Tag Archive for Հայաստան

2015-ը վերանայման տարի էր ԵՄ-ի հարևանության քաղաքականությունում

AnnaԱննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

Շուրջ 11 տարի է անցել «Եվրոպական հարևանության քաղաքականության» և 6 տարի՝ «Արևելյան գործընկերության» ծրագրի մեկնարկից հետո:  Հարևանների հետ հարաբերություններում 2015-ին  ԵՄ-ն որդեգրեց վերափոխման մարտավարությունը, որը հիմք նախապատրաստեց հետագա առավել արդյունավետ համագործակցության համար: Այս տարվա համար առանցքային էին երկու իրադարձություն, որոնք էլ մատնանշեցին ԵՄ-ի և հարևանների քաղաքական երկխոսության հետագա  տեսլականը: …>>>

Share

Ռուսաստանյան ռազմավարության վերանայման միտումները Հայաստանում

Davit StepanyanԴավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

Ռուսաստանն իր կովկասյան քաղաքականությունում՝ ընդհանուր առմամբ, և Հայաստանում՝ մասնավորապես, ավանդաբար հենվում էր գործող իշխանության վրա առնվազն 1991 թվականից՝ հետխորհրդային երկրների անկախության ձեռքբերումից ի վեր։ Սակայն, ելնելով ոմանց կողմից դեռևս թյուրիմացաբար Ռուսաստանի ֆորպոստ դիտվող Հայաստանի արտաքին քաղաքականության, մեղմ ասած, անկանխատեսելի լինելու հանգամանքից, Մոսկվան վերջին տարիներին սկսել է հենվել նաև գործադիր իշխանության մեջ ուղիղ ներկայացվածություն չունեցող քաղաքական կուսակցությունների վրա։ Այս միտումն առանձնակի տարողություն է ստացել 2015 թվականին։   …>>>

Share

Տան պատերից դուրս

ԼԳԲՏ այլընտրանքային դիսկուրսի ձևավորման խոչընդոտներ

 

Lusine SaghumyanԼուսինե ՍԱՂՈՒՄՅԱՆ
Անկախ հետազոտող
Երևան

Հայաստանը աչքի չի ընկնում ԼԳԲՏ անձանց` հասարակության մեջ ընդունված լինելու բարձր մակարդակով: Ավելին, հետազոտությունները (Կովկասյան Բարոմետր, Համաշխարհային արժեքների հարցում) ցույց են տալիս, որ հասարակության խիստ մեծամասնությունը (95-97%) անհանդուրժող դիրքորոշում է արտահայտում ԼԳԲՏ նկատմամբ: Նմանատիպ վերաբերմունքը պայմանավորված է մի շարք գործոններով: Խորհրդային միության տարիներին և անկախության առաջին տարիներին, մինչև Հայաստանի՝ Եվրոպական Խորհրդին անդամակցությունը (2003 թ.), Հայաստանում նույնասեռ տղամարդկանց սեռական կապը քրեորեն հետապնդելի արարք էր համարվում: Այս հանգամանքը ոչ միայն բացառում էր ԼԳԲՏ անձանց տեսանելիությունը հասարակության մեջ, այլև խոչընդոտում ԼԳԲՏ հանրային դիսկուրսի ձևավորմանը: …>>>

Share

Հայ ժողովրդի օրակարգը 21-րդ դարում․ մարտահրավերներ ու սպառնալիքներ

Hrachia ArzumanyanՀրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Ռազմավարական հետազոտությունների «Աշխարհ» կենտրոնի     տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու
Ստեփանակերտ

Հայ հանրային օրակարգի շուրջ բանավեճը պետք է միանգամայն ողջունել։ Այն հույս է ներշնչում, որ այս տրամախոսության կարևորության ըմբռնումը դառնալու է ոչ միայն փորձագետների նեղ շրջանակի, այլև լայն հասարակության հետաքրքրության առարկա։ Հայոց նորագույն պատմությանն արված անգամ հպանցիկ ակնարկը ցույց է տալիս, թե որքան հաճախ էր հայությունը ներքաշվում այնպիսի հարցերի և խնդիրների քննարկման մեջ, որոնք ծավալվող իրադարձությունների ֆոնին լավագույն դեպքում անկարևոր էին, իսկ վատթարագույն դեպքում՝ բացասաբար էին ազդում Հայաստանի ապագայի վրա։  Իրավիճակը համարժեք կերպով …>>>

Share

«Միացումը» դեռ չի կայացել

vardges-ovyan1Վարդգես ՕՎՅԱՆ
Գրող-հրապարակախոս
Ստեփանակերտ

 

1988-ի Արցախյան շարժումից, «Միացում»-ից, որի համար Արցախի ողջ հայ բնակչությունը ոտքի ելավ, անցել է 27 տարի: Գուցե թե շատ մեծ ժամանակահատված չէ 27 տարին, թերեւս նաեւ փոքր ժամանակահատված չէ հայ ժողովրդի երկու հատվածների փոխըմբռնման, իրար ճանաչելու առումով: Հատկապես երբ այդ տարիներին նաեւ պատերազմ է եղել, եւ ղարաբաղցիների հետ ուս-ուսի Հայոց այս հողակտորի ազատության համար պայքարել են նաեւ հազարավոր հայաստանցիներ: Երկու հայկական պետություն է ստեղծվել այդ տարիներին՝ իրենց նախագահներով, վարչապետներով, ԱԺ-ներով, նախարարներով: Պարբերաբար փոխայցելություններ են եղել, միջխորհրդարանական կապերի, համագործակցության մասին բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել: …>>>

Share

«Արմենիզացիա». նոր ֆենոմեն ԵՄ-ԵԱՏՄ հարաբերություններում

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երեւան

 

Մինչեւ  Մաքսային միությանը միանալու մասին ՀՀ նախագահի 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշումը պարբերաբար նշվում էր, որ Հայաստանը  բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում, որը հնարավորություն է տալիս արդյունավետորեն համագործակցել  հակադիր շահեր ունեցող տարբեր ուժային կենտրոնների հետ:  Իհարկե, հարկ է փաստել, որ դա ոչ միայն դիվանագիտական հարթակում ՀՀ-ի ցուցաբերած ճկունության, այլ նաեւ միջազգային ասպարեզում ստեղծված նպաստավոր դրության արդյունք էր, երբ  տարածաշրջանային դերակատարների շահերը պարզապես մրցակցում, այլ ոչ թե բախվում էին միմյանց:  Ասվածի վկայությունը Արեւելյան գործընկերության ծրագիրն էր: …>>>

Share

Մանկական մարտերը Հայաստանը դնում են հարավարեւելյան Ասիայի մակարդակի՞ն

Անտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ

 Քաղաքագետ

Վորոնեժ

Պրոֆեսիոնալ խառնամարտերի (այլ կերպ՝ մարտեր առանց կանոնների) նկատմամբ աճող հետաքրքրությունը բացի մարզական բաղադրիչից նաեւ կարեւոր բիզնես գործոն է, որը թույլ է տալիս սպորտի ոլորտի ձեռներեցներին գնալով ավելի ու ավելի շատ վաստակել: Եթե ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ոլորտը զարգանում է գեղեցիկ եւ ծախսաշատ շոուների, լավագույն մարտիկների հրավիրման, վճարովի հեռարձակումների կազմակերպման, գրագետ եւ ամենակարեւորը՝ օրինական մենեջմենթի ճանապարհով, ապա բարեկեցիկ երկրների սահմաններից դուրս վարվում են այլ կերպ:  Այնտեղ հետզհետե ավելի մեծ ժողովրդականություն են ձեռք բերում մանկական պրոֆեսիոնալ մրցաշարերը: …>>>

Share