Search results for Աբխազիա

Անկվաբն Աբխազիան անցյալ է վերադարձրել

Իզիդա ՃԱՆԻԱ
«Нужная газета» թերթի խմբագիր
Սուխում

Մայիսի 6-ին Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հանդիպել է հանրության ներկայացուցիչների հետ: Ոչ պետական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներս չեն թողել:

Եթե դատենք ըստ Աբխազիայի օրենսդրությունում արձանագրվածի, ապա հանրության հետ հանդիպման ժամանակ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի այն խոսքերը, թե Աբխազիայում ազատության մակարդակն աննախադեպ է եւ էլ ոչ մի երկրում չկա, եւ թե ամբողջ աշխարհը նախանձում է մեր երկրում առկա խոսքի ազատությանը, ապա դրանք թերեւս այնքան էլ ստահոդ չէին հնչի:

…>>>

Share

Աբխազիայի հանրությունը Սեւ ծովի ավազանի բոլոր երկրներին կոչ է անում ձեռք չտալ ծովին՝ բնապահպանական աղետից խուսափելու համար

Իզիդա ՃԱՆԻԱ
«Нужная газета» թերթի գլխավոր խմբագիր
Սուխում 

Անկախ նավթագազային ընկերության (ԱՆԸ) եւ Աբխազիայի կառավարության միջեւ նավթի հետախուզման եւ արդյունահանման վերաբերյալ պայմանագրի կնքման մասին տեղեկությունը երկրում բնապահպանական թեմայի վերարծարծման առիթ է դարձել; Բնապահպանական խնդիրների մասին սկսել են խոսել լրագրողները, համացանցային հանրության ներկայացուցիչները, խորհրդարանի պատգամավորները եւ ընդդիմությունը։ Բայց եթե խորհրդարանում հիմնականում քննարկվում է իշխանությունների ստորագրած պայմանագրերի օրինականության հարցը, ապա հանրությունն առավելս անհանգստացած է բնապահպանական անվտանգության չափանիշներին դրանց համապատասխանությամբ։

…>>>

Share

Աբխազիայում եւ Հարավային Օսիայում անվտանգությունն անկախությունից կարեւոր է

Պաատա ԶԱՔԱՐԵԻՇՎԻԼԻ
Ազգայնականության եւ հակամարտությունների
հետազոտման ինստիտուտի տնօրեն
Թբիլիսի

Ճանաչումը կարելի է համեմատել ավանդական հասարակություններում ամուսնության արարողակարգի հետ, որը գոյություն է ունեցել` զույգը հասարակության կողմից որպես ընտանիք ճանաչել տալու համար: Դրանից հետո միայն տղամարդու եւ կնոջ միջեւ կապը դառնում էր պաշտոնական, լեգիտիմ, եւ ողջ հասարակությունը զույգը ճանաչում էր որպես ընտանիք:

…>>>

Share

Աբխազիայի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը. ինչպե՞ս դարձնել այն հաջողված եւ փոխշահավետ

Իզիդա ՃԱՆԻԱ
“Нужная газета” թերթի գլխավոր խմբագիր
Սուխում

Անցած տարին Աբխազիայի համար բացառիկ էր նշանակալից իրադարձությունների եւ մարտահրավերների առումով: Մերկացել են ներքին հարցերում եւ միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում առկա հակասությունները:

…>>>

Share

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում․ հին հակամարտություն և նոր նպատակներ


Սերգեյ Մ
ԱՐԿԵԴՈՆՈՎ
Պատմական գիտությունների թեկնածու,
Միջազգային գործերով ռուսաստանյան խորհրդի փորձագետ
Մոսկվա 

Ղարաբաղ և Ռուսաստան ոչ տիպային հակամարտություն

ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն ուներ և շարունակում է ունենալ զգալի դեր Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում, նախ և առաջ՝ էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման հարցում։ Մոսկվան տարածաշրջանը դիտում է որպես իր ռազմավարական շահերի համար առանձնապես կարևոր տարածություն, նախ և առաջ այն պատճառով, որ Ռուսաստանը նույնպես կովկասյան պետություն է։ Ռուսաստանյան Հյուսիսային Կովկասում գտնվում է ինը ռուսաստանյան տարածաշրջան՝ յոթ հանրապետություն և երկու երկրամաս։ Երկրի տարածքի այս հատվածում թե՛ բաց և թե՛ քողարկված հակամարտությունների մեծ մասը սերտորեն կապված է խորհրդային Անդրկովկասի նախկին հանրապետություններում ծավալված դիմակայությունների հետ և՝ ընդհակառակը։[1] …>>>

Share

Ինչ ապագա է սպասում Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացին


Թոմաս դե ՎԱԱԼ
Կարնեգի-Եվրոպա հիմնադրամի  ավագ գիտական աշխատակից

2020 թվականի ղարաբաղյան նոր պատերազմը, որն ավարտվել է Ադրբեջանի հաղթանակով, ուժերի նոր հարաբերակցություն է ստեղծել Հարավային Կովկասում և արմատապես փոխել է հայ-ադրբեջանական հակամարտության դինամիկան։

Ընդսմին, Լեռնային Ղարաբաղում դարից ավելի շարունակվող հակամարտությունը չլուծված է մնում, և միջազգային խաղաղ գործընթացը՝ միտված վերջնական խաղաղ համաձայնագրին, այս կամ այն ձևով շարունակվելու է։ …>>>

Share

Կովկասյան պատերազմում Ռուսաստանին հաջողվեց դեմոնացնել ժողովրդավարությունը

 

Michael Rubin


The National Interest

ԱՄՆ-ն, ըստ էության, հրաժարվեց Լեռնային Ղարաբաղում հակամարտության վրա ազդելու իր հնարավորությունից և թույլ տվեց Ռուսաստանին ամրապնդելու իշխանությունը տարածաշրջանում:

 Դեկտեմբերի 15, 2020

Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միացավ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին՝ բեմահարթակից դիտելու «Հայրենական պատերազմում հաղթանակը» տոնող շքերթը: Շքերթում տոնում էին Ալիևի վերջին հաջողությունը, որով նա ամրապնդել էր իր պաշտոնավարման ժառանգությունը որպես մարդ, ով Ադրբեջանին վերադարձրեց 1988-1994թթ. Լեռնային Ղարաբաղի պատերազմում Հայաստանին պարտված տարածքները։ …>>>

Share

ԵՄ-ն լուռ դիտորդ Արցախում և ակտիվ հաշտարար` ռուս-վրացական պատերազմի ժամանակ

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Վերլուծաբան

Երևան

Արցախյան երկրորդ պատերազմն այլևս իրողություն է: Այն ուժերի նոր հավասարակշռություն առաջացրեց Հարավային Կովկասում, ամրապնդեց տարածաշրջանային որոշ հսկաների դերը, նոր խաղացողներ ինտեգրեց Արցախյան հակամարտությունում, իսկ որոշներն ուղղակի մնացին լուսանցքից այն կողմ: Արցախյան պատերազմի հետաքրքիր դրվագներից էր ԵՄ-ի անգործունեությունը կամ պասիվ կեցվածքը պատերազմի ողջ ընթացքում: Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են ԵՄ-ի Արևելյան գործընկերության վեց անդամներից, ԵՄ-ն կարծես թե չէր շտապում գործնական որևէ քայլ ձեռնարկել իր անմիջական հարևանության գոտում կայունություն ու խաղաղություն հաստատելու համար: Համեմատության համար նշենք, որ Արևելյան հարևանության այլ երկրներում, ինչպիսիք Վրաստանն ու Ուկրաինան են, ԵՄ-ն միանգամայն այլ` պրոակտիվ կեցվածք  դրսևորեց: …>>>

Share

Հարավային Օսիան՝ առանց «մեծ աշխարհաքաղաքականության»

 

Սերգեյ Մարկեդոնովը՝ վերջին ինը տարիների ընթացքում հանրապետությունում ստեղծված ամենածավալուն ճգնաժամի մասին

«Կոմերսանտ»

Հարավային Օսիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին շատ չեն գրում։ Դրանք չեն պարունակում այդ տարածաշրջանի համար բնորոշ «մեծ աշխարհաքաղաքականությունը»։ Չկա ձևաչափ, որն ի դեմս համատեղ Արևմուտքի Ռուսաստանի սահմանների ուղղությամբ առաջխաղացում նախաձեռներ, իսկ Մոսկվան զսպեր ՆԱՏՕ-ի ծավալապաշտությունը հետխորհրդային հանրապետությունների հաշվին։ Սակայն կովկասյան դինամիկան հնարավոր չէ անընդհատ պայմանավորել 2008 թ «թեժ օգոստոսի» իրադարձություններով։ 12 տարի առաջ Ռուսաստանի ճանաչում ստացած Հարավային Օսիայում և Աբխազիայում  կա սեփական՝ Կրեմլի հետ կապ չունեցող ներքաղաքական օրակարգ, որը հաճախ պատշաճ ուշադրության չի արժանանում և զոհաբերվում է «լայն միջազգային համատեքստերին»։  …>>>

Share

Զսպում՝ առանց խաղաղության. ինչո՞ւ Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին մարտեր են

Պատերազմ և խաղաղություն Կովկասում




Thomas de Waal
 
Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն բավարար գործիքներ ունեն երկու կողմերին զսպելու համար, բայց ո’չ ժամանակ ունեն, ո’չ ուժեր և ո’չ էլ ցանկություն՝ Հայաստանին և Ադրբեջանին ստիպելու խաղաղություն կնքել, էլ չենք խոսում համաձայնագրի կատարումը վերահսկող խաղաղապահներ տարածաշրջան ուղարկելու մասին։

…>>>

Share

Միացո՞ւմ, թե՞ «անկախություն». իրողություններ և առասպելաբանություններ


Ալեքսանդր ՔԱՆԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Քարվաճառ
 
 

 

Արցախյան շարժումն ի սկզբանե ուներ ընդամենը մեկ նպատակ՝ Միացում։ 1989 թ. դեկտեմբերի 1-ին Միացումը ներհայաստանյան օրենսդրության տեսանկյունից դարձել էր կատարված իրողություն՝ ի հեճուկս փլուզվող ԽՍՀՄ միութենական կենտրոնի արտահայտած մերժողական դիրքորոշման։ 1990 թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրում, որն ընկած է անկախ Հայաստանի բոլոր սահմանադրությունների հիմքում, Արցախի հայությունը՝ մնացյալ Հայաստանի բնակչության հետ միասին, հանդես է եկել որպես Հայոց անկախ և ինքնիշխան պետականության հիմնադիր։ Արցախից ընտրված ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորները լիարժեք և իրավահավասար կարգավիճակով մասնակցում էին Հայաստանի ներքին քաղաքական կյանքին և օրենսդիր գործունեությանը։

…>>>

Share