Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին խորհրդանշական քվեարկությունը

 

Կոնստանս ԼԵՈՆ
Լրագրող
Փարիզ

 

Մոտ մեկ տարի առաջ՝ պատերազմի ավարտին, Ֆրանսիայի խորհրդարանը, այսինքն՝ Սենատը, այնուհետև`  Ազգային ժողովը, կողմ քվեարկեցին մի բանաձևի, որում Ֆրանսիայի կառավարությանը կոչ էր արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ …>>>

Արժեքնե՞ր, թե՞ շահեր. Ֆրանսիայի ընտրությունն Արցախում




Անուշ ՂԱՎԱԼՅԱՆ
Մեկնաբան
Ստեփանակերտ

Ազգային ժողովի պատգամավորից մինչև նախագահի թեկնածու. 2020 թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո ֆրանսիական 4-5 պատվիրակություն է այցելել Արցախ …>>>

Հայաստանի, Արցախի խնդրի թեման Ֆրանսիայի նախագահի ընտրարշավում


Մեր զրուցակիցն է ֆրանսաբնակ լրագրող, հետազոտող Տիգրան Եգավյանը

-Պարո՛ն Եգավյան, առաջիկայում Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են և տեսնում ենք, որ Հայաստանն ու Արցախը հետաքրքրություն են ներկայացնում նախագահի թեկնածուների համար, որոնք իրար հետևից Հայաստան են գալիս, նաև այցելում են Արցախ: Ձեր կարծիքով ի՞նչ է սա նշանակում: …>>>

Ճիշտ չէ ասել, թե «Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից,որովհետև Հայաստանից աննախադեպ աջակցություն կա Արցախին».արցախցի պատգամավոր

 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը …>>>

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

 

© Photo : official site of the Prime Minister of RA


Եվրոպական Միության Արևելյան գործընկերության՝ ս.թ. դեկտեմբերին Բրյուսելում անցկացված գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը, մեր հանրության համար առավելապես հիշվել է որպես մի դրվագ՝ կապված Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ Սոչիի հանդիպումից երկու շաբաթ անց կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման հետ։ Այս հանդիպմանը հետևել է ևս մեկը՝ նույն տեղում, բայց արդեն Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ։ Իսկ Եվրամիության անդամ-երկրների հանրությունների համար, ըստ էության, միանգամայն հակառակը, ինչը լիովին հասկանալի է, քանի որ, ինչպես ասում են, նայած ում ավելի շատ ինչն է հուզում։ Սակայն ԵՄ-ի համար դա, իրոք, կարևոր իրադարձություն էր՝ համավարակի պատճառով տևական ընդմիջումից հետո և այդ կառույցի ինստիտուցիոնալ ճգնաժամի խորապատկերում, որում «Բրեքզիտը» սոսկ «ախտանիշներից» մեկն է։

Ակնհայտ է, որ ներկայումս Եվրոպան ինքն է գտնվում իր հետագա քաղաքականության ուղեգծի փնտրտուքում, ընդ որում՝ համակարգային խնդիրների բեռի տակ՝ տնտեսությունում, հաստատություններում, ժողովրդավարությունում, ռազմավարական կարևորության հիմնախնդիրներին դեմ հանդիման ու միասնության խորաբաց պակասորդով։ Բայց հենց ա՛յս իրողությունների համապատկերում Հայաստանն ու Ադրբեջանը պիտի (տեսանելի ապագայում էլ այդպես կլինի) ներդաշնակեցնել հարաբերությունները ինչպես միմյանց, այնպես էլ եվրոպացի գործընկերների հետ, որոնք գործընկերությունն ամրապնդում են ոչ միայն բարի մտադրություններով, այլև ֆինանսական աջակցության ծանրաքաշ փաթեթներով՝ որպես «նյութական բազա» ժողովրդավարական արժեքների համար, արժեքներ, որոնք կիսում ենք Եվրոպայի հետ։ Բայց իրավիճակն էլ ավելի է բարդանում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հարաճուն առճակատմամբ, այս առումով էլ մխիթարանք է, որ մեր տարածաշրջանն անմիջական ընդհարման ասպարեզ չէ, համենայն դեպս՝ առայժմ։ Թեև սա արդեն քննարկման այլ թեմա է։

Իսկ մեր նոր թողարկումը նվիրված է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքներին, գագաթնաժողով, որը կարևոր էր թե՛ Եվրոպայի և թե՛ նրա արևելյան հարևանների, այդ թվում՝ Հայաստանի համար։

 

 

Ղարաբաղյան հարցն Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում



Պաատա ԶԱՔԱՐԵԻՇՎԻԼԻ
Գրիգոլ Ռոբակիձեի անվան համալսարանի պրոֆեսոր
Թբիլիսի

Երկամյա հետաձգումներից հետո Եվրամիությունն անցկացրեց «Արևելյան գործընկերության» վեցերորդ գագաթնաժողովը։ Այս՝ չորս տարի սպասված կարևոր իրադարձությունը կայացավ Բրյուսելում՝ դեկտեմբերի 15-ին։ Այլ հարցերից բացի ԵՄ և «Արևելյան գործընկերության» երկրների առաջնորդները քննարկեցին երկու առանցքային հարց՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ …>>>

Եվրամիությունում կնախընտրեն որդեգրել կոմպլեմենտարության և փոխլրացման քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ նոր առճակատում ունենալու փոխարեն


Edgar KhachatryanԷդգար
ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ
Վանաձոր

2020-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական երկրորդ լայնամասշտաբ զինված հակամարտությունը `44 օրյա պատերազմը, ինչպես նաև դրան հաջորդող և մինչ այժմ ընթացող իրադարձություններն անդառնալիորեն փոխեցին աշխարհաքաղաքական պատկերը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև պարարտ հող ստեղծեցին և խթան հանդիսացան տարածաշրջանից դուրս ուժային կենտրոնների վերադասավորման և բազմաթիվ նորանոր, հաճախ դժվար կանխատեսելի զարգացումների համար: «Չսպասված-սպասելի» պատերազմն այս կամ այն կերպ ազդեց տարածաշրջանի բոլոր երկրների վրա` ստիպելով ներքին և արտաքին դերակատարներին կողմնորոշվել և հնարավորինս արագ ու ճկուն դիրքավորվել նոր ձևավորվող միջավայրում: …>>>

Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

 

Բրյուսելում կայացել է ՓաշինյանԱլիև հանդիպումը Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Հանդիպման ավարտից հետո նա հայտարարությամբ է հանդես եկել դրա արդյունքների վերաբերյալ։ …>>>

Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության և ժողովրդավարության վերահաշվարկ




Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում սպառնալիքների տարբեր ընկալումները, որոնք զուգորդվում են ժողովրդավարական հետընթացի ռիսկի հետ, վտանգավոր ճեղքեր են ստեղծում ԵՄ ներսում: Այսօրվա անվտանգության մարտահրավերների վերաբերյալ ընդհանուր ըմբռնման ձևավորումը պետք է ընթանա դաշինքում ժողովրդավարության ամրապնդմանը զուգահեռ: …>>>

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի ժամանակ / Reuters / © Leah Millis

Հաջակցություն ժողովրդավարության՝ ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ պատմության մեջ առաջին Գագաթնաժողովը, աշխարհի երկրների մոտ կեսի առաջնորդների առցանց մասնակցությամբ, դարձավ միջազգային հարաբերությունների գլոբալ համակարգում արդեն իսկ նախանշված թրենդի տրամաբանական շարունակությունը։ Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը դրանով իսկ նաև ամփոփեց իր կառավարման առաջին տարվա արտաքին-քաղաքական արդյունքները։ Դա համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ 1945-ից և 1991-ից հետո ձևավորված հին աշխարհակարգն արդեն գործում է ավելի շատ իներցիայով, քան իր գործառնական ունակության շնորհիվ, և, ըստ այդմ էլ, պահանջում է ու դեռ կպահանջի կոնկրետ գործողություններ տեսանելի ապագայում՝ այսպես ասած «ձեռքի ռեժիմով», մինչև փոքրիշատե կհաստատվի նորը։ Ինչպիսի՞ն է այն լինելու, և ինչպե՞ս է այն անդրադառնալու մեր երկրի՝ Հայաստանի վրա։

Միանգամայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ն այդ ապագա աշխարհակարգը տեսնում է առաջին հերթին և բացառապես որպես ազատ, ժողովրդավար երկրների ընկերակցություն, որը միտված է զարգացման ու համագործակցության, և ամենևին էլ փաստ չէ, որ նման նպատակամիտվածությունը դուր է գալիս բոլորին, առաջին հերթին՝ այն երկրներին, որոնք ավտորիտար են համարվում։ Երկու «աշխարհների» միջև սպասվող մրցակցային պայքարը կատաղի է լինելու, իսկ Գագաթնաժողովն էլ փաստացի ջրբաժան է անցկացրել այդ «աշխարհների» միջև։ Միանգամայն ակնհայտ է նաև այն, որ Հայաստանն ու հարևան Վրաստանը, որոնք շրջապատված են զորությամբ իրենց քանիցս գերազանցող ավտորիտար հարևաններով, բախվելու են և արդեն իսկ բախվում են գոյաբանական բնույթի մարտահրավերների, և սա ամենևին էլ չափազանցություն չէ։

Անցկացված Գագաթնաժողովի (Հայաստանը դրան մասնակցել է ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի) արդյունքների, միջոցառմանն ուղեկից ընդհանուր համապատկերի, մարտահրավերների ու բացվող հնարավորությունների, այս համատեքստում ուրվագծվող առաջնայնությունների մասին է մեր հերթական թողարկումը։

 

Հայաստան. քաղաքակրթական խաչմերու՞կ, թե՞ պոլիգոն


Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

«Գործընկեր առաջնորդներ, քաղաքացիական հասարակության անդամներ, իրավապաշտպան ակտիվիստներ, քաղաքացիներ, իմ համոզմամբ՝ այսօր մենք պատմության շրջադարձային փուլում ենք, պետք է ընտրենք ուղղությունը, որով աշխարհը կշարժվի առաջիկա տասնամյակների ընթացքում: Թույլ կտա՞նք քաղաքացիական իրավունքների և ժողովրդավարության հետագա սահմանափակում, թե՞ միասին կունենանք տեսլական ու քաջություն՝ ևս մեկ անգամ գլխավորելու մարդկային առաջընթացի և մարդու ազատության երթը»: Սրանք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն են, որ հնչել են «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը: …>>>