Tag Archive for Արցախ

Հաշմանդամ խաղաղությունը եւ Տիգրանի՝ ֆերմա ունենալու երազանքը

Տիգրան Մկրտչյանը ծնվել է 1994թ․ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում հրադադարի հաստատումից հետո, սակայն ստիպված է ողջ կյանքում կրել պատերազմի հետեւանքները։

«Ուղղանկյունաձեւ երկաթի փոքրիկ կտոր էր, դանակով փորփրեցի՝ պայթեց»,- իր հետ կատարվածը մեկ նախադասությամբ է պատմում նա։

Մկրտչյան եղբայրները միասին էին, երբ եղավ պայթյունը. Տիգրանը կորցրեց ձախ աչքը եւ ձեռքը, իսկ փոքր եղբայրը՝ Շահենը, բեկորային վնասվածքներ ստացավ գլխին։ …>>>

Share

Ղարաբաղյան կարգավորումը 2015 թվականին

MM for mediaՄասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ
Ստեփանակերտ

2015 թվականն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր երեք կողմերի համար հագեցված էր զանգվածային միջոցառումների և համազգային քվեարկությունների անցկացման տեսանկյունից։ Ողջ տարվա ընթացքում և հատկապես ապրիլին Հայաստանի Հանրապետությունում և Արցախում անցկացվել են Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լայնածավալ ոգեկոչման արարողությունները, մայիսին տեղի են ունեցել ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները [1], հունիսին Բաքվում կազմակերպվել են առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը, նոյեմբերին Ադրբեջանում կայացել են խորհրդարանական ընտրությունները, իսկ դեկտեմբերին Հայաստանում անցկացվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
…>>>

Share

Արցախյան գլխավոր տաբուն և դրա փոխակերպումը

Tigran GrigoryanՏիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերլուծաբան
Ստեփանակերտ

Ինչպես նշում են «բիհեյվիորիստական» (վարքաբանական) խնդիրներով զբաղվող փորձագետները՝ մարդկային պահվածքը պայմանավորված չէ միայն ռացիոնալ որոշումներ կայացնելու ունակությամբ: Գրեթե բոլոր հասարակություններն  ունեն արժեքներ և ընդունելի պահվածքի չափանիշներ: Եվ գրեթե բոլոր հասարակություններն իրենց անդամներին քաջալերում, իսկ շատ դեպքերում էլ պարզապես պարտադրում են հավատարիմ լինել այդ արժեքներին ու չափանիշներին:Մշակույթները, կրոնները և հասարակությունները ուղղորդում են իրենց հետևորդների ևանդամների պահվածքն ու մտքերը համապատասխան սպասելիքներով, կանոններով և օրենքներով: Վարքագծային ուղեցույցների այդ ամբողջությունը գիտնականները նորմեր են անվանում, և տաբուներն այդ նորմերի մասն են: Վերջիններս հսկայական ազդեցություն ունեն մեր կյանքի ամենատարբեր ասպեկտների վրա: Այդ ուղեցույցների ամբողջությունից է շատ հաճախ կախված, թե մենք ինչպես ենք շփվում մարդկանց հետ, ինչ ենք հագնում, ինչ ենք ուտում և այլն: …>>>

Share

Հայ ժողովրդի օրակարգը 21-րդ դարում․ մարտահրավերներ ու սպառնալիքներ

Hrachia ArzumanyanՀրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Ռազմավարական հետազոտությունների «Աշխարհ» կենտրոնի     տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու
Ստեփանակերտ

Հայ հանրային օրակարգի շուրջ բանավեճը պետք է միանգամայն ողջունել։ Այն հույս է ներշնչում, որ այս տրամախոսության կարևորության ըմբռնումը դառնալու է ոչ միայն փորձագետների նեղ շրջանակի, այլև լայն հասարակության հետաքրքրության առարկա։ Հայոց նորագույն պատմությանն արված անգամ հպանցիկ ակնարկը ցույց է տալիս, թե որքան հաճախ էր հայությունը ներքաշվում այնպիսի հարցերի և խնդիրների քննարկման մեջ, որոնք ծավալվող իրադարձությունների ֆոնին լավագույն դեպքում անկարևոր էին, իսկ վատթարագույն դեպքում՝ բացասաբար էին ազդում Հայաստանի ապագայի վրա։  Իրավիճակը համարժեք կերպով …>>>

Share

«Արցախյան ջիհադի» հրավերը անվտանգության նոր մարտահրավեր է ստեղծում տարածաշրջանում  

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

Հայաստանի Հանրապետության տարածքից ընդամենը 700 կիլոմետր հեռավորության վրա աշխարհն առերեսվում է  21-րդ դարի անվտանգության գլխավոր սպառանլիքներից մեկի` «Իսլամական պետության» արյունոտ  և բարբարոս գործունեության հետ: Հնագույն քաղաքակրթության գոհարներն ընկնում են մեկը մյուսի ետևից, միլիոնավոր մարդկային  ճակատագրեր են խեղվում` դառնալով իսլամի ծայրահեղ չափաբաժնի գլխավոր զոհերը: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը, …>>>

Share

«Միացումը» դեռ չի կայացել

vardges-ovyan1Վարդգես ՕՎՅԱՆ
Գրող-հրապարակախոս
Ստեփանակերտ

 

1988-ի Արցախյան շարժումից, «Միացում»-ից, որի համար Արցախի ողջ հայ բնակչությունը ոտքի ելավ, անցել է 27 տարի: Գուցե թե շատ մեծ ժամանակահատված չէ 27 տարին, թերեւս նաեւ փոքր ժամանակահատված չէ հայ ժողովրդի երկու հատվածների փոխըմբռնման, իրար ճանաչելու առումով: Հատկապես երբ այդ տարիներին նաեւ պատերազմ է եղել, եւ ղարաբաղցիների հետ ուս-ուսի Հայոց այս հողակտորի ազատության համար պայքարել են նաեւ հազարավոր հայաստանցիներ: Երկու հայկական պետություն է ստեղծվել այդ տարիներին՝ իրենց նախագահներով, վարչապետներով, ԱԺ-ներով, նախարարներով: Պարբերաբար փոխայցելություններ են եղել, միջխորհրդարանական կապերի, համագործակցության մասին բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել: …>>>

Share

Օ, սպորտ, դու նաեւ ստելու լայն հնարավորություն ես ստեղծում

ANԱնահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրագրող

Ստեփանակերտ

 

Հունիսին հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցների թոփ թեման Բաքվում անցկացված եվրոպական խաղերն էին, որոնց մասնակցեցին նաեւ հայ մարզիկները:

Այս խաղերի ողջ ընթացքում հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները կարծես թե ատելության մի նոր ալիք բարձրացրեցին միմյանց նկատմամբ՝ մի կողմից հայ մարզիկների մասնակցությանն էին դեմ, չնայած հայկական կողմում էլ նման կարծիքները քիչ չէին, իսկ մյուս կողմում մտահոգվում էին հայ մարզիկների անվտանգությամբ ու մրցավարական կողմնակալությամբ: …>>>

Share