Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Աբխազիայի էներգետիկան խորը ճգնաժամի մեջ է

marut
January 2017

 

Սարքավորումների մաշվածություն, խնդիրներ Ինգուր ՀԷԿ–ի հետ, չվճարված պարտքեր, սպառման աճ և արմատական բարեփոխման համար գումարի բացակայություն

Անահիտ Գոգորյան, Սուխում

Աբխազիայում էներգետիկ իրավիճակի և դրա հեռանկարների գնահատական՝ Աբխազիայի էներգետիկայի գլխավոր մասնագետից՝ «Չեռնոմորէներգոյի» ղեկավար Ասլան Բասարիայից:


Աբխազիան
էներգետիկան խորը ճգնաժամի մեջ է

 Դա հիմնականում երեք խնդրի հետ է կապված.

  • սարքավորումների մաշվածություն,
  • վճարումների բացակայություն,
  • և ամենագլխավորը՝ էլեկտրաէներգիայի սպառման աճ:

Սպառման աճը մեծ բարդություններ է առաջացնում, որովհետև հանրապետությունը սպառվող էլեկտրաէներգիայի հաշվառման հստակ աշխատող համակարգի ստեղծման համար ռեսուրսների պակաս է զգում: Բոլոր տներում և բնակարաններում այդպիսի հաշվառման սարքեր տեղադրելու համար մոտ 280 մլն ռուբլի (մոտ 4,5 մլն դոլար) է պահանջվում:

Աբխազիան 80%-ով սնուցվում է մեկ բարձրավոլտ գծի միջոցով, որը կոչվում է «շառավղային սխեմա»: Այն Գալի շրջանի անկումային ՀԷԿ-1-ից հասնում է մինչև Ռուսաստանի հետ սահման: Եվ վերջին տարիներին այդ գլխավոր գիծը մեծապես ծանրաբեռնված է:

Դրա հիմնական հատվածը «Աչգուարա» գիծն է, որը միացնում է անկումային ՀԷԿ-1-ը «Թկուարչալ  կոնդենսացիոն էլեկտրակայանի» ենթակայանին: Այն ստեղծվել է 1958թ-ին, և դրանով այժմ 274 ՄՎտ է անցնում այն դեպքում, որ նույնիսկ նոր ենթակայանի համար նորման չպետք է գերազանցի 260 ՄՎտ-ը:

Էլեկտրահաղորդման նոր գծերի կառուցման համար 3,5-4 մլրդ ռուբլի [մոտ 66 մլն դոլար է անհրաժեշտ]: Սակայն «Չեռնոմորէներգոն» այդպիսի միջոցներ չունի: Այն պետությունից արդեն երկու վարկ է վերցրել էլեկտրաէներգիայի գործող համակարգը պահպանելու համար. 2015-ին՝ 50 մլն ռուբլի [մոտ 815 հազար դոլար], 2016-ին՝ 25 մլն ռուբլի [մոտ 400 հազար դոլար]:

Ինչպե՞ս փոխել իրավիճակն էներգետիկայի ոլորտում: Տնտեսել

Շատ բան է կախված ոչ միայն «Չեռնոմորէներգոյից»,այլ նաև բաժանորդներից: Համատեղ ուժերով կարելի է իրավիճակը փոխել դեպի լավը. տնտեսել գոնե ամենաշատ սպառում ենթադրող ժամանակահատվածներում՝ ձմռանն ու ամռանը, այն շրջաններում, որտեղ զբոսաշրջությունն է զարգանում: Այդպիսի հիմնական սպառողներ են Գագրայի, Գուդաութի և Գուլրիպշի շրջանները:

Ամանորյա առօրյա

Բոլոր վթարային բրիգադները բերվել են զգոնության բարձր վիճակի: «Չեռնոմորէներգոյի» 9 մասնաճյուղ ուժեղացված ռեժիմով է աշխատում: Դեկտեմբերի 27-ից Աբխազիայի արևմտյան հատվածը, պայմանավորվածության համաձայն, էլեկտրաէներգիա է ստանում Ռուսաստանից, իսկ արևմտյան Աբխազիան՝ Ինգուրի ՀԷԿ-ից: Այսպես է լինելու հունվարի առաջին շաբաթը: Դա թույլ կտա նվազեցնել «Աչգուարա» բարձրավոլտ գծի ծանրաբեռնվածությունը:

Ինգուրի ՀԷԿ

Այսօրվա դրությամբ, Ջվարի ջրամբարում ջրի մակարդակը 465մ է: Դա 6 մետրով պակաս է, քան նախորդ տարի այն դեպքում, որ ջրի ներհոսքի հետ խնդիրներ այս տարի չեն եղել, ի տարբերություն նախորդ տարվա:

Ներկայիս ցածր մակարդակն ուղղակիորեն կապված է միևնույն խնդրի հետ՝ էներգիայի ավելացած սպառման: Ջրամբարում եղած ջրի պաշարի պարագայում Աբխազիան ձմեռը հանգիստ անցկացնելու համար օրվա ընթացքում միջինում կարող է սպառել 6 մլն կՎտ-ից ոչ ավել:

Սակայն այժմ հանրապետությունը միջինում օրական 8,5 մլն կՎտ է սպառում:

Բնականաբար, էլեկտրաէներգիայի պակասորդ է առաջանում: Ինչպես նախորդ ձմռանը հնարավոր չեղավ հովհարային անջատումներից զերծ մնալ, այս տարի նույնպես հնարավոր չի լինի:

Ինգուրի ՀԷԿ-ում 2017թ-ին պլանավորվում է ջրի դատարկման և 16 կմ երկարություն ունեցող ջրաթեք թունելի մշտադիտարկման աշխատաքներ անցկացնել: Տասը տարուց ավել այստեղ ոչ մի աշխատանք չի իրականացվել, չնայած որ պետք է անցկացնել 5 տարին մեկ:

Աշխատանքները կսկսվեն փետրվարի 15-ից և կշարունակվեն մինչև մարտի 15-ը: Այդ ժամանակահատվածում Ինգուրի ՀԷԿ-ը էլեկտրաէներգիա չի արտադրի, և Աբխազիան էլեկտրաէներգիա կստանա Ռուսաստանից:

Հիմա Ռուսաստանի և Վրաստանի էներգետիկ մասնագետների հետ ակտիվ բանակցություններ են ընթանում տեխնիկական և ֆինանսական հարցերի շուրջ:

Բացի այդ, խնդիրներ կան նաև ամբարտակի հետ. հիմքի փլուզում է տեղի ունենում, բացի այդ, սարքավորումներն են մաշվել:

Բարեփոխումներ

Նախկինում լույսի դիմաց վճարումների եկամտի մի մասը շրջաններում էր մնում, մի մասն էլ փոխանցվում էր «Չեռնոմորէներգոյին»: Սակայն հիմա նոր ընկերություն է ստեղծվել՝ «Էներգասպառումը», որը հավաքագրում է էլեկտրաէներգիայի դիմաց բոլոր վճարումները:

Ի՞նչ դա տվեց: Առաջին հերթին, ֆինանսների վերաբաշխում: Կան աղքատ և հարուստ շրջաններ, և վճարումներից ստացված եկամուտը զգալիորեն տարբերվում է:

Այն շրջաններում, որտեղ խնդիրներ կային էլեկտրաէներգիայի վճարները հավաքելու հետ, ինչպես նաև այն վայրերում, որտեղ ավելի քիչ բաժանորդ կա, իրավիճակներ էին լինում, երբ մարդկանց 6-8 ամիս աշխատավարձ չէին տալիս: Այն բանից հետո, երբ 2015թ-ի սկզբին բարեփոխումներ սկսեցին իրականացվել, 2-3 ամսվա ընթացքում մարվեցին աշխատավարձային բոլոր պարտքերը:

Էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու խնդիրը

Առանձնացվել են այն բաժանորդները, որոնք օգտվել են էլեկտրացանցերի ապօրինի միացումից, խոսքը գնում է ինչպես մասնավոր առևտրային կառույցների (հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ, ձեռնարկություններ), այնպես էլ քաղաքացիների մասին:

Գագրայի շրջանում 3-4 ամիս ստուգումներ են անցկացվել, և դա որոշակի արդյունք է տվել: Շրջանում չվճարողների հսկայական թիվ է բացահայտվել: Փաստաթղթերով՝ սովորական բնակելի տուն է մեկ ընտանիքի համար: Իրականում՝ վերելակով հյուրանոց:

Այժմ նման գործընթաց է գնում նաև Սուխումում: Այստեղ մեծ թվով ապօրինի էլեկտրաէներգիա սպառող առևտրային օբյեկտներ կան, և դրանք կամ չեն վճարում էլեկտրաէներգիայի դիմաց, կամ վճարում են հարկ եղածի չնչին մասը:

Չվճարողներին անջատում են էլեկտրամատակարարումից, դա ամենաարդյունավետ միջոցն է: Սակայն այդ գործընթացը համակարգի վերածելու համար «Չեռնոմորէներգոն» բավականաչափ միջոցներ չունի:

Փոքր էլեկտրակայաններն ու արևային էներգիան շահեկան չեն Աբխազիայի համար

Աբխազիայում 24 մինի-ՀԷԿ է կառուցվել, սակայն աշխատում է ընդամենը 3-ը. երկուսը՝ Կոդորի կիրճում, մեկը՝ բարձրադիր Պսխու գյուղում:

Մնացած ՀԷԿ-երի համար նույնիսկ հիդրատեխնիկական կառույց չի մնացել:

Եվ հարցը բաց է մնում. արդյո՞ք արժե դրանք վերականգնել:

2015թ-ի հունվարից մինչև 2016թ-ի փետրվար «Չեռնոմորէներգոյի» տնտեսության ամբողջական գույքագրում է կատարվել: Ձմեռային ժամանակահատվածում Աբխազիան մոտավորապես 390 ՄՎտ էլեկտրաէներգիա է սպառում, իսկ բոլոր փոքր ՀԷԿ-երի գումարային հզորությունը, եթե դրանք վերականգնվեն, մոտ 5 ՄՎտ է լինելու: Բացի այդ, լինելու են սպասարկման և անձնակազմի ծախսեր:

Աբխազիայում նպատակահարմար չէ նաև արևային մարտկոցների օգտագործումը, քանի որ արևային էլեկտրաէներգիան մի քանի անգամ ավելի թանկ է, քան հիդրաէներգետիկան:

 

JAMnews-ի դոսյե 

  •  Ինգուրի ՀԷԿ–ը (վրացական անվանումը՝ Ինգուրիի ՀԷԿ) գործարկվել է 1978թ–ին, տեղակայված է անմիջապես վրաց–աբխազական կոնֆլիկտի գոտում և վերահսկվում է երկու կողմից էլ. ջրամբարն ու ջրաթեք թունելի մի մասը գտնվում է վրացական կողմում, թունելի մյուս մասը, ՀԷԿ–ի շենքն ու անկումային ՀԷԿ–երը՝ աբխազական:
  •  Այն միակ վրաց–աբխազական համատեղ նախագիծն է: Կողմերը միասին են կառավարում ՀԷԿ–ը և կիսում են դրա արտադրած էլեկտրաէներգիան, ինչն անխուսափելի է դարձնում համագործակցությունն ու հաճախակի շփումը:
  •  ՀԷԿ–ի բարձրությունը 271,5 մ է, երկարությունը՝ 800 մ, այն աշխարհի խոշորագույն կամարավոր բետոնային ամբարտակներից է: 2014թ–ին միջազգային կազմակերպությունների միջոցներով ավարտին է հասցվել ՀԷԿ հերթական մասշտաբային վերականգնողական աշխատանքը, որը փուլ առ փուլ է իրականացվել: Դա թույլ է տվել չդադարեցնել կայանի աշխատանքը:
  •  Սակայն սպասվող պարտադիր վերականգնողական աշխատանքները կպահանջեն մի քանի ամսով կանգնեցնել ՀԷԿ–ը: Դա նշանակում է, որ Սուխումն ու Թբիլիսին ոչ միայն համատեղ ուժերով պետք է միջոցներ գտնեն դրա վերանորոգման համար, այլ նաև այդ ամիսների համար էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ գտնեն:

Հոդվածում արտահայտած մտքերն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:

Հրապարակվել է 04.01.2017

 

JAMnews

Նմանատիպ  նյութեր

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի հայաթափումը. նոր մարտահրավերներ

October 2023

2023 թվականի սեպտեմբերի վերջը, 44-օրյա պատերազմից երեք տարի անց, Պատմության մեջ կմտնի որպես Արցախի հայաթափման ժամանակաշրջան, որին նախորդել է Ադրբեջանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Հայաստանի ռազմավարական շրջադարձը. ընտրությու՞ն, թե՞ կոնյունկտուրային մանևրներ
  • Հայաստանը` պարադոքսների էպիկենտրոնում
  • Խաղաղությունը և նրա հակառակորդները

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.