Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ռուբեն Վարդանյան. «Երկրորդ շանս չենք ունենալու»

marut
October 2016
Ռուբեն Վարդանյանը Լուսանկարը` MISiS NITU

– Այս տարի մենք երկու ճգնաժամ ունեցանք. գարնանը պատերազմ եղավ, իսկ ամռանը «Սասնա Ծռերը» գրավեց ՊՊԾ գունդը: Ի՞նչ եք կարծում՝ իշխանությունն ու հասարակությունը լուրջ հետեւություններ արե՞լ են: Կամ էլ, գուցե գիտակցում կա, որ պետք է բան փոխել, բայց իրականացնելու կամք ու համարձակություն չկա: 

– Կարծում եմ՝ կատարվածի գիտակցումը առկա է շատերի մոտ, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության: Այլ բան է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները կարող են տարբեր լինել: Գլխավոր հարցն է. որքանո՞վ է մեր հասարակությունը պատրաստ փոփոխությունների: Կարծում եմ, որ ապրիլյան պատերազմն ու Երեւանի հուլիսյան իրադարձությունները մտահոգիչ ազդանշաններ էին ոչ միայն ղեկավարության, այլեւ ամբողջ հայ հասարակության համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Խորքային փոփոխությունները հնարավոր են հասարակության մեջ ներքին կոնսենսուսի առկայության պարագայում, եւ միանշանակ չէ, որ այն առկա է:

Մենք Հայաստանի անկախության 25-ամյակին մոտեցանք մի իրավիճակում, երբ այս տարիների ընթացքում ստեղծված երկրի կառավարման մոդելն իրեն սպառել է:

– Եկեք պարզաբանենք. «մոդել» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք: 

– ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք ծնվել եւ մեծացել են խորհրդային համակարգում: Նրանք նախկին այլախոհներ էին, նախկին կոմերիտական կամ կուսակցության գործիչներ, կամ էլ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներ: Նրանցից շատերը սիրել են ու սիրում են Հայաստանը, սակայն Խորհրդային Միության ժամանակ ստացած կառավարման փորձից բացի այլ փորձ չունեն, այլ երկրներում սովորելու հնարավորություն եւս չեն ունեցել: Եվ նրանք վերստեղծել են կառավարման այն մոդելը, որն իրենց համար առավել ընկալելի ու հասկանալի է:

Իսկ նրանք, ովքեր ավելի շատ լեզուներ գիտեն, ավելիլավ են կրթված եւ դաստիարակված, մնում են գրեթե չպահանջված եւ չեն կարողանում լուրջ հաջողությունների հասնել, քանի որ հասարակության մեջ գերիշխում է «կիսագողական լավ տղերքի» մոդելը:

Նրանք մարտավարական, այլ ոչ թե ռազմավարական մտածողություն ունեն: Նրանցից շատերը կարծում են, որ ծառայողական դիրքը օգտագործելով գումար աշխատելը նորմալ է, որ դա կոռուպցիա չէ: Իսկ նրանք, ովքեր ավելի շատ լեզուներ գիտեն, ավելի լավ են կրթված եւ դաստիարակված, մնում են գրեթե չպահանջված եւ չեն կարողանում լուրջ հաջողությունների հասնել, քանի որ հասարակության մեջ գերիշխում է «կիսագողական լավ տղերքի» մոդելը: Նման իրավիճակում ինտելիգենտ եւ խելացի մարդկանց այլ բան չի մնում, քան իրենց անհամաձայնությունը հայտնել խոսքերով, այլ ոչ թե գործով:

Այս մոդելում հայկական պետության ղեկավարները իրենց չեն ընկալում որպես հայ ազգի առաջնորդներ: Հետեւաբար՝ առկա է հստակ տարանջատում Հայաստան պետության եւ աշխարհասփյուռ հայ ազգի միջեւ: Էլիտայի մի մասը ողջունում է Սփյուռքի աջակցության ծրագրերը, միաժամանակ ասելով. «Մենք ուրախ ենք ձեզ տեսնել Հայաստանում, այստեղ գեղեցիկ ու անվտանգ է: Բայց խնդրում ենք, մի խանգարեք մեզ անել այն, ինչ մենք անհրաժեշտ ենք համարում, քանի որ շատ բաներ չեք հասկանում»:

Այդ մոդելը կառուցված է փակ հասարակության համակարգի վրա: Դրանում, ցավոք, ավելացված արժեքը ստեղծվում է ոչ թե նոր ապրանքների ու ծառայությունների արտադրության շնորհիվ, այլ ռեսուրսների վերաբաշխման՝ ներմուծման մենաշնորհների, մաքսատուրքեր չվճարելու, միջազգային կազմակերպությունների աջակցության յուրացման հաշվին:

Վերջերս անկախ փորձաքննություն անցած հայկական կաթնամթերքի 26 նմուշներից եւ ոչ մեկը չէր համապատասխանել չափանիշներին: Դա վկայում է, որ այս մոդելում «հեշտ» գումար վաստակելն ավելի կարեւոր է, քան ազգի, մեր երեխաների առողջությունը:

Շատ գործարարներ Հայաստանում հարստացել են ոչ թե սեփական բիզնեսն արդյունավետ կառավարելով, այլ արտոնությունների, հարկերից խուսափելու կամ կեղծ ու անորակ ապրանքների արտադրության հաշվին: Եվ խոսքը միայն օլիգարխների մասին չէ: Վերջերս անկախ փորձաքննություն անցած հայկական կաթնամթերքի 26 նմուշներից եւ ոչ մեկը չէր համապատասխանել չափանիշներին: Դա վկայում է, որ այս մոդելում «հեշտ» գումար վաստակելն ավելի կարեւոր է, քան ազգի, մեր երեխաների առողջությունը: Սա վերաբերում է եւ մյուս սննդամթերքներին ու ապրանքներին: Ընդ որում, բոլորը չէ, որ արտադրվում են օլիգարխիկ կառույցների կողմից:

Պակաս սուր չէ շինարարական ոլորտում ստանդարտների պահպանման խնդիրը, եւ մասնավորապես՝ սեյսմակայունության նորմերի: Նոր երկրաշարժի դեպքում դա կարող է մեծ թվով զոհերի հանգեցնել: Այսօր անգամ Երեւանի կենտրոնում կառուցված բարձրահարկ նորակառույց շենքերի վրա լրացուցիչ հարկեր են ավելացվում՝ առանց անհրաժեշտ հաշվարկներ կատարելու:

Արտաքին միջավայրի հետ մրցակցության բացակայությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող շատ քիչ ընկերություններ կան: Այդ փակվածությունը բացասական ազդեցություն է ունենում հասարակության գործունեության տարբեր ոլորտների վրա ՝ լրագրության, գիտության, մշակույթի:

Մեր երկրում պարզապես իջեցվել է նշաձողը, եւ բաները, որոնք անցյալում անթույլատրելի էին թվում, այժմ նորմալ են համարվում: Իրավիճակը կարելի է եւ պետք է փոխել, իրականացնելով ավելի մեծ թվով միջազգային մակարդակի ծավալուն եւ երկարատեւ կրթական նախագծեր: Նման նախագծերը օգնում են լուծել եւս մեկ կարեւոր խնդիր. դրանք խթանում են կրթության համակարգի փոփոխությունը, որը հնացած է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:

– Դուք նշեցիք ներքին կոնսենսուսը: Այն չի կարող ինքն իրեն առաջանալ: Պետք է օրակարգ լինի, որի շուրջ այդ համաձայնությունը կարող է ձեւավորվել: Ձեր  նկարագրած թերի մոդելի պայմաններում ո՞վ պետք է առաջարկի այդ օրակարգը: Իշխանությունը չի կարող դա ձեւակերպել եւ «իջեցնել» վերեւից: Սակայն «ներքեւից վերեւ» ձեւաչափով նույնպես ոչինչ չի կատարվում: 

– Նախ եւ առաջ, առկա մոդելը նույնպես գոյության իրավունք ունի: Ցանկացած մոդել ունի իր առավելություններն ու թերությունները: Եվ ներկա մոդելն անցյալում թույլ է տվել որոշ դեպքերում խուսափել ավելի բարդ խնդիրներից, որոնք առաջացել էին նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր պետություններում: Սակայն այն արդեն սպառել է իրեն, եւ առաջին հերթին՝ տնտեսապես:

Տեսականորեն այս մոդելը կարող է շարունակել իր գոյությունը, եթե ի հայտ գան նոր արհեստական ֆինանսական հոսքեր: Սակայն ամեն դեպքում, պետք է գիտակցել, որ այս մոդելի դեպքում մենք հնարավորություն չենք ունենա ամրապնդել մեր պաշտպանունակությունը, դիմակայել նոր մարտահրավերների, իրականացնել առողջ եւ երջանիկ հասարակություն ստեղծելուն ուղղված երկարատեւ նախագծեր եւ մրցունակ լինել աշխարհում:

Կառուցելով թանկ ռեստորաններ՝ առանց նորմալ օդափոխման համակարգերի, կամ հսկա հյուրանոց՝ մեկ վերելակով, արտադրելով կեղծ կոնյակ կամ թուրքական լոլիկն արտահանելով իբրեւ հայկական, կարելի է դեռ որոշ ժամանակ ապրել, սակայն այդ տարբերակները երկար կյանք ունենալ չեն կարող:

Այս մոդելի մեկ այլ մեծ թերությունն էլ այն է, որ այն փաստացի խրախուսում է արտագաղթը, քանի որ փակ հասարակության ծավալը փոքրանում է, իսկ ֆինանսական օգնության ծավալը մեծանում, եւ ավելի քիչ թվով մարդիկ են օգտվում դրանից:

Պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ. մենք մրցունակ ապրանքներ ու ծառայություններ չենք արտադրում: Այո, մենք առանձին հաջողակ ընկերություններ ունենք ֆինանսական ու ՏՏ ոլորտներում, սննդամթերքի արտադրության մեջ, սակայն դրանց մասնաբաժինը մեծ չէ: Մենք շատ ենք խոսում արտաքին շուկաներ դուրս գալու կարեւորության մասին, սակայն չենք գիտակցում, որ այնտեղ խիստ մրցակցություն է տիրում: Դրան կարելի է դիմակայել միայն մի շարք պայմանների առկայության դեպքում, եւ առանցքային նշանակություն ունեն արտադրանքի որակն ու նորարարությունն ու աշխատանքի բարձր արտադրողականությունը:

Կառուցելով թանկ ռեստորաններ՝ առանց նորմալ օդափոխման համակարգերի, կամ հսկա հյուրանոց՝ մեկ վերելակով, արտադրելով կեղծ կոնյակ կամ թուրքական լոլիկն արտահանելով իբրեւ հայկական, կարելի է դեռ որոշ ժամանակ ապրել, սակայն այդ տարբերակները երկար կյանք ունենալ չեն կարող:

Մենք շատ ենք խոսում արտասահմանյան ներդրումների ներգրավման կարեւորության մասին, բայց ներդրողներին հաճախ բարյացակամ չենք ընդունում: Բայց եթե խոսում ենք բաց երկրի մոդելի մասին, ապա պետք է գիտակցենք, որ բացի առավելություններից, նման մոդելն իր հետ որոշակի մարտահրավերներ է բերելու: Պետք է պատրաստ լինենք, որ այլ ազգության ու դավանանքի մարդիկ՝ Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Վրաստանից, մեր երկիր են գալու ոչ միայն որպես հյուրեր, այլեւ այստեղ բիզնեսով զբաղվելու համար:

– Եվ այնուհանդերձ, ո՞վ պետք է փոխի Ձեր նկարագրած մոդելը: 

– Կարծում եմ՝ տվյալ իրավիճակի գլխավոր մարտահրավերը երկրի նախագահի համար է: Եվ մենք տեսնում ենք, որ նա սկսել է փոփոխություններ կատարել՝ Կարեն Կարապետյանին նշանակելով վարչապետի պաշտոնում: Այդ նշանակումը ստատուս-քվոյի լուրջ փոփոխություն է եւ առաջին քայլն է մոդելի ու էլիտայի փոփոխության ուղղությամբ:

Այլ լուրջ հարց է Սփյուռքի դերը, նրա տեղն ու ներգրավվածությունը Հայաստանում: Նման երկխոսություն սկսելը դյուրին գործ չէ, քանի որ Հայաստանի ու Սփյուռքի էլիտաները, ցավոք, դեռ լիարժեք պատրաստ չեն դրան:

Թեեւ անկախ Հայաստանը ամբողջ աշխարհի հայության մեծագույն երազանքն է եղել, տարբեր երկրներում բնակվող հայ էլիտաները չկարողացան ինքնակազմակերպվել եւ, մի քանի բացառություններից բացի, չտեղափոխվեցին Հայաստան, ինչպես նախորդ դարի 20-ականներին դա արեցին շատ մեծ հայեր: Իսկ այն ժամանակ այստեղ կյանքի պայմանները շատ ավելի վատն էին, քան այսօր:

Ինձ համար ակնհայտ է, որ Սփյուռքի ու Հայաստանի հայերի միջեւ հարաբերությունները չեն կարող մնալ այն մակարդակի վրա, ինչ այս 25 տարիների ընթացքում:

McKinsey-իհետազոտության համաձայն՝ ՀՆԱ-ի կրկնապատկման համար Հայաստանի զարգացման նախագծերի մեջ պետք է 15 տարվա ընթացքում տարեկան ներդնել ավելի քան $ 500 մլն: Հիմա մենք կարող ենք միայն երազել դրա  մասին:

Սփյուռքի հարուստ ընտանիքների ներկայացուցիչները, սովորության համաձայն, մինչ այժմ գումարներ են տրամադրում բարեգործությանը: Սակայն, երեւի, բացառությամբ Ռուսաստանի, աշխարհում չեն մնացել հարուստ ու հաջողակ հայեր, որոնք դա անում են համակարգված կերպով, ինչպես նախկինում էր:

ХХ դարում Սփյուռքի ներկայացուցիչները գումարներ էին տրամադրում, որոնք հայերին անհրաժեշտ էին ազգը, ավանդույթները, անցյալը պահպանելու համար: Սակայն «մաքուր» բարեգործությունը փակ հասարակություն խրախուսելու եւս մի ձեւ է: Այսօր գումար է պետք երկիրը զարգացնելու համար, իսկ դա շատ ավելի բարդ խնդիր է: McKinsey-ի հետազոտության համաձայն՝ ՀՆԱ-ի կրկնապատկման համար Հայաստանի զարգացման նախագծերի մեջ պետք է 15 տարվա ընթացքում տարեկան ներդնել ավելի քան $ 500 մլն: Հիմա մենք կարող ենք միայն երազել դրա մասին: Տարածաշրջանային հանգույց վերածվելու դեպքում դա լիովին իրատեսական նպատակ է, իսկ հին մոդելի դեպքում դա անհնար է:

– Ինչ վերաբերում է նոր վարչապետին, ապա ես որոշակի վտանգ եմ տեսնում այն առումով, որ մարդիկ շատ մեծ սպասումներ ունեն, նրանք ի դեմս Կարեն Կարապետյանի «թունելի վերջում լույս են տեսնում» եւ չեն ցանկանում ընկալել նրա խոսքերը «կախարդական փայտիկի» բացակայության մասին: Այժմ նա պետք է երկիրը դուրս բերի ծանրագույն տնտեսական ճգնաժամից՝ միեւնույն ժամանակ խուսափելով պոպուլիստական լուծումներից: 

– Մենք բոլորս պետք է հասկանանք, որ անհրաժեշտ է անվերապահորեն աջակցել նախագահին ու վարչապետին իրենց սկսած գործում: Առանց նման աջակցության ոչինչ չի ստացվի:

Այն գիտակցումը, որ մենք խոր ճգնաժամի մեջ ենք, չպետք է խուճապային իրավիճակ ստեղծի: Ընդհակառակը՝ ազնիվ ախտորոշումն ու բոլոր ռեսուրսների կենտրոնացումը բուժման վրա մեծացնում են հաջողության հավանականությունը:

Մենք առերեսվելու ենք մի իրավիճակի, երբ աճելու է պաշտոններ ու դրամական հոսքեր կորցնող մարդկանց թիվը:

Պետք է ընդունել, որ վարչապետի պաշտոնում նոր մարդու հայտնվելուց հետո նեղացած մարդկանց մեծ խումբ է ի հայտ եկել: Եվ եթե մոդելը փոփոխվի, այդ մարդկանց թիվն աճելու է: Այս գործընթացները սկսվեցին դեռ մեկ տարի առաջ, երբ Սամվել Կարապետյանը գնեց «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Երկար տարիներ վնասով աշխատող եւ անընդհատ սակագների բարձրացում պահանջող ընկերությունը մեկ տարվա ընթացքում դարձավ արդյունավետ եւ շահութաբեր: Դա նշանակում է, որ մարդկանց որոշակի խումբ զրկվեց եկամտի աղբյուրից: Կամ էլ նրանց ծախսերը կտրուկ ավելացան, իսկ եկամտաբեր բիզնեսներն էլ եկամուտ չեն բերում: Պատկերացրեք, ինչ կլինի նրանց հետ, եթե սկսեն օրինական կերպով վճարել հարկերը եւ ազնիվ մրցակցություն վարել շուկայում:

Մենք առերեսվելու ենք մի իրավիճակի, երբ աճելու է պաշտոններ ու դրամական հոսքեր կորցնող մարդկանց թիվը: Միեւնույն ժամանակ, նոր կառավարության առջեւ բարդ խնդիր է ծառացած. այն ստիպված է ապացուցել հասարակությանը, որ արդյունավետ է: Խնդիրը բարդացնում է այն հանգամանքը, որ շատ ցավոտ փոփոխություններից սկսվող բարեփոխումները պետք է կատարվեն ընտրություններից մի քանի ամիս առաջ, իսկ դրանց արդյունքները երեւալու են տարիներ անց:

Նման պայմաններում շատ կարեւոր է տարբեր մակարդակներում բաց երկխոսություն վարելը, որի ընթացքում սպիտակը սպիտակ կկոչվի, իսկ սեւը՝ սեւ: Մենք վախենում ենք խոսել խնդիրների մասին, սակայն վախենալու բան չկա, եթե քննարկումը գնում է քաղաքակիրթ եղանակով: Պետք է խոսել մարդկանց հետ եւ շատ բաներ բացատրել, երբեմն բարդ որոշումներ կայացնել: Եվ գլխավորը՝ այդ որոշումները պետք է ավարտին հասցնել, քանի որ մեր իրավիճակում կիսատ քայլերը կարող են լիակատար կործանման հանգեցնել:

– Ձեզ դժվար է մեղադրել պասիվության մեջ՝ Դուք շատ բաներ եք անում Հայաստանում եւ Հայաստանի համար: Այնուհանդերձ, նախագահի ու վարչապետի ջանքերին աջակցելու առումով Ձեզնից նոր քայլեր պե՞տք է ակնկալենք: Արդյոք պատրա՞ստ եք ներգրավվել խնդիրների լուծման գործընթացում՝ կիրառելով Ձեր մտավոր ռեսուրսներն ու լայն կապերն աշխարհում: 

– Նման ինտելեկտուալ բանավեճում տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց ներգրավվածության մասին որոշումը պետք է կայացնեն երկրի ղեկավարները: Ես կարող եմ ասել, որ IDeA հիմնադրամը արդեն առավելագույնս ներգրավված է իրականացվող քայլերին աջակցելու հարցում:

Մենք կարծում ենք, որ վարչապետին ու նրա թիմին աջակցությունն այլընտրանք չունի: Մենք երկրորդ հնարավորություն չենք ունենալու: Կառավարության նոր ծրագրի հաստատումից հետո պետք է անհապաղ անցնել դրա իրականացմանը: Եվ մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել մեր մտավոր, ֆինանսական, կազմակերպչական եւ կադրային ռեսուրսներով՝ շատ լավ գիտակցելով, որ ծրագիրն ուղղված է կարճաժամկետ խնդիրների լուծմանը եւ չի կարող արտացոլել անհրաժեշտ համակարգային փոփոխությունների ամբողջ ծավալը:

Կարեն Կարապետյանի եւ նրա թիմակիցների հաջողությունը կամ անհաջողությունը մեր բոլորի հաջողությունը կամ անհաջողությունն է լինելու: Նրա անհաջողությունը մեր բոլորի անհաջողությունն է լինելու, իսկ Կարեն Կարապետյանի հաջողությունը կենսական անհրաժեշտություն է մեր բոլորի համար եւ հատկապես՝ Արցախի համար:

Մինչեւ 2017 թ. խորհրդարանական ընտրությունները քիչ ժամանակ է մնացել, իսկ հասարակության մեջ, ցավոք, շատ բացասական հույզեր ու ատելություն է կուտակվել, ինչը սոցիալական պայթյունի վտանգ է առաջացնում: Մյուս լուրջ մարտահրավերը մարդկանց անտարբերությունն ու պասիվությունն է: Շատ բարդ է նրանց հանել այդ թմբիրից եւ խրախուսել նրանց մասնակցությունը փոփոխություններին: Շատերը, ցավոք, այսպիսի դիրքորոշում են ընտրել՝ թող նա (վարչապետը – խմբ.) փորձի, իսկ մենք կնստենք, կնայենք: Դա վտանգավոր դիրքորոշում է, ինչպես արդեն նշեցի, մենք այլ փորձի ժամանակ չունենք: Կարեն Կարապետյանի եւ նրա թիմակիցների հաջողությունը կամ անհաջողությունը մեր բոլորի հաջողությունը կամ անհաջողությունն է լինելու: Նրա անհաջողությունը մեր բոլորի անհաջողությունն է լինելու, իսկ Կարեն Կարապետյանի հաջողությունը կենսական անհրաժեշտություն է մեր բոլորի համար եւ հատկապես՝ Արցախի համար: Առանց ուժեղ Հայաստանի մենք չենք կարող ակնկալել ճիշտ փոխզիջումային որոշում խաղաղության մասին, որն այդքան պետք է մեր տարածաշրջանին: Վերջին տարվա ընթացքում այս հարցի շուրջ իրավիճակը խիստ սրվեց, այնպես որ մենք այստեղ էլ շատ ժամանակ չունենք:

– Ապրիլյան պատերազմի տհաճ բացահայտումներից մեկն այն էր, որ հասարակությունն ու բանակը միշտ չէ, որ միմյանց լավ են հասկանում: Պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանը «ազգ–բանակ» ստեղծելու գաղափար է առաջ քաշել, որի համար, իրեն արդեն հասցրել են մեղադրել հասարակությունը ռազմականացնելու ցանկության համար: Ի՞նչ կասեք այդ գաղափարի մասին: 

– Կարծում եմ՝ մենք այլ ճանապարհ չունենք, եւ պետք է դա կյանքի կոչենք: Ես այլ ճանապարհ պարզապես չեմ տեսնում: Իսրայելը արդեն տասնամյակներ է, ինչ ապրում է այդ մոդելով, եւ դա չի խանգարում նրան ժողովրդավարական պետություն լինել: Շվեյցարիայում, որը չեզոք եւ խաղաղ երկիր է, մարդիկ տներում մարտական զենք են պահում եւ պարբերաբար ռազմական հավաքների են մասնակցում:

Մենք պետք է սկզբունքորեն փոխենք իրավիճակը, որում բանակը ընկալվում է որպես «բեռ» պետբյուջեի եւ խաղաղ կյանքի համար: Պետք է ստեղծվի մի իրավիճակ, որում երիտասարդները, նույնիսկ աղջիկները կձգտեն բանակ գնալ որպես կամավորներ:

Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի փոխենք հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ: Եվ ես ուրախ եմ, որ նոր նախարարը որոշել է սկսել հենց դրանից եւ եղած անջրպետը հաղթահարելուց: Օրինակ՝ այսօր մեր հասարակության մեջ համաձայնություն չկա այն բանի շուրջ, որ բանակում ծառայությունից խուսափելը ամոթ է: Բայց բանակի մարտունակությունը որոշվում է ոչ միայն նյութատեխնիկական ցուցանիշներով եւ նորագույն զենքի առկայությամբ, այլեւ այն աջակցության մակարդակով, որը զինվորներն ու սպաները ստանում են հասարակությունից: Սպան չպետք է ամաչի դուրս գալ փողոց համազգեստով: Հակառակը՝ նա պետք է հպարտանա իր համազգեստով: Մենք պետք է սկզբունքորեն փոխենք իրավիճակը, որում բանակն ընկալվում է որպես «բեռ» պետբյուջեի եւ խաղաղ կյանքի համար: Պետք է ստեղծվի մի իրավիճակ, որում երիտասարդները, նույնիսկ աղջիկները կձգտեն բանակ գնալ որպես կամավորներ:

– Ձեր հիմնադրամը վերջին երկու շաբաթվա ընթացքում երկու հայտարարություն է արել սիրիահայերի մասին եւ նշել է այն գործողությունները, որոնք Ձեր աջակցությունը կստանան: Իմ կարծիքով՝ Հալեպի հայերի վիճակը լավ ցույց է տալիս պետական եւ Սփյուռքի կառույցների դանդաղաշարժությունը եւ որոշումներ ընդունելու անընդունակությունը: Տարբեր կառույցներ տարբեր թվեր են նշում՝ խոսելով Հալեպից Հայաստան գալ ցանկացող մարդկանց մասին: Մյուս մարմինները վստահեցնում են, որ Հալեպի հայերի մոտ ամեն բան կարգին է, եւ այնքան վատ չէ, ինչպես կարող է թվալ: 

– Սիրիայի հակամարտությունը, որը, ցավոք, հանգեցրեց Մերձավոր Արեւելքում ամենահին ու բարգավաճող հայկական համայնքներից մեկի փաստացի ավերմանը ու քրիստոնեության օրրանի վերացմանը, մի քանի խնդիր առաջ բերեց: Նախ եւ առաջ, վերադառնալով մեր զրույցի սկզբին, Հայաստանի էլիտան իրեն պատասխանատու չի համարում ազգի ճակատագրի համար: Երկրորդ խնդիրը բացահայտում է «Մարդասիրական ինդեքսը»՝ այն հետազոտությունը, որը մենք անցկացնում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում: Դրա համաձայն` մարդիկ համարում են, որ մարդասիրական ճգնաժամերից ելքը պետք է փնտրեն պետությունները, եւ ոչ թե իրենք: Եվ խնդիրը ոչ թե պետությունների ու մարդկանց աղքատությունն է, այլ անտարբերությունն է ու հավատի բացակայությունը առ այն, որ իրավիճակը կարելի է փոխել: Մի քանի տասնամյակ առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ հայերը օգնության ձեռք չեն մեկնի կամ մի կտոր հաց չեն տա փորձանքի մեջ ընկած ազգակիցներին: Դա հարստության հարց չէ, դա վերաբերմունքի հարց է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում մենք օգնում ենք արաբական երկրների երեխաներին, Մերձավոր Արեւելքից գաղթած փախստականներին: Դա էլ է վերաբերմունքի հարց: Հարյուր տարի առաջ նրանց պապերը փրկել են մեր պապերին, չնայած ապրում էին ապահովությունից հեռու պայմաններում: Մենք որպես ազգ, որը Ցեղասպանություն է վերապրել, չենք կարող անտարբեր մնալ Դեր Զորի մոտ տեղի ունեցող դեպքերի նկատմամբ, որտեղ հանգչում են մեր հարյուր հազարավոր հարազատները:

Հայաստանում շատ մարդիկ կան, ովքեր չնայած բարդ տնտեսական վիճակին, ցանկանում են օգնել, բայց չգիտեն, թե ինչպես: Դրա համար մենք որոշեցինք ստեղծել մի մեխանիզմ՝ այդ ջանքերը որոշ կերպով համակարգելու նպատակով: Ցավոք սրտի, մեր նախաձեռնությունը առաջ բերեց ոչ միայն դրական էներգիայի մեծ ալիք, այլեւ ինչ-որ թաքնված գզվռտոց: Այդ կապակցությամբ ցանկանում եմ ասել, որ մենք սիրիահայերին օգնություն տրամադրելու գործընթացը գլխավորելու հավակնություն չեն ունեցել ու չունենք: Սակայն վստահ ենք, որ անընդունելի է շարունակել ձեւացնել, իբր ոչինչ չի կատարվում, կամ մեր ազգակիցների կյանքի եւ մահվան հարցն ընկալել որպես ավելորդ գլխացավանք, ինչպես անում են որոշ պաշտոնյաներ: Կան «ստորջրյա ալիքներ», տարբեր շահեր, realpolitik, բայց մարդկային կյանքն անգին է: Այդ իսկ պատճառով, մենք ցանկանում ենք օգնել ստեղծել ջանքերի համակարգման, թափանցիկության ապահովման մեխանիզմ՝ հասկանալով հանդերձ, որ չեն քննադատում միայն նրանց, ովքեր ոչինչ չեն անում:

– Այսօր բավական բարդ ու ցավոտ հարցեր քննարկեցինք, եւ չեմ կարող չհարցնել. Դուք լավատե՞ս եք, թե՞ վատատես: 

– Ես բացարձակ լավատես եմ եւ հավատում եմ, որ չնայած բոլոր դժվարություններին` մենք շանս ունենք: Բազմիցս ասել եմ, որ 21-րդ դարը հայերին մեծ հնարավորություններ է ընձեռում: Մենք պետք է կենտրոնանանք եւ օգտագործենք դրանք:

Ռուբեն Վարդանյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Mediamax 

Նմանատիպ  նյութեր

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Արցախի հայաթափումը. նոր մարտահրավերներ

October 2023

2023 թվականի սեպտեմբերի վերջը, 44-օրյա պատերազմից երեք տարի անց, Պատմության մեջ կմտնի որպես Արցախի հայաթափման ժամանակաշրջան, որին նախորդել է Ադրբեջանի...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Հայաստանի ռազմավարական շրջադարձը. ընտրությու՞ն, թե՞ կոնյունկտուրային մանևրներ
  • Հայաստանը` պարադոքսների էպիկենտրոնում
  • Խաղաղությունը և նրա հակառակորդները

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.