Բանակի մասին, բայց Ազգ-բանակ հայեցակարգի ընդունման գործընթացի հետ առաջին հայացքից չառնչվող խնդիրների շարքում կան մի քանիսը, որոնք քարոզչական տեսանկյունից սպասարկում էին Ազգ-բանակի առանցքային դրույթները. «բանակը սովորական քաղաքացիներինն էե և «կա կապ բանակի ու ժողովրդի միջև՝ թելադրված անվտանգության հրամայականովե: Այս գիծը ցայտուն պատկերվում էր, օրինակ, «Կյանքը սահմանինե հաղորդաշարի 12 թողարկումներից յուրաքանչյուրում: Ամեն մեկը նվիրված էր սահմանամերձ մեկ բնակավայրի, յուրաքանչյուրում իրենց առօրյան ներկայացնելու հնարավորություն ունեին երեք կարգի հերոսներ՝ սովորական բնակիչները, այդ տարածքում տեղակայված ԶՈՒ ստորաբաժանումների զինվորներն ու սպաները, այդ զորամասերում ծառայող հոգևոր սպասավորները: «Դիրքերումե հաղորդաշարի մեր հետազոտության ժամանակահատվածում եթեր հեռարձակված թողարկումները նույնպես ցույց են տալիս, թե որքան են գործնականում բարելավվել շփման գծի կահավորումը, ենթակառուցվածքները: Սա մի կողմից՝ բացառապես զինծառայողների դիմանկարներ կերտող հաղորդաշար է, մյուս կողմից՝ Ազգ-բանակի հետ կապված առարկումներին, բանավեճերին բանակայինների շուրթերով, տեղերից արձագանք է: Օրինակ՝ տարկետման իրավունքի հետ կապված սուր բանավեճերի ֆոնին «Դիրքերումե հաղորդաշարը հարցեր էր ուղղում զինվորներին՝ ծառայությունն իսկապե՞ս իրենց խանգարելու է հետագայում կրթությունը շարունակելու գործում: Կամ՝ հոգևոր ճեմարանի ուսանողներին տարկետում տալ/չտալու, բանակում նաև կրոնական ազատությունների ու իրավունքների մասին բանավեճերի ֆոնին «Դիրքերումե-ը նույն հարցն ուղղում էր զինվորականներին՝ պարտադի՞ր է, արդյոք, ոչ Առաքելական եկեղեցու հետևորդ զինվորականների համար աղոթքներին մասնակցելը և այլն:Հայրենասիրական պաթետիկ ուղերձներ էին պարունակում բանակում ներկայումս ծառայող տարբեր աստիճանի զինվորականների մասին պատմությունների/դիմանկարների շարքերը, որոնք լսարաններին էին ներկայացնում և՛ օնլայն ԶԼՄ-ները, և՛ հեռուստաընկերությունները:
Առհասարակ, Ազգ-բանակ հայեցակարգի ընդունման գործընթացի օրերին, այսպես կոչված, ոչ ազգբանակային խնդիրներից յուրաքանչյուրն ընկալվում էր իր ուրույն քարոզչական գործառույթով: Օրինակ՝ բանակում և բանակայինների կողմից տարբեր իրավախախտումների գործերով դատավարությունների մասին տեղեկատվությունը, որը հետազոտության ժամանակահատվածում էական տեղ է ունեցել (օնլայն ԶԼՄ-ներում այս խնդիրների խումբը գրավում է 5-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով սոցիալական, ներքաղաքական, կոռուպցիայի և մի շարք այլ, օֆլայն խորհրդարանական հարթակներում առավել ինտենսիվ քննարկվող խնդիրներից), լսարաններին ներկայանում էր ուղերձով՝ բանակում հանցագործությունները բացահայտվում և մեղավորները պատժվում են: Նախկինում բանակում իրավախախտումների առիթով այս քանակի հաղորդագրություններ մեդիային չեն տրամադրվել:
Հեռուստաընկերություններում վերը բերված օրինակները համալրվում էին նաև բանակի մասին առանձին վավերագրական և գեղարվեստական ֆիլմերով/հաղորդումներով, սոցիալական հոլովակներով («Սահմանինե սերիալը՝ Շանթում, բոլոր հեռուստաընկերություններում ձմեռային զորակոչին ընդառաջ՝ ՊՆ-ի կողմից պատրաստված «Ես եմե ծրագրի մասին հոլովակը):
Հանրայինի միայն արբանյակային լսարանների համար հեռարձակվող «Ազգ-բանակե հաղորդաշարը թողարկումից թողարկում անդրադառնում էր հայեցակարգի հետ կապված տարբեր եզրերի: Միջինը 20 րոպե տևողությամբ հաղորդումները ռազմական ոլորտում Սփյուռքի դերակատարման, հայեցակարգը կյանքի կոչելու համար Սփյուռքը ներգրավելու մասին չէին: Այլ` թե ի՞նչ է Ազգ-բանակը ռազմաքաղաքական, սոցիալ-հոգեբանական, ազգային գաղափարախոսության, Ղարաբաղյան հակամարտության հետագա զարգացումների և մի շարք այլ տեսանկյուններից: Համահայկական աշխարհագրական ասոցիացիան այս հաղորդաշարը ներկայացնում էր ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ:
Զինվորական համազգեստով մարդկանց ներկայությունը հեռուստաընկերությունների եթերում ավելացել էր նաև այնպիսի հոլովակների շրջանառման արդյունքում, որոնք թեմատիկ առումով բացարձակ ոչ մի աղերս չունեին բանակի հետ: Ինչպես օրինակ՝ շրջակա միջավայրը մաքուր պահելու կոչերով ՀՀ կառավարության ծրագրով պատրաստված «Մաքուր Հայաստանե սոցիալական հոլովակներից մեկը: