«Բայրաքթար»-ով վերադարձող ցինիզմը


Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

Երբ նրանք գնեցին մեզանից մեր զենքը, այն դադարեց լինել թուրքական: Այս միտքն արտահայտել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկման հարց է եղել նաև ինքնահռչակ Դոնբասի դեմ թուրքական «Բայրաքթար»-ների կիրառումը: Օրեր առաջ այդ մասին հայտարարեց ուկրաինական Գլխավոր շտաբը, նաև ցուցադրելով կադրեր, թե ինչպես է ուկրաինական ԶՈՒ-ի ձեռք բերած «Բայրաքթարը» հարվածում Դոնբասի զինված ուժերի հրետանուն: …>>>

Ռուսական զորքերի տեղաշարժը Ուկրաինայի հետ սահմանին. ԱՄՆ-ի ու Եվրոպայի հապճեպ արձագանքը

 

Ukrainian President Volodymyr Zelensky in Kiev this month. (Ukrainian Presidential Press Service/AFP/Getty Images)

Ուկրաինայի հետ սահմանին ոուսական զորքերի վերստին կուտակումը մտահոգություն է առաջացրել ամերիկյան և եվրոպական որոշ բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, որոնց կարծիքով նկատվում է զինված անձնակազմի և տեխնիկայի անսովոր շարժ Ռուսաստանի արևմտյան թևում։ …>>>

«Բայրաքթարն» ընդդեմ «Ցիրկոնի»


Ինչո՞ւ Կրեմլը չի վրդովվել Ուկրաինայում հայտնված թուրքական անօդաչուի կապակցությամբ
բացատրում է Յուլիա Լատինինան

Турецкий боевой беспилотный аппарат “Байрактар ТБ2” на аэродроме Кульбакино во время учений Sea Breeze 2021. Фото: Yulii Zozulia/Ukrinform via ZUMA Wire/ТАСС


2021 թ․ հոկտեմբեր 28  Յուլիա ԼԱՏԻՆԻՆԱ  «Նովայա գազետա»-ի մեկնաբան

Նախագահ Պուտինը հազիվ հասցրել է հերթական անգամ պատմել մեզ ռուսական նոր ու հզոր գերձայնային զենքի՝ «համարժեքը չունեցող գերձայնային «Ցիրկոնի»» մասին՝ Պաշտպանության նախարարության ցուցադրած տեսահոլովակի եթեր մտնելուն պես Ուկրաինայում թուրքական անօդաչու «Բայրաքթարը» ոչնչացրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հաուբիցը։ …>>>

№ 10 (154), Հոկտեմբեր, 2021

Ինտելեկտուալ լճացումը՝ որպես 44-օրյա պատերազմում պարտությանը նպաստած կարևոր գործոն


Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքագետ
Երևան

44-օրյա պատերազմում Հայաստանի և Արցախի պարտությանը, ինչպես նաև հետպատերազմյան նոր ծանր իրականության հաստատմանը նպաստած գործոնների շարքում կարևորագույններից էր հայաստանյան ու արցախյան մինչպատերազմյան խոսույթներում ու պատումներում դոգմատիկ մտածողության, միֆերի ու կեղծ օրակարգերի գերակայությունը: Վերջին 20 տարվա ընթացքում հայկական երկու հասարակություններն ու դրանց քաղաքական և մտավոր վերնախավերը կորցրել են Արցախյան հիմնահարցի հետ կապված խնդիրներում կրիտիկական ու կրեատիվ մտածողության կարողությունը և ստեղծել են ինտելեկտուալ մի միջավայր, որը առանց վարանելու կարելի է անվանել լճացած: Ինտելեկտուալ այս լճացման արդյունքը եղել է այն, որ հայ հանրությունը կորցրել է իրականության ադեկվատ ընկալման և ճգնաժամային իրավիճակներում ոչ տրիվիալ լուծումներ գտնելու ունակությունը: …>>>

Ժողովրդավարական Հայաստանը պետք է մասնակցի Ժողովրդավարությունների գագաթնաժողովին



Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի
հայկական ինստիտուտի փորձագետ
Երևան

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն իր նախընտրական խոստումների կատարման շրջանակում վերջերս հայտարարել է սույն թվականի դեկտեմբերին առցանց ձևաչափով կայանալիք Ժողովրդավարությունների գագաթնաժողով գումարելու մտադրության մասին։ Կայանալիք գագաթնաժողովին մասնակից կլինեն պետությունների և կառավարությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության առաջնորդներ, ինչպես նաև գործարար շրջանակների և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ …>>>

Ադրբեջանա–թուրքական տանդեմը՝ մարտահրավեր Հարավային Կովկասի համար

 

Տաթև ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Քաղաքական մեկնաբան
Երևան

 Հոկտեմբերի 5-ից 8–ը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցան թուրք–ադրբեջանական հերթական զորավարժությունները: Ըստ Թուրքիայի ՊՆ մամլո խոսնակ Փինար Կարայի՝ «Անսասան Եղբայրություն–2021» զորավարժությունների նպատակն է զարգացնել բարեկամությունը, համագործակցությունն ու փոխադարձ շփումները Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի միջև»»[1]: Այս զորավարժությունն ընթացավ իրանա–ադրբեջանական լարված հարաբերությունների ֆոնին` ընկալվելով որպես դրան նախորդող շրջանում Իրանի կողմից կազմակերպված զորավարժությունների պատասխան[2]: …>>>

Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրման ենթատեքստերի մասին


Աննա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Իրանագետ
Երևան

Իրան-Ադրբեջան հարաբերություններում միշտ էլ եղել են խրթին հարցեր, որոնք սրվել են՝ ժամանակ առ ժամանակ։ Այդ  հարաբերությունների որակը մեծամասամբ կապված է եղել հետևյալ հարցերի հետ՝ …>>>

Էրդողանն ու Թուրքիայի ռազմաօդային փակուղին



Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Թուրքագետ
Երևան

2010 թ. դեկտեմբերի վերջին Թուրքիայի ՌՕՈւ հրամանատար Հասան Աքսայը հայտարարեց մինչև 2050 թ. տարածաշրջանում ամենաուժեղ ՌՕՈւ ունենալու նպատակի մասին`  ընդգծելով, որ առաջիկա տարիներին պլանավորված է գնել 100 հատ հինգերորդ սերնդի F-35 բազմանշանակ կործանիչ։ Գործարքը գնահատվում էր 16-17 միլիարդ դոլար, ինչը դառնալու էր Թուրքիայի ողջ պատմության մեջ խոշորագույն ռազմական գործարքը։ Թուրքիան մտադիր էր F-35-երով թարմացնել իր կործանիչային ավիացիան, որը հիմնականում բաղկացած է 4-րդ սերնդի F-16-երից։ Բացի այդ, Թուրքիան ցանկանում էր ուղղահայաց թռիչք-վայրէջքով F-35-B մոդելը տեղակայել իր «Անադոլու» առաջին (թեթև) ավիակրի վրա։ …>>>

2020-ի պատերազմի ոչ միանշանակ արդյունքները Կովկասի համար


Սերգեյ Մարկեդոնովի անդրադարձը

Մոսկվայում գտնվող Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծությունների կենտրոնը (Центр Анализа Стратегий и Технологий) գիրք է հրատարակել «Փոթորիկ Կովկասում» (Буря на Кавказе) խորագրով՝ նվիրված 2020-ի Ղարաբաղյան պատերազմին։ Գիրքը փորձագետների հոդվածների ժողովածու է, որի խմբագիրը Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծությունների կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովն է (տե՛ս՝ Ռուսաստանի ռազմավարական նպատակները Ղարաբաղում Ռուսլան Պուխովի անդրադարձը)։ Հոդվածներից մեկի հեղինակը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) դասախոս, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն է։ «Աշնանային պատերազմ. ոչ միանշանակ արդյունքներ կովկասյան տարածաշրջանի համար» վերնագրով հոդվածը թարգմանաբար և կրճատումներով ներկայացված է ստորև։ Թեմատիկ բաժանումները և ենթավերնագրերը՝ ՍիվիլՆեթի։ …>>>

Ռուսաստանը կարծում է, որ անվտանգության երաշխավոր կարող է լինել միայն Լեռնային Ղարաբաղի հայության համար. Տարասով

 

© Sputnik / Владимир Трефилов

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրավիճակը տարածաշրջանում զգալիորեն փոխվել է, և Փաշինյան-Պուտին յուրաքանչյուր հանդիպում որոշակիորեն նոր պայմաններում է տեղի ունենում. ռուսական կողմը կարծում է, որ պետք է իրականացվեն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, և եթե հիմա ռազմական գործողություններ չեն ընթանում, նշանակում է՝ հայտարարությունն իրագործվում է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպմանն ու հայ-ռուսական հարաբերությունների ներկա օրակարգին: …>>>