Tag Archive for Մերձավոր Արևելք

Մերձավոր Արևելք. 2015 թվականը՝ հույսերի տարի, 2016 թվականը՝ լճացմա՞ն տարի

Anton-photoԱնտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ
Քաղաքագետ
Վորոնեժ

2015 թվականը Միջին Արևելքի՝ աշխարհի թերևս ամենաքննարկվող և վտանգավոր տարածաշրջանի, համար դարձել է հույսերի տարին։ Հույսն այն էր, որ անգամ թանկ գնով խաղաղությունն, այնուամենայնիվ, հնարավոր է։ Այս հույսը մեծ և ոչ մեծ տերությունների՝ միմյանց հետ պայմանավորվելու, գործողությունները համակարգելու և ահաբեկիչների դեմ միասնաբար հանդես գալու ջղաձիգ փորձերի պատճառ է դարձել։ Այն, որ «Իսլամական պետություն», «Ջաբաաթ ալ Նուսրա» խմբավորումները կամ դրանց ճյուղավորումներն ահաբեկիչ են, տվյալ պահին հասկանում են բոլորը կամ համարյա բոլորը։ …>>>

Share

Եզդիները Մերձավոր Արևելքի ճգնաժամից հետո. արևի սպասմամբ

Ագիթ ՄԻՐԶՈԵՎ
«Analytical Center for Interethnic Cooperation and Consultations» (ACICC) կազմակերպության գործադիր տնօրեն
Թբիլիսի


Տարբեր աղբյուրների համաձայն՝ տվյալ պահին աշխարհում կա շուրջ մեկ միլիոն եզդի։ Ամենախոշոր սփյուռքն Իրաքում էր՝ ավելի քան 500 հազար հոգի։ Ողջ պատմության ընթացքում այս ժողովուրդը կրոնական պատկանելության պատճառով հալածանքների է ենթարկվում։ Օրինակ, Օսմանյան կայսրությունը տարբեր տվյալներով 72 անգամ իրականացրել է եզդիների ջարդեր և ցեղասպանություն՝ ստիպելով նրանց մահմեդականություն ընդունել: …>>>

Share

Թուրքական արկածախնդրությունը Սիրիայում. վճարելու ժամանակը մոտ է

Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
Արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Երևան

Նախքան «արաբական գարնան» գալուստը թուրք-սիրիական հարաբերությունները ծաղկում էին ապրում: Միջպետական սերտագույն բարեկամական հարաբերությունները զուգորդվում էին երկու երկրների ղեկավարների` Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Բաշար Ասադի ու նրանց ընտանիքների միջև աշխարհին ի ցույց դրվող ընկերական հարաբերություններով:

Ամեն ինչ կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ 2011թ. մարտին «արաբական գարունը» հասավ Սիրիա: Այս երկրում, ինչպես և մի շարք այլ արաբական երկրներում, սկիզբ առավ և ԱՄՆ-ի աջակցությամբ գնալով մեծ թափ ստացավ հակակառավարական զինված շարժումը: …>>>

Share