Search results for Աբխազիա

Աբխազիայում դադարել են հավատալ նաև ռուսաստանյան արդարադատությանը

 


Իզիդա
ՃԱՆԻԱ
«Նուժնայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր
Սուխում 

 

Գնահատելով տարվա արդյունքներն՝ Աբխազիայի բնակիչներն ասում են, որ տարին հիշարժան է եղել «ուրախ» խորհրդարանական ընտրություններով, բնապահպանական խնդիրներով և չհաջողված կուրորտային սեզոնով։ Հավանաբար, հենց սրանք են 2017թ. երեք տեղեկատվական առանցքները։

Հեռացող տարում՝ մարտի 10-ին Աբխազիայում կայացած խորհրդարանական ընտրությունները թերևս ամենաաղմկահարույց և բազմամարդն էին աբխազական խորհրդարանականության ողջ պատմության ընթացքում։ Խորհրդարանի 35 տեղի համար պատգամավորի թեկնածության հայտ է ներկայացրել 156 հոգի, որոնցից 148-ը գրանցվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Պատգամավորի 114 թեկնածու առաջադրվել է ընտրողների նախաձեռնող խմբերի, իսկ 34 հոգի՝ «Միասնական Աբխազիա», «Աբխազիայի միասնության ժողովրդական ֆորում», «Աբխազիայի կոմունիստական» և «Աբխազիայի տնտեսական զարգացման» կուսակցությունների կողմից։  Ընդդիմադիր կուսակցություններն իրենց թեկնածուներին նախընտրել են առաջադրել մեծամասնական ընտրակարգով։ 148 թեկնածուներից 16-ը կանայք էին։ Էթնիկական բաշխվածությամբ՝ թեկնածուներից 125-ն աբխազ էին, 9-ը՝ հայ, 8-ը՝ ռուս, 2-ը՝ հույն, 2-ը՝ վրացի, 1-ն՝ օս և 1-ը՝ կաբարդինցի։ …>>>

Share

Աբխազիայի քաղաքացիական կազմակերպությունները


Արդա  ԻՆԱԼ
ԻՊԱ
Մարդասիրական ծրագրերի կենտրոն
Սուխում

 

Աբխազիայի քաղաքացիական կազմակերպությունների պատմությունն այնքան էլ տևական չէ, սակայն մի շարք հանգամանքներ այն բավականին հետաքրքիր են դարձնում։ Երկու տասնամյակից ավելի է՝ աբխազական հասարակության մեջ բավականին նկատելի է դարձել քաղաքացիական կազմակերպությունների (ոչ կառավարական կազմակերպություններ՝ ՈԿԿ, կամ՝ ոչ առևտրային կազմակերպություններ՝ ՈԱԿ) դերը։ Թերևս, դա մեծ մասամբ կապված է ծանր հետպատերազմական տարիներին ՈԿԿ-ների աշխուժորեն վարած բարեգործական գործունեության հետ։ Քաղաքացիական կազմակերպությունների դիրքերի ամրապնդմանը նպաստած մյուս գործոնը կապված էր Աբխազիայի՝ չճանաչված պետություն լինելու կարգավիճակից բխող խնդիրների հետ, երբ արտաքին շփումների մեծ մասը պաշտոնական մակարդակով արգելափակված էր, իսկ աբխազական ՈԿԿ-ների ներկայացուցիչներն, օգտագործելով իրենց սահմանափակ հնարավորությունները, դեպի արտաքին աշխարհ ուղիներ էին հարթում՝ տարածելով իրենց երկրի և Վրաստանի հետ հակամարտության մասին առարկայական տեղեկություններ։ Բնակչությանն ու պետությանը հրատապ կենսական խնդիրների լուծման գործում օգնելու շնորհիվ է, որ ՈԿԿ-ների և իշխանության ու հասարակության միջև ձևավորվել են բավականին կառուցողական հարաբերություններ։ Այս կարևոր հանգամանքն, անտարակույս, օգնում է դիմադրել այն գործընթացներին, որոնք Աբխազիան շրջապատող շատ այլ երկրներում արդեն հանգեցրել են հասարակական-քաղաքական դաշտից քաղաքացիական կազմակերպությունների արտամղմանը։ …>>>

Share

Աբխազիայի էներգետիկան խորը ճգնաժամի մեջ է

 

Սարքավորումների մաշվածություն, խնդիրներ Ինգուր ՀԷԿի հետ, չվճարված պարտքեր, սպառման աճ և արմատական բարեփոխման համար գումարի բացակայություն

Անահիտ Գոգորյան, Սուխում

Աբխազիայում էներգետիկ իրավիճակի և դրա հեռանկարների գնահատական՝ Աբխազիայի էներգետիկայի գլխավոր մասնագետից՝ «Չեռնոմորէներգոյի» ղեկավար Ասլան Բասարիայից:


Աբխազիան
էներգետիկան խորը ճգնաժամի մեջ է

 Դա հիմնականում երեք խնդրի հետ է կապված.

  • սարքավորումների մաշվածություն,
  • վճարումների բացակայություն,
  • և ամենագլխավորը՝ էլեկտրաէներգիայի սպառման աճ:

Սպառման աճը մեծ բարդություններ է առաջացնում, որովհետև հանրապետությունը սպառվող էլեկտրաէներգիայի հաշվառման հստակ աշխատող համակարգի ստեղծման համար ռեսուրսների պակաս է զգում: Բոլոր տներում և բնակարաններում այդպիսի հաշվառման սարքեր տեղադրելու համար մոտ 280 մլն ռուբլի (մոտ 4,5 մլն դոլար) է պահանջվում: …>>>

Share

Աբխազիա. 2016թ-ի 5 քաղաքական իրադարձությունները

 

Բոլոր հինգն ընդդիմության և նախագահի միջև սուր ճգնաժամի մասին են

Ինալ Հաշիգ, Սուխում
Լուսանկարը՝ Իբրահիմ Չկադուայի

Քաղաքական սեզոնն Աբխազիայում 2016թ-ին անցավ իշխանությունների և ընդդիմության հարատև դիմակայության պայմաններում:

Ողջ տարվա ընթացքում ընդդիմադիր ուժերի բլոկը նախագահ Ռաուլ Հաջիմբային թույլ չէր տալիս «ձանձրանալ»՝ նրանից համառորեն հրաժարական պահանջելով:

Աբխազիայի ղեկավարը չէր պատրաստվում նման բան անել, և փորձում էր գոնե ինչ-որ կերպ պայմանավորվել իր ընդդիմադիրների հետ: Տարվա վերջում փոխզիջումը գտնվեց:

…>>>

Share

Այս ամառ Աբխազիայում շատ շոգ է

 

Chanya
Իզիդա ՃԱՆԻԱ
«Նուժնայա գազետա» թերթի խմբագիր
Սուխում


Հուլիսի 10-ին Աբխազիայում անցկացվել է հանրաքվե, թեև ավելի ճիշտ կլինի ասել, որ այն չի կայացել, քանի որ հանրաքվեին մասնակցել է բնակչության շուրջ մեկ տոկոսը, և այսօր Աբխազիայում կատակում են, որ աբխազական հանրաքվեն կարող է մտնել Գինեսի ռեկորդների գիրքը։

Իհարկե, հարց է ծագում՝ ինչո՞ւ ռևանշիստական «Ամցախարա» կուսակցության նախաձեռնած հանրաքվեն արհամարհվել է հանրապետության քաղաքացիների կողմից։ Դրա համար կան բազմաթիվ պատճառներ, որոնցից ամենագլխավորն այն է, որ հանրաքվեին դրված հարցն արդիական էր միայն այդ կուսակցության մաս կազմող նախկին պաշտոնյաների համար։  …>>>

Share

Ռուսաստանի օգտին Աբխազիայի կատարած ընտրությունը կանխորոշված էր օբեկտիվ գործոններով

ChanyaԻզիդա ՃԱՆԻԱ
«Нужная газета» թերթի խմբագիր
Սուխում

Ամփոփել օրացուցային տարվա արդյունքներն այն ժամանակ, երբ քաղաքական տարին նոր է ուժի մեջ մտնում` հեշտ գործ չէ: 2014թ. մայիսին Աբխազիայում խաղաղ` առանց մեկ կրակոցի հեղափոխություն է տեղի ունեցել:

Հանցավորության բարձրագույն մակարդակը, հարաճուն կոռուպցիան, բնակչության սոցիալական պաշտպանության ցածր մակարդակը, անբավարար թոշակներն ու աշխատավարձերը, առողջապահության եւ կրթության փաստացի բացակայությունը եւ երկրի կառավարման ավտորիտար ոճը տեղի ունեցած հեղափոխության համար լավագույն նախադրյալներն էին ստեղծել:

…>>>

Share

Materik.ru – Աբխազիան` քառուղում

Վլադիմիր ԵՎՍԵԵՎ
ԱՊՀ երկրների ինստիտուտի
Կովկասի բաժնի պատասխանատու
Մոսկվա 

Աբխազիայում տեղի ունեցած բուռն իրադարձությունները կարծես թե կարողացել էին շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ուկրաինայի արեւելքում ընթացող քաղաքացիական պատերազմից: Շատերի համար դրանք հանկարծակի էին, քանի որ ընդունված էր կարծել, որ այդտեղ ամեն ինչ հանգիստ է: Իրականում, ներքին խնդիրներն անընդհատ կուտակվում էին: Դա պարբերաբար հանգեցնում էր զանգվածային ցույցերի, բայց ընդդիմության տեսակետը մշտապես անտեսվում էր: Մասնավորապես, նախագահ Անկվաբին մեղադրում էին ազգային տնտեսությունը կառավարելու անընդունակության մեջ, քանի որ հանրապետության բյուջեի ավելի քան 66%-ը կազմում էին ՌԴ տրամադրած դոտացիաները:

…>>>

Share

Անկվաբն Աբխազիան անցյալ է վերադարձրել

Իզիդա ՃԱՆԻԱ
«Нужная газета» թերթի խմբագիր
Սուխում

Մայիսի 6-ին Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հանդիպել է հանրության ներկայացուցիչների հետ: Ոչ պետական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներս չեն թողել:

Եթե դատենք ըստ Աբխազիայի օրենսդրությունում արձանագրվածի, ապա հանրության հետ հանդիպման ժամանակ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի այն խոսքերը, թե Աբխազիայում ազատության մակարդակն աննախադեպ է եւ էլ ոչ մի երկրում չկա, եւ թե ամբողջ աշխարհը նախանձում է մեր երկրում առկա խոսքի ազատությանը, ապա դրանք թերեւս այնքան էլ ստահոդ չէին հնչի:

…>>>

Share

Աբխազիայի հանրությունը Սեւ ծովի ավազանի բոլոր երկրներին կոչ է անում ձեռք չտալ ծովին՝ բնապահպանական աղետից խուսափելու համար

Իզիդա ՃԱՆԻԱ
«Нужная газета» թերթի գլխավոր խմբագիր
Սուխում 

Անկախ նավթագազային ընկերության (ԱՆԸ) եւ Աբխազիայի կառավարության միջեւ նավթի հետախուզման եւ արդյունահանման վերաբերյալ պայմանագրի կնքման մասին տեղեկությունը երկրում բնապահպանական թեմայի վերարծարծման առիթ է դարձել; Բնապահպանական խնդիրների մասին սկսել են խոսել լրագրողները, համացանցային հանրության ներկայացուցիչները, խորհրդարանի պատգամավորները եւ ընդդիմությունը։ Բայց եթե խորհրդարանում հիմնականում քննարկվում է իշխանությունների ստորագրած պայմանագրերի օրինականության հարցը, ապա հանրությունն առավելս անհանգստացած է բնապահպանական անվտանգության չափանիշներին դրանց համապատասխանությամբ։

…>>>

Share

Աբխազիայում եւ Հարավային Օսիայում անվտանգությունն անկախությունից կարեւոր է

Պաատա ԶԱՔԱՐԵԻՇՎԻԼԻ
Ազգայնականության եւ հակամարտությունների
հետազոտման ինստիտուտի տնօրեն
Թբիլիսի

Ճանաչումը կարելի է համեմատել ավանդական հասարակություններում ամուսնության արարողակարգի հետ, որը գոյություն է ունեցել` զույգը հասարակության կողմից որպես ընտանիք ճանաչել տալու համար: Դրանից հետո միայն տղամարդու եւ կնոջ միջեւ կապը դառնում էր պաշտոնական, լեգիտիմ, եւ ողջ հասարակությունը զույգը ճանաչում էր որպես ընտանիք:

…>>>

Share

Աբխազիայի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը. ինչպե՞ս դարձնել այն հաջողված եւ փոխշահավետ

Իզիդա ՃԱՆԻԱ
“Нужная газета” թերթի գլխավոր խմբագիր
Սուխում

Անցած տարին Աբխազիայի համար բացառիկ էր նշանակալից իրադարձությունների եւ մարտահրավերների առումով: Մերկացել են ներքին հարցերում եւ միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում առկա հակասությունները:

…>>>

Share