Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Հաագայի դատարանը կարող է իր որոշումների կատարմանը հետևելու համար դատավորներից կազմված կոմիտե ստեղծել

hayk
February 2023
Հաագայի դատարանը կարող է իր որոշումների կատարմանը հետևելու համար դատավորներից կազմված կոմիտե ստեղծել

Լուսանկարի աղբյուրը՝ Infoport.am

Հիմա ստացվում է, որ բացի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, ևս մեկ իրավական պարտադիր փաստաթուղթ կա, որը ձևակերպում է Լաչինի միջանցքով անխափան անցնելու  հանգամանքը կամ  Ադրբեջանի պարտավորությունը դա ապահովելու: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումներին:

Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանը օրեր առաջ որոշեց ժամանակավոր միջոց կիրառել՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ապահովել անխոչընդոտ անցումը մարդկանց, բեռների, տրանսպորտային միջոցների Լաչինի միջանցքով:

Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ այս որոշումը ունի նաև քաղաքական հետևանքներ և հիմա էլ դրանք արդեն կան. «Միգուցե շատ տեսանելի չեն: Առնվազն գնահատականի տեսքով հետևանք լինում է: Եթե մենք ունենում ենք տարբեր երկրներ, միջազգային կառույցներ, որոնք սկսում են այս հարցի  մասին խոսել, գնահատական տալ, օրինակ, Ադրբեջանի կողմից որոշման չկատարմանը, դա արդեն էական հետևանք կարելի է համարել: Այդ հետևանքների ակումուլյացիայի արդյունքում էլ արդյունք ենք ստանում: Երբ 10-15 պետություններ սկսում են նույն բանը պնդել կամ միջազգային կազմակերպությունները կոչ անել, դա ձնագնդի էֆեկտով կարող է հասնել ինչ-որ արդյունքների: Ճանապարհը սա է:

Այս ժամանակավոր միջոցը կիրառված է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» մեծ գործի շրջանակներում, և մինչև հիմնական գործի քննությունը մենք այս ապացույցները ներկայացնելու ենք դատարանին: Այսինքն մենք դատարանին ներկայացնելու ենք Ադրբեջանի չկատարումները կամ Ադրբեջանի կողմից դատարանի որոշումները խախտող քայլեըը»

Եղիշե Կիրակոսյանը նաև տեղեկացրեց, որ ըստ դատարանի կանոնների, դատարանն ունի հնարավորություն ստեղծելու երեք դատավորից կազմված կոմիտե, որի նպատակն է հետևել դատարանի որոշումների կատարման ընթացքին: Հնարավոր է նաև փաստահավաք առաքելություն գա, բայց այդ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի:

InfoPort.am

 

 

Թեգեր ԱրտատպությունՓետրվար չորրորդ թողարկում 2023

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

ՄԱԿ միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի հարցով. իրավունք և քաղաքականություն

February 2023

«Թավշյա» հեղափոխությունից հետո պաշտոնական Երևանը սկսեց լրացնել այն բացերը, որոնք մնացել էին նախկին իշխանություններից։ Բայց այդ բացերից ամենակոնտրաստայինն այն փաստն...

Կարդալ ավելին
Հարձակվող պետության համար դժվար է զոհի կերպարանք ընդունել

Հարձակվող պետության համար դժվար է զոհի կերպարանք ընդունել

February 2023

Արա ՂԱԶԱՐՅԱն 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ներկայացրեց գանգատ Արդարադատության միջազգային դատարան (ԱՄԴ) ընդդեմ Ադրբեջանի...

Կարդալ ավելին
Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ապա կստացվի, որ ոտնահարում է ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնարար սկզբունքները

Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, ապա կստացվի, որ ոտնահարում է ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնարար սկզբունքները

February 2023

Տարոն ՍԻՄՈՆՅԱՆ Ադրբեջանական հերթական՝ 2020 թ. ագրեսիայից հետո, երբ ՄԱԿ-ի Կանոնադրության jus cogens սկզբունք համարվող ուժի գործադրման արգելքի խախտմամբ օկուպացվեց...

Կարդալ ավելին
Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց Ադրբեջանինը

Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց Ադրբեջանինը

February 2023

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և միաձայն մերժեց նույն պահանջով Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • Ստեփանակերտ-Բաքու բանակցային ձևաչափի գործարկման հնարավորությունները
  • Ո՞ւմ հետ կարող է կարգավիճակի հարցով բանակցել Արցախը
  • Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն. կա՞, արդյոք, լույս թունելի վերջում

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.