Tag Archive for Իրան

Մերձավոր Արևելք. 2015 թվականը՝ հույսերի տարի, 2016 թվականը՝ լճացմա՞ն տարի

Anton-photoԱնտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ
Քաղաքագետ
Վորոնեժ

2015 թվականը Միջին Արևելքի՝ աշխարհի թերևս ամենաքննարկվող և վտանգավոր տարածաշրջանի, համար դարձել է հույսերի տարին։ Հույսն այն էր, որ անգամ թանկ գնով խաղաղությունն, այնուամենայնիվ, հնարավոր է։ Այս հույսը մեծ և ոչ մեծ տերությունների՝ միմյանց հետ պայմանավորվելու, գործողությունները համակարգելու և ահաբեկիչների դեմ միասնաբար հանդես գալու ջղաձիգ փորձերի պատճառ է դարձել։ Այն, որ «Իսլամական պետություն», «Ջաբաաթ ալ Նուսրա» խմբավորումները կամ դրանց ճյուղավորումներն ահաբեկիչ են, տվյալ պահին հասկանում են բոլորը կամ համարյա բոլորը։ …>>>

Share

Իրանի ազատագրումը Վիեննայում. հաջողություն հարեւանների համար

Евстратов44-300x274Անտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ
Քաղաքագետ
Վորոնեժ


Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության եւ 5+1 խմբի միջեւ ս.թ. հուլիսին Վիեննայում ստորագրված համաձայնությունն, ի հեճուկս փաստաթղթի ողջ հակասականության, բոլոր հնարավորություններն ունի դառնալու Մերձավոր Արեւելքում եւ հարակից տարածաշրջաններում նոր տնտեսական եւ աշխարհաքաղաքական իրողությունների կառուցման ելակետ: Ահռելի տնտեսական կարողությունների տեր եւ քաղաքականապես հզոր Իրանի ներուժի ապաշրջափակումը դրական եւ կայունացնող ազդեցություն կունենա Սիրիայի, Եմենի, Իրաքի եւ Աֆղանստանի վրա, կհանգեցնի հարավկովկասյան Հայաստանի եւ Վրաստանի տնտեսությունների ամրապնդմանը եւ կնվազեցնի տարածաշրջանային ապակայունացնողների՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Կատարի եւ Ադրբեջանի ագրեսիան ու քաղաքական հավակնությունները: …>>>

Share