Archive for Новости @hy

N 04 (148), Ապրիլ, 2021

Շապիկի համար օգտագործվել է Օbserver.com-ի լուսանկարը

 

Share

Հայաստան-Արցախ. օպերատիվ և ռազմավարական հրամայականները


Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երևան

Ապրիլի 14-ին տարածվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ ռուսաստանցի Պոպովի, ամերիկացի Շեֆերի և ֆրանսիացի Վիսկոնտիի հայտարարությունը, որով նրանք հայտնում էին իրենց միջնորդական ջանքը վերսկսելու պատրաստակամության մասին, կողմերին անելով երկխոսությունը, արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական շփումները վերսկսելու կոչ: …>>>

Share

Նախագիծ, որ անպատասխան հարցեր է առաջացնում

Վասն հրապարակային հայհոյանքի վարչական հետևանքների


Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեդիափորձագետ
Երևան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծ (տե՛ս https://www.e-draft.am/projects/3185/about), որով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 172-րդ հոդվածով. …>>>

Share

Ֆուտբոլ և քաղաքականություն

Թե ինչպես երկիրը հայտնվեց «խաղից դուրս» վիճակում

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լրագրող
Երևան

Աշխարհի 2022 թվականի առաջնության  ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հաջողություններն անսպասելի էին։ 3 խաղում տանելով 3 հաղթանակ՝ մեր հավաքականը գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Այս հաղթանակները որքան էլ անակնկալ են, սակայն դրանց «առաջացման» հարցում առաջին «մեղավորը» հավաքականի իսպանացի մարզիչ Խոակին Կապարոսն է, որը, կարելի է ասել, նոր թիմ ու մթնոլորտ է ձևավորել հավաքականի շուրջ։ …>>>

Share

ԵՄ-ն կրկին ձեռք մեկնեց Թուրքիային


Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

Ապրիլի առաջին տասնօրյակը նշանավորվեց Եվրոպական Միության միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական Հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի դեպի Թուրքիա կատարած այցով: Այցի պատվիրակությունն արդեն իսկ ցուցիչ է, թե որքան է ԵՄ-ն ուշադրություն դարձնում Թուրքիայի հետ հարաբերություններին, որոնք հատկապես սրվել էին վերջին մի քանի ամիսների ընթացքում: Սակայն այցն առանց միջադեպերի չանցավ, որն էլ դարձավ երկարաժամկետ քննարկումների առարկա: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի և Եվրամիության երկու առաջնորդների բանակցությունների ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին տղամարդ քաղաքական գործիչների կողքին աթոռ չհատկացվեց: …>>>

Share

Իրանը նոր հարյուրամյակում․ մարտահրավերներ և հնարավորություններ

 

Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ
Իրանագետ
Երևան

2021 թ․մարտի 21-ից մեկնարկեց իրանական արեգակնային տոմարի 1400 թվականը։ Սեփական քաղաքակրթական առանձնահատկություններով օժտված այս երկիրը, որն ունի նույնիսկ յուրօրինակ օրացույց, մուտք գործեց իրանական նոր հարյուրամյակ՝ հին ու նոր հնարավորություններով և մարտահրավերներով։ Որպեսզի այս պայմաններում հասկանալի լինի Իրանի Իսլամական Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության տրամաբանությունը՝ անհրաժեշտ է ուշադրության առնել գրեթե քառասուն տարի տևող մի գործընթաց, որն ընդունված է կոչել պաշտոնական Թեհրանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականություն, ինչն էլ, ըստ էության, շատ դեպքերում կանխորոշում և առաջիկայում կանխորոշելու է այս երկրում և դրա շուրջ ընթացող բազմաթիվ զարգացումներ։ …>>>

Share

Հաղթաթղթերն՝ օտարների ձեռքում


Ինչպես Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են փոխել Հայաստանում ընտրությունների ելքը

Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանում կհետևեն մեկնարկող ընտրարշավին և ըստ հնարավորության կօգնեն մերթ այս, մերթ այն կողմին՝ հանդես գալով ֆուտբոլի դաշտում մրցավարի դերում։ Մոսկվան ունի ազդեցության բազում լծակներ, բայց դրանք բավարար չեն ամբողջական վերահսկողությունն ունենալու համար։ …>>>

Share

Ամերիկային վերադարձնել Հարավային Կովկաս

Հայ և ադրբեջանցի համահեղինակներ՝ ամերիկյան պարբերականում

Երբ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում թեժ լարվածության հետևանքով անցած աշնանը պատերազմ բռնկվեց, Միացյալ Նահանգներն ակնհայտորեն չգործադրեց դիվանագիտական ջանքեր՝ կանխելու այդ մարտերը: …>>>

Share

Թուրքիան շարունակելու է իր մերժողական դիրքը պահել

 

Բագրատ Էստուկյան

26.04.2021

Մեր զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

-Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը բուռն արձագանք է գտել Թուրքիայում: Ինչպե՞ս եք սա գնահատում և ի՞նչ հետևանք սա կարող է ունենալ:

-Ոչ մի հետևանք չեմ ակնկալում, բուռն հակազդեցություն չէ, ընդհակառակը, եթե համեմատենք այլ խորհրդարանների կողմից նախապես ընդունված բանաձևերի հետ, շատ մեղմ, շատ կակուղ հակազդեցություն է այս մեկը: Չեմ կարծում, որ դրանից ավելին լինի, որովհետև Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ պահպանելու մարմաջը ունեն, հետևաբար, ավելի մեծ աղմուկ չեմ սպասում: Մյուս կողմից, Թուրքիայի իշխանություններն էլ էին սպասում, որ ԱՄՆ նախագահն այդ բառը պիտի արտասանի, ինչն էլ եղավ: …>>>

Share

Facebook-ը չի հետաքրքրվում մեզ նման երկրներով

Տևական արգելքից հետո Ադրբեջանում գործող տրոլային ցանցը վերադարձել է

Ilham Aliyev, center, has ruled Azerbaijan with an increasingly authoritarian grip since 2003. Illustration: Erre Gálvez/The Guardian

Ադրբեջանում պետական մակարդակով աջակցություն վայելող և ոտնձգություններ իրականացնող արշավն ուղղված է այդ ավտորիտար երկրում գործող լրագրողների և այլախոհների դեմ: …>>>

Share

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը նախազգուշացնում է Էրդողանին. «մի՛ խրախուսեք ռազմականացումն Ուկրաինայում » (Գուանչա, Չինաստան) 

 

© REUTERS, Umit Bektas

Լավրովը Էրդողանին մեղադրել է Ուկրաինայում ռազմատենչ տրամադրությունները սաստկացնելու մեջ` նշելով, որ Ռուսաստանը խորհուրդ է տալիս բոլոր կողմերին  «չխրախուսել ռազմատենչությունը» Կիևում: Չինացիները կծու կերպով «անցան» Թուրքիայի վրայով: «Սուլթան Էրդողանը ցանկանում է ցուցադրվել»: «Էրդողանը պարզապես ծաղրածու է», «Էրդողանը չգիտի, որ կայսրության մասին իր երազանքը պարզապես ունայն պատրանք է»: …>>>

Share