03 (111), Մարտ, 2018

 

Ազգ-բանակ. ֆորմալ և ոչ ֆորմալ

2016թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  պաշտոնապես հայտարարեց «Ազգ-բանակ» հայեցակարգի՝  որպես երկրի ռազմաքաղաքական անվտանգության նոր բանաձևի մասին: Երկու ամիս անց ԱԺ-ն իր նախորդ կազմով ընդունեց հայեցակարգի շրջանակներում առաջ քաշված «1000 դրամների օրենքը»1, որով քաղաքացիների ամենամսյա աշխատավարձերից 1000-ական դրամներ սկսեցին գանձվել և ուղղվել ծառայության ժամանակ հաշմված զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերող հիմնադրամին: Ներմուծված այս պարտադիր կամավորությունը պաշտոնական Ազգ-բանակի հետ հայաստանյան հանրության առաջին պրակտիկ առնչությունն էր, որը միանշանակ դրական չընդունվեց: Քննադատներ եղան նաև այն քաղաքացիների շարքերից, ովքեր մինչ այդ էլ մասնակցում էին բանակայիններին ուղղված հասարակական տարբեր ակցիաների:    …>>>

Մեթոդաբանական ուղեցույց

Ո՞ր ԶԼՄ-ներն ենք հետազոտել

Դիտարկել ենք ռեյտինգային 5 օնլայն ԶԼՄ-ներ՝ 1in.am, News.am, Aravot.am, 168.am, Tert.am:

Ինչպես նաև՝ հանրապետական և արբանյակային ծածկույթներով 5 հեռուստաընկերությունների (Հանրային, Արմենիա, Կենտրոն, Երկիր մեդիա, Շանթ) լրատվական («Օրակարգ», «360 աստիճան», «Ժամը», «Պոստֆակտում», «Էպիկենտոն», «Կիրակնօրյա Էպիկենրոն», «Երկիրն այսօր», «Կիրակնամուտ», «Հորիզոն», «Կիրակնօրյա Հորիզոն»), հարցազրույցի («Օրակարգից դուրս», «Օրակարգ հարցազրույց», «Ռ-Էվոլյուցիա», «Ուրվագիծ», «Երկրի հարցը», «Հեռանկար»), թոք-շոուի/հեռուստատեսային հրապարակախոսության («Առաջին տաղավար», «Բանաձև ակումբ», «Հայկական ուրբաթ», «Անցում Դուլյանի հետ», «Բարձրաձայն») և հեռուստատեսային  վավերագրության(«Կյանքը սահմանին», «Դիրքերում») ժանրի 23 հաղորդումներ: Դիտարկել ենք նաև Հանրային (Առաջին ալիք) հեռուստաընկերության միայն արբանյակով հեռարձակվող «Ազգ-բանակ» հաղորդաշարը: …>>>

Բանակի մասին նյութերի ինտենսիվությունն օնլայն ԶԼՄ-ներում և հեռուստահաղորդումներում

Հետազոտված օնլայն ԶԼՄ-ներն ուսումնասիրության երեք ամիսների ընթացքում ունեցել են տարբեր թողարկային ծավալներ, օրական արտադրելով առավելագույնը 112-ից (Aravot.am) մինչև 310 (News.am) նյութ:

5-ից 3 ԶԼՄ-ներ (News.am, 168.am, Tert.am), չնայած իրենց արտադրողականության տարբեր ծավալներին, հետազոտության երեք ամիսների ընթացքում ունեցել են գրեթե նույն քանակի բանակի թեմաներով նյութեր: Էականորեն ավելի շատ են եղել բանակին առնչվող նյութերը 1in.am-ում, մյուսներից ավելի քիչ՝ Aravot.am-ում: Բոլոր օնլայն լրատվամիջոցները, սակայն, ռազմական ոլորտին անդրադարձել են հիմնականում բանակին ամբողջովին նվիրված նյութերի միջոցով: Բանակին մասնակիորեն (որպես ընդհանուր պատկերի, իրավիճակի մի բաղադրիչ) անդրադարձող նյութերն էականորեն ավելի քիչ են եղել: …>>>

Ազգ-բանակ. ինտենսիվություն և նշանային վերաբերմունք

Ինչպես նշել ենք վերը բերված մեթոդաբանական ուղեցույցում, Ազգ -բանակ հայեցակարգի մասին նյութերում արձանագրել ենք 15 խնդիրներ: Դրանց ինտենսիվությունը գերազանցում է, այսպես կոչված, ֆոնային (ոչ ազգբանակային) խնդիրների քանակին և օնլայն ԶԼՄ-ներում (1,6 անգամ), և հեռուստահաղորդումներում (1,8 անգամ):

Այսպես, օնլայն ԶԼՄ-ներում Ազգ-բանակի թեմայով խնդիրների քանակը կազմել է  բանակի մասին բոլոր խնդիրների 62%-ը, իսկ հեռուստատեսությունում ՝ 65%:

Տես ստորև բերված գրաֆիկները:

…>>>

Ինչի՞ մասին. Ազգ-բանակ և բանակի հետ կապված տաբուների սասանում

2017թ. հոկտեմբեր-նոյեմբերին առավել ինտենսիվ ծավալված քննարկումները, ընդհանուր առմամբ, նաև պաշտոնական մակարդակում խախտեցին բանակի թեմայի տաբուն: Մեդիահարթակներում սկսեցին հնչել բանակի հետ կապված այն խնդիրները, որոնք մինչ այդ բնորոշ էին հայկական սոցցանցային տիրույթներին. կոռուպցիոն սողանցքները բանակում և զորակոչի ժամանակ, զինծառայողների սպասարկման, անհրաժեշտ պարագաներով մատակարարման հարցերը, բանակի առավել կամ պակաս վտանգավոր հատվածներում հայտնվելու հարցերը, Ղարաբաղյան պատերազմներում մասնակցած անձանց սոցիալական ապահովագրումը, զինվորների ու բարձրաստիճան սպաների նկատմամբ ունեցած տարբերակված վերաբերմունքը, բանակի նկատմամբ հասարակական վերահսկողությունը և այլն: …>>>

Ովքե՞ր

Օնլայն ԶԼՄ-ներում և հեռուստատեսությունում դրական նշանով արտահայտվածների շարքում մնացածից էականորեն առաջ են եղել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները, պետական գործիչները: Հեռուստաընկերություններում նրանք միասնաբար կազմել են բոլոր «խոսող գլուխների» 1/3 մասը (32%): Օրինակներ կարելի է բերել ինչպես Ազգ-բանակի պաշտոնական ընդունման մասին օրվա լրատվությունից, այնպես էլ մեդիային տված հարցազրույցների շարքերից: Այս առումով առանձնանում են ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի «Արմենիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցը, որտեղ նա անդրադառնում է նաև Ազգ-բանակի խնդիրներին («Բանաձև», 15.12.2017),  պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի հենց այս թեմաներով բացառիկ հարցազրույցները  «Արմենիայի» («Ռ-Էվոլյուցիա», 29.10.2017) և «Շանթի» եթերում («Հեռանկար», 23.12.2017): …>>>

Ազգ-բանակին ուղեկցող ինֆորմացիոն ֆոնը

Բանակի մասին, բայց Ազգ-բանակ հայեցակարգի ընդունման գործընթացի հետ առաջին հայացքից չառնչվող խնդիրների շարքում կան մի քանիսը, որոնք քարոզչական տեսանկյունից սպասարկում էին Ազգ-բանակի առանցքային դրույթները. «բանակը սովորական քաղաքացիներինն է» և «կա կապ բանակի ու ժողովրդի միջև՝ թելադրված  անվտանգության հրամայականով»: Այս գիծը ցայտուն պատկերվում էր, օրինակ, «Կյանքը սահմանին» հաղորդաշարի 12 թողարկումներից յուրաքանչյուրում: Ամեն մեկը նվիրված էր սահմանամերձ մեկ բնակավայրի, յուրաքանչյուրում իրենց առօրյան ներկայացնելու հնարավորություն ունեին երեք կարգի հերոսներ՝ սովորական բնակիչները, այդ տարածքում տեղակայված ԶՈՒ ստորաբաժանումների զինվորներն ու սպաները, այդ զորամասերում ծառայող հոգևոր սպասավորները: «Դիրքերում» հաղորդաշարի մեր հետազոտության ժամանակահատվածում եթեր հեռարձակված թողարկումները նույնպես ցույց են տալիս, թե որքան են գործնականում բարելավվել շփման գծի կահավորումը, ենթակառուցվածքները: Սա մի կողմից՝ բացառապես զինծառայողների  դիմանկարներ կերտող հաղորդաշար է, մյուս կողմից՝ Ազգ-բանակի հետ կապված առարկումներին, բանավեճերին բանակայինների շուրթերով, տեղերից արձագանք է: Օրինակ՝ տարկետման իրավունքի հետ կապված սուր բանավեճերի ֆոնին «Դիրքերում» հաղորդաշարը հարցեր էր ուղղում զինվորներին՝ ծառայությունն իսկապե՞ս իրենց խանգարելու է հետագայում կրթությունը շարունակելու գործում: Կամ՝ հոգևոր ճեմարանի ուսանողներին տարկետում տալ/չտալու, բանակում նաև կրոնական ազատությունների ու իրավունքների մասին բանավեճերի ֆոնին «Դիրքերում»-ը նույն հարցն ուղղում էր զինվորականներին՝  պարտադի՞ր է, արդյոք, ոչ Առաքելական եկեղեցու հետևորդ զինվորականների համար աղոթքներին մասնակցելը և այլն: …>>>

Ազգ-բանակին ուղեկցող ինֆորմացիոն ֆոնը

Բանակի մասին, բայց Ազգ-բանակ հայեցակարգի ընդունման գործընթացի հետ առաջին հայացքից չառնչվող խնդիրների շարքում կան մի քանիսը, որոնք քարոզչական տեսանկյունից սպասարկում էին Ազգ-բանակի առանցքային դրույթները. «բանակը սովորական քաղաքացիներինն էե և «կա կապ բանակի ու ժողովրդի միջև՝ թելադրված  անվտանգության հրամայականովե: Այս գիծը ցայտուն պատկերվում էր, օրինակ, «Կյանքը սահմանինե հաղորդաշարի 12 թողարկումներից յուրաքանչյուրում: Ամեն մեկը նվիրված էր սահմանամերձ մեկ բնակավայրի, յուրաքանչյուրում իրենց առօրյան ներկայացնելու հնարավորություն ունեին երեք կարգի հերոսներ՝ սովորական բնակիչները, այդ տարածքում տեղակայված ԶՈՒ ստորաբաժանումների զինվորներն ու սպաները, այդ զորամասերում ծառայող հոգևոր սպասավորները: «Դիրքերումե հաղորդաշարի մեր հետազոտության ժամանակահատվածում եթեր հեռարձակված թողարկումները նույնպես ցույց են տալիս, թե որքան են գործնականում բարելավվել շփման գծի կահավորումը, ենթակառուցվածքները: Սա մի կողմից՝ բացառապես զինծառայողների  դիմանկարներ կերտող հաղորդաշար է, մյուս կողմից՝ Ազգ-բանակի հետ կապված առարկումներին, բանավեճերին բանակայինների շուրթերով, տեղերից արձագանք է: Օրինակ՝ տարկետման իրավունքի հետ կապված սուր բանավեճերի ֆոնին «Դիրքերումե հաղորդաշարը հարցեր էր ուղղում զինվորներին՝ ծառայությունն իսկապե՞ս իրենց խանգարելու է հետագայում կրթությունը շարունակելու գործում: Կամ՝ հոգևոր ճեմարանի ուսանողներին տարկետում տալ/չտալու, բանակում նաև կրոնական ազատությունների ու իրավունքների մասին բանավեճերի ֆոնին «Դիրքերումե-ը նույն հարցն ուղղում էր զինվորականներին՝  պարտադի՞ր է, արդյոք, ոչ Առաքելական եկեղեցու հետևորդ զինվորականների համար աղոթքներին մասնակցելը և այլն: …>>>

Տեսակետների շտեմարան. pro et contra

Մեդիահարթակներում արտացոլված բանավեճերը հիմնականում ծավալվել են կրթության, տարկետման իրավունքի, սոցիալական արդարության, կոռուպցիոն սողանցքների, առողջապահական համակարգի, անվտանգության և շոշափելիորեն ավելի քիչ՝ ժողովրդավարական ազատությունների հարցերով: Բերվող հիմնավորումները հաճախ հակադիր համեմատական են եղել «ընդունում եմ/չեմ ընդունում, կվնասի/չի վնասի, կնպաստի/չի նպաստի» սխեմայով: Ստորև բերված օրինակներն այդ շարքերից են:   …>>>

Բանակի թեմաներով լսարանների հետաքրքրվածության մակարդակները

 

Առանձին բացառություններով, օնլայն ԶԼՄ-ների լսարանների արձագանքների և բանակի թեմաներով նյութերի կարդացվածության աստիճաններն այդ լրատվամիջոցներին բնորոշ տիրույթներում են եղել: Չնայած այն հանգամանքին, որ բանակի թեման ստաբիլ ուշադրության արժանացող թեմաներից է համարվել հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում:

Օրինակ՝ 1in.am-ի բանակի թեմայով բոլոր նյութերի մոտ կեսը կարդացվել է 1000-ից մինչև 5000 և ավելի անգամ,  Aravot.am-ի այդ կարգի նյութերի կեսը՝ 100-500 կարդացվածության տիրույթում են եղել,  168.am-ի նյութերի ճնշող մեծամասնությունը՝ 88% -ը, մնացել է 1-500 տիրույթում:

…>>>