Ինչպես նշել ենք վերը բերված մեթոդաբանական ուղեցույցում, Ազգ -բանակ հայեցակարգի մասին նյութերում արձանագրել ենք 15 խնդիրներ: Դրանց ինտենսիվությունը գերազանցում է, այսպես կոչված, ֆոնային (ոչ ազգբանակային) խնդիրների քանակին և օնլայն ԶԼՄ-ներում (1,6 անգամ), և հեռուստահաղորդումներում (1,8 անգամ):
Այսպես, օնլայն ԶԼՄ-ներում Ազգ-բանակի թեմայով խնդիրների քանակը կազմել է բանակի մասին բոլոր խնդիրների 62%-ը, իսկ հեռուստատեսությունում ՝ 65%:
Տես ստորև բերված գրաֆիկները:
Ազգ-բանակի խնդիրների նկատմամբ օնլայն մեդիայում և հեռուստահաղորդումներում արտահայտված վերաբերմունքի նշանները վկայում են, որ ինֆորմացիոն մակարդակում այն միանշանակ դրական, կամ միանշանակ բացասական տեսանկյունից չի լուսաբանվել:
Օրինակ, բացի 1in.am-ից մնացած 4 օնլայն ԶԼՄ-ներում դրական և բացասական գնահատականների ու մեկնաբանությունների քանակը էականորեն չի տարբերվում: 1in.am-ում բացասական ուղերձները կրկնակի գերազանցում են դրական նշանով ուղերձներին: Բացի Aravot.am-ից, մնացած 4 օնլայն ԶԼՄ-ներում չեզոք դիրքերից լուսաբանված Ազգ-բանակի խնդիրների քանակը գերազանցում է դրական և բացասական նշանով ուղերձներին միասին վերցրած: Aravot.am -ում այս երեք նշաններով խնդիրների քանակը գրեթե համաչափ է:
Հեռուստատեսային հաղորդումների պարագայում ընկերությունից ընկերություն պատկերը տարբեր է: Բոլորից քիչ բացասական գնահատականներ/կարծիքներ հնչել են Առաջին ալիքի եթերում, դրական գնահատականների առումով առաջ են անցել Արմենիան և Շանթը: Կենտրոնի և Երկիր մեդիայի եթերներում Ազգ-բանակի առիթով հնչած դրական և բացասական ուղերձներով խոսքը գրեթե նույնքան է:
Օնլայն մեդիայում և հեռուստահաղորդումներում չեզոք դիրքերից ներկայացված նյութերի ճնշող մեծամասնությունը բանակի մասին լուրերն են եղել՝ պատրաստված մեդիայի կողմից: