Tag Archive for Ստեփանակերտ

«Միացումը» դեռ չի կայացել

vardges-ovyan1Վարդգես ՕՎՅԱՆ
Գրող-հրապարակախոս
Ստեփանակերտ

 

1988-ի Արցախյան շարժումից, «Միացում»-ից, որի համար Արցախի ողջ հայ բնակչությունը ոտքի ելավ, անցել է 27 տարի: Գուցե թե շատ մեծ ժամանակահատված չէ 27 տարին, թերեւս նաեւ փոքր ժամանակահատված չէ հայ ժողովրդի երկու հատվածների փոխըմբռնման, իրար ճանաչելու առումով: Հատկապես երբ այդ տարիներին նաեւ պատերազմ է եղել, եւ ղարաբաղցիների հետ ուս-ուսի Հայոց այս հողակտորի ազատության համար պայքարել են նաեւ հազարավոր հայաստանցիներ: Երկու հայկական պետություն է ստեղծվել այդ տարիներին՝ իրենց նախագահներով, վարչապետներով, ԱԺ-ներով, նախարարներով: Պարբերաբար փոխայցելություններ են եղել, միջխորհրդարանական կապերի, համագործակցության մասին բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել: …>>>

Share

Օ, սպորտ, դու նաեւ ստելու լայն հնարավորություն ես ստեղծում

ANԱնահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրագրող

Ստեփանակերտ

 

Հունիսին հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցների թոփ թեման Բաքվում անցկացված եվրոպական խաղերն էին, որոնց մասնակցեցին նաեւ հայ մարզիկները:

Այս խաղերի ողջ ընթացքում հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները կարծես թե ատելության մի նոր ալիք բարձրացրեցին միմյանց նկատմամբ՝ մի կողմից հայ մարզիկների մասնակցությանն էին դեմ, չնայած հայկական կողմում էլ նման կարծիքները քիչ չէին, իսկ մյուս կողմում մտահոգվում էին հայ մարզիկների անվտանգությամբ ու մրցավարական կողմնակալությամբ: …>>>

Share