Tag Archive for Ռուսաստան

Մերձավոր Արևելք. 2015 թվականը՝ հույսերի տարի, 2016 թվականը՝ լճացմա՞ն տարի

Anton-photoԱնտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ
Քաղաքագետ
Վորոնեժ

2015 թվականը Միջին Արևելքի՝ աշխարհի թերևս ամենաքննարկվող և վտանգավոր տարածաշրջանի, համար դարձել է հույսերի տարին։ Հույսն այն էր, որ անգամ թանկ գնով խաղաղությունն, այնուամենայնիվ, հնարավոր է։ Այս հույսը մեծ և ոչ մեծ տերությունների՝ միմյանց հետ պայմանավորվելու, գործողությունները համակարգելու և ահաբեկիչների դեմ միասնաբար հանդես գալու ջղաձիգ փորձերի պատճառ է դարձել։ Այն, որ «Իսլամական պետություն», «Ջաբաաթ ալ Նուսրա» խմբավորումները կամ դրանց ճյուղավորումներն ահաբեկիչ են, տվյալ պահին հասկանում են բոլորը կամ համարյա բոլորը։ …>>>

Share

Ռուսաստանյան ռազմավարության վերանայման միտումները Հայաստանում

Davit StepanyanԴավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

Ռուսաստանն իր կովկասյան քաղաքականությունում՝ ընդհանուր առմամբ, և Հայաստանում՝ մասնավորապես, ավանդաբար հենվում էր գործող իշխանության վրա առնվազն 1991 թվականից՝ հետխորհրդային երկրների անկախության ձեռքբերումից ի վեր։ Սակայն, ելնելով ոմանց կողմից դեռևս թյուրիմացաբար Ռուսաստանի ֆորպոստ դիտվող Հայաստանի արտաքին քաղաքականության, մեղմ ասած, անկանխատեսելի լինելու հանգամանքից, Մոսկվան վերջին տարիներին սկսել է հենվել նաև գործադիր իշխանության մեջ ուղիղ ներկայացվածություն չունեցող քաղաքական կուսակցությունների վրա։ Այս միտումն առանձնակի տարողություն է ստացել 2015 թվականին։   …>>>

Share

Վրաստան. Ռուսաստանի և Սիրիայի միջև

Իրակլի ՃԻԽԼԱՁԵ
Լրագրող
Թբիլիսի

Համաշխարհային ահաբեկչության լրջագույն բաղադրիչներից է այսպես կոչված «Իսլամական պետությունը», որը, բնականաբար, վտանգավոր է համաշխարհային ողջ հանրության համար։  Այս վտանգն այլևայլ տարածաշրջանների դեպքում տարբեր չափով է արտահայտված։

Վրաստանի պարագայում ԻՊ-ի հարուցած ուղիղ վտանգներն ու սպառնալիքներն, ըստ իս, որոշակիորեն չափազանցված են …>>>

Share

«Արմենիզացիա». նոր ֆենոմեն ԵՄ-ԵԱՏՄ հարաբերություններում

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երեւան

 

Մինչեւ  Մաքսային միությանը միանալու մասին ՀՀ նախագահի 2013թ. սեպտեմբերի 3-ի որոշումը պարբերաբար նշվում էր, որ Հայաստանը  բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում, որը հնարավորություն է տալիս արդյունավետորեն համագործակցել  հակադիր շահեր ունեցող տարբեր ուժային կենտրոնների հետ:  Իհարկե, հարկ է փաստել, որ դա ոչ միայն դիվանագիտական հարթակում ՀՀ-ի ցուցաբերած ճկունության, այլ նաեւ միջազգային ասպարեզում ստեղծված նպաստավոր դրության արդյունք էր, երբ  տարածաշրջանային դերակատարների շահերը պարզապես մրցակցում, այլ ոչ թե բախվում էին միմյանց:  Ասվածի վկայությունը Արեւելյան գործընկերության ծրագիրն էր: …>>>

Share