Tag Archive for Սիրիա

Վրաստան. Ռուսաստանի և Սիրիայի միջև

Իրակլի ՃԻԽԼԱՁԵ
Լրագրող
Թբիլիսի

Համաշխարհային ահաբեկչության լրջագույն բաղադրիչներից է այսպես կոչված «Իսլամական պետությունը», որը, բնականաբար, վտանգավոր է համաշխարհային ողջ հանրության համար։  Այս վտանգն այլևայլ տարածաշրջանների դեպքում տարբեր չափով է արտահայտված։

Վրաստանի պարագայում ԻՊ-ի հարուցած ուղիղ վտանգներն ու սպառնալիքներն, ըստ իս, որոշակիորեն չափազանցված են …>>>

Share

Թուրքական արկածախնդրությունը Սիրիայում. վճարելու ժամանակը մոտ է

Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ
Արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Երևան

Նախքան «արաբական գարնան» գալուստը թուրք-սիրիական հարաբերությունները ծաղկում էին ապրում: Միջպետական սերտագույն բարեկամական հարաբերությունները զուգորդվում էին երկու երկրների ղեկավարների` Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Բաշար Ասադի ու նրանց ընտանիքների միջև աշխարհին ի ցույց դրվող ընկերական հարաբերություններով:

Ամեն ինչ կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ 2011թ. մարտին «արաբական գարունը» հասավ Սիրիա: Այս երկրում, ինչպես և մի շարք այլ արաբական երկրներում, սկիզբ առավ և ԱՄՆ-ի աջակցությամբ գնալով մեծ թափ ստացավ հակակառավարական զինված շարժումը: …>>>

Share