Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Քաղաքական և հասարակական ուժերի հայտարարությունը «Միացում» միավորումը ստեղծելու մասին

hghazaryan
May 2019

Արցախում իշխանության կոռումպացված, օլիգարխիկ համակարգը պահպանելու նպատակ ունեցող քաղաքական ուժերի համախմբումը մեծացնում է լարվածությունը հասարակության մեջ։ Արցախի իշխանությունները, որոնք պարտավոր էին ապահովել անցումային շրջանի կայունությունն ու ընտրությունների անցկացումը, ընդունակ չեն կատարել իրենց պարտականությունները և կանգնած են հասարակական գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու շեմին։

Արցախի մի շարք քաղաքական և հասարակական ուժեր օրենքի խախտմամբ ծավալել են ակտիվ նախընտրական արշավ՝ պաշտոնական մեկնարկից շատ ավելի վաղ։ Ձեռնարկվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև ապակայունության և պառակտման նպատակ հետապնդող քայլեր։ Ավելին՝ հնչում են Արցախի վրա հայ ժողովրդի ինքնիշխանությունը կասկածի տակ առնող հայտարարություններ։ Այդ թվում ակնհայտ են արտաքին ուժի կենտրոնների միջամտությամբ Արցախը ռևանշիստական և հակահայկական ուժերի համախմբման հարթակ դարձնելու փորձերը։

Տագնապալի միտումների խորացումը գալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կարող է հանգեցնել արցախյան հասարակության հետագա ապակողմնորոշմանը և քաոսացմանը՝ նպատակ ունենալով կանխել համակարգային բարեփոխումների ջատագով քաղաքական ուժերի իշխանության գալը։ Այս պայմաններում արցախյան հասարակության պառակտվածությունը թույլ չի տալիս դիմագրավել ներքին և արտաքին սպառնալիքներին։ Ստեղծված իրավիճակում հրատապ է Արցախի՝ բարեփոխումների ճանապարհով ընթանալ կամեցող քաղաքական և հասարակական ուժերի համախմբման անհրաժեշտությունը։

«Միացում» միավորումը մտադիր է դառնալ արցախյան հասարակության գործակցության բաց հարթակ։ Միավորումը համախմբում է Արցախի և Հայաստանի Հանրապետության միացման գործընթացն ամբողջացնելու և Միացյալ Հայաստանի կայացումը շարունակելու նպատակ ունեցող քաղաքական և հասարակական ուժերին։ Միավորման առաջնահերթ նպատակն է ապահովել այն հասարակական և քաղաքական ուժերի իշխանության գալը, որոնք ընդունակ են խորը բարեփոխումներ իրականացնել և կազմաքանդել օլիգարխիկ կոռումպացված համակարգը։

Միավորումը հիշյալ նպատակին մտադիր է հասնել թափանցիկ նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կամ ուղիղ ժողովրդավարության մեթոդներով։ Հաղթանակից հետո միավորումը նպատակ ունի ստեղծել անհրաժեշտ քաղաքական և իրավական պայմաններն Արցախի Հանրապետության գոյության ողջ շրջանում իշխանությունների գործունեությունը գնահատելու համար։

Գալիք փոփոխություններն Արցախում պետք է իրականացվեն այնպիսի քաղաքացիական հանրության շրջանակում, որն ընդունակ է ձևակերպել և պաշտպանել քաղաքական և հասարակական շահերը։ Ջանքեր են անհրաժեշտ կանխելու համար արցախյան հասարակության մեջ պառակտում մտցնելու, միացյալ նոր Հայաստանի կերտման ճանապարհով ընթանալու հանդեպ անվստահության և դատապարտվածության զգացում սերմանելու փորձերը։Հասարակական և քաղաքական ուժերի, անձերի ցուցակ.

«Անկախության սերունդ» կուսակցություն,

«Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբ,

«Արցախի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն»,

«Բեկում» կուսակցության նախաձեռնող խումբ,

«Ինքնություն և միասնություն» կուսակցություն,

«Լեռնահայաստան» ՀԿ,«Հոգևոր վերածնունդ»,

«Միացյալ Հայաստան» կուսակցություն,«Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ,

«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցություն,

Ավանեսյան Գագիկ, Հադրութ,

Առաքելյան Նունե, Ստեփանակերտ,

Արզումանյան Հրաչյա, «Աշխարհ» ռազմավարական կենտրոն,

Գևորգյան Կառլեն, Ստեփանակերտ,

Գրիգորյան Մխիթար, Ստեփանակերտ,

Իսրայելյան Ռուսլան, ԱրՀ ԱԺ պատգամավոր,

Կարապետյան Արկադի, Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար,

Կյուրեղյան Տիգրան, Բերձոր,

Հարությունյան Իրենա, Ստեփանակերտ,

Մադոյան Մոնթե, Ստեփանակերտ,

Սարգսյան Ռոքսանա, Ստեփանակերտ,

Վանյան Բալասան, Մարտակերտ,

Քանանյան Ալեքսանդր, Քարվաճառ:


Lragir.am 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.