդեցություն չեն ունենում  ազգային   ինքնիշխանության վրա: Հունգարիան, Սլովակիան, Չեխիայի Հանրապետությունը և Ռումինիան  դեմ  քվեարկեցին: Հունգարիան պետք է ապաստան տար 1294  հայցվորի, իսկ  Սլովակիան ՝ 802-ի: Սլովակիան վերցրեց ընդամենը մեկ  դյուժին, իսկ նախորդ տարվա ընթացքում Չեխիան հրաժարվել էր ընդունել որևէ մեկին:

Մինչ օրս Լեհաստանը և Հունգարիան  հրաժարվել են  այդ   մեխանիզմի ներքո գոնե մեկ հոգու ապաստան  տրամադրել:  Սակայն չպետք է կարծել, որ նրանք  մերժել են  ապաստան խնդրողների բոլոր հայցադիմումները: Օրինակ,  Հունգարիան  այս տարվա   հունվարից մինչ հուլիս  ընդունել է 444  դիմում, սակայն  դա չի  իրականացվել ԵՄ-ի առաջարկած համագործակցության մեխանիզմների շրջանակներում:

Ինչո՞ւ Հունգարիան և Սլովակիան չեն ցանկանում  ընդունել ապաստան  հայցողներին

Դատարանին դիմելով գործարքը չեղարկելու խնդրանքով`  Հունգարիան և Սլովակիան պնդում էին, որ գործընթացային սխալներ կան, և այդ  քվոտաների միջոցով հնարավոր չէ  պատշաճ կերպով դիմագրավել   ճգնաժամին:

Պատասխանատու անձինք,  խոսելով խնդրահարույց կետերի մասին, նշում  են, որ իրենց պարտադրվող քաղաքականությունն իր մեջ իսլամիստական ռիսկեր է պարունակում,  և դա  սպառնալիք է   միատարր հասարակությունների համար:

Նրանք աջակցություն  են գտնում Լեհաստանի կողմից, որտեղ աջամետ ուժերը իշխանության  են եկել  2015-ի գործարքից հետ:

Սակայն դա մերժվեց Եվրոպական արդարադատության դատարանի կողմից, որը պնդում է, որ համաձայնագիրն  իրականում նպաստում է, որպեսզի Հունաստանը և Իտալիան կարողանան  հաղթահարել 2015-ի միգրացիոն ճգնաժամի ազդեցությունը  և պահպանել համամասնությունը: Մերժվեց բողոքող կողմի այն փաստարկը, ըստ որի այդ մեխանիզմը պետք  է միաձայն ընդունվեր:

Ինչպիսի՞ն էր  իշխանավորների արձագանքը

Հունգարիայի  արտաքին գործերի նախարար Պյոտր Սզիջարտոն կատաղած էր՝ դատարանի վճիռն անվանելով  «սարսափելի և անպատասխանատու»: Նա երդվեց կիրառել բոլոր օրինական գործիքներն այդ որոշման դեմ, որն ըստ նրա, ոչ թե փորձագիտական, այլ քաղաքական որոշման  արդյունք էր :

«Քաղաքականությունը բռնաբարում է եվրոպական իրավունքն ու եվրոպական արժեքները: Այս որոշումը գործնականում և ակնհայտ կերպով օրինականցնում է անդամ պետությունների նկատմամբ ԵՄ-ի իշխանությունն»,- ընդգծել էր նա:

Իրական պայքարը դեռ նոր է սկսվում: Ավելի մեղմ հայտարարության մեջ Սլովակիայի վարչապետ  Ռոբերտ Ֆիսքոն նշեց, որ իր երկրի դիրքորոշումը ևս  չի փոխվել քվոտաների վերաբերյալ:

Եվրոպայի ներգաղղթյալների հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոփուլոսը  թվիթերյան միկրոբլոգում գրառում կատարեց. «Ժամանակն է միասնաբար գործելու և լիակատար   համերաշխություն ցուցաբերելու»:

Այլ մեկնաբանություններում նա ցավով նշում է, որ որոշ անդամ երկրներ շարունակում են    համերաշխություն չցուցաբերել:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար  Զիգմար Գաբրիելը պնդում է՝ «բոլոր եվրոպական գործընկերները պետք է  առանց ուշացումների կատարեն ընդունված որոշումները»:

Ի՞նչ է կատարվում հիմա

Դատարանի որոշումը վերջնական է և չի կարող բողոքարկվել: Պարոն Ավրամոփուլոսը  հանդիպումից հետո նախազգուշացրեց, որ   եթե այդ ազգերը դիմադրեն  նշված գծագրին, իրենք չեն փոխելու արդեն իսկ նախանշված ուղին. «Մենք պետք է մտածենք խախտման գործընթացի դեմ վերջին քայլերը ձեռնարկելու մասին՝ տանելով Լեհաստանին, Հունգարիային և Չեխական Հանրապետությանը Եվրոպական դատարան»:

Հունգարիան, Լեհաստանը և Չեխական Հանրապետությունն արդեն  առերեսվում են  ԵՄ-ի գործադիր մարմնի` Եվրոպական հանձնաժողովի օրինական գործողություններին՝ ի պատասխան  ապաստան փնտրողների  վերաբնակեցման  պլանի անգործության դեմ:

Երեք պետությունները  կարող են դիմել Եվրոպական դատարան և  ի վերջո ծանր տուգանքների հետ բախվել:

Մյուս կողմից էլ՝ նախաձեռնություններն, ինչպիսին ԵՄ- Թուրքիա գործարքն է, և ԵՄ-ի  միջոցառումները՝  խոչընդոտելու Լիբիայից անօրինական   ներգաղթը, հանգեցրել են ներգաղթյալների անօրինական հոսքի  նշանակալի կրճատման,  իշխանություններին  մի փոքր շնչելու տեղ թողնելով  փոխզիջումների հասնելու համար՝ ասում են մեկնաբանները:  Ինչևէ, հազարավոր ներգաղթյալներ դեռևս  մնում  են Իտալիայի և Հունաստանի ճամբարներում՝  հուսահատ  վիճակում սպասելով  իրենց մշտական նոր տանը:

Պարզաբանում տերմինաբանության վերաբերյալ. BBC-ն  օգտագործում է “ներգաղթյալ” տերմինը՝ նկատի  ունենալով  բոլոր այն մարդկանց, ովքեր  դեռևս չեն վերջացրել ապաստան խնդրելու իրենց գործընթացը: Այս խմբի մեջ մտնում են մարդիկ, ովքեր փախչում են պատերազմական   երկրներից, ինչպիսին Սիրիան է, ովքեր,  հավանական է, կստանան փախստականի կարգավիճակ,  ինչպես նաև մարդիկ, ովքեր փնտրում են աշխատանք և ավելի բարեկեցիկ կյանք,  որոնց կառավարությունը հավանական է, որ կտա  տնտեսական ներգաղթյալի կարգավիճակ:

 

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց
Աննա Բարսեղյանը

Բնօրինակը՝  BBC

Share

Comments are closed.