Tag Archive for Ղարաբաղ

Ղարաբաղյան կարգավորումը 2015 թվականին

MM for mediaՄասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ
Ստեփանակերտ

2015 թվականն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր երեք կողմերի համար հագեցված էր զանգվածային միջոցառումների և համազգային քվեարկությունների անցկացման տեսանկյունից։ Ողջ տարվա ընթացքում և հատկապես ապրիլին Հայաստանի Հանրապետությունում և Արցախում անցկացվել են Օսմանյան Թուրքիայում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լայնածավալ ոգեկոչման արարողությունները, մայիսին տեղի են ունեցել ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները [1], հունիսին Բաքվում կազմակերպվել են առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը, նոյեմբերին Ադրբեջանում կայացել են խորհրդարանական ընտրությունները, իսկ դեկտեմբերին Հայաստանում անցկացվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
…>>>

Share

Շուշիի տպագրության զարգացման պատմությունից

азсдсдсдсдсд

Կարինե ՂՈՒԼՅԱՆ
«Մեսրոպ Մաշտոց» համալսարանի գրադարանավար
Ստեփանակերտ

 

Ինչպես հայտնի է՝ հայ գրքի տպագրությունը սկզբնավորվելով հայրենիքից հեռու, օտար ափերում՝ Վենետիկում (1512թ.), ճյուղավորվեց (Մադրաս, Կալկաթա, Վիեննա, Կ. Պոլիս, Զմյուռնիա եւ այլուր) ու միայն 1771 թվականին հասավ Էջմիածին: Հետեւաբար, Շուշին, հայ տպագրության այս կարեւորագույն օջախը, բուն Հայաստանում, Էջմիածնից հետո, ըստ հերթականության, երկրորդն էր, իսկ ամբողջ Այսրկովկասում երրորդը՝ Թիֆլիսից (1823թ.) հետո: Մեսրոպատառ առաջին գիրքը՝ «Պատմություն Սուրբ Գրոց» խորագրով, Շուշիում լույս տեսավ 1828 թվականին, շվեյցարացի քարոզիչների կողմից բացված առաջին տպարանում: …>>>

Share

Օ, սպորտ, դու նաեւ ստելու լայն հնարավորություն ես ստեղծում

ANԱնահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրագրող

Ստեփանակերտ

 

Հունիսին հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցների թոփ թեման Բաքվում անցկացված եվրոպական խաղերն էին, որոնց մասնակցեցին նաեւ հայ մարզիկները:

Այս խաղերի ողջ ընթացքում հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները կարծես թե ատելության մի նոր ալիք բարձրացրեցին միմյանց նկատմամբ՝ մի կողմից հայ մարզիկների մասնակցությանն էին դեմ, չնայած հայկական կողմում էլ նման կարծիքները քիչ չէին, իսկ մյուս կողմում մտահոգվում էին հայ մարզիկների անվտանգությամբ ու մրցավարական կողմնակալությամբ: …>>>

Share