ՅՈՒՆԵՍԿՕ. Միացյալ Նահանգների և Իսրայելի հեռանալու պատճառները

 


Լքելով մի կազմակերպություն, որը համարում է վատ կառավարվող և չափազանց քննադատական հրեական պետության ներսում իրավիճակի նկատմամբ, Թրամփի վարչակազմը ևս մեկ անգամ հեռացնում է իրեն բազմակողմության խորհրդանիշ լինելուց: Հինգշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, Միացյալ Նահանգների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից (Միացյալ ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) հեռանալու հայտարարության վերաբերյալ Արտաքին կապերի խորհրդի ղեկավար Ռիչարդ Հայասի արձագանքը չուշացավ: «Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը գտել է իր թեման՝ հեռանալու սկզբունքները»,- Թվիթերում այսպես է գնահատել հանրապետական վարչակազմի նախկին հենասյուներից մեկը: Հաջորդաբար խախտելով Խաղաղ օվկիանոսի հետ սահմանակից երկրների հետ ազատ առևտրի համաձայնագիրը, այնուհետև գլոբալ տաքացման դեմ Փարիզի համաձայնագրից Միացյալ Նահանգները դուրս բերելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հեռացրեց իրեն բազմակողմության խորհրդանիշ լինելուց:1984թ. ԱՄՆ-ն մի անգամ արդեն լքել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Սա Միացյալ Նահանգների երկրորդ հեռանալն է ՄԱԿ-ից և գրեթե նույն պատճառներով: 1984-ին հանրապետական նախագահ Ռոնալդ Ռեյգանն արդեն իսկ ուշադրություն էր հրավիրել այն ժամանակվա Խորհրդային Միության հետ չափազանց սերտ հարաբերությունների վրա: Վաշինգթոնում ՅՈՒՆԵՍԿՕ -ն համարվում էր նաև վատ կառավարվող և Իսրայելի նկատմամբ չափազանց քննադատական վերաբերմունք ունեցող: «Սա թեթևամիտ որոշում չէ և արտացոլում է Միացյալ Նահանգների մտահոգությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարտքերի կուտակման, կազմակերպությունում և հակաիսրայելականների խորը բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ»,- հինգշաբթի օրը հայտարարել է Պետդեպարտամենտը: «Ամերիկացի հարկ վճարողները պարտավոր չեն վճարել այն քաղաքականության համար, որն ուղղակի հակադիր է մեր արժեքներին և չեն գտնվում արդարության և ողջախոհության սահմաններում»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հալին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ից ամերիկյան առաջին հեռացումը տևեց տասնութ տարի: Վաշինգտոնը վերականգնեց իր անդամակցությունը կազմակերպությանը մեկ այլ հանրապետական նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի օրոք: Վերջինս ջանում էր ցույց տալ իր կապվածությունը միջազգային համագործակցությանը, քանի որ նա ձգտում էր հնարավորինս մեծ թվով աջակիցներ ձեռք բերել՝մեկ տարի անց Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալման համար: Ավելի շատ ներդրումներ արվեցին 2011 թվականից ի վեր։ Իրականում, ԱՄՆ-ն 2011-ին արդեն կասեցրել է իր ներդրման վճարումը Պաղեստինի՝ որպես կազմակերպության անդամ պետություն ճանաչումից հետո: Կոնգրեսի ընդունած օրենքն արգելում է ՄԱԿ-ի որևէ կառույցի ֆինանսավորումը, որը ներառում է պաղեստինյան պետությունը: Այս որոշումը Վաշինգտոնին երկու տարի անց զրկեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում ձայնի իրավունքից և առաջացրեց վճարման պարտքերի կուտակում, որը կարճ ժամանակահատվածում հասավ 600 մլն դոլարի (506 մլն եվրո):

Ամերիկայի որոշումն ուժի մեջ կմտնի 2018-ի վերջում: Կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ով Իսրայելի դուրս գալուց մի քանի ժամ անց հրաժարական է ներկայացրել, տարիներ շարունակ քննադատաբար է արտահայտվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասին: «Մենք Միավորված ազգերի կազմակերպության մի նոր դարաշրջան ենք մտնում, որտեղ եթե Իսրայելի նկատմամբ խտրականություն ենք դրսևորում, պետք է վճարենք դրա գինը»,- հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դանի Դանոնը: Իսրայելը հետևում է իր ռազմավարական դաշնակցին նաև իրանական միջուկային խնդրի դեպքում (Թրամփի ղեկավարության դիրքորոշմանը միացել է միայն մեկ երկիր՝Իսրայելը): Վարչապետ Բենյամին Նեթանյահուն այնպես է ապավինում Ամերիկայի նախագահի հետ իր քաղաքական և անձնական մերձությանը, որ անգամ անորոշություններ է ընդունում: Նա նախընտրեց, օրինակ, օգոստոսի կեսերին երեք օր լուռ մնալ Վիրջինիա նահանգի Չարոտոտսվիլում ամերիկյան ծայրահեղ աջականների կողմից կիրառված բռնությունից հետո: Մինչդեռ Իսրայելի կառավարության ղեկավարը հայտնի է հակասեմական ցույցերի դատապարտման հարցում իր ջանասիրությամբ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեպքում Իսրայելը հետևում է իր ռազմավարական դաշնակիցին, սակայն մի փոքր տեղ է թողնում մանևրելու համար: Կարճ հայտարարության մեջ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը ողջունել է «Միացյալ Նահանգների համարձակ և էթիկային համապատասխան որոշումը», քանի որ «ՅՈՒՆԵՍԿՕ-ն դարձել է աբսուրդի թատրոն, որը պատմությունը պահպանելու փոխարեն խեղաթյուրում է այն»: Կառավարության ղեկավարը Իսրայելի Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է «պատրաստվել ՅՈՒՆԵՍԿՕ-ից երկրի դուրս գալուն»: Ձևակերպումը, կարծես, երկար գործընթաց է ենթադրում որը կարող է հետաձգվել, եթե հանգամանքները թույլ տան՝ նշում է պաշտոնական աղբյուրը:     ՄԱԿ-ի նոր գլխավոր տնօրենի ինքնությունը կարող է կարևոր դեր կատարել, նույնիսկ եթե դա չփոխի հրեական պետության նկատմամբ երկար տարիների քննադատությունները: ԱՄՆ-ի դուրս գալու հայտարարությունը գալիս է տիկին Բոկովայի պաշտոնավարման ավարտի հանգամանքներում: Քաթարի Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քավարիի մրցակիցը Ֆրանսիայի թեկնածու Օրդեյ Ազուեյլը կամ եգիպտոսցի Մուհամմա Խաթաբին է, ում համար քվեարկելու են ուրբաթ օրը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն դարձել է պաղեստինցիների հետ Իսրայելի դիվանագիտական մրցակցության դաշտերից մեկը, հատկապես 2011 թվականին Պաղեստինի ճանաչումից հետո: Իսրայելցի պաշտոնյաներն ուշադրություն են հրավիրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված բանաձևերի վրա, որոնք ժառանգության պաշտպանության քողի տակ ձգտում են ժխտել հրեաների և նրանց պատմական տարածքների միջև կապերը: Բազմիցս այդպես է եղել Արևելյան Երուսաղեմի և Մզկիթի էսպլանադային (Տաճարի լեռը հրեաների համար) վերաբերող գործում:

2016-ի հոկտեմբերին պարոն Նեթանյահուն արդեն իսկ խոսել է «աբսուրդի թատրոնի» մասին, հետ կանչել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իսրայելի դեսպանին «խորհրդակցությունների» համար և հորդորել է խորհել կազմակերպությունում Իսրայելի տեղի մասին: Մայիսի սկզբին վարչապետը որոշեց սառեցնել Իսրայելի կողմից ՄԱԿ-ին մեկ միլիոն դոլարի ներդրումը: Վերջին դրվագը հուլիսի 7-ին էր, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովը Հեբոն քաղաքի հին քաղաքի հատվածը (հարավարևմտյան ափ) դասեց որպես «բացառիկ համաշխարհային արժեք ունեցող» պաղեստինյան տարածք:

Հատուկ «Անալիտիկոնի» համար  ֆրանսերենից թարգմանեց Աննա Սեթաղյանը

Սկզբնաղբյուրը՝  Le Monde

 

 

Share

Comments are closed.