Tag Archive for Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հայոց պետականության ամբողջականության վերականգնման անցումային փուլի կաղապարը

Ներածություն. պատմական և ռազմավարական համատեքստեր 

ԽՍՀՄ փլուզումը հանգեցրել է սեփական տրամաբանությունն ու քերականությունն ունեցող հետխորհրդային տարածության ձևավորմանը։ Կայացած քաղաքական վերնախավերի բացակայությունը, ինչպես նաև հետխորհրդային տարածությունը որպես հետկայսերական դիտելու աշխարհում ձևավորված համաձայնությունը փոքր պետություններին հնարավորություն չէին տալիս դուրս գալու ազգային նպատակները, մարտահրավերները և սպառնալիքները գնահատելու համար հաստատված կաղապարից։ Հայոց պետականության խնդիրները՝ ներառյալ Արցախի հիմնախնդիրը, նույնպես նկարագրվում էին հետխորհրդային կաղապարի շրջանակում։

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շուրջ հակամարտությունը ներկա տեսքով ձևավորվել է ԽՍՀՄ ստեղծման փուլում։ Հաղթահարելով միջազգային մեկուսացվածությունը և ձգտելով միջազգային ճանաչման՝ ԽՍՀՄ-ը Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները կառուցելու շրջանակում Արցախն ու Նախիջևանը փոխանցել է Ադրբեջանական ԽՍՀ կազմ։ 1923 թ. Արցախի տարածքի մի մասում ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ)։ Հետխորհրդային շրջանում նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորվել են երկու պետություն՝ միջազգային հանրության ճանաչած և իրեն 1918 թ.Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ հռչակած Ադրբեջանի Հանրապետությունը և չճանաչված Արցախի Հանրապետությունը, որն առաջին իսկ օրերից ստիպված էր լուծել ինքնապաշտպանության խնդիրները գոյաբանական պատերազմում։ Հետխորհրդային տարածության տրամաբանությունն ու քերականությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ուժի կենտրոնների ճնշումը հանգեցրել են երկու պետությունների կաղապարի ընտրությանը, որը ստեղծել է հայոց պետականության տարածության խզումից բխող բազմաթիվ խնդիրներ։

…>>>
Share

Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության համակարգը եւ ինքնիշխանության խնդիրը

Հրաչյա  ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ

 

Abstract

Հոդվածում մի հայացք է առաջարկվում Հարավային Կովկասի անվտանգության համակարգի վրա` ինքնիշխանության խնդրի եւ աշխարհաքաղաքական համապատկերի տեսանկյունից:

…>>>

Share