Archive for Սեպտեմբեր 2021

№ 09 (153), Սեպտեմբեր, 2021

Շապիկի համար օգտագործվել է Oir.mobi-ի լուսանկարը

Share

Ինչու՞ Ալիևն ընտրեց պատերազմը

 

Տաթև ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Քաղաքական մեկնաբան
Երևան

«Մենք եկանք այստեղ որպես հաղթական ժողովուրդ: Մենք չենք եկել բանակցությունների միջոցով՝ որպես զիջում Հայաստանի կողմից, այլ եկել ենք արյուն թափելով, նահատակներ տալով, ցույց տալով անձնազոհություն մարտի դաշտում, վերականգնելով տարածքային ամբողջականությունն ու մեր ազգային արժանապատվությունը»[1]: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օգոստոսի 30-ին օկուպացված Շուշի իր հերթական այցի ժամանակ: Այսպիսով, փաստացի, Ալիևն անթաքույց խոստովանում է, որ մերժել է հնարավոր փոխզիջումների վրա հիմնված խաղաղության տարբերակը և գնացել պատերազմի ու ագրեսիայի ճանապարհով: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ներկայիս նախագահը տասնամյակներ շարունակ հանդես է եկել պատերազմական հռետորաբանությամբ և հայերի հանդեպ ատելության քարոզով[2]: Իլհամ Ալիևի այս քաղաքականությունը որոշակիորեն տարբերվում է նրա հոր՝ Հեյդար Ալիևի՝ ղարաբաղյան հարցում որդեգրած  դիրքորոշումից: Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում նշում էր, որ կողմերը հնարավոր հաշտեցմանը վերջին անգամ մոտ են եղել 2001 թ. Քի Վեսթում կայացած Ալիև–Քոչարյան բանակցությունների ժամանակ[3]: Հեյդար Ալիևի՝ տարածքային զիջումների գնալու և հակամարտությունը լուծելու պատրաստակամության մասին 2016 թ.–ին հայտարարություն արեց նաև Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար, նախկին փոխարտգործնախարար, գեներալ Վյաչեսլավ Տրուբնիկովը, ով 2000-2004 թվականներին եղել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը[4]: …>>>

Share

Հայ-թուրքական «կարգավորման» նոր ռաու՞նդ է սպասվում


Հայկ ՍԱՀԱԿՅԱՆ
Լրագրող, վերլուծաբան
Երևան

Օգոստոսի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Անկարան համարժեք կարձագանքի, եթե Հայաստանը «դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ»[1]: Երկու օր անց՝ օգոստոսի 27-ին, ՀՀ վարչապետը հայտարարեց, թե որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, և որ ՀՀ իշխանություններն այդ ազդակները «կգնահատեն և դրական ազդակով կպատասխանեն»[2]: Այս արձագանքին անդրադարձան ոչ միայն թուրքական առաջատար այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսին են «Anadolu»-ն[3], «Hyuriet»-ը[4], «Daily Sabah»-ը[5]՝ հիշեցնելով, որ Փաշինյանն արձագանքել է Թուրքիայի նախագահի՝ օգոստոսի 25-ին հնչեցրած առաջարկին, այլ նաև օգոստոսի 29-ին Բոսնիա և Հերցեգովինայից վերադառնալու ճանապարհին պատասխան հայտարարություն արեց Էրդողանը՝ ասելով, թե Հայաստանը պետք է կառուցողական քայլեր կատարի տարածաշրջանում կայուն խաղաղության ու համագործակցության հաստատման համար, որոնց հիմքում ընկած կլինի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման սկզբունքը[6]: …>>>

Share

Չընտրություններ՝ «ռազմավարական դաշնակցի» մոտ


Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Քաղաքական փորձագետ
Երևան

Երեք օր շարունակ՝ սույն թվականի սեպտեմբերի 17-19-ին Ռուսաստանն ընտրում էր իր խորհրդարանի ստորին պալատի՝  Պետական դումայի պատգամավորներին։ Եռօրյա քվեարկությունը երկրի սահմանադրության  մեջ փոփոխություններ կատարելու մասին հանրաքվեի ներդրած նորարարություններից էր։ Ըստ նոր սահմանադրության՝ գործող նախագահի կառավարման բոլոր ժամկետները «զրոյացվել» են, և նա փաստացի օրինականորեն կարող է կառավարել ևս երկու ժամկետ՝ 2024 թվականից սկսած, երբ կավարտվի ներկայիս ժամկետը։  …>>>

Share

Սփյուռքը և ազգային պետությունը. ինքնության կառուցակցումը մեդիայի միջոցով

 

Սյուզաննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի
Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող
Երևան

Սփյուռքյան ինքնության ձևավորման համար անհրաժեշտ է երեք կարևոր փոխհարաբերությունների առկայություն՝ կապ սփյուռքի և հայրենիքի, սփյուռքի և ընդունող երկրի, սփյուռքի տարբեր հատվածների միջև[1]: Հայրենիքի, սփյուռքի և ընդունող հասարակության միջև փոխհարաբերութունները «համալիր եռակողմ հարաբերություններ» են[2]: Մի կողմից, համարվում է, որ ընդունող երկիրը սփյուռքյան ինքնության կառուցակցման հիմնական դերակատարն է, մյուս կողմից շեշտադրվում է սփյուռքի անդրազգային բնույթը. «եթե սփռված հանրույթը չի պահպանում կապերն իր անդամների միջև, դժվար է այն համարել իրական գործող սփյուռք»[3]: Սակայն հայրենիքը կազմում է սփյուռքյան կոլեկտիվ ինքնության հիմքը, և տարածքի հետ կապն ու դրան վերագրվող նշանակությունը կարևորագույն դեր է խաղում: Սփյուռքի համար հայրենիքը դիտարկվում է որպես տուն, վայր, որտեղ ցանկալի է կամ պետք է ի վերջո վերադառնալ[4]: Ինքնության պահպանման և հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունների համար կարևոր է վերադարձի գաղափարը (չնայած սփյուռքի քիչ անդամներ են վերադառնում հայրենիք)[5]: Հայրենիքին վերագրվող նշանակությունը և հայրենիքի հետ կապը, հայրենիքի առկայությունը և/կամ դրա ընկալումը կարևորագույն դեր են խաղում սփյուռքյան ինքնության ձևավորման գործում[6]: Ընդ որում, կապը կարող է լինել իրական հայրենիքի, երևակայական հայրենիքի, պատմական կորուսյալ հայրենիքի կամ ազգային պետության հետ, իսկ հայրենիքի ընտրությունը կարող է լինել ռացիոնալ, պատմականորեն տրված, դրսից հրամցված, քաղաքական և այլն: …>>>

Share

Կուղևորվի՞ Հայաստանի հավաքականը Քաթար, թե՞ ոչ


Մկրտիչ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լրագրող
Երևան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 2-8-ը անցկացրեց աշխարհի առաջնության որակավորման փուլի 3 հանդիպում։ Մինչ այդ խաղերին անդրադառնալը, հարկ է հիշեցնել, որ Հայաստանի հետ միևնույն՝ J խմբում են ընգրկվել Գերմանիայի, Ռումինիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Իսլանդիայի ու Լիխթենշթայնի հավաքականները, և գարնանն անցկացված 3 խաղերից հետո մեր հավաքականը 3 հաղթանակներով գլխավորում էր աղյուսակը։ …>>>

Share

Չնայած դրական հռետորաբանությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները քիչ հավանական են

 

Russian peacekeepers in Lachin this summer (Russian Defense Ministry)

Երկու կողմերն էլ նշել են, որ պատրաստ են նստել սեղանի շուրջ: Բայց երկուսն էլ միմյանց համար անընդունելի նախապայմաններ են առաջ քաշել:

Ամիսներ շարունակ ադրբեջանցի պաշտոնյաները խոսում էին Հայաստանի հետ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին, որով վերջնականապես վերջ կտրվի տասնյակ տարիներ տևող հակամարտությանը: «Եթե մենք խաղաղության պայմանագիր չունենք Հայաստանի հետ, ուրեմն խաղաղություն չկա»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը հունիսին: Վերջերս Հայաստանը նույնպես սկսել է նմանատիպ առաջարկներ առաջ քաշել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ «բանակցային գործընթացը պետք է ամբողջությամբ վերսկսվի»: …>>>

Share

Միֆերը կերան մեզ

 

Նորերս Արցախում Հանրապետության օրվա միջոցառումների լուսաբանմանը հետևել էի մեկ այլ նպատակով ևս՝ պարզելու համար, թե արդյո՞ք պաթոսի ամենամյա չափաբաժինը նվազել է։ Պարզվեց՝ ոչ։ Հիմա էլ ինձ համար պարզեցի, որ կորուստներ չունի նաև միֆերի հավաքածուն։ Ամեն ինչ՝ առաջվա պես։ Ասես ոչինչ չի պատահել։ …>>>

Share

Վարչակուսակցական համակարգ

Ինչպե՞ս են ընտրություններն ամրագրել ռուսաստանյան կուսակցությունների նոր տիպը

Геннадий Зюганов призовет на выборы новой программой из прежних предложений / Евгений Разумный / Ведомости

Համակարգային կուսակցությունները կարող են ինչքան ասես պայմանագրունակ լինել, բայց դրանք, այնուամենայնիվ, ունեն իրենց ընտրազանգվածը և նվազագույն ինքնավարություն ու սուբյեկտայնություն ունեն։ Նրանց համար նախագահի աշխատակազմը սահմանում է խաղի ընդհանուր կանոններ։ Իսկ ահա վարչական կուսակցություններն ընտրողներին հրամցվում են «վերևից» դրանք նախապատրաստված ու հղկված են հատուկ խնդիրներ լուծելու համար և Կրեմլից բացարձակ կախման մեջ են գտնվում։ Նրանց համար նախագահի աշխատակազմը ոչ թե սոսկ համակարգող է, այլ՝ ամենաիսկական պետ։ …>>>

Share

Վրաստան․ ընդդիմության վիրավոր ակտիվիստներ, իշխող կուսակցության թեկնածուի որդու կալանք

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից 11 օր առաջ ընդդիմության երկու համախոհներ, որոնք Վրաստանի հարավում գտնվող Դմանիսի քաղաք էին եկել՝ իրենց կողմնակիցների հետ հանդիպման, դանակի հարվածներ են ստացել և հիվանդանոց ընկել։ Ընդդիմությունը միջադեպի համար մեղադրել է իշխող կուսակցությանը։ Ոստիկանությունը ձերբակալել է օրինախախտներից մեկին՝ իշխող կուսակցության թեկնածուի որդուն։ …>>>

Share

Freedom House-ն Ադրբեջանը ներառել է անազատ համացանցով երկրների ցանկում

 

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Համացանցի ազատություն 2021» տարեկան հաշվետվությունը։ Այդ հաշվետվությունում Ադրբեջանը ներառված է անազատ համացանց ունեցող երկրների ցանկում։ Ադրբեջանի փորձագետների մի մասը դա համարում է «խորը փոսի մեջ հայտնվելու» հեռանկար հասարակության համար։ …>>>

Share