2018. Ընտրությունների տարին Թուրքիայում

 


Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան

 

Թուրքիայում անցնող տարվա իրադարձությունները, թերևս, մեծապես կապված էին պատմական նշանակություն ունեցող ընտրությունների հետ, որոնց ժամանակ Թուրքիայի քաղաքացիներն ընտրում էին ինչպես լայն լիազորություններով երկրի ղեկավարին առաջիկա 5 տարիների համար, այնպես էլ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կազմը: Ընդ որում, սա նման ձևաչափով առաջին ընտրությունն էր մեր արևմտյան հարևանի ճամբարում, որտեղ նախորդ տարի նախագահ Էրդողանի նախաձեռնած հանրաքվեի արդյունքում փոխել էին սահմանադրությունը, և երկիրը խորհրդարանական համակարգով կառավարումից անցում էր կատարել նախագահական կառավարման: …>>>

N 11(119), Նոյեմբեր, 2018

Թավշյա հեղափոխությունն ու Արցախը. ներքաղաքական

 


Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Ստեփանակերտ

 

Ապրիլին Հայաստանում սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաները տարբեր կերպ ընդունվեցին արցախյան հասարակության մեջ: Տրամադրությունների վրա մեծ ազդեցություն էր ունենում հատկապես սոցիալական ցանցերով տարածվող ապատեղեկատվությունը` ուղղորդված արցախյան իշխանությունների կողմից: Տարիներ շարունակ Արցախը կառավարող նեղ շրջանակը ստեղծել է հասարակական կարծիքի ձևախեղման մի հզոր գործիք, որը ապատեղեկատվության, սուտ ու վարկաբեկող տեղեկությունների միջոցով առնվազն կասկած է հարուցում այս կամ այն գործչի, քաղաքական ուժի կամ գործընթացի նկատմամբ: Այս մեխանիզմը, որի մաս են կազմում բազմաթիվ բյուջետային աշխատողներ, այդ թվում ոստիկաններ ու նրանց հարազատներ, անխնա օգտագործվում է Բակո Սահակյանի ընդդիմախոսների ու քննադատների նկատմամբ, հասարակության ներսում ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, դեմոնիզացնում, հրեշի կերպար է հագցնում Բակո Սահակյանի և նրա նեղ շրջապատի քաղաքական հակառակորդներին: Ապրիլից սկսած այս մեքենայի թիրախը Նիկոլ Փաշինյանն ու հեղափոխական ամբողջ թիմն էր: Չնայած այս ամենին` Արցախում հանրության մի հստակ զանգված գոնե սոցիալական ցանցերի հստակ կամ զգուշավոր գրառումներով փորձում էր պաշտպանել Հայաստանում սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

…>>>

Հայաստանն ու Արցախը գտնվում են անվտանգության մեկ միասնական համակարգում՝ դրանից բխող բոլոր հետևություններով ու հետևանքներով

 


Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ

 

Նորերս մի հեռուստահաղորդման թարմ հետքերով գրած ֆեյսբուքյան իմ մի նոթ աշխույժ քննարկման թեմա դարձավ նշված սոցիալական ցանցում։ Սույն հոդվածում անդրադառնում եմ այդ դրվագին երկու պատճառով. նախ՝ Արցախին առնչվող մի ցավոտ հարց է խնդրո առարկան, որին արժե պարբերաբար անդրադառնալ, քանի որ խոսքը գնում է մի շատ կենսունակ կարծատիպի մասին, հետո էլ՝ ուշագրավ բանավեճ էր ծավալվել տվյալ թեմայի լուսաբանման և ընդհանրապես լրագրողի ու լրատվամիջոցի առաքելության շուրջ, թեմա, որը միշտ էլ կարևոր է եղել, իսկ մեր թեմայի պարագայում՝ առավել ևս։ …>>>

Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում․ Նիկոլ Փաշինյանի թավշյա մոտեցումները

 


Թաթուլ Հ
ԱԿՈԲՅԱՆ
Լրագրող
Երևան

 

Հայաստանի առաջնորդներից միակը, որ հրապարակավ չի խոսել Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու մասին, Նիկոլ Փաշինյանն է։ Սա, անշուշտ, չի նշանակում, որ Ադրբեջանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքը փաստաթղթով ճանաչելու դեպքում Փաշինյանը չի գնա տարածքային զիջումների։ Փաշինյանը մասնավոր զրույցներում և հրապարակավ ակնարկում է, որ

ա) դժգոհ է կարգավորման այն ժառանգությունից, որ ստացել է Սերժ Սարգսյանից,

բ) ինքը չի կարող խոսել Արցախի ղեկավարության և ժողովրդի անունից,

գ) Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են, քանի դեռ այնտեղ ամրագրված է հետաձգված հանրաքվեի գաղափարը և ոչ անմիջական հանրաքվեն։ …>>>

Արցախը և թավշյա հեղափոխությունը


Անուշ ՍԵԴՐԱԿՅԱՆ
Քաղաքագետ
Երևան

 

Թավշյա հեղափոխությունը Հայաստանում արմատականորեն փոխեց քաղաքական դաշտի վերադասավորությունը՝ կոտրելով կարծրատիպեր, բերելով հույսեր և մտահոգություններ:

Ընտրությունների նախաշեմին, երբ արդեն առարկայական է դառնում գլոբալ քաղաքական թրենդը՝ իր ներքին և արտաքին բաղադրիչներով, Արցախի խնդիրը ակնհայտորեն դառնում է առավել բարդ ու խճճված, քանի որ փոխվում են թե Հայաստանում հիմնական որոշում ընդունողները, թե աշխարհաքաղաքական տիրույթը: Նման փոփոխությունների շարքում կարելի է դասել Բոլթոնի այցը Հայաստան, Իրանի նկատմամբ պատժամիջոցների հարցի և Արցախյան հակամարտության համակցումը տարածաշրջանային կոնտեքստին: …>>>

«Մենք հիմա ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ ամեն ինչ պիտի թափանցիկ լինի»

 

Հարցազրույց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ ԱՐՇԱՄՅԱՆԻ հետ

Պարոն Արշամյան, Դուք արդեն երկու ամիս է՝ ստանձնել եք «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։ Ի՞նչ վիճակում  եք ստանձնել հիմնադրամի ղեկավարի պաշտոնը և ի՞նչ եք արել երկու ամիսների ընթացքում։

-Ես կցանկանայի ավելի շատ խոսել ապագայի մասին։ Ես գնահատում եմ այն, որ հիմնադրամն ունի լուրջ պատմություն, այն 26 տարիների ընթացքում հսկայական գործնեություն է ծավալել Հայաստանում ու Արցախում, բայց այն, ինչ հիմնադրամը արել է 26 տարի շարունակ, կարծում եմ, պետք է փոխակերպել և շինարարությունից անցնել ավելի բովանդակային ծրագրեր։ Թեև այս տարիների ընթացքում հիմնադրամը գործնեություն ծավալել է նաև Հայաստանում, բայց ավելի շատ Արցախի վրա է կենտրոնացել, ինչը շատ ճիշտ էր, բայց, կարծում եմ, ժամանակն է Հայաստանում իրականացնել զանազան բովանդակային ծրագրեր՝ խոսքը գնում է բարձր տեխնոլոգիաների, դպրոցների, մշակույթի ու արվեստի ոլորտում աշխատանքի մասին։ …>>>

«Կարգավորումը պետք է հիմնված լինի արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա»

«ԱԱ»ի հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը

 –Պարոն Մայիլյան, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների և հատկապես Հայաստանից ԱՄՆի հեռացած դեսպանի աղմկահարույց հայտարարության ֆոնին Դուք վերստին հստակեցրիք ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում ԱՀի դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Մադրիդյան սկզբունքները վաղուց արդեն հնացած են և չեն կարող հիմք ծառայել բանակցային գործընթացի համար։Նաև կարևորեցիք միջնորդների հետ աշխատանքն այնպիսի հունով, որ նրանք կարգավորման համար հնացած մոտեցումներ չօգտագործեն։ Այս տեսակետը Դուք փոխանցե՞լ եք միջնորդներին, դրա շուրջ եղե՞լ է, արդյոք, մտքերի փոխանակում։ …>>>

Իշխանությունը չի կարող խուսանավել Արցախի խնդրից

 

Իշխանափոխությունից հետո սկսված` Հայաստանի քաղաքական դաշտի ակտիվ  վերակազմավորումը տեղի է ունենում միջազգային հարաբերությունների կտրուկ փոփոխությունների շրջանում։ Գործընթացները հատկապես բուռն են ընթանում մեր տարածաշրջանում։ Թուրքիայում, Իրանում, Սաուդյան Արաբիայում եւ տարածաշրջանի մյուս երկրներում կատարվող ներքաղաքական փոփոխությունները պայմանավորված են աշխարհաքաղաքական գործոններով: Այս պնդումը ճիշտ կլինի նաեւ հակառակ կողմից մոտենալու դեպքում՝ ներքաղաքական փոփոխություններն ազդում են միջազգային իրավիճակի վրա։ …>>>

Այդքան կտրուկ Փաշինյանը չէր եղել. Արցախում կանխվեց վտանգավորը

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին չափազանց կոշտ է արձագանքել վերջին օրերին հանրության ուշադրությանն արժանացած մի խնդրի՝ Արցախի տարբեր պաշտոնյաների հայտարարություններին, որոնք առնչվում են Հայաստանում տեղի ունեցող նախընտրական զարգացումներին եւ դրա ընթացքում Իմ քայլը դաշինքի ներկայացուցիչների որոշ հայտարարություններին:

Ավելի կոնկրետ, խոսքը Սասուն Միքայելյանի աղմկոտ հայտարարության առիթով առաջացած իրավիճակի մասին է: Հայտարարությունը գործնականում ուշադիր լսելուց կամ ընթերցելուց հետո չէր տա «դավադրապաշտական» աղմուկի պատճառ, բայց քանի որ կա բոլորովին այլ նպատակ, որը կապված է ոչ թե Հայաստանի եւ Արցախի անվտանգության, այլ խորհրդարանում մի քանի մանդատ ունենալու հետ, Միքայելյանի հայտարարությունն անմիջապես օգտագործվեց շահարկման համար: …>>>

Եվրամիությունը Համաժողովը հրավիրում է առանց Ադրբեջանի։ Թբիլիսիում Ղարաբաղը չեն ճանաչում որպես ադրբեջանական տարածք. աղմկոտ սկանդալ


Էյնուլլա Ֆատուլաև

Դեկտեմբերի 10-12-ը Թբիլիսիում կանցկացվի “Արևելյան գործընկերության” Քաղաքացիական հասարակության ֆորումի տասերորդ ամենամյա համաժողովը։ Այս մասին, հղում անելով Համաժողովի կայքին, հաղորդում է haqqin.az-ը։ 

Հիշեցնենք, որ “Արևելյան գործընկերությունը” Եվրամիության հատուկ պրոյեկտն է, որը ստեղծվել է հետխորհրդային վեց երկրների հետ ԵՄ-ի ինտեգրումը զարգացնելու նպատակով։ Այդ երկրներն են՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա և Վրաստան։ …>>>