Tag Archive for ԻՊ

«Արցախյան ջիհադի» հրավերը անվտանգության նոր մարտահրավեր է ստեղծում տարածաշրջանում  

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

Հայաստանի Հանրապետության տարածքից ընդամենը 700 կիլոմետր հեռավորության վրա աշխարհն առերեսվում է  21-րդ դարի անվտանգության գլխավոր սպառանլիքներից մեկի` «Իսլամական պետության» արյունոտ  և բարբարոս գործունեության հետ: Հնագույն քաղաքակրթության գոհարներն ընկնում են մեկը մյուսի ետևից, միլիոնավոր մարդկային  ճակատագրեր են խեղվում` դառնալով իսլամի ծայրահեղ չափաբաժնի գլխավոր զոհերը: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը, …>>>

Share

Եզդիները Մերձավոր Արևելքի ճգնաժամից հետո. արևի սպասմամբ

Ագիթ ՄԻՐԶՈԵՎ
«Analytical Center for Interethnic Cooperation and Consultations» (ACICC) կազմակերպության գործադիր տնօրեն
Թբիլիսի


Տարբեր աղբյուրների համաձայն՝ տվյալ պահին աշխարհում կա շուրջ մեկ միլիոն եզդի։ Ամենախոշոր սփյուռքն Իրաքում էր՝ ավելի քան 500 հազար հոգի։ Ողջ պատմության ընթացքում այս ժողովուրդը կրոնական պատկանելության պատճառով հալածանքների է ենթարկվում։ Օրինակ, Օսմանյան կայսրությունը տարբեր տվյալներով 72 անգամ իրականացրել է եզդիների ջարդեր և ցեղասպանություն՝ ստիպելով նրանց մահմեդականություն ընդունել: …>>>

Share

Վրաստան. Ռուսաստանի և Սիրիայի միջև

Իրակլի ՃԻԽԼԱՁԵ
Լրագրող
Թբիլիսի

Համաշխարհային ահաբեկչության լրջագույն բաղադրիչներից է այսպես կոչված «Իսլամական պետությունը», որը, բնականաբար, վտանգավոր է համաշխարհային ողջ հանրության համար։  Այս վտանգն այլևայլ տարածաշրջանների դեպքում տարբեր չափով է արտահայտված։

Վրաստանի պարագայում ԻՊ-ի հարուցած ուղիղ վտանգներն ու սպառնալիքներն, ըստ իս, որոշակիորեն չափազանցված են …>>>

Share

Թուրքական արկածախնդրությունը Սիրիայում. վճարելու ժամանակը մոտ է

Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
Արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Երևան

Նախքան «արաբական գարնան» գալուստը թուրք-սիրիական հարաբերությունները ծաղկում էին ապրում: Միջպետական սերտագույն բարեկամական հարաբերությունները զուգորդվում էին երկու երկրների ղեկավարների` Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Բաշար Ասադի ու նրանց ընտանիքների միջև աշխարհին ի ցույց դրվող ընկերական հարաբերություններով:

Ամեն ինչ կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ 2011թ. մարտին «արաբական գարունը» հասավ Սիրիա: Այս երկրում, ինչպես և մի շարք այլ արաբական երկրներում, սկիզբ առավ և ԱՄՆ-ի աջակցությամբ գնալով մեծ թափ ստացավ հակակառավարական զինված շարժումը: …>>>

Share