Archive for hghazaryan

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

 

© AFP/Abduaziz MADYAROV


2022 թվականն սկսվեց Ղազախստանում ժողովրդական ցասման բռնկումով՝ ընդդեմ երկրում անփոփոխաբար իշխող, նախկին միութենական հանրապետության կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, իսկ ապա նաև՝ մինչև 2020 թվականը երկրի միակ նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վարած քաղաքականության։ Երկու տարի առաջ նա իշխանությունը փոխանցեց Կասիմ-Ժոմար Տոկաևին, որը խորհրդային կոփվածությամբ նախկին դիվանագետ էր, ով նաև հասցրել է աշխատել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պատվավոր պաշտոնում։ Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, Նազարբաևն այդպես էլ չհեռացավ իշխանական լծակներից և իր կարգավիճակով առնվազն իշխանության «երկրորդ բևեռն» էր հանդիսանում, եթե ոչ առաջինը։

ՀԱՊԿ-ն, որում ներկայումս նախագահում է Հայաստանը, շտապեց փրկել Տոկաևի իշխանությունը՝  իր իսկ խնդրանքով, և հայաստանյան 100 հոգանոց անձնակազմը նույնպես ներգրավվեց՝ Մոսկվայում կայծակնային արագությամբ ընդունված որոշումից հետո։ Ի տարբերություն այն «ընդհանուր մտահոգության», որին արժանացել էր «դաշնակից» Հայաստանը նախորդ տարվա մայիս ամսից ի վեր, երբ ՌԴ ԱԳՆ ղեկավարի Բաքու կատարած այցից հետո ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի Հանրապետության տարածք և առայսօր շարունակում են վերահսկել մեր ինքնիշխան տարածքի շուրջ 50 քառակուսի կիլոմետր։ 

Ղազախստանյան իրադարձությունները համաշխարհային լրատվամիջոցների լրահոսերի ուշադրության կենտրոնում էին, դրանք չստվերվեցին անգամ Ռուսաստանի ու կոլեկտիվ, առավել քան երբևէ միասնական Արևմուտքի՝ տարբեր ձևաչափերով Ժնևում, Բրյուսելում ու Վիեննայում կայացած դարակազմիկ բանակցություններով։ Այդ իրադարձություններն անմիջականորեն առնչվեցին նաև մեր տարածաշրջանին, դառնալով «սև կարապի» պես մի բան՝  Փաշինյանի կառավարության համար, որը հայտնվել էր շատ տհաճ երկընտրանքի, նույնիսկ՝ ցուգցվանգի առաջ։

Ղազախական դրամայի ու դրա հայաստանյան արձագանքների մասին կարող եք կարդալ մեր հանդեսի հերթական թողարկման բացառիկ հոդվածներում, ինչպես նաև արտատպություններում։

 

Share

Ղազախստանը բացահայտեց ՀԱՊԿ-ի էությունը


Արթուր ՍԱՔՈՒՆՑ
Իրավապաշտպան
Վանաձոր

 

2022 թվականն սկսվեց  Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերով։  Հունվարի 2-ին արդեն իսկ բողոքի ցույցերով հայտնի Ժանաուզեն քաղաքում հերթական անգամ սկսվեցին բողոքի ցույցեր ընդդեմ գազի գնի եռակի թանկացման։ Հաջակցություն դրանց՝ բողոքի ցույցի դուրս եկան Ղազախստանի մյուս բնակավայրերի քաղաքացիները, և կարճ ժամանակում շարժումն ստացավ զանգվածային բնույթ։ …>>>

Share

Ղազախստանում տեղի ունեցող դեպքերի մասին


Էմիլ ՕՐԴՈՒԽԱՆՅԱՆ
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Երևան

Ակնհայտ է, որ վերջին շրջանում աշխարհակարգը բախվել է նոր վերաձևումների անհրաժեշտության խնդրին: Նախկին աշխարհակարգը, որը թույլ էր տալիս պահպանել գերտերությունների միջև ուժերի հաշվեկշիռը, այլևս իրեն չի արդարացնում: Որքան մեծանում են առավելագույն ինքնուրույնության ձգտող պետությունների հավակնությունները, լինեն դրանք տնտեսական, թե քաղաքական, այնքան էլ աճում են այդ պետությունների նկատմամբ նախկին «վերակացուների» ճնշման մղումները: Եվ այս իմաստով ամենախոցելին հետխորհրդային այն պետություններն են, որտեղ տարիների ընթացքում խորապես արմատավորված ավտորիտար վարչակարգերը եթե նույնիսկ ենթարկվել են որոշ փոփոխությունների, ապա դրանք եղել են զուտ մակերեսային, ձևական և զուրկ որևէ բովանդակությունից: …>>>

Share

Նուր-Սուլթանն առանց Նազարբաևի. Ղազախստանի ճգնաժամի պատճառներն ու հետևանքները

 

Մոսկվայի Կարնեգի կենտրոնի կայքում հրապարակվել է Ալեքսանդր Բաունովի և Թեմուր Ումարովի հոդվածը՝ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների խորքային պատճառների մասին (Нур-Султан без Назарбаева. О причинах и последствиях кризиса в Казахстане)։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ …>>>

Share

Բլինքեն․ Պուտինը փորձում է վերականգնել նախկին Խորհրդային Միությունը

 

Վաշինգտոնը պատասխաններ է սպասում Ղազախստանի պաշտոնյաներից՝ ներքին խնդիրները լուծելու նպատակով ՀԱՊԿ ուժեր ներգրավելու վերաբերյալ, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ …>>>

Share

 «Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից


 

Նոր՝ 2022 թվականը, սկսվեց Հայաստանի համար կարևոր՝ Իրանի և Թուրքիայի հետ հարաբերություններին առնչվող զարգացումներով։ Մասնավորապես, կայացավ Հայաստանի վարչապետի և  Իրանի նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում ճշտվեցին երկուստեք զգայուն հարցերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները՝ միջուկային խնդրի շուրջ Թեհրանի և «վեցնյակի» բանակցությունների վերսկսման նախօրյակին։ Հայտնի դարձավ նաև, որ հունվարի 14-ին Մոսկվայում,  հարաբերությունների կարգավորման նպատակով, առաջին անգամ կհանդիպեն Հայաստանի և Թուրքիայի նորանշանակ հատուկ բանագնացները։  

Ելնելով սրանից՝ անհրաժեշտություն է առաջանում որոշակի «գույքագրման» ենթարկել այն ամենը, ինչը մենք ունենք իրարից խիստ տարբեր, բայց, ընդսմին, Հայաստանի Հանրապետության համար խիստ կարևոր հայ-թուրքական և հայ-իրանական հարաբերություններում։ Հարկ է նաև ճշտել մեր դիրքորոշումները սկզբունքային հարցերում, ինչպես կասեին հռոմեացիները՝ «առանց զայրույթի և կանխակալության»՝ և՛ չափազանցված ակնկալիքներից, և՛ չափազանցված վախերից խուսափելու համար։

Ակնհայտ է մի բան. հայկական դիվանագիտությանը հասունության լուրջ քննություն է սպասում, և մեր հեղինակների հոդվածները մտորումների լրացուցիչ նյութ են տալիս։ Դրանք օգտակար կլինեն մեր ընթերցողներին, որպեսզի ավելի լավ պատկերացնեն ներկայացվող հարցի բոլոր նրբությունները, այդ թվում՝ միջազգային հանրության հետ հարաբերությունների այն խնդիրների լույսի ներքո, որոնք փորձում են լուծել մեր բավականին բարդ հարևան երկրները։

 

Share

Երևանը՝ Մոսկվայի և Անկարայի միջև


Արեգ ՔՈՉԻՆՅԱՆ
Անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ
Երևան

 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նախորդ բոլոր փուլերը տապալվել են, բայց, միևնույն ժամանակ, մեթոդաբանական սխալ կլինի նախորդ փուլերի ձախողումներով դատապարտել ապագան։ Պատմությունը լի է թեկուզ և տասնյակ տապալված նախաձեռնություններից հետո հաջողված նախադեպերով։ Անցյալ փուլերի տապալումները արգասիք էին ժամանակների, աշխարհաքաղաքական դրվածքի, կողմերի ծրագրանպատակային առանձնահատկությունների և ռուս-թուրքական մուլտիռեգիոնալ հարաբերությունների։ Դրանցում բոլորում տեղ են գտել էական փոփոխություններ։ …>>>

Share

Հայաստան-Իրան հարաբերությունների դինամիկան 2021 թվականին

 

Արեգ ԲԱԳՐԱՏՅԱՆ
Իրանագետ
Երևան

 

Տարածաշրջանային պետություններն անցնող 2021-ը դիմավորեցին հետպատերազմյան մթնոլորտում․ գրեթե հիսնօրյա հարաբերական խաղաղություն, և 2021-ի հունվար։ Ի՞նչ իրավիճակ էր տարեսկզբին տարածաշրջանում, և ինչպիսի՞ն էր ուժերի հարաբերակցությունը։ 2020-ի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հետո թեպետ դադարել էին ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, սակայն տեղի էին ունենում մի շարք հետպատերազմյան ցնցումներ թե՛ ռազմական և թե՛ դիվանագիտական հարթակներում։ Ընդհանուր առմամբ, 2021 թվականին Հայաստան-Իրան հարաբերությունները, ըստ իրենց բնույթի, կարելի է դասակարգել հետևյալ կերպ՝ …>>>

Share

Հայաստանի անելիքները Թուրքիայի հետ սպասվող բանակցություններում․ Վարդան Օսկանյան

 

Վարդան Օսկանյան. Արխիվային լուսանկար © Личная страница в Фейсбуке

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը հայթուրքական սպասվող բանակցություններում Հայաստանի անելիքների մասին։ …>>>

Share

Վիեննայում վերսկսվում են Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները

 

Дворец Кобургов в Вене – место проведения международных переговоров по иранской ядерной программе

Ավելի վաղ Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել էր, թե դեռ վաղ է դատել Իրանի կառուցողական դիրքորոշման մասին։

 Երկուշաբթի, ամանորյա տոների պատճառով ընդմիջումից հետո, Վիեննայում վերսկսվում են բանակցությունները՝  վերադառնալու 2015 թվականի միջազգային համաձայնագրին, որը սահմանափակում է Իրանի միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցները հանելու դիմաց։ …>>>

Share

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից


44-օրյա պատերազմը երևան հանեց ստեղծված իրողությունների մի կարևոր տարր ևս՝ Հայաստանն ու հայ ազգը, փաստորեն, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմին դեմ հանդիման միայնակ էին մնացել՝ չարժանանալով անգամ բարոյական աջակցության ու սատարող խոսքերի։ Սակայն այս համապատկերում առանձնանում է Ֆրանսիայի՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից առայժմ միակ երկրի դիրքորոշումը, որը հայերին աջակցում է պատերազմից հետո՝ Հայաստանում և Արցախում։ Հարկավ, խոսքը գնում է Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում ընդունված բանաձևերի մասին, որոնցում կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի Հանրապետության անկախությունը։ Ինչ խոսք, ճանաչման կոչով բանաձևերն ու բուն ճանաչումը տարբեր բաներ են, ու դեռ կյանքը ցույց կտա, թե ինչն է այստեղ ավելի շատ՝ ոչինչ չպարտադրող հռչակագրայնությու՞նը, թե՞ սա մտադրությունների հռչակում է, որոնք ժամանակի ընթացքում նյութականացվելու են։

Հարցն ավելի օրախնդիր է դառնում նրանով, որ հայկական քաղաքական շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի առաջնորդների միջև կոշտ բանավեճ է ընթանում առ այն, թե որոնք են իրատեսության շրջանակները, իրատեսություն, որով մենք պետք է առաջնորդվենք։ Անշուշտ, այն, որ մեր հաշվարկներն ու դրանցից բխող գործողությունները պետք է խարսխված լինեն իրատեսությանը, անվիճելի է։ Բանավեճի առարկան այլ է՝ որտե՞ղ է սկսվում և որտե՞ղ վերջանում այդ նույն իրատեսությունը, և որքանո՞վ է այդ «հնարավորությունների միջանցքը» (ոմանց կարծիքով՝ իրական, այլոց կարծիքով՝ թվացյալ) համապատասխանում մեր պետական շահերին և ազգային անվտանգության շահերին, և ինչպե՞ս վարվել այս կամ այն դեպքում։

Բացի այդ, Ֆրանսիայում՝ Հայաստանի հանրային համակրանքների առաջատար երկրում,  նախագահական ընտրություններին ընդառաջ Երևան և Ստեփանակերտ այցելեցին նախագահի երկու թեկնածուներ, որոնք ընդունելության արժանացան ամենաբարձր մակարդակով։ Մեր հանդեսի նոր թողարկման նյութերը լույս են սփռում հենց այդ՝ վերոնշյալ խնդիրների քիչ լուսաբանվող հայեցակետերին և կօգնեն կողմնորոշվելու, թե ուր են տանում Արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումները։

 

Share