Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Միացու՞մ, թե անջատու՞մ. հայացք՝ միջազգային լույսի ներքո

hghazaryan
December 2019


  • Արա ՊԱՊՅԱՆ
    2000-2006 թթ. Կանադայում Հայաստանի դեսպան,
    «Մոդուս վիվենդի կենտրոն» ՀԿ հիմնադիր և ղեկավար
    Երևան

Արցախի քաղաքական ճակատագրի հարցում հայ հասարակությունը ներկայումս բաժանված է երկու հատվածի՝ Արցախը որպես Հայաստանի Հանրապետության մաս, այն է՝ մարզ կամ մարզեր, դիտարկողներ և Արցախը որպես անկախ, ես կասեի՝ Հայաստանից անջատ դիտարկողներ: Ինչու՞ անջատ և ոչ անկախ: Որովհետև, եթե մինչև իսկ Արցախը de jure անջատ լինի, միևնույն է՝ այն, բազմաթիվ առարկայական պատճառներով, չի կարող անկախ լինել: Այն  լինելու է կա՛մ Հայաստանի Հանրապետության, կա՛մ Ռուսաստանի Դաշնության, կա՛մ Ադրբեջանական Հանրապետության խնամակալության ներքո, այսինքն՝ պրոտեկտորատը:  

Եկեք միջազգային իրավունքի լույսի ներքո համառոտակի քննության ենթարկենք երկու մոտեցումները և փորձենք հասկանալ հայ ժողովրդի՝ առաջին հերթին նրա արցախյան հատվածի, համար նախընտրելի տարբերակը:

Առաջին. Պայմանական ասած անկախականները, որոնք իրականության մեջ անջատողականներ են՝ սեպարատիստներ, հաճախ անկախ պետականությունը ներկայացնում են որպես ժամանակավոր լուծում, որպես հանգրվան վերջնական միասնության ճանապարհին: Առաջին հայացքից մոտեցումը խելամիտ է թվում, մինչև իսկ քաղաքականապես գայթակղիչ: Սակայն այս մոտեցման կողմնակիցները փորձ չեն անում նորագույն պատմությունից գոնե մի օրինակ բերել, երբ առանձին կայացած երկու պետություններ ի վերջո բարեհաջող միավորվել են: Ընդսմին, հակառակը փաստող բազմաթիվ դեպքեր շատ ունենք: Օրինակ, Չեռնոգորիայի կայացումը Սերբիայից անջատ, Հոնգ Կոնգի բնակչության ընդդիմությունը միավորվելու մայր Չինաստանին, երկու տասնյակից ավել արաբական երկրների գոյությունը և իրար եղբայրական Ուկրաինայի ու Ռուսաստանի Դաշնության զինված հակամարտությունը, և այլն:

Երկրորդ. Արցախի անկախության կողմնակիցները, առանց որևէ կռվանի, առանց որևէ հիմնավորման, Արցախի անկախության ճանաչումը ներկայացնում են որպես ավելի հեշտ իրագործելի, քան նրա միացումը Հայաստանին: Միանգամայն չփաստարկված և մոլորյալ տեսակետ: Արցախի միացումը Հայաստանի Հանրապետությանը որևէ այլ երկրից որևէ գործողություն չի պահանջում՝ ո՛չ հայտարարության ձևով, ո՛չ գործողության, քանի որ այդ հարցը, այն է՝ սահմանի փոփոխությունը, վերաբերում է միմիայն սահմանակից երկու երկրներին՝ Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանական Հանրապետությունը: Սրան հակառակ՝ Արցախի Հանրապետությանը, միջազգային  համայնքի լիիրավ անդամ դառնալու համար, առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրության 4.2 հոդվածով, անհրաժեշտ է 97 երկրի ճանաչում, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Չինաստանի կողմից: Անվիճելիորեն անհասանելի նպատակ:

Նաև ուզում եմ ընդգծել, որ ընդհանրապես ճանաչման կամ անկախության գաղափարը էապես գերագնահատվում է պայմանական ասած «անկախականների» կողմից: Ճանաչված լինելը չի կարող և երբեք էլ չի պաշտպանել որևէ երկիր արտաքին հարձակումներից: Վկա վերջին երկու տասնամյակի մի շարք դեպքեր՝ Իրաքի հարձակումը Քուվեյթի վրա, Թուրքիայի պարբերական ներխուժումերը Սիրիայի տարածք և դրա ռազմակալումը, ռուսաստանյան կողմից Ղրիմի անեքսիան (բռնակցումը) և նրա զորքերի առկայությունը Ուկրաինայի տարածքում:

Պետականության ճանաչումը պարզապես տվյալ պետությանը հնարավորություն է տալիս ձեռք բերել միջազգային ինքնություն և իրավա-պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել իրեն ճանաչած երկրների հետ: Միայն այդքանը: Իսկ արդյո՞ք դա է մեզ պետք:

Հիմա կարևորի մասին՝  անկախության հայեցակարգի մեջ կա շատ ավելի լուրջ թերություն, ես կասեի՝ բնածին արատ, որը սպանում է հայեցակարգը: Ակնհայտ է, որ Արցախի անկախությունը կարող է հռչակվել և կայանալ միմիայն ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Իսկ այդ սկզբունքը տվյալ պարագայում և ներկայիս բանակցային տրամաբանության մեջ իրագործելի է միմիայն այն տարածքներում, որտեղ հակամարտության սկզբնավորման պահին,  այն է՝ 1988-89 թթ., հայերը կազմել են մեծամասնություն, այսիքն՝ ԼՂԻՄ-ի սահմաններում: Հարցին նման մոտեցման դեպքում չկա միջազգային իրավունքի որևէ  սկզբունք, որով կհիմնավորվի և որի վրա կխարսխվի Արցախի Հանարապետություն հավակնությունը և իրավատիրությունը ԼՂԻՄ-ի շրջակա տարածքների վրա: Ասեմ, որ յուրաքանչյուր սահմանադրություն, այդ թվում նաև Արցախի Հանրապետության սահմանադրությունը, միջազգային  իրավունքի կողմից դիտարկվում է որպես միակողմանի փաստաթուղթ – unilateral act: Իսկ այսպիսիները միջազգային իրավունքի մեջ կարող են ստեղծել պարտավորություն, բայց ոչ իրավունք:

Հիմա ամենակարևորի մասին՝ ի՞նչ պետք է անել:

Գործողությունները պետք է կատարվեն երկու մակարդակի վրա: Առաջին մակարդակում, այն է՝ գործնական դաշտում, պետք է շարունակել ու ավարտին հասցնել 1988-91 թթ. սկսված և բարեհաջող առաջացած, բայց դավադրաբար ընդհատված միացյալ հայկական պետության կերտումը: Այսինքն, պետք է քայլ առ քայլ, առանց աղմուկի, ծնծղաների ու շեփորի, բայց հետևողականորեն և համառորեն վերացնել բոլոր այն կառույցները, իրավական ակտերը և գործնական պրակտիկան, որոնք խոչընդոտում են հայոց միասնական պետության կայացմանը: Միացյալ Հայաստանի համար ոչ մի նոր հայտարության կամ նոր իրավական գործողության կարիք չկա՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը միանգամայն բավարար հիմք է նման գործողությունների համար:

Պատերազմի վտանգով սպառնացող «անկախականներին» ուզում եմ ասել, որ որևէ պետության կողմից Արցախի Հանրապետություն ճանաչումը, որն, իհարկե, անհնարինության ոլորտից է, շատ ավելի մեծ պատերազմի վտանգ է իր մեջ պարունակում, քան վերոհիշյալ անաղմուկ և ոչ ջղաձիգ գործողությունները: Ավելին, ենթադրյալ ճանաչման գործընթացը պարբերական բնույթ է կրելու, հետևաբար՝ նման վտանգը ևս լինելու է պարբերական ու կրկնվող:

Երկրորդ մակարդակում անհրաժեշտ է փոխել բանակցային ողջ գործընթացի տրամաբանությունը, հիմքը, պատումը (narrative) և հակամարտության ժամանակային ընդգրկումն ու տարածքային ներառումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ներսովետական, բոլշևիկաստալինյան, թուրք-ռուսական իրավաքաղաքական դաշտից տեղափոխել միջազգային իրավունքի դաշտ, այն է՝ տեսնել, թե ժամանակի միջպետական իրավասու կառույցները և միջազգային համայնքը, մասնավորապես՝  Ազգերի լիգան, հակամարտության սկզբնավորման պահին՝ 1918-21 թթ., ինչպիսին էին և  ի՞նչ մոտեցում էին որդեգրած եղել Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշման հարցում:  Այստեղ վճռորոշ դեր կարող է ունենալ Ազգերի լիգայի խորհրդի կողմից ստեղծված՝ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի 1920թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը:

Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հանդես գա որպես պատվիրատու և միջազգային իրավունքի՝ աշխարհում  հայտնի լավագույն երեք մասնագետի պատվիրի Իրավական գնահատական (Legal Assement) տալ հետևյալ հարցին՝ արդյո՞ք 1920 թ. ապրիլին Ադրբեջանական Հանրապետության և նույն տարի նոյեմբեր-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության ռազմակալումը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում և օկուպացիա՝ ըստ այս բառի միջազգային իրավական ըմբռնման:

Վստահաբար, պատասխանը լինելու  է դրական՝  «այո հանդիսանում է»: Հետևաբար, սա կարող է հանդիսանալ որպես ի հայտ եկած նոր իրողություն, նոր իրավական փաստարկ և հնարավորություն արմատական վերատեսության ենթարկելու բանակցային ողջ գործընթացը: Պետք է հստակ հասկանալ, որ, ըստ միջազգային իրավունքի, օկուպանտի գործողությունները չեն կարող օրինական իրավական հետևանքներ ստեղծել:  Ex injuria jus non oritur – իրավունքը չի կարող խարսխվել անօրինականության վրա:  

 Ամփոփելով ասեմ, որ այսպես կոչված «անկախության» հայեցակարգը բացի ավելորդ ծախսերից, ժամանակի վատնումից, ներազգային պառակտումից, անհեռանկար պայքարից ու տարածքների կորստից ոչինչ չի խոստանում:

Այսու, Արցախի քաղաքական ճակատագրի հայանպաստ լուծման, արցախաբնակ հայության անվտանգության ապահովման, նրա տնտեսական բարգավաճման և հայ ժողովդի ներազգային միասնության հարցը կարող է լուծում ունենալ միմիայն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման  հայեցակարգի շրջանակում: 

Լուսանկարը՝ Ստեփանակերտի մամուլի ակումբի

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.