Tag Archive for օրակարգ

Հանրային կոնսենսուսը որպես ուղիղ ճանապարհ

IMG_0518Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
“Անալիտիկոն” հանդեսի խմբագիր
Ստեփանակերտ


«Հուսալքված» Մեծեր

Քրիստոսի ծննդից մոտ 5 դար հետո հայոց պատմահայր Մովսես Խորենացին գրել է իր հանրահայտ «Ողբը»: Այնտեղ տրված գնահատականներին ծանոթ ենք դեռեւս աշակերտական նստարանից. ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, փողով ընտրված, կրոնավորները՝ կեղծավոր, ցուցամոլ, պատվասեր, քան աստվածասեր, աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, դատավորները՝ կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, իշխանները՝ հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, «եւ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած»: Ու որպես դատավճիռ՝ «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ»: …>>>

Share

Հայ ժողովրդի օրակարգը 21-րդ դարում․ մարտահրավերներ ու սպառնալիքներ

Hrachia ArzumanyanՀրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Ռազմավարական հետազոտությունների «Աշխարհ» կենտրոնի     տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու
Ստեփանակերտ

Հայ հանրային օրակարգի շուրջ բանավեճը պետք է միանգամայն ողջունել։ Այն հույս է ներշնչում, որ այս տրամախոսության կարևորության ըմբռնումը դառնալու է ոչ միայն փորձագետների նեղ շրջանակի, այլև լայն հասարակության հետաքրքրության առարկա։ Հայոց նորագույն պատմությանն արված անգամ հպանցիկ ակնարկը ցույց է տալիս, թե որքան հաճախ էր հայությունը ներքաշվում այնպիսի հարցերի և խնդիրների քննարկման մեջ, որոնք ծավալվող իրադարձությունների ֆոնին լավագույն դեպքում անկարևոր էին, իսկ վատթարագույն դեպքում՝ բացասաբար էին ազդում Հայաստանի ապագայի վրա։  Իրավիճակը համարժեք կերպով …>>>

Share

Հանրային օրակարգի հիմնահարցը հայ ժամանակակից փոխակերպվող հասարակությունում

Movses DenirchyanՄովսես ԴԵՄԻՐՃՅԱՆ
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԵՊՀ
Երևան

Որևէ հասարակության քաղաքական կյանքում հանրային օրակարգի առկայությունը կատարում է բանակցությունների և համաձայնությունների միջոցով մարդկանց և ռեսուրսները միավորելու և օրակարգային խնդիրների լուծմանը նպատակային ծառայեցնելու կարևոր գործառույթ: Սակայն հանրային օրակարգի ձևավորումը, որքան էլ նպատակահարմար կամ անհրաժեշտ լինի, երկարատև գործ է և կախված է առավելապես երկու երևույթներից՝ քաղաքականությունից և հանրային մշակույթից: …>>>

Share

«Հանրային օրակարգ» եզրի պատմական ու բովանդակային ուրվագծման փորձ

Ara NedolyanԱրա ՆԵԴՈԼՅԱՆ
Հրապարակախոս
Երևան

Հասկանալու համար, թե ինպիսին պետք է լինի Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքի մասնակից սուբյեկտների կողմից առաջարկվող, ձևավորվող այն տեսլականը, ծրագիրը, ինքնաբնութագրումը, որը կկարողանա գնահատվել հասարակության կողմից իբրև «հանրային օրակարգ», նկատենք սկզբից, թե հասարակական զարգացման ինչպիսի օրակարգ է առաջարկվել ու պարտադրվել Հայաստանին իշխանության կողմից: Երկրաչափորեն՝ այդ օրակարգը (կամ համակարգը), եղել է բրգաձև՝ վերեևում այն 40, թե 400,  ընտանիքանոց կամ անհատանոց ընտրանին, որը հսկում է երկրի տնտեսական կյանքը և հետևաբար՝ բոլոր մնացածների առօրյան: …>>>

Share